Սամվել Ճզմաչյան

ԿԲ-ն ճիշտ է, թե սխալ. վերաֆինանսավորման տոկոսադրուքի իջեցման որոշումը նման է երկսայր փայտի

177
Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի փոխնախագահ Սամվել Ճզմաչյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ կենտրոնական բանկի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու որոշմանը։
Ճզմաչյան. «Մոտենում է պահը, որ վերաֆինանսավորման տոկոսադրուքի չափն ավելի ցածր չի կարող լինել»

Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի փոխնախագահ Սամվել Ճզմաչյանի դիտարկմամբ` ԿԲ–ի նման գործելակերպը վերջին շրջանում կրել է շարունակական բնույթ, որովհետև նախորդ տարվա ընթացքում էլ վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվում էր և այժմ էլ ամենայն հավանականությամբ բանկերին հնարավորություն է տրվում ավելի ակտիվ վարկավորել, քան թե պահուստի մեջ շատ գումարներ պահել, այլ խոսքով` գումարները մտցնել տնտեսության մեջ։

«Ընդհանուր առմամբ` ԿԲ–ի քայլը ողջունելի է, բայց արվել է լոկ ներկայիս ժամանակահատվածի համար։ Պանդեմիան աշխարհով մեկ չափազանց դժվարացրեց համաշխարհային տնտեսության աշխատանքները` ազդելով բոլոր տեսակի ցուցանիշների վրա, հետևաբար այդ առումով տրամաբանական կլիներ խստացումը, այդ թվում` տոկոսադրույքի վերաֆինանսավորման առթիվ, բայց սա էլ է ընդունելի տարբերակ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա:

Ճզմաչյանի կարծիքով` այդուհանդերձ դժվար է գուշակել, թե ինչ կլինի հետագայում, ԿԲ–ի քայլի արդյունքում որոշակի միջոցներ ազատվում են, որոնք ենթադրաբար կուղղվեն ավելի էժան տոկոսադրույքներով վարկավորման գործընթացին, բայց մյուս կողմից չէր խանգարի, եթե լիներ որոշակի խստացում, քանի որ 2020 թվականից ակնկալիքներն այնքան էլ լավը չեն։ 

«Վերջին տարիներին փոխարժեքի հետ կապված հարցում պրակտիկորեն փոփոխություն չի եղել, նույն ԿԲ–ն վարում էր այնպիսի քաղաքականություն, որ գնաճն ու փոխարժեքը առանձնապես չփոփոխվեին, և տնտեսության մեջ դրան աջակցող պահեր կային, կուրսը պահպանվել է։ Չասեմ, որ ԿԲ–ն սխալ է վարվում, բայց մյուս կողմից չեմ կարող չասել, որ միանշանակ ճիշտ է այդ հարցում։ Որոշումը նման է երկծայր փայտի»,– նշեց Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի փոխնախագահը։

«Բյուջեի կապիտալ ծախսերն աննախադեպ թերակատարվել են». Ավետիսյան

Ճզմաչյանի համոզմամբ` վերաֆինանսավորման տոկոսադրույքն այնպիսի կատեգորիա է, որ ամեն մի երկրի տնտեսություն ինքն է թելադրում ԿԲ–ին, հետևաբար տարբեր երկրներում վերաֆինանսավորման տոկոսադրույքի չափը տարբեր է, և զարգացման աստիճանից, տնտեսության ընթացիկ վիճակից ելնելով` գալիս է մի պահ, որ ավելի ցածր չի կարող լինել։

Ըստ նրա` հիմա մենք մոտենում ենք այն պահին, երբ վերաֆինանսավորման տոկոսադրույքի հավելյալ նվազեցումը իրապես կսպառնա մեր ֆինանսական սեկտորին։ 

Ինչո՞ւ է ավելանալու Հայաստանի պետական պարտքը, կամ ի՞նչ կլինի, եթե պարտք չվերցնենք

Նշենք, որ սեպտեմբերի 15-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշում է կայացրել նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ գործող 4.5%-ի փոխարեն սահմանելով 4.25%:

177
թեգերը:
Սամվել Ճզմաչյան, վարկ, Կենտրոնական բանկ (ԿԲ), Հայաստան
Ըստ թեմայի
Արտոնյալ վարկերի ռիսկերը. ինչպես է կատարվելու ձեռնարկությունների ընտրությունը
Մեքենաներ ու բիզնես՝ առանց գրավի․ Հայաստանում բանկային վարկերին այլընտրանք է զարգանում
Հրատապ հարցերը պահանջում են շտապ լուծումներ. ինչու է գործադիրը հրաժարվել ռուսական վարկից
Որքա՞ն վարկ կտա Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին

Նորություններն ու «Ուրիշ նորությունները»` Sputnik–ի ռադիոեթերի ուղիղ տեսահեռարձակմամբ

11
(Թարմացված է 09:14 22.09.2020)
Այս եթերում` Ի՞նչ պետք է արվի, որ Փաշինյանի ներկայացրած ծրագիրը կենացների փաստաթուղթ չդառնա. Թևան Պողոսյանի դիտարկումները։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` «Դոսյե» կենտրոնի հրապարակման մասին։ Կանդրադառնանք նաև այլ թեմաների։

Լուրերի հաղորդավար` Հովհաննես Շողիկյան
«Ուրիշ նորությունների» հաղորդավարներ` Արամ Չախոյան, Կարեն Ավետիսյան, Աննա Ապրեսովա

11
Արամ Մխիթարյան

Հայաստանը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր. ինչ ռիսկեր և հնարավորություններ կան

32
ՏՏ ոլորտի մասնագետ, «Հելիքս» ընկերության նախագահ Արամ Մխիթարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված Հայաստանի՝ մինչև 2050 թ. վերափոխման ռազմավարությանը, որում անդրադարձ կա նաև ՏՏ ոլորտին։ 
Մխիթարյան. «ՏՏ ոլորտը զարգացնելու համար Հայաստանը գոնե պետք է համարվի ոչ ռիսկային երկիր»

ՏՏ ոլորտի մասնագետ, «Հելիքս» ընկերության նախագահ Արամ Մխիթարյանի դիտարկմամբ` Հայաստանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր դարձնելու հնարավորություն կա, սակայն այդպիսի արդյունքի հասնելու համար հարկավոր է իրականացնել մեծ աշխատանք և առաջին հերթին անհրաժեշտ է, որ գործող կազմակերպությունները փոխեն իրենց մտածելակերպն ու գործելաոճը` դառնալով որպես սեփական պրոդուկ արտադրող ու արտահանող, քանի որ այս պահին մեր ՏՏ ոլորտի ընկերությունները հիմնականում այլ կազմակերպությունների համար են ստեղծում այդ պրոդուկտը։

«Եթե փոխվի մտածելակերպը, ապա նման հնարավորությունն անպայման կդառնա իրական, որովհետև անկախ ամեն ինչից` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում գտնվում է զարգացման փուլում»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Մխիթարյանի գնահատմամբ` Հայաստանում ՏՏ ոլորտի շուկան բավական փոքր է և ներքին շուկայի սպառման համար նախատեսված պրոդուկտները հիմնականում արդեն զբաղեցրել են նիշաները։ Ըստ նրա`իհարկե, հնարավոր է, որ ստեղծվեն նոր նիշաներ, բայց զարգացման համար պետք չէ կենտրոնանալ միայն ներքին շուկայի վրա, անհրաժեշտ է մտածել ավելի գլոբալ, քանի որ հենց այդպիսի պրոդուկտներն են հաջողության հասնում, որոնք կոնկրետ ֆիքսված չեն տեղական շուկայի վրա։  

«Մեր ոլորտում գործում են այսպես կոչված «այծեղջյուրներ», դրանք այն կազմակերպություններն են, որոնք ունեն ավելի քան մեկ միլիարդի արժեք։ Թեորիապես, իհարկե, հավանական է, որ Հայաստանում 30 տարի հետո լինեն ավելի քան 10 միլիարդի գնահատում ունեցող ընկերություններ, բայց նմանատիպ ընկերություններն ամբողջ աշխարհում էլ բավականին քիչ են, այնպես որ ես չեմ հավատում նման հեռանկարին»,– նշեց Հելիքս» ընկերության նախագահը։ 

Մխիթարյանի թերահավատության պատճառը հիմնականում մասնագիտական կադրերի սովն է, որը միշտ համարել է ամենայն սրությամբ դրված հարցերից մեկը։ Ըստ նրա` եթե ինչ–որ կերպ հաջողվի 10-15 տարվա ընթացքում հաղթահարել խնդիրն ու ունենալ մեծ կադրային բազա, գուցե հնարավոր լինի հասնել նման արդյունքի։ Այդուհանդերձ  Մխիթարյանի ուշադրության կենտրոնում են նաև այս պահին առկա խնդիրները, ֆինանսական շուկաների և ֆինանսական գործիքների անհասանելիությունը, գլոբալ աշխարհից որոշ չափով կտրված լինելը, և նշված խնդիրներն, ըստ նրա, չեն նպաստելու, որ ՀՀ–ում վարչապետի կողմից նշված ժամանակահատվածում ստեղծվեն 10 միլիարդ և ավել արժեք ունեցող ՏՏ ոլորտի հինգ ընկերություններ։

Մյուս կողմից` նման ընկերությունների առկայությունը նշանակում է նաև մեծ մասնաճյուղերի տարածում ամբողջ աշխարհում, հետևաբար խիստ կասկածելի է, որ նման չափի ընկերությունները գործեն միայն տեղական շուկայում և միայն տեղական ռեսուրսի հաշվին։

Մխիթարյանի կարծիքով` ցանկացած նման մեծ կազմակերպություն ստեղծվում է կոնկրետ ֆինանսական հոսքերի ու ներդրողների գումարների շնորհիվ, իսկ նմանատիպ միջոցներ շրջանառելու համար Հայաստանը գոնե պետք է համարվի ոչ ռիսկային երկիր, ինչը ներկա պահին այդպես չէ` ելնելով նույն ղարաբաղյան հիմնահարցից ու տարածաշրջանային խնդիրներից։

Բացի դրանից, Մխիթարյանը թերահավատորեն է մոտենում նրան, որ ՀՀ–ում գալիք 30 տարիներին կստեղծվեն 10000 ստարտափեր։ Թեև ցանկացած գործունեություն, որը գտնվում է սաղմնային վիճակում, արդեն իսկ համարվում է ստարտափ, սակայն պանդեմիայի ընթացքում բազմաթիվ նորաստեղծ ստարտափեր ստիպված փակվեցին կամ սառեցրին իրենց գործունեությունը։ 

Մոսկվայում «Թումո» միջազգային կենտրոն է բացվել. Հակոբ Արշակյանը լուսանկարներ է հրապարակել

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով Հայաստանի՝ մինչև 2050 թ-ի վերափոխման ռազմավարությունը՝ նշել էր, որ մինչ այդ Հայաստանը կդառնա բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր։ Նախատեսվում է ունենալ մինչև 10 մլրդ և ավելի արժեքով առնվազն 5 տեխնոլոգիական ընկերություն և առնվազն 10 000 աշխատող ստարտափ։

32
թեգերը:
Արամ Մխիթարյան, ՏՏ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
ՏՏ ոլորտի հայ գործարարները դասընթացներ կանցնեն Սիլիկոնյան հովտում. նախարար
ՊՆ-ն հայտարարում է ՏՏ մասնագետ-զորակոչիկների մրցույթ
ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի մեկնարկը` Հանրապետության հրապարակում. լուսանկարներ
Երևանում մեկնարկեց WCIT համաշխարհային ՏՏ համաժողովը
Ованес Шаинян

Արաբկիրի նախկին թաղապետը արժեքներից ցածր գներով հողեր է օտարել. հարուցվել է քրգործ

0
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու և համայնքի օրինական շահերը վերականգնելու ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը 2005-2008 թվականների ընթացքում զբաղեցնող պաշտոնատար անձը խարդախությամբ համայնքին առանձնապես խոշոր չափերով վնաս է պատճառել։

Նշենք,ո ր այդ տարիներին Արաբկիր համայնքի ղեկավարն է եղել ՀՀԿ անդամ Հովհաննես Շահինյանը։

Նա համայնքի հաշվեկշռում առկա մի շարք անշարժ գույքեր, ձևական աճուրդների կամ ուղղակի վաճառքի միջոցով, շուկայական և կադաստրային արժեքներից անհամեմատ ցածր գներով, օտարել է տարբեր քաղաքացիների, որի արդյունքում համայնքին հասցվել է առանձնապես խոշոր չափերով՝ 300.000.000 ՀՀ դրամի վնաս։

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի իրավասու պաշտոնատար անձը, համայնքապատկան առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու շահադիտական դրդումներից ելնելով, նախնական համաձայնության գալով համայնքի ավագանու անդամների հետ նրանց դրդել է համապատասխան որոշմամբ թույլատրել համայնքապատկան գույքն օտարել կադաստրային արժեքից անհամեմատ ցածր գնով: Արդյունքում 2006թ. օգոստոս ամսին Արաբկիր թաղային համայնքի ավագանու որոշմամբ թույլատրվել է դասական աճուրդով օտարել Երևանի Մամիկոնյանց փողոցի 3-րդ շենքի, 79քմ. մակերեսով թիվ 60 բնակարանը` մեկնարկային գին սահմանելով 3.350.000 ՀՀ դրամ, որի կադաստրային արժեքը նույն ժամանակահատվածում կազմել է 5.492.500 ՀՀ դրամ: Այնուհետև, նույն պաշտոնատար անձինք, օգտվելով ավագանու որոշմամբ ընձեռնված հնարավորությունից, կազմակերպել են այն աճուրդով օտարելու վերաբերյալ ձևական մրցույթ, որի ընթացքում հիշյալ անշարժ գույքն իբր Ա. Ղ.-ին մեկնարկային գնով օտարելու համար, կազմվել և շրջանառության մեջ են դրվել պաշտոնեական կեղծ փաստաթղթեր: 2006թ. օգոստոսի 31-ին կայացած ձևական աճուրդի ժամանակ նշված անշարժ գույքը, մեկնարկային գնով, օտարվել է աճուրդին փաստացի չմասնակցած Ա. Ղ.-ին։ Այնուհետև, 2006 թվականի հոկտեմբեր ամսին, նույն եղանակով, կազմվել և շրջանառության մեջ է դրվել կեղծ լիազորագիր, որի հիման վրա նշված բնակարանը մոտ 14.440.000 ՀՀ դրամով վաճառվել է Ս. Հ.-ին։ Նա էլ նույն թվականի նոյեմբեր ամսին անշարժ գույքի հիփոթեքի և առուվաճառքի պայմանագրով, 16.361.930 ՀՀ դրամով, բնակարանն օտարել է Է. Պ.-ին՝ այդ կերպ համայնքապատկան առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ վերջիններս ձեռք են բերել սեփականության իրավունք:

Միևնույն ժամանակ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արաբկիր վարչական շրջանի ավագանու 2007թ. մարտի 26-ի որոշմամբ թույլատրվել է Երևան քաղաքի Թբիլիսյան 3/3 հասցեում գտնվող, Արաբկիր թաղային համայնքի ղեկավարի աշխատակազմին սանմաքրման և աղբահանման աշխատանքների կատարման նպատակով անհատույց օգտագործման  իրավունքով տրամադրված 16687քմ. մակերեսով հողատարածքի օտարումը, որի ընթացքում իրավասու պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, համայնքապատկան գույքը զգալիորեն ցածր գնով ձեռք բերելու համար, կազմել և շրջանառության մեջ են դրել բովանդակությամբ ամբողջությամբ կեղծ, գույքի օտարման հանձնաժողովի կողմից կազմված արձանագրություն այն մասին, որ գույքը գնահատվել է ամբողջությամբ (շուկայական արժեքը նշվել է զգալիորեն ցածր՝ 29.800.000 ՀՀ դրամ)։ Արդյունքում, Թբիլիսյան 3/3 հասցեում գտնվող, նշված հողատարածքի վրա գտնվող 2734.6 քմ. մակերեսով շենք-շինություններն ուղղակի վաճառքի ձևով, 29.800.000 ՀՀ դրամով (շենք-շինությունների կադաստրային արժեքը կազմել է 38.220.700 ՀՀ դրամ) օտարվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի իրավասու պաշտոնատար անձի մերձավոր ազգական հանդիսացող հորը` Ե. Շ.-ին։

Միևնույն ժամանակ ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ առկա են նաև Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի իրավասու պաշտոնատար անձի կողմից կոռուպցիոն մեխանիզմի գործադրման արդյունքում համայնքապատկան հողամասերը և գույքը շահադիտական դրդումներից ելնելով կադաստրային արժեքից զգալիորեն ցածր գնով օտարելու այլ դեպքեր, որի հետևանքով Երևան համայնքը զրկվել է իր սեփականությունը հանդիսացող գույքի օտարման դիմաց ընդհանուր առանձնապես խոշոր չափերով՝ 300.000.000 ՀՀ դրամի չափով եկամուտ ստանալու իրական հնարավորությունից, որը գույքային տեսքով էական վնաս է պատճառել Երևան համայնքի օրինական շահերին:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու և համայնքի օրինական շահերը վերականգնելու ուղղությամբ:

0