Ռուբեն Սաֆրաստյան

Թուրքիայի և Հունաստանի միջև տեղի է ունենում մինչ այժմ չտեսնված սրացում. Սաֆրաստյան

133
(Թարմացված է 18:40 12.09.2020)
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Միջերկրական ծովում Թուրքիայի և Հունաստանի միջև առաջացած լարվածությանը։
Սաֆրաստյան. «Թուրքիայի և Հունաստանի միջև տեղի է ունենում մինչ այժմ չտեսնված սրացում»

Ռուբեն Սաֆրաստյանի գնահատմամբ` տեղի է ունենում մինչ այժմ չտեսնված, աննախադեպ սրացում, երբ մի կողմում Թուրքիան է, իսկ մյուս կողմում Հունաստանը, Կիպրոսն ու մի շարք այլ երկրներ: Հետևաբար` իրադրությունը բավական լուրջ է Միջերկրական ծովի արևելյան շրջաններում։

«Այստեղ Թուրքիայի և Հունաստանի միջև պայքարն առաջին հերթին ընթանում է նավթի ու գազի պաշարների համար, ու թեև լարվածության հիմնական պատճառը դա է, սակայն հունական մի շարք կղզիներ ավելի մոտ են Թուրքիային, քան բուն Հունաստանի տարածքին։ Հետևաբար, Աթենքն արդեն հայտարարել է իր ջրային անվտանգության գոտին երկու անգամ շատ ընդլայնելու մասին, ինչին Թուրքիան համաձայն չէ»,– նշում է ակադեմիկոսը։ 

Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով` թուրքական ռազմավարժություններն ուժի ցուցադրում է, Թուրքիան օգտվում է այն հանգամանքից, որ Հյուսիսային Կիպրոսը գտնվում է իր օկուպացիայի ներքո, թեև ոչ ոք այդ պետությունը չի ճանաչել, և այդտեղից ստացել է թույլտվություն գազ փնտրելու նկատառությամբ հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար։

«Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կոշտ հայտարարությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ ՆԱՏՕ–ի մանդատով օժտված ֆրանսիական նավն իր առաքելության ժամանակ թուրքական ռազմանավի կողմից ենթարկվել է ճնշման, ինչը վկայում է այն մասին, որ Թուրքիան չի հարգում իր անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին, ուստի հարաբերությունները սրվել են նաև Թուրքիայի և Ֆրանսիայի միջև»,– նշում է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենը։

Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ` ՆԱՏՕ–ն նախկինում Թուրքիայի նկատմամբ ցուցաբերում էր մեղմ վերաբերմունք, ինչը դրդեց Ֆրանսիայի նախագահին հայտարարել, որ կառույցի ուղեղը հիվանդացել է, ուստի ամիսներ առաջ նույնիսկ քննարկվում էր Թուրքիային անդամակցությունից զրկելու հարցը, սակայն կառույցի ներսում կա նաև այն տեսակետը, որ Հյուսիսատլանտյան դաշինքից դուրս գալու մեխանիզմ գոյություն չունի։ Ըստ Սաֆրաստյանի` Թուրքիան այդուհանդերձ նշված կառույցից դուրս գալու ցանկություն չունի, դա ուղղակի Էրդողանի խաղն է, ով ցանկանում է այդ կերպ բարձրացնել իր երկրի արժեթղթերը։   

ՀՀ–ն վերահաստատում է իր աջակցությունն ու համերաշխությունը Հունաստանին և Կիպրոսին. ԱԳՆ

Հիշեցնենք, որ վերջին շաբաթների ընթացքում կտրուկ սրվել են հարաբերությունները Աթենքի և Անկարայի միջև։ Թուրքական Oruç Reis նավը սեյսմիկ ուսումնասիրություններ է սկսել Արևելյան Միջերկրական ծովում, այն շրջանում, որը Հունաստանը սեփական բացառիկ տնտեսական գոտի է համարում։

Հունաստանի Զինված ուժերը մարտական պատրաստության բարձր  աստիճանի են բերվել։  Թուրքիան ուսումնասիրում է նաև այն շրջանները, որոնք Կիպրոսն է համարում սեփական բացառիկ տնտեսական գոտի։

Հունաստանն ու Թուրքիան, հաշվի չառնելով մյուս կողմի շահերը, մեղադրում են միմյանց ծովային գոտիների սահմանազատման մասին անօրինական համաձայնագրեր ստորագրելու մեջ։

 

133
թեգերը:
Ծով, Թուրքիա, Հունաստան
Ըստ թեմայի
Ուղիղ հարված Ռուսաստանի և Իրանի շահերին. Թուրքիան կգնա՞ ռիսկի, կդնի՞ ռազմաբազա Ադրբեջանում
Թուրքիան Արևելյան Միջերկրական ծովում այլևս գործընկեր չէ. Մակրոնը քննադատել է Էրդողանին
Թուրքիայում փաստաբանների զանգվածային ձերբակալություններ են ընթանում
Վարդան Ասցատրյան

Դասագրքեր, ուսուցիչների պակաս... ի՞նչ խնդիրներ ունեն ազգային փոքրամասնությունները ՀՀ-ում

27
(Թարմացված է 22:49 22.09.2020)
ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերով բաժնի պետ Վարդան Ասցատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանության հետ կապված կարևոր հարցերին։
Ասցատրյան. «Ազգային փոքրամասնությունների մոտ առկա է նաև իրենց լեզուներով դասավանդող ուսուցիչների խնդիրը»

Վարդան Ասցատրյանի փոխանցմամբ` ազգային փոքրամասնությունների 11 համայքներն իրենց անդամների քանակով տարբեր են, հետևաբար տարբեր են նաև նրանց խնդիրների տիրույթներն ու ծավալները։ Օրինակ` մեծաքանակ եզդիների, ասորիների և հույների հետ կապված կան խնդիրներ, որոնք առնչվում են կրթական համակարգին։

«Ամբողջ Հայաստանում և ոչ միայն նշված փոքրամասնությունների համայնքներում սրությամբ դրված է դպրոցների ու մանկապարտեզների շենքերի հարցը։ Նախորդ շրջանում դրանք մասամբ սեփականաշնորհվել են, մյուսները` քայքայվել, կապիտալ շինարարություններ չեն իրականացվել, իսկ եղած աշխատանքներն էլ եղել են մակերեսային, որոշ դեպքերում` անորակ։ Սա բնորոշ է ինչպես հայկական բնակավայրերին, այնպես էլ ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններին, հետևաբար տարածքները նորից պետք է վերաբացվեն, նորոգվեն ու հարիր լինեն մեր ժամանակի պահանջներին»,– նշում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերով բաժնի պետը։

Վարդան Ասցատրյանի տեղեկացմամբ` ազգային փոքրամասնությունների համայնքներում առկա է նաև նրանց լեզուներով դասավանդող ուսուցիչների մասնագիտական, կրթամանկավարժական խնդիրը, քանի որ ցենզը պետք է պահպանվի, համապատասխանի որոշակի չափանիշներին ու շարունակ լինի վերապատրաստման գործընթաց։

Թող նրանք էլ նշեն. ՀՀ–ում ապրող ազգային փոքրամասնությունների համար նոր օրենք ընդունվեց

Այդ առումով Հայաստանում պետք է ունենանք ակադեմիական մակարդակի մասնագետներ, որոնք փոքրամասնությունների լեզուներով կարողանան պատրաստել մասնագետներ ու մանկավարժներ։ Մյուս կողմից` նրանց ժամաքանակը սահմանափակ է, ինչով էլ պայմանավորվում է աշխատավարձի չափն ու կարգավորվում սոցիալական փաթեթի խնդիրը։ Մինչև բնակավայրերի խոշորացումը, որը դեռ ամբողջապես չի ավարտվել, աշակերտների թվաքանակը քիչ էր, հետևաբար աշխատավարձն էլ չէր կարող շահագրգռել կադրերի պատրաստման հարցում։ Նշված խնդիրները պետք է ստանան հեռահար լուծում»,– նշում է Վարդան Ասցատրյանը։

Հնագույն Սոզոպոլն ու նրա հայ զբոսավարը. «քայլող վիքիպեդիային» այստեղ բոլորն են սիրում

Նա առանձնացնում է նաև դասագրքերի հարցը, նշելով, որ համայնքները մինչ օրս կարողացել են ինքնուրույն ներկայացնել իրենց լեզվով կազմված դասագրքերը, որոնք տպագրվել են, բայց այժմ կարիք ունեն բովանդակային բարեփոխումների, որպեսզի դրանցում առկա թեմաները զարգացվեն, և այդ մասին նշում են հենց փոքրամասնությունների ներկայացուցիչները։

Հետևաբար կա բարձր չափորոշիչների հաստատման անհրաժեշտություն, որոնց պետք է համապատասխանեցվի գրքերի բովանդակությունը, և աշակերտներն իրենց հարազատ լեզուներով ճանաչեն գրական, մշակութային բարձր արժեքները։ 

27
թեգերը:
դասագիրք, դպրոց, ազգային փոքրամասնություն
Ըստ թեմայի
Ուսուցիչներին թեստավորող ԲԿ–ներում խախտումներ են գրանցվել. մանրամասներ
Գեղարքունիքի դպրոցների մի մասում վառարանից ազատվելու միակ տարբերակը նոր շենք կառուցելն է
Ռուսատյացություն և հակասեմիտիզմ. ում և ինչու է խանգարում Հոլոքոստի մասին հիշողությունը
Ջոնի Մելիքյան

ՆԱՏՕ–ին անդամակցելու հարցն արդեն ռազմական տիրույթում չէ. Մելիքյանը` Վրաստանի մասին

17
(Թարմացված է 22:06 22.09.2020)
Վրացագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Վրաստանում անցկացված «Արժանի գործընկեր 2020» զորավարժություններին։ 
Մելիքյան. «ՆԱՏՕ–ին Վրաստանի անդամակցության հարցը ոչ թե ռազմական, այլ քաղաքական տիրույթում է»

Վրացագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանի դիտարկմամբ` Վրաստանում վերջին շրջանի զորավարժությունները սկիզբ են առել վրաց–ամերիկյան համագործակցությունից, դրանք ոչ այնքան ՆԱՏՕ–ի զորավարժություններ են, որքան վրաց–ամերիկյան, որոնց շրջանակն անցած մի քանի տարիների ընթացքում զգալիորեն ընդլայնվել է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամների ու գործընկերների մասնակցության հաշվին, որովհետև 2015 թվականին կայացած զորավարժություններում ընդգրկված էր ընդամենը երկու երկիր։

«Այսօր փաստորեն առաջ է քաշվում բազմազգ զորավարժությունների ձևաչափը։ ՆԱՏՕ–ի անդամ և գործընկեր պետությունները այդ զորավարժությունների շրջանակում կարողանում են սինթեզել ու սինխրոնիզացնել գործողությունները տարբեր իրավիճակներում։ Վրաստանն ակտիվորեն ընդգրկված է դաշինքի խաղաղապահ առաքելություններում։ Վերջին տարիներին կայացած զորավարժությունների հիմնական նպատակը Վրաստանին ու գործընկեր երկրներին մոտ բերելն է ՆԱՏՕ–ի ստանդարտներին»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Մելիքյանի կարծիքով` քանի որ Վրաստանը համարվում է դաշինքին լիիրավ անդամակցելու պոտենցիալ երկիր, որը կարողացել է վրաց–ամերիկյան համագործակցությունն ընդլայնել, հետևաբար ընտրվել է հենց Վրաստանը, որտեղ գրեթե ամեն տարի անցկացվում են նման զորավարժություններ` հնարավորություն տալով լուծելու օրակարգում ընդգրկված ինչ–որ հարց։ 

Ինչո՞ւ են Պենտագոնի չինովնիկներն ամերիկացիներին ահաբեկում մեծ պատերազմով

«Շատ հարցերում Վրաստանն իսկապես առաջընթաց է գրանցել, և այսօր ՆԱՏՕ–ին անդամակցելու խնդիրը ոչ թե ռազմական տիրույթում է, քանզի Վրաստանն արդեն իսկ ապահովում է նվազագույն չափանիշները, այլ քաղաքական, որտեղ Վրաստանն ունի լուրջ խոչընդոտներ։ Պետք է կայացվի քաղաքական որոշում, սակայն եվրոպական որոշ խոշոր պետություններ դեռ պատրաստակամություն չեն ցուցաբերում այդ հարցում, որոնց վրա ազդում է նաև Ռուսաստանի գործոնը։ Թեև Բալթյան երկրներն ու Լեհաստանն անընդհատ ուզում են առաջ քաշել այդ օրակարգը, սակայն նրանց լոբբինգն ու քաշը թե՛ ՆԱՏՕ–ում, թե՛ Եվրամիությունում այդքան բարձր չէ»,– նշեց վրացագետը։ 

Մելիքյանի համոզմամբ` այսօրվա ստատուս–քվոյի պարագայում բավական բարդ է պատկերացնել, որ Վրաստանը ՆԱՏՕ–ին անդամակցելու հարցում կարող է զգալի առաջընթաց գրանցել, թեև աշխատանքներ են ընթանում, որ ապագայում աշխարհաքաղաքական շահերի համադրման պարագայում այդ հարցը լուծվի։

Պատրա՞ստ է արդյոք ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգը դիմակայել ՆԱՏՕ–ի սադրանքներին

Զորավարժություններին մասնակցելու համար հավաքվել էին մոտ 3 հազար զինվորական ԱՄՆ-ից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից ու բուն Վրաստանից։ ԱՄՆ դեսպանն ասել է, որ երկրներն ուզում են համատեղ ջանքերով բարելավել մարտական պատրաստականությունը և սատարել անվտանգ մթնոլորտի պահպանմանը Սև ծովի տարածաշրջանում։

17
թեգերը:
ՆԱՏՕ, Վրաստանի Հանրապետություն, Ջոնի Մելիքյան
Ըստ թեմայի
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կոչով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին
Նորվեգիան կդառնա՞ երկրորդ «Լեհաստան». ՆԱՏՕ-ի զորքերն ակտիվացել են
Լավրովը հայտարարել է, որ ՆԱՏՕ–ն ջախջախել է Լիբիայի պետականությունը
Rail Baltica. ինչպես է «մահանում» ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության փայփայած նախագիծը

Հաճախորդի լոյալությունը` բիզնեսի առաջխաղացման կարևորագույն ատրիբուտ

0
(Թարմացված է 23:30 22.09.2020)
Տնտեսագետ Հայկ Մանասյանն ու «Բիզնեսի դիալեկտիկա» հաղորդաշարի վարող Արամ Չախոյանը զրուցել են հաճախորդի լոյալության մասին։

Հաճախորդի լոյալությունն այսօր մրցակցային միջավայրի պայմաններում բիզնեսի առաջխաղացման կարևորագույն ատրիբուտներից մեկն է։ 

«Բիզնեսի դիալեկտիկա» հաղորդաշարի հերթական հաղորդման ընթացքում Հայկ Մանասյանը ներկայացնում է, թե իրականում ինչ է հաճախորդի լոյալությունը, որքան կարևոր է դա բիզնեսի առաջխաղացման համար, ինչ օգուտներ կարելի է ակնկալել հաճախորդների լոյալությունից և ինչ մեթոդներով կարելի է հասնել բարձր լոյալության։

«Բիզնեսի դիալեկտիկա». որո՞նք են «երկար պոչերը» բիզնեսի պրոդուկտային պորտֆելում

0
թեգերը:
հաճախորդ, բիզնես
թեմա:
Բիզնեսի դիալեկտիկա
Ըստ թեմայի
Որոնք են գնորդների վարքագծային հիմնական փոփոխությունները ռեցեսիայի պայմաններում
Որն է այն միակ գործոնը, որի շնորհիվ բիզնեսն արժեք է ստեղծում
Մարքեթինգի ու վաճառքի բաժինների բախումից տուժում է բիզնեսը. ի՞նչ անել, որ դա տեղի չունենա