Նորություններն ու «Ուրիշ նորությունները»` Sputnik–ի ռադիոեթերի ուղիղ տեսահեռարձակմամբ

9
(Թարմացված է 09:09 16.09.2020)
Այս ժամի եթերում` Ի՞նչ են պատրաստվում անել քաղաքային իշխանությունները՝ թեթևացնելու համար հասարակական տրանսպորտի ծանրաբեռնվածությունը։ Ինչո՞ւ ավելի քան երկու տարվա ընթացքում Հայաստանի ղեկավարությունը չի հանդիպել ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
9

Նորություններն ու «Ուրիշ նորությունները»` Sputnik–ի ռադիոեթերի ուղիղ տեսահեռարձակմամբ

6
(Թարմացված է 09:52 18.09.2020)
Այս ժամին` Տնտեսական անկումը կարող է շարունակվել մինչև տարեվերջ` կարծում է տնտեսագետը։ Բուքմեյքերական գրասենյակներին առնչվող օրենսդրական կարգավորումների մասին` վարչապետի խորհրդականի դիտարկումները։ Ի՞նչ փուլում են «Հին Երևան» նախագծի աշխատանքները` պատմում է ճարտարապետը։

Լուրերի հաղորդավար` Հովհաննես Շողիկյան
«Ուրիշ նորությունների» հաղորդավարներ` Կարեն Ավետիսյան, Աննա Ապրեսովա

6
Մեսրոպ Առաքելյան

Սահմանափակումներն ուշացած են. բուքմեյքերական խաղադրույքների մեծ մասը կատարվում է օնլայն

61
(Թարմացված է 08:44 18.09.2020)
ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է շահումով խաղերին և բուքմեյքերական գրասենյակների գործունեությանը վերաբերող նոր պայմաններին։
Առաքելյան. «Բուքմեյքերական ընկերությունների գործունեության ծավալը խիստ մտահոգիչ է»

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց վիճակախաղերի, տոտալիզատորների, բուքմեյքերական գրասենյակի գործունեության պայմանները։ Ինչպես նշեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, բոլոր այն կազմակերպությունները, որոնք չեն պահպանի սահմանված կանոնները,ստիպված կլինեն հրաժարվել իրենց գործունեությունից։

Մեսրոպ Առաքելյանի դիտարկմամբ` նախորդ տարի ԱԺ–ն կատարեց օրենսդրական փոփոխություններ, որոնք առնչվում էին բուքմեյքերական գրասենյակների աշխատանքային սահմանափակումներին։ Նոր օրենքը նոր սահմանափակումներ է մտցնում` կապված գովազդի, արտաքին տեսքի, տեղակայման հեռավորության հետ, ինչը մի փոքր քայլ է այն ուղղությամբ, որպեսզի ոչ թե սահմանափակվի տոտալիզատորների գործունեությունը, այլ նվազեցվի դրանց մատչելիությունը։

«Բայց անկեղծ ասած`այն չափը, որով այսօր բուքմեյքերական ընկերությունները ծավալում են իրենց գործունեությունը, համարում եմ խիստ մտահոգիչ, իսկ այն սահմանափակումները, որոնք մենք կիրառում ենք, խաղադրույքների նվազման առումով շատ լուրջ փոփոխություն չեն առաջացնում»,– նշում է վարչապետի խորհրդականը։

Մեսրոպ Առաքելյանի փոխանցմամբ` սկզբում խոսվում էր բուքմեյքերական գրասենյակների գործունեությունն արգելելու մասին, բայց հետո՝ ԱԺ քննարկումների արդյունքում, ընտրվեց փոխզիջումային տարբերակ։ Ըստ նրա` այժմ առկա է մի իրավիճակ, որ նույնիսկ եթե գրասենյակների ամբողջ ծավալը վերացնենք, միևնույն է, տարեցտարի ոչ միայն այդ ոլորտը, այլև տնտեսությունն ու հատկապես սպասարկման ոլորտը գնում է դեպի օնլայն հարթակ։

Առաքելյան. «Հայաստանում պետք է արգելվի բուքմեյքերական գործունեությունը»

Խաղադրույքների մասով նկատվում է, որ ավելի մեծ ծավալների շրջանառություն են ապահովում համացանցային տարբերակները։ Հետևաբար գրասենյակների՝ ոչ առցանց տիրույթում նույնիսկ ամբողջական փակումը խնդրի լուծման վրա չի ունենա այնպիսի ազդեցություն, որ խաղադրուքները նվազեն։

«Բուքմեյքերական գրասենյակների հանդեպ կիրառվող սահմանափակումները ուշացած են զուտ ժամանակային առումով, որովհետև տնտեսությունն ինքը տանում է այդ գրասենյակների փակման, ոչ արդյունավետ լինելուն»,– նշում է վարչապետի խորհրդականը։

Կառավարությունը խստացնում է շահումով խաղերի գործունեության պայմանները. մանրամասներ

Մեսրոպ Առաքելյանի համոզմամբ` խաղադրույք կատարելը կամ խաղասենյակում հայտնվելը հպարտության չափանիշ չէ, և եթե դեռահասը մտնում է բուքմեյքերական գրասենյակ, այդ մասին կարող են իմանալ։ Բայց եթե նա խաղադրույք է կատարում օնլայն հարթակում՝ գաղտնիության պայմաններում, սա արդեն խնդրահարույց է։ Ըստ նրա` սմարթֆոնների տարածումը կամ «հեռախոսային հիվանդությունն» ավելի շատ դեռահասների շրջանում է տարածված, հետևաբար IT ոլորտի զարգացմանը զուգընթաց անհրաժեշտ է շարունակ ձեռքը պահել զարկերակի վրա և վերահսկողությունն իրականացնել պատշաճ մակարդակով։

Հիշեցնենք, որ վիճակախաղերի, տոտալիզատորների, բուքմեյքերական գրասենյակի գործունեության պայմաններտ վերաբերյալ կառավարության որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի նոյեմբերի 1-ից:

61
թեգերը:
Հայաստան, բուքմեյքեր
Ըստ թեմայի
Ի՞նչ են պարզել ռումբի ահազանգից հետո «Աջարաբեթի» գրասենյակ մեկնած մասնագետները
Առաքելյան. «Հայաստանում պետք է արգելվի բուքմեյքերական գործունեությունը»
Ոչ ոք վաղվա վրա վստահ չէ. մարդիկ հրաժարվել են առցանց խաղադրույքներից ու պատվերներից
Երվանդ Խունդկարյան.

ՍԴ դատավոր ընտրված Երվանդ Խունդկարյանը հրաժարվել է պաշտոնից

0
(Թարմացված է 11:19 18.09.2020)
ՍԴ դատավորի թափուր պաշտոնում ընտրված Խունդկարյանը հայտարարել է, որ գրեթե երեք տասնամյակ դատական համակարգում աշխատելուց հետո այն ընկալում է որպես իր ընտանիք և հարազատ անկյուն։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Ազգային ժողովի կողմից ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը հանդես է եկել պաշտոնից հարաժվելու հայտարարությամբ։

«Վայր եմ դնում իմ՝ որպես Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահի և Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի լիազորությունները»,– հայտնում է Խունդկարյանը։

Միաժամանակ նա դադարեցնում է անդամակցությունը ՀՀ դատավորների միությանը՝ հրաժարվելով միության նախագահի պաշտոնից, ինչպես նաև ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահի և կառավարման խորհրդի անդամի լիազորություններից:

Ներկայացնելով հրաժարականի հայտարարությունը` Երվանդ Խունդկարյանը նաև շնորհակալություն է հայտնում իր 30–ամյա գործունեության բոլոր գործընկերներին, այդ թվում` միջազգային։

«Շատ դժվար է բաժանվել հոգեհարազատ աշխատավայրից և այն մարդկանցից, ում հետ աշխատել եմ երկար տարիներ, ում հետ միասին դժվարին ու պատասխանատու ճանապարհ ենք անցել»,– նշում է նա` հավելելով, որ գրեթե երեք տասնամյակ աշխատելով դատական համակարգում, կարող է փաստել, որ այն իր համար դարձել է ընտանիք և հարազատ անկյուն:

Ազգային ժողովում ավարտվեց ՍԴ դատավորի թեկնածուների ընտրությունը. արդյունքները հայտնի են

«Հավատում եմ, որ դատական իշխանության բոլոր նվիրյալների (ի դեմս դատավորների և դատական ծառայողների) աշխատանքը նպաստելու է Հայաստանի Հանրապետությունում արդարադատության որակի բարձրացմանը, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր դատավորի հանդեպ պատկառանքի արմատավորմանը»,– հայտնում է Խունդկարյանը։

Հիշեցնենք` ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի կողմից ընտրվել էր Սահմանադրական դատարանի դատավոր, ինչը ենթադրում է, որ պետք է վայր դնի պաշտոնեական լիազորությունները։

Խունդկարյանը դատական համակարգում աշխատել է 1992 թվականից, 2001 թվականից սկսած՝ որպես դատավոր:

Խունդկարյանի թեկնածությունը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովը։

ՍԴ դատավորների մյուս երկու թափուր տեղերում ԱԺ–ն ընտրել էր ՀՀ կառավարության առաջադրած թեկնածու Էդգար Շաթիրյանին ու ՀՀ նախագահի առաջադրած Արթուր Վաղարշյանին։

Աչքաչափով է գործել. ՍԴ դատավորի թեկնածուն կրկնեց իշխանության մասին հայտնած իր դիրքորոշումը

Երեկ` սեպտեմբերի 17-ին, ՍԴ նորընտիր դատավորները խորհրդարանում կայացած նիստի ժամանակ երդում էին տվել` ստանձնելով իրենց նոր պարտականությունները։

Երվանդ Խունդկարյանի երդման արարողությունը հետաձգվել էր` պայմանավորված այն հանգամանքով, որ նա դեռ չէր ազատվել նախկին պաշտոնից։

0
թեգերը:
պաշտոն, Երվանդ Խունդկարյան, Դատավոր
Ըստ թեմայի
«Նախորդ անգամ բոլոլա չսարքեցի, չէ՞». ՍԴ դատավորի թեկնածուն որոշել է հաշտարարի դեր կատարել
Ինչպե՞ս է ստացվել, որ ՍԴ դատավորի թեկնածուի բանկային մուտքերը գերազանցում են եկամուտները
 ՍԴ թեկնածուներն ԱԺ–ում կեղծ տվյալներ են հրապարակել. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով