Սուրեն Սարգսյան

Ինչո՞ւ երկու տարուց ավելի հայ-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպում չի եղել

37
(Թարմացված է 19:15 16.09.2020)
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայ–ամերիկյան հարաբերությունների ներկա փուլին և պատասխանել այն հարցին, թե ինչու նոր իշխանությունների օրոք բարձր մակարդակի հանդիպումներ չեն կայացել։
Սարգսյան. «ՀՀ–ում երկու տարուց ավել նոր իշխանություն է, բայց ԱՄՆ–ի հետ բարձր մակարդակի հանդիպում չի եղել»

Սուրեն Սարգսյանը մատնանշում է այն հանգամանքը, որ ՀՀ և ԱՄՆ–ի ղեկավարները 2018 թվականի իրադարձություններից հետո պաշտոնական հանդիպում չեն ունեցել, և ընդհանրապես բարձր մակարդակի շփումները սահմանափակվել են պետքարտուղարի մակարդակով, երբ Ջոն Բոլթոնն իր նախաձեռնությամբ այցելել էր կովկասյան տարածաշրջան։

«Բարձր մակարդակի հանդիպումն ինքնին նշանակում է, որ կան քննարկման արժանի կարևոր հարցեր, որոնք կլուծվեն միայն այդ մակարդակով։ Այդուհանդերձ շատ մեծ հավանակություն չկա հնարավոր որևէ հանդիպման, որովհետև հոկտեմբերի սկիզբը պետքարտուղարության համար շատ ծանր ժամանակահատված է նման հանդիպում կազմակերպելու առումով, քանզի ԱՄՆ–ի նախագահական ընտրությունների նախընտրական փուլն է»,– նշում է քաղաքագետը։

Սուրեն Սարգսյանի դիտարկմամբ` այն, որ բարձր մակարդակի հանդիպումներ մինչ օրս տեղի չեն ունեցել, խոսում է հայկական կողմի նախաձեռնողականության, ակտիվության պակասի և այդ ուղղությամբ աշխատանքի դանդաղկոտության մասին։ ԱՄՆ–ն գերտերություն է, հետևաբար նրա հետ հարաբերությունների խորացման համար անհրաժեշտ է կոնկրետ քայլեր իրականացնել, մինչդեռ երկու երկրների օրակարգը սահմանափակվում է բացառապես ամերիկյան օգնությամբ։

«Եթե ուշադրություն դարձնեք ամերիկյան դեսպանատան հրապարակած տեղակատվությանը, ապա կտեսնեք, որ փոխգործակցությունն առնչվում է մշակութային ծրագրերին և հատկացվող օգնությանը։ Այլ օրակարգ մեր հարաբերություններում, ցավոք սրտի, չկա»,– նշում է քաղաքագետը։

Սուրեն Սարգսյան. «Հայկական կողմը պետք է փոփոխություններ մտցնի հայ-ամերիկյան օրակարգում»

Սուրեն Սարգսյանի տեղեկացմամբ` 1991 թվականից ի վեր ԱՄՆ–ում չի եղել մի վարչակազմ, որի օրոք երկկողմ հանդիպումներ տեղի չունենան։ Ընտրվելուց հետո Միացյալ Նահանգներ մեկնել են ՀՀ նախկին երեք նախագահները, ՀՀ–ում երկու տարուց ավելի նոր իշխանություն է, բայց աշխարհի թիվ մեկ գերտերության, ամենահարուստ պետության` ԱՄՆ–ի հետ բարձր մակարդակի հանդիպում չի եղել։ Ըստ Սարգսյանի` ՀՀ–ի ու ԱՄՆ–ի միջև բարձր մակարդակի հանդիպումներ չկան, և դա օրակարգի բացակայության խնդիր է, հետևաբար պետք է աշխատել նոր օրակարգով` առաջ քաշելով նոր մտքեր ու գաղափարներ։

37
թեգերը:
քաղաքագետ, Հայաստան, ԱՄՆ
Ըստ թեմայի
Հայ-ամերիկյան երկխոսությունը նպաստում է ՀՀ բարեփոխումների օրակարգի առաջմղմանը. Մնացականյան
Հայերի դիրքորոշումը երկփեղկված է. Սարգսյանը` ԱՄՆ նախագահի ընտրությունների մասին
Ռոբերի Նազարյան

Ադրբեջանի նախնական պլանը ձախողվել է. Բաքուն մարտի է նետում ռեզերվային տեխնիկան

258
«Ռազմինֆո» կայքի վերլուծաբան Ռոբերտ Նազարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի կողմից կիրառվող մարտավարությանը, մասնավորապես ավիացիայի օգտագործմանն ու նախապատրաստական աշխատանքներին։
Նազարյան. «Ադրբեջանի կողմից ռեզերվի օգտագործումը վյակում է, որ նա չի հասել նախնական նպատակին»

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը կրել է նաև օդուժի կորուստներ, զրկվել է 50 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից և 1 ինքնաթիռից։

Ռոբերտ Նազարյանի դիտարկմամբ` Ադրբեջանը մարտական գործողություններին պատրաստվելուց առաջ բավական մեծ ուշադրություն է դարձրել ավիացիային և հատկապես ԱԹՍ–ների կիրառելիության խնդրին։ Փորձագիտական վերլուծությունները վկայում են այն մասին, որ Ադրբեջանի տրամադրության տակ են գտնվում նաև թուրքական «Բայրաքթար» մակնիշի անօդաչու թռչող սարքերը, որոնք մինչ այդ չկային ադրբեջանական սպառազինության մեջ։

«Հուլիսի 29-ին մեկնարկած թուրք–ադրբեջանական զորավարժություններից հետո թուրքական տեխնիկան F-16 կործանիչների հետ մեկտեղ փաստացի մնաց Ադրբեջանի տարածքում, և վերջինս կիրառում է թուրքական տեխնիկան, այդ թվում ավիացիոն միավորները, ինչի մասին անդրադարձ է եղել նաև Արցախի ՊԲ հրապարակումներում։ Հետևությունը մեկն է. եթե օդային հարվածներով խոցվում են հակառակորդի ՀՕՊ միջոցները, ապա դա տեղավորվում է հարձակողական բնույթի գործողություններ ծավալելու տրամաբանության մեջ։ Այլ կերպ չի կարող բացատրվել հայկական կողմի ՀՕՊ շղթան կոտրելու ադրբեջանական ձգտումը»,– նշում է վերլուծաբանը։

Ռոբերտ Նազարյանի կարծիքով`փաստերի համադրությամբ կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը նախահարձակ կողմ է և պատերազմին պատրաստվել է առնվազն մեկ ամիս առաջ, և պատրաստության մասին առաջին տեսանելի ապացույցները ֆիքսվել են մասնավորապես թուրք–ադրբեջանական զորավարժությունների ավարտից հետո։

Մերոնք վիրտուոզ են. հայկական կողմը ադրբեջանական տանկ է ոչնչացրել ականանետով

«Ադրբեջանի կողմից ԱԹՍ–ների զանգվածային կիրառումը սկսվել է դեռ 2016 թվականի ապրիլյան պատերազմից, այսինքն` ցանկացած ռազմական բախում արդեն իսկ ենթադրում է անօդաչուների օգտագործում Ադրբեջանի կողմից։ Ընդ որում աշխատելու են ինչպես հետախուզական, այնպես էլ հարվածային ԱԹՍ–ները։ ՀՀ ՊՆ հրապարակումներից և Արցախում գտնվող մեր լրագրողների տարածած լուսանկարներից երևում է, որ Ադրբեջանը հարվածային ԱԹՍ–ներ կիրառում է նաև խաղաղ բնակչության ուղղությամբ»,– նշում է վերլուծաբանը։ 

Անդրադառնալով Վարդենիս քաղաքի և հարակից գյուղերի հրթիռակոծումներին` Ռոբերտ Նազարյանը շեշտում է, որ Ադրբեջանին չի հաջողվել Արցախի հետ շփման գծում հասնել իր նախնական նպատակին, հետևաբար կոնֆլիկտը տեղափոխել է ՀՀ տարածք ավելի մեծ սադրիչ գործողություններ սկսելու համար։ Ըստ վերլուծաբանի` Ադրբեջանը հրթիռակոծումների համար նախապես հող էր պատրաստել և առնվազն երկու օր հայտարարություններ էր տարածում, որ Վարդենիսից հայկական կողմն իբր հարվածել է Դաշքեստանին, ինչը բնականաբար ապատեղեկատվություն է։ 

Պետք է չեզոքացնել թուրք-ադրբեջանական մտադրությունները. ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչ

Ռոբերտ Նազարյանի գնահատմամբ` Եվլախում խոցված ադրբեջանական զինտեխնիկան գրանցված էր այդ երկրի պետական սահմանապահ ծառայության հաշվեկշռում, և եթե Ադրբեջանը մարտական գործողությունների արդեն երկրորդ օրը մարտի է նետում իր ռեզերվը, որը կոչված չէր առաջնագծում մարտնչելու, ապա դա ևս վկայում է այն մասին, որ Ադրբեջանի նախնական պլանը ձախողվել է։

258
թեգերը:
Թուրքիա, Զորավարժություններ, հայ-ադրբեջանական, Ռոբերտ Նազարյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի վրա - 2020
Ըստ թեմայի
Թուրքիան աջակցում է Ադրբեջանին էլեկտրոնային դրոնների, F-16 կործանիչների միջոցով. Սարգսյան
Սիրիայում ապացույցներ ունեն, որ Թուրքիան գրոհայիններ է ուղարկել Ադրբեջան
Թուրքիան բացառապես ուժի լեզուն է հասկանում. ինչ սպասել ՄԱԿ-ի ԱԽ քննարկումներից
Ալեն Ղևոնդյան

Թուրքիան բացառապես ուժի լեզուն է հասկանում. ինչ սպասել ՄԱԿ-ի ԱԽ քննարկումներից

247
(Թարմացված է 15:13 29.09.2020)
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե  ինչ կարելի է ակնկալել ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում արցախյան հակամարտությանն առնչվող քննարկումներից, որոնք տեղի կունենան սեպտեմբերի 29–ին։
Ղևոնդյան. «Մինչ այժմ Ադրբեջանը ոչ մի կերպ չի արձագանքել ՄԱԿ–ից հնչող հայտարարություններին»

ՏԱՍՍ-ի տվյալներով ՝ հանդիպումը նախաձեռնել են մի շարք եվրոպական երկրներ։ Խորհրդակցությունների ձևաչափը ենթադրում է, որ դրանց մասնակցում են միայն ԱԽ 15 երկրների դիվանագետներ ՝ առանց հակամարտության կողմերի ներկայացուցիչների։

Ալեն Ղևոնդյանի կարծիքով` ՄԱԿ–ն իր առաքելությամբ այս ոլորտում ընդհանուր առմամբ ունի կարևոր դերակատարություն։ Հասկանալի է, որ ԱԽ անդամ երկրները տեսնում են, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում կոնկրետ հայ–ադրբեջանական հակամարտության շուրջ, սակայն քաղաքագետը քննարկումներից մեծ ակնկալիքներ չունի այն իմաստով, որ ԱԽ մշտական և ոչ մշտական անդամները կրակի դադարեցման ու խաղաղ բանակցությունների ձևաչափի վերադառնալու մասին արդեն տարբեր կոչերով ու հայտարարություններով հանդես են եկել, մինչդեռ ագրեսոր կողմ հանդիսացող Ադրբեջանը ոչ մի կերպ չի արձագանքել դրանց։ Ավելին` շեշտակիորեն ավելացրել է ռազմական, ծավալապաշտական գործողությունները ռազմաճակատի ողջ երկայնքով։

«Ադրբեջանը կտրել է իր կապն արտաքին աշխարհի հետ` ինտերնետի հասանելիության, օտարերկրյա լրագրողների մուտքի և իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանման տեսանկյունից։ Թերևս Ադրբեջանի կապի հիմնական օղակն այս պահին Թուրքիան է, այդ երկրի կուրացիայի ներքո իրականացնում է գործողություններ, հետևաբար այս համատեքստում ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի ցանկացած բանաձև, որն առավելապես կլինի կոչի ֆորմատի, կարծում եմ՝ իր նպատակին չի հասնի։ Թերևս հետագայում որոշակի արարողակարգի միջոցով կարող է մտնել մեծ նստաշրջանի օրակարգ, սակայն այս պահին կիրառական, թիրախային որևէ արդյունավետ գործիքակազմ չեմ տեսնում, որ կարող է գործարկել ԱԽ–ն և դա որևէ դրական հետևանք կունենա ռազմական գործողությունների դադարեցման տեսանկյունից»,– նշում է քաղաքագետը։

Թուրքիան աջակցում է Ադրբեջանին էլեկտրոնային դրոնների, F-16 կործանիչների միջոցով. Սարգսյան

Անդրադառնալով հայ–ադրբեջանական կոնֆլիկտում Թուրքիայի միջամտության խնդրին` Ալեն Ղևոնդյանն ընդգծում է, որ եթե ուշադիր հետևենք Անկարայի վերջին մի քանի տարիների վարքագծին, նրա ռեգիոնալ ագրեսիվ ոճին ու քաղաքականությանը, նրա ազգային շահերի սպասարկման ինքնուրույն մոտեցումներին` առանց հաշվի առնելու միջազգային հանրության, անգամ իր դաշնակիցների մոտեցումները, շատ դեպքերում կոնֆլիկտի գնալով ԱՄՆ–ի ու եվրոպական գործընկերների հետ, ապա կասկածելի է, որ որևէ մեկն ԱԽ ֆորմատում կկարողանա ուղղակիորեն ազդեցություն ունենալ Թուրքիայի վրա, քանզի վերջինս հասկանում է բացառապես ուժի, ռազմական հաղթանակների լեզուն, և եթե զսպվի, ապա միայն այդ ճանապարհով։ 

Պետք է կանխվի դրսից եկող ապակայունացնող ազդեցությունը. ՌԴ դեսպան

Ըստ քաղաքագետի` Թուրքիան փորձելու է նաև գնալ առևտրի, որպեսզի դադարեցնի իր աջակցությունն Ադրբեջանին, որն իր հերթին կամովին դարձել է Թուրքիայի գործիքը ռեգիոնում այդ երկրի դիրքերն ամրապնդելու տեսանկյունից։ Ըստ այդմ` Թուրիքային ընդդիմանալու տեսանկյունից հիմնական շահառու կողմը Ռուսաստանն է, որն արդեն իսկ որոշակի քայլեր ձեռնարկում է այդ ուղղությամբ, մինչդեռ ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրներն ունեն Թուրքիայի վրա ազդելու սահմանափակ հնարավորություններ, առավել ևս, որ Թուրքիան վաղուց կասկածի տակ է դնում ՄԱԿ–ի արդյունավետությունը և ընդհանրապես ներկա ձևաչափը ԱԽ կազմով։

247
թեգերը:
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Արցախ, տարածաշրջան, Թուրքիա, Ալեն Ղևոնդյան
Ըստ թեմայի
Փաշինյանը Մերկելին կոչ է արել ամեն ջանք գործադրել Թուրքիայի կեցվածքը սանձելու համար
Ռուսաստանը մշտական շփման մեջ է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
Ռուսաստանը Թուրքիային զսպելու համարժեք գործիքակազմ ունի. թուրքագետ
Զոհրաբ Մնացականյան

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել միջազգային մի շարք գործընկերների հետ

0
(Թարմացված է 02:22 30.09.2020)
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ տարբեր տրամաչափի զինատեսակների օգտագործմամբ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումն առավել քան ի ցույց է դնում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ քաղաքականությունը:

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի Sputnik. Սեպտեմբերի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել միջազգային մի շարք գործընկերների՝ Միացյալ Թագավորության Եվրոպական քաղաքականության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթոնի, Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալլենբերգի, Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսի և Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի հետ։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում:

«Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր գործընկերներին ներկայացրել է Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում վերջին զարգացումները։ Նա ընդգծել է, որ տարբեր տրամաչափի զինատեսակների օգտագործմամբ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումն առավել քան ի ցույց է դնում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ քաղաքականությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող անվերապահ աջակցության համատեքստում՝ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ թուրքական իշխանությունների ներգրավվածությունը հակամարտության մեջ հղի է լրջագույն հետևանքներով և ուղիղ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը։

Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Ագրեսիան եղել է նախապես ծրագրված. ԱԳ նախարարը նամակ է հղել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

0
թեգերը:
Զոհրաբ Մնացականյան, Ադրբեջան, Պատերազմ, Արցախ, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Պաստառներ ձկնկիթի փոխարեն․ հայերի հանրահավաքն ու Փարիզում Ադրբեջանի դեսպանատան արձագանքը
Առաջնագծից հեռու, բայց հրաձգության ներքո․ ի՞նչպիսին է Ստեփանակերտն այս օրերին
Մենք պատրաստ ենք ամեն ինչի. ՊԲ–ն հայ հրետանավորների մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել
Հայկական զինուժը խոցել է հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյունը. տեսանյութ