Արմեն Քթոյան

Հանքահումքային արդյունաբերության աճը փրկե՞ց տնտեսական անկումից. տնտեսագետի պարզաբանումը

30
Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է առկա իրավիճակից բխող տնտեսական իրողություններին, խոսել կանխատեսումների ու տնտեսության հնարավոր վերականգնման գործընթացների մասին։
Քթոյան. «Հանքահումքային արդյունաբերության աճը թույլ տվեց խուսափել ավելի մեծ տնտեսական անկումից»

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանի դիտարկմամբ` հանքահումքային արդյունաբերության աճը թույլ տվեց խուսափել ավելի մեծ տնտեսական անկումից, իսկ մշակող արդյունաբերության ոլորտում արդեն տեսնում ենք վերականգնման որոշակի նշույլներ։  Ըստ նրա` համավարակով պայմանավորված սահմանափակումները չեն լինի նույնքան ուժգին, որքան մարտ–ապրիլ ամիսներին էին, դրանք ավելի շատ մարդկային վարքագծում փոփոխություններ անելուն են միտված, ինչը ենթադրում է որոշակի զգուշավորություն, այդուհանդերձ վատագույնն, ըստ տնտեսագետի, արդեն անցյալում է։

«Տարբեր երկրներում համավարակի հետ կապված դիտարկումները ցույց են տալիս, որ խնդիրն անխուսափելիորեն կարգավորվում կամ մեղմվում է այն ժամանակ, երբ բնակչության շրջանում կա կրիտիկական ինչ–որ մի հատված, ովքեր վարակվել են կամ առնչվել վարակի հետ, հետևաբար այդ դեպքում պանդեմիան սկսում է նահանջել, ինչը տեսնում ենք նաև Հայաստանում` ի տարբերություն հարևան Վրաստանի, որտեղ նկատվում է համավարակի տարածման ակտիվություն։ Մեր պարագայում համավարակի երկրորդ ալիքի մասին արդեն կարող ենք չխոսել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Քթոյանի կարծիքով` կարող են լինել որոշակի սրացումներ, սակայն նույնպիսի բռնկում, ինչպես գարնան սկզբին էր, չենք ունենա, ինչի շնորհիվ տնտեսությունն աստիճանաբար կվերականգնվի ու կվերադառնա իր նախկին հունին։ Ըստ նրա`շատ բան այնուամենայնիվ մեզանից կախված չէ, օրինակ, խնդրահարույց է այն, թե զբոսաշրջային ոլորտում հոսքերի վերականգնումը երբ տեղի կունենա։

Ինչքան աճ կգրանցի Հայաստանի ՀՆԱ–ն 2020 թվականին. ԵԱԶԲ-ի կանխատեսումը

«Թեև կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումները որոշակի մեղմում են ենթադրում, սակայն պետք է նկատի ունենանք, որ սա աննախադեպ իրավիճակ է, որը լինում է հարյուր տարին մեկ անգամ, և մենք որոշակի հաջողությամբ իրավիճակը հաղթահարեցինք, ավելին` իրավիճակի վատագույն պիկը հաղթահարեցինք` առանց տնտեսական կայունությունը խաթարելու։ Այո, սոցիալական պրոբլեմներ ի հայտ եկան, բայց դա անխուսափելի է և որևէ կառավարություն ապահովագրված չէ դրանից»,– նշեց տհտեսագետը։

Քթոյանի գնահատմամբ` տնտեսական ակտիվությունը չի կարող նույն կերպ պահպանվել, եթե սպառողներն ու տնտեսվարողները որոշ ժամանակ տնտեսական ակտիվ գործունեություն չեն ծավալում, մինչդեռ մեկ ամսվա ակտիվությունն, օրինակ, ՀՆԱ–ի 1/12-րդ մասն է, հետևաբար 5 տոկոս տնտեսական անկումը կարելի է համարել նվազագույն անխուսափելի գինը, որ պետք է յուրաքանչյուր տնտեսություն վճարի պարտադրված համավարակը հաղթահարելու համար։

Facebook-ը և Google-ը պատրաստ են Հայաստանում հարկ վճարել․ քննարկումները շարունակվում են

Ըստ նրա`մենք, ի տարբերությունը 2008 թվականի ճգնաժամի, առկա ավելի ծանր ճգնաժամը հաղթահարում ենք ավելի թեթև կորուստներով, ուստի 2021 թվականը մեզ համար կլինի այն ձեռքբերումների շարունակությունը, որոնք դրվեցին 2019 թվականին։ 

30
թեգերը:
տնտեսություն, հանքարդյունաբերություն, տնտեսագետ, Արմեն Քթոյան
Ըստ թեմայի
«Մեր տնտեսությունը և բնակչությունը պետք է պատրաստվեն տնտեսական մեծ անկման». Պարսյան
Ջո Բայդենը խոստանում է սպանել ամերիկյան տնտեսությունը
17․2% տնտեսական անկում․ ինչ վիճակում է ՀՀ տնտեսությունը, և արդյոք կավելանա արտաքին պարտքը
Կորոնավիրուսի համավարակն ու Հայաստանի տնտեսությունը. կկարողանա՞նք ոտքի վրա մնալ
Արա Ղազարյան

ՀՀ դիմումների քննության հարցում շատ բան կախված է ՄԻԵԴ–ի ցանկությունից. Ղազարյան

49
(Թարմացված է 23:26 28.09.2020)
Փաստաբան Արա Ղազարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացրած դիմումներին և դրանց առնչվող ընթացակարգային հարցերին։ 
Ղազարյան. «ՄԻԵԴ–ը պետք է շուտ արձագանքի ՀՀ դիմումներին. խոսքը հրատապ միջոց կիրառելու մասին է»

Փաստաբան Արա Ղազարյանի տեղեկացմամբ`Եվրոպական դատական այդ բարձր ատյանը պետք է շատ արագ կայացնի որոշում` բավարարում է դիմումը, թե ոչ, և դա կարող է անել մեկ կամ մի քանի օրվա ընթացքում։

«ՄԻԵԴ–ը չի կարող եկար սպասել, որովհետև խոսք է գնում հրատապ միջոց կիրառելու մասին։ Կամ պետք է մերժի ամբողջությամբ, կամ բավարարի մեկ, երկու, երեք կետերը և դիմումը հաղորդակցի Ադրբեջանին։ Դատարանը կարող է անմիջապես բավարարել ու հաղորդակցել Ադրբեջանին, կամ էլ Ադրբեջանից հավելյալ ինֆորմացիա ուզել ու հետո որոշում կայացնել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Ղազարյանի դիտարկմամբ` միջպետական գանգատի շրջանակում այս դիմումների ճակատագիրը մեծ հաշվով չի կարելի համարել կանխատեսելի, որովհետև շատ բան կախված է ՄԻԵԴ–ի ցանկությունից, և հարցը չի լուծվելու միայն իրավունքի ուժով։ Այդ իմաստով շատ դիմումներ չկան եվրոպական դատարանում։

Ըստ Ղազարյանի` նախադեպ եղել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կոնֆլիկտի կապակցությամբ, երբ դատարանը երկու կողմին էլ ուղղել է իր որոշումը` սահմանելով պարիտետ։ 

«Հայաստանի պարագայում կա մի առանձնահատկություն, որը երբեք չի եղել։ Հայաստանը ոչ միայն հայցում է հրատապ միջոց իր տարածքի, այլև իր տարածքից դուրս տարածքի համար։ Այս իմաստով ՀՀ դիմումներն առանձնահատուկ են»,– նշեց փաստաբանը։

Բաքուն ազգային փոքրամասնություններին օգտագործում է որպես կենդանի պատնեշ. Վարդանյան

Անդրադառնալով այն հարցին, թե կարո՞ղ է Արցախն իր խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վայրագությունների առթիվ դիմել Հաագայի ռազմական տրիբունալ, Ղազարյանն ընդգծեց, որ այդ ատյանին սովորաբար հայցադիմում են ներկայացնում կոնկրետ անձի դեմ, օրինակ՝ որևէ գեներալի գործով, սակայն դրա համար անհրաժեշտ է ունենալ բավարար փաստակազմ, պետք է ժամանակ պատրաստվելու համար, որովհետև Հաագայի դատական ատյանում չափանիշները շատ բարձր են և դա մարդու իրավունքների դատարան չէ, հիմքերը մի փոքր այլ են, ուստի այս պահի դրությամբ դեռ վաղաժամ է դատել այդ մասին։ 

Իսկ այն հարցին, թե կարո՞ղ է Հաագայի դատարանում դատվել Իլհամ Ալիևը որպես պատերազմ հրահրած և խաղաղ բնակչության նկատմամբ վայրագություններ սանձազերծած բանակի գերագույն գլխավոր հրամանատար, Ղազարյանը պատասխանեց, որ սկզբունքորեն հնարավոր է, բայց դեռ վաղ է այդ կապակցությամբ կարծիք հայտնել, քանի որ այս պահին դեռ բավարար հանցակազմ չկա նման դիմում ներկայացնելու համար, պետք է լինի բավականին անհատականացված դիմում, ունենա անհրաժեշտ ապացուցողական բազա։ 

Նշենք, որ ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ ՀՀ–ն նոր փաստեր է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից բնակավայրերը, քաղաքացիական օբյեկտները և բնակչությանը թիրախավորելու վերաբերյալ։

Մարտակերտում Ադրբեջանը կրակել է նաև հայ լրագրողների ուղղությամբ. տեսանյութ

49
թեգերը:
Ադրբեջան, դիմում, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), փաստաբան, Արա Ղազարյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Իրանի ԱԳՆ-ն մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ է արել
Սպասում ենք Բեռլինի պատասխանին. ՌԴ ԱԳՆ–ն` Նավալնուն «Նովիչոկով թունավորելու» մասին
Արցախն իրացնում է ինքնապաշտպանության իր անքակտելի իրավունքը. ԱՀ ԱԳՆ
Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում Ադրբեջան. ՀՀ ԱԳՆ
Ահարոն Վարդանյան

Բաքուն ազգային փոքրամասնություններին օգտագործում է որպես կենդանի պատնեշ. Վարդանյան

338
(Թարմացված է 20:52 28.09.2020)
Իրանագետ Ահարոն Վարդանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչ ներգրավվածություն ունեն Ադրբեջանի ազգային փոքրամասնության ներկայացուցիչներն արցախյան պատերազմում, և ինչ հակասություններ ունեն պաշտոնական Բաքվի հետ։ 
Վարդանյան. «Բաքուն կոնֆլիկտում ազգային փոքրամասնություններին օգտագործում է որպես կենդանի պատնեշ»

Իրանագետ Ահարոն Վարդանյանի դիտարկմամբ` ներկայումս պաշտոնական Բաքուն կրկին օգտագործում է ազգային փոքրամասնություններին որպես կենդանի պատնեշ հայկական զորքերի դեմ և առաջնագծում դիրքավորում է հիմնականում թալիշներին, թաթերին, լեզգիներին, ավարներին, ու եթե նայեք զոհերի անունները և տվյալները, թե որ տարածքներից են ժամանել արցախյան ճակատ, ապա վերոհիշյալ հանգամանքը առավել ակնառու կդառնա։ 

«Ադրբեջանի իշխանությունները փորձում են նշված հանգամանքն օգտագործելով` ազատվել թալիշներից, քանզի այստեղ գործում է հետևյալ սկզբունքը` չկա թալիշ, չկա նաև թալիշական հարց, չկա թաթ, չկա նաև թաթական խնդիր։ Ազգային փոքրամասնություններն իհարկե շատ լավ հասկանում են իրողությունը, և մի քանի օր առաջ Ադրբեջանում այդ քաղաքականության դեմ տեղի են ունեցել ընդհարումներ, ցույցեր և ընդվզումներ։ Նույնիսկ կան տեղեկություններ, որ Իրանի սահմանամերձ հատվածում, թալիշաբնակ վայրերում տեղակայվել են նաև Սիրիայից եկած ահաբեկիչները և բախումներ են տեղի ունեցել նրանց ու տեղաբնակների միջև, քանզի վարձկանները փորձել են մարդկանց պարտադրել շարիաթի օրենքները»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Վարդանյանի կարծիքով` տեղաբնակ փոքր ժողովուրդները կարող են միավորվել Ադրբեջանի նենգ քաղաքականության դեմ, առավել ևս, որ նման փորձ արդեն իսկ եղել է 1990–ական թվականներին, արցախյան պատերազմի սկզբնական շրջանում, և եթե կա փորձը, ապա ինչու՞ չկրկնել այն։

Ռուսաստանը Թուրքիային զսպելու համարժեք գործիքակազմ ունի. թուրքագետ

Ըստ իրանագետի` Ադրբեջանում նրանց համար ներկայումս կա համախմբվելու հիմք, քանզի եթե Ադրբեջանը շարունակի սադրիչ գործողություններն ու փորձի ավելի խորանալ ռազմական գործողությունների մեջ, ապա կստանա պատերազմ իր ներսում։ 

«Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ զորակոչից խուսափողներն անկախ ազգային պատկանելությունից խստորեն կպատժվեն։ Տարբեր շրջաններում տեղակայվել են ռազմական ուժեր, որպեսզի ընդվզումները կասեցնեն։ Նույնիսկ կար տեղեկատվություն այն մասին, որ բանակ են տանում անգամ զորակոչային տարիքը չլրացած պատանիներին»,– նշեց Վարդանյանը։ 

Թուրքիան աշխարհում միակ երկիրն է, որը աջակցում է Արցախում հակամարտության սրմանը. Փայլան

Նրա խոսքով` Իրանը նույնպես անհանգստացած է իր սահմանների երկայնքով ահաբեկիչների տեղակայումից և մի քանի հայտարարություն է տարածել` նշելով, որ չի հանդուրժի ահաբեկիչների ներկայությունը, առավել ևս, որ նրանք երբեք այդքան մոտ չեն եղել Իրանի սահմանին։

Իրանն իրեն հռչակել է որպես շիաների պահապան պետություն, հետևաբար եթե շիաների և սունի վահաբիթների միջև հակասությունները խորանան, Իրանը կմիջամտի և իր ուժերի չափով կփորձի կանխել նման զարգացումները։

338
թեգերը:
ազգային փոքրամասնություն, Ադրբեջան, իրանագետ, Ահարոն Վարդանյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Արման Թաթոյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին հատուկ հաղորդում է ուղարկել
Ադրբեջանը ևս 10 տանկ է կորցրել. տեսանյութ
#Հաղթելու_ենք. անգամ սոցցանցերում ադրբեջանցիները վախենում են մենակ մնալ հայերի հետ
Զինծառայողներից մեկը չի զոհվել. ՊՆ–ն ներողություն է հայցում սխալի համար

Արցախի ՊԲ–ն ևս մեկ ԱԹՍ է խոցել. տեսանյութ

0
(Թարմացված է 14:56 29.09.2020)
Այս պահին ունեցած տեղեկություններով` ադրբեջանական կործանված անօդաչու թռչող սարքերի թիվը 51 է։

 Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները ևս մեկ ադրբեջանական անօդաչու թռչող սարք են խոցել։ Տեղեկությունը հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Հրապարակվել է նաև ԱԹՍ–ի խոցման տեսանյութը։ Կադրերում երևում է, թե ինչպես է դիպուկ կրակով խոցվում ԱԹՍ–ն, սրընթաց վայր ընկնում և կործանվում լեռներում։

Այս պահի դրությամբ հայտնի տեղեկություններով` ադրբեջանական կործանված անօդաչու թռչող սարքերի թիվը 51 է։

0
թեգերը:
Շուշան Ստեփանյան, Ադրբեջան, անօդաչու թռչող սարք, անօդաչու
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020