Նորություններն ու «Ուրիշ նորությունները»` Sputnik–ի ռադիոեթերի ուղիղ տեսահեռարձակմամբ

14
(Թարմացված է 09:31 14.09.2020)
Այս ժամին ունկնդրեք` Որքանո՞վ է հանքահումքային արդյունաբերության աճը ազդել տնտեսական ցուցանիշների վրա։ Հունվարի 1-ից հարկվելու է բացօթյա մանրածախ առևտուրը։ Կանդրադառնանք նաև մարզական լուրերին։

Լուրերի հաղորդավար` Հովհաննես Շողիկյան

«Ուրիշ նորությունների» հաղորդավարներ` Արամ Չախոյան, Աննա Ապրեսովա

14
Նելլի Բաղդասարյան

Ինչպե՞ս հակազդել թուրք-ադրբեջանական տեղեկատվական մանիպուլյացիաներին. մասնագիտական կարծիք

6
(Թարմացված է 18:46 24.09.2020)
Արցախի նախագահի միջազգային հարաբերությունների գծով խորհրդական Նելլի Բաղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ադրբեջանական տեղեկությանը, ըստ որի`Արցախի հանրապետությունում քուրդ զինյալներ են տեղակայվել։ 
Բաղդասարյան. «Թուրք–ադրբեջանական սցենարի մշակումը տեղեկատվական մանիպուլյացիաների դաշտում է»

Արցախի նախագահի միջազգային հարաբերությունների գծով խորհրդական Նելլի Բաղդասարյանի փոխանցմամբ` այդ տեղեկության առթիվ պետք է ասել, որ Թուրքիան հող է նախապատրաստում Հայաստան ներխուժելու համար և դա արվում է դարձյալ քրդական գործոնի հաշվին` մասնավորապես շրջանառության մեջ դնելով Քրդական բանվորական կուսակցության գործոնը, ընդ որում՝ սա նույն մեթոդն է, որով Թուրքիան գործել է Սիրիայում և Իրաքում, սկզբում առաջ է քաշել քրդական գործոնը, որպեսզի հետո հարվածի կոնկրետ տարածքներին։

«Հայաստան ներխուժելու բացատրությունը պետք է, որ լինի հետևյալը՝ քանի որ ՔԲԿ–ն Թուրքիայում հայտարարված է որպես ահաբեկչական կառույց և Թուրքիայի սահմաններին վտանգ է սպառնում, հետևաբար նշված կառույցին հարվածելու համար Թուրքիան այդկերպ ապահովագրելու է իրեն։ Փաստորեն գործում է Թուրքիա–Ադրբեջան մեդիապլատֆորմի առաջին քայլը, հետևաբար սցենարի մշակումը տեղեկատվական մանիպուլյացիաների դաշտում է, քանի որ վերոհիշյալ տեղեկատվությունը շրջանառության մեջ դրվեց եգիպտական լրատվական կայքերի միջոցով, թե իբր ՔԲԿ–ի զինյալները Սիրիայից Իրանի տարածքով անցնում են Հայաստան։ Այդ տեղեկատվությունն այնուհետև հրապարակվեց ռուսական մամուլում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Բաղդասարյանի կարծիքով` փորձ է արվում ստեղծել միասնական թուրք–ադրբեջանական բլոկ, և պատահական չէ, որ Թուրքիան մի քանի եղանակով անդրադարձել է շփման գծում զոհված ադրբեջանցի զինվորականների թեմային, սկզբում պաշտպանության, այնուհետև արտաքին գործերի նախարարի մակարդակով, որոնք իրավիճակի սրման համար դատապարտում են հայկական կողմին։

«Կարծում եմ, որ տեղեկատվությունը պետք է հերքվի նաև Իրանի կողմից, որովհետև թուրքերը հիշատակել են նաև այդ երկրի անունը` քուրդ զինյալների տեղաշարժերի առթիվ, ինչը բացահայտ մեղադրանք է առ այն, որ կոնկրետ պետության տարածքով օտար վարձկաններ կարող են անցնել երրորդ երկիր»,– նշեց Արցախի նախագահի միջազգային հարաբերությունների գծով խորհրդականը։

Անդրադառնալով այն տեղեկությանը, որ Թուրքիան իր հերթին վարձկաններին Սիրիայից տեղափոխում է Ադրբեջան, Բաղդասարյանն ընդգծում է, որ դա ցույց է տալիս, թե որքան զգայուն է այդ թեման Ադրբեջանի համար, որը վարձկաններ է օգտագործել նաև 1991–94 թվականներին։

«Եթե Ալիևը հայտարարում է, որ 50 հազար կամավոր ունեն, որ իրենց բանակը հզոր է, ապա ինչու է շահագրգռված, որ Սիրիայից վարձկաններ ներգրավվեն, որոնցից յուրաքանչյուրին պետք է տրվի 4000 դոլար աշխատավարձ այն դեպքում, երբ ադրբեջանցի սպայի աշխատավարձը կազմում է 600–700 դոլար։ Այսինքն` սա մի խնդիր է, որի համար ադրբեջանական զինուժը պետք է պատասխանատվության կանչի քաղաքական վերնախավին»,– ընդգծեց Բաղդասարյանը։

Ադրբեջանցիները սպառնացել են Բուրգ լե Վալանսի քաղաքապետին և պահանջել հանել Արցախի դրոշը

Նրա  համոզմամբ` պետք է բոլոր եղանակներով ժխտել Ադրբեջանի կողմից տարածվող ցանկացած ապատեղեկատվություն, իսկ հայկական զինուժն այնքան զորեղ է, որ կարող է ինքնուրույն պաշտպանել սեփական սահմաններն՝ առանց վարձկանների օժանդակությանը դիմելու։

6
Ըստ թեմայի
Հայաստանի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած հայտարարությունը
Տոնոյանը ԿԽՄԿ հայաստանյան ղեկավարի հետ քննարկել է Ադրբեջանում գերեվարված հայ սպայի հարցը
2300 կրակոց` 1 շաբաթում. արցախա–ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման դեպքերը նվազել են
Ադրբեջանը պետք է հրաժարվի ռազմական շանտաժի քաղաքականությունից. Արցախի ԱԳՆ-ն՝ Ալիևին
Դիանա Գալոյան. արխիվային լուսանկար

Անորոշություն ցնցումներից հետո. ՀՊՏՀ–ում ժամանակը կանգ է առել

25
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԲՈւՀ–ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի վերջին քայլին։ 
Գալոյան. «Եթե ԲՈՒՀ–ում չկա որոշակիություն, երկարաժամկետ զարգացման ծրագրեր չեն կարող մշակվել»

ՀՊՏ ռեկտոր Դիանա Գալոյանի կարծիքով` ԲՈԿ–ն իր հարցում արդար որոշում չի կայացրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա այսպես բացատրեց ՀՊՏՀ–ում ստեղծված իրավիճակի պատճառը։

ՀՊՏՀ ռեկտորի գիտական կոչման թնջուկը մեծանում է. Գոգյանը համաձայն չէ ԿԳՄՍՆ–ի որոշման հետ

ՀՊՏՀ–ն հայտարարություն էր տարածել, որ կոլեկտիվի գերակշիռ մեծամասնության որոշմամբ` համալսարանը ժամանակավորապես դադարեցնում է ուսումնական գործընթացը` մինչև հուլիսի 17-ին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ–ի խորհրդի անդամների կողմից  ձայների մեծամասնությամբ ընտրված ռեկտորի` օրենքով սահմանված կարգով նշանակումը։  

Դիանա Գալոյանի փոխանցմամբ` ՀՊՏՀ–ի գիտական խորհուրդը դիմել է և՛ վարչապետին, և՛ ԿԳՄՍ նախարարին, խնդրել է, որ բացատրեն, թե ինչու է ձգձգվում ռեկտորի նշանակման գործընթացը, սակայն պատասխան դեռ չի ստացվել։ 

«Երբ հայտարարվել էր մրցույթ, ես այլ խոսակցություններից խուսափելու համար, որ, օրինակ, որպես ռեկտորի ԺՊ ճնշում կգործադրեմ խորհրդի վրա, վայր էի դրել իմ լիազորությունները, նոր մասնակցել մրցույթին, որին մասնակցել է ևս մեկ թեկնածու, ու ձայների 2/3–ով ես ընտրվել եմ ռեկտորի պաշտոնում։ ԲՈԿ–ի կողմից տեսնում եմ հատուկ նպատակաուղղված գործընթաց իմ անձի նկատմամբ, որովհետև ԲՈԿ–ը նախկինում նման գործընթաց չէր սկսել, իսկ իմ դեպքում հենց այդպես վարվեց և հենց իմ ընտրության օրը, սակայն ես դա էլ բողոքարկեցի վերադասության կարգով, ինչի արդյունքում ԲՈԿ–ի որոշումը ճանաչվեց առ ոչինչ, և ես պահպանեցի իմ գիտական աստիճանը»,– նշում է ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը։

ՀՊՏՀ ռեկտորի գիտական կոչման թնջուկը մեծանում է. Գոգյանը համաձայն չէ ԿԳՄՍՆ–ի որոշման հետ

Դիանա Գալոյանի կարծիքով` ԲՈԿ–ն իր դեպքում գերազանցել է պաշտոնեական լիազորությունները, և վերջին երկու տարիների ընթացքում ձևավորված իրավիճակն իր համար մտահոգիչ է, որովհետև ռեկտորի ընտրությունը կայացել է, սակայն նշանակման որոշումը մինչ օրս դեռ կայացված չէ, ինչը դժգոհություն է առաջացրել կոլեկտիվի մոտ, որովհետև ապագայի հետ կապված առաջացել է անորոշ իրավիճակ։

«Եթե ԲՈՒՀ–ում չկա կոնկրետ որոշակիություն, ապա երկարաժամկետ զարգացման ծրագրեր չեն կարող մշակվել։ Չնայած դրան` վերջին մեկ տարվա ընթացքում կոլեկտիվը ֆանտաստիկ պատասխանատվությամբ է մոտեցել հարցին` գրանցելով բացառիկ արդյունքներ, օրինակ`ընդունելությունը նախորդ տարվա համեմատ ավելացել է 103 տոկոսով, մագիստրատուրայի ընդունելությունն ավելացել է 44 տոկոսով, իսկ ԲՈՒՀ–ի բյուջեն աճել է 46 տոկոսով»,– նշում է ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը։

Դիանա Գալոյանի խոսքով`ամեն ցնցում բացասաբար է ազդում ուսումնական գործընթացի վրա, բայց համալսարանը երկու տարի անորոշության մեջ պահելն ավելի բացասաբար է ազդում նույն գործընթացի վրա, կրթության որակի վրա։   

Նիկոլ Փաշինյանը չի ստորագրում Տնտեսագիտականի ռեկտորի հրամանը. «Ժողովուրդ»

25
թեգերը:
ռեկտոր, դասադուլ, Դիանա Գալոյան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ)
Ըստ թեմայի
Դիանա Գալոյանն իր թեկնածությունը կառաջադրի տնտեսագիտականի ռեկտորի ընտրություններին
Չնայած զրկեցին դոկտորի գիտական աստիճանից, բայց Դիանա Գալոյանն ընտրվեց ՀՊՏՀ ռեկտոր
ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի գիտական կոչումը պահպանվեց. նա կշարունակի պաշտոնավարել
ԿԳՄՍՆ

Գրիշա Թամրազյանի դեմ քրգործ է պատրաստվո՞ւմ. փոխնախարարի հրաժարականի հետքերով

22
(Թարմացված է 18:55 24.09.2020)
Sputnik Արմենիայի աղբյուրները հայտնում են, որ Թամրազյանը շուտով հանդես կգա հայտարարությամբ և կփաստարկի իր հրաժարականը։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին նախարարությունից:

Համաձայն Sputnik Արմենիայի աղբյուրների` Թամրազյանը շուտով հանդես կգա հայտարարությամբ և իր հրաժարականը կփաստարկի Արայիկ Հարությունյանի հետ անհամաձայնություններով, բայց փոխնախարարի հրաժարականի իրական պատճառը նրա դեմ պատրաստվող քրեական գործն է։

Նշենք, որ նրա նախորդը` ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, 2019-ի դեկտեմբերին ձերբակալվել էր կաշառակերության կասկածանքով։

Գրիշա Թամրազյանի անվան հետ են կապում նաև ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի մանդատի հանձնումը, ինչպես նաև ՀՊՏՀ գիտխորհրդի կողմից ռեկտոր ընտրված, սակայն կառավարության կողմից դեռևս չնշանակված Դիանա Գալոյանը համարվում է Թամրազյանի «կադրը»։

«Կարո՞ղ եմ ասել` այսօր ոչ մի պաշտոնյա կաշառք չի վերցնում». Փաշինյանը խոսեց բացթողումներից

22
թեգերը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Հայաստան
Ըստ թեմայի
«Լո՞ւրջ եք ասում». ԿԳՄՍ նախարարը պատասխանում է իր հրաժարականը պահանջողների հարցերին
ԲՀԿ-ն չի բացառում, որ Հարությունյանի հրաժարականի պահանջով փողոցային պայքարի դուրս կգան
Իհարկե վերադառնում եմ. Արսեն Թորոսյանը հրաժարական տալու մտադրություն չունի