Կարեն Վրթանեսյան

Վճարիր և խուսափիր ծառայությունից, կամ ինչ կտա նոր օրենքը կիսապատերազմական Հայաստանին

232
(Թարմացված է 21:38 11.09.2020)
Ռազմական փորձագետ, «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է շրջանառության մեջ դրված նոր օրենքի նախագծին։

 

Վրթանեսյան. «Այս կերպ շատերը փորձելու են գումար հայթայթել, որ իրենց որդիները բանակում չծառայն»

Ներկայացվող նախագծի համաձայն` 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, ովքեր չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձ վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից։

Կարեն Վրթանեսյանի դիտարկմամբ` նախաձեռնության հետ կապված խնդիրներից մեկն այն է, որ զորակոչի ֆունկցիան ոչ միայն այս պահին թափուր ծառայության տեղը լրացնելն է, այլ նաև պահեստազոր պատրաստելն ու մոբիլիզացիոն ռեզերվ ստեղծելը։

«Եթե լինի պատերազմական իրավիճակ, այդ անձինք կարող են շատ արագ, առանց ժամանակ կորցնելու զորակոչվել ու համալրել զինված ուժերի շարքերը, այսինքն` նրանց պատրաստելու համար պահանջվելու է շատ քիչ ժամանակ։ Եթե նրանց փոխարինենք վճարովի ժամկետային զինծառայողներով, ապա անհրաժեշտության դեպքում ժամկետայինին չի ստացվի զորակոչել»,– նշում է փորձագետը։

Կարեն Վրթանեսյանի կարծիքով` պետք է հստակ հասկանալ, որ զորակոչը լուծում է ոչ միայն համալրման հարցը,այլև կատարում է պահեստազորի ձևավորման գործառույթ։ Ըստ նրա` տարբեր մարդիկ զարտուղի ճանապարհով խուսափում են հարկեր մուծելուց, ոմանք նույն կերպ հափշտակում են հանրային գույքը, հետևաբար այն անձանցով, ովքեր օրենքը խախտելով չեն ծառայել, պետք է զբաղվեն համապատասխան մարմինները։

«Այս օրենքի ընդունմամբ ստեղծվում է մի իրավիճակ, որ գումար ունեցողները կարող են խուսափել ծառայությունից, իսկ նրանք, ովքեր այդքան գումար չունեն, պետք է պարտադիր ծառայեն։ Այս կերպ շատերը փորձելու են գումար հայթայթել, որպեսզի իրենց որդիները բանակում չծառայեն, մինչդեռ մենք պատերազմող երկիր ենք և երկու հարևանների հետ ունենք շատ լուրջ խնդիրներ, որոնցից մեկի հետ գտնվում ենք բացահայտ պատերազմական վիճակի մեջ»,– նշում է փորձագետը։

Տավուշյան գործողություններ. ինչ հաղթաթուղթ է տվել դիվանագետներին մեր զինուժը

Եթե սկսվեն լայնածավալ ռազմական գործողություններ ու լինի զորակոչի կարիք, ապա ո՞ւմ հաշվին են համալրվելու զինված ուժերը` տարակուսում է փորձագետն ու հավելում, որ պայմանագրայինների ռեսուրսը բավարար չէ և այնպես չէ, որ յուրաքանչյուր չծառայողի փոխարեն կա մեկը, ով ուզում է դառնալ պայմանագրային զինծառայող, հետևաբար այդ նախաձեռնությունն, ըստ Վրթանեսյանի, բանակից փողով ազատվելու օրինականացում է։

232
թեգերը:
զինծառայող, զինակոչիկ, Զինվոր, Հայաստան, Բանակ
Ըստ թեմայի
Հայաստանում հայ և ռուս օդաչուները մշակել են գիշերային ժամերին զորքերի քողարկումը
Առաջին հերթին Բաքվի շահերից է բխում. Հայրապետյանը` բանակցային գործընթացի վերսկսման մասին
Բանակցություններ չեն լինելու. ԱՀ նախագահը`արցախյան հարցի լուծման նոր սկզբունքների մասին
Վարդան Ոսկանյան

Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան ոտնահարում է նաև Իրանի անվտանգային շահերը. Ոսկանյան

109
(Թարմացված է 22:40 27.09.2020)
Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիային և հատկապես Իրանի դիրքորոշմանը, առավել ևս, որ մարտական գործողություններն ընթանում են Իրանի հետ սահմանի հարևանությամբ։ 
Ոսկանյան. «Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան ոտնահարում է նաև Իրանի անվտանգային շահերը»

Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ` Բաքվի բռնապետական վարչակարգի սանձազերծած ագրեսիան անհանգստացնում է Իրանին, քանզի վերջինս սահմանակից է հակամարտության գոտուն և ըստ էության ոտնահարվում են նաև Իրանի անվտանգային շահերը։

«Եթե հետևենք իրանական մամուլին, որտեղ շատ ակտիվորեն աշխատում են տելեգրամյան ալիքները տարածում են հայկական պաշտոնական տեղեկատվությունը` կատարելով չափազանց հետաքրքիր շեշտադրումներ։ Մասնավորապես նույն տելեգրամյան ալիքների տեղեկատվության մեջ «ադրբեջանական հանրապետություն» եզրույթը չի կիրառվում, այլ օգտագործվում է «Բաքվի վարչախումբ» եզրույթը, ինչը հստակ ցուցիչն է բարեկամական կապերի, որոնք առկա են հայաստանյան իրանագիտական դպրոցի ու իրանցի գործընկերների միջև»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրանագետը։

Ոսկանյանի կարծիքով` իրանական կողմին ամենևին ձեռնտու չէ, որ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու երկայնքով մեկ Ադրբեջանը ստանա որևէ առավելություն, որովհետև դա ուղղակիորեն կխաթարի Իրանի անվտանգությունը։

Ադրբեջանցիները կեղծ հաղորդագրություններ են ուղարկում. ԱԱԾ-ն հորդորում է զգոն լինել

Ըստ նրա` արդեն իսկ կան որոշակի լուրեր, որ ադրբեջանական կողմը փորձում է ներազդել Իրանի հյուսիսի թուրքալեզու բնակչության վրա և դեռ չճշգրտված տեղեկությունների համաձայն`  փորձ է արվում այնտեղից հավաքագրել վարձկաններ, ինչը նույնպես խաթարում է Իրանի ներքին անվտանգային միջավայրը։ 

«Իրանը պետականության հնագույն ավանդույթներ ունեցող երկիր է, հետևաբար իրանցիները ուշի–ուշով հետևում են ներկա գործընթացներին, հետևաբար մենք պետք է սերտացնենք աշխատանքները թե՛ Իրանի ԱԳՆ–ի, թե՛ այլ պատկան մարմինների հետ, որպեսզի իրանական դիրքորոշումներն ու մոտեցումները համահունչ լինեն հայկական կողմի դիրքորոշումներին ու մոտեցումներին։ Իրանագետներն էլ պատրաստ են իրենց ողջ ունեցած ներուժն ու հնարավորություններն ի սպաս դնել մեր պետությանը»,– նշեց Ոսկանյանը։

Իրանագետի գնահատմամբ` իրանցիները հռետորաբանության մակարդակում փորձելու են պահպանել հավասարակշռություն, սակայն տեղեկատվական տիրույթում վարելու են հայամետ քաղաքականություն, որպեսզի թուրքական ներգրավվածությունն այդ դաշտում հասցվի նվազագույնի։

Ոսկանյանի խոսքով`ուղղակի թշնամանք կդիտվի Իրանի դեմ նաև այն, որ թուրքական ներգրավվածություն իր մասին զգացնել տա նաև Նախիջևանի հատվածում, որն Իրանի անվտանգության համար պարզապես կենսական գոտի է։

 

109
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Պատերազմ, Ադրբեջան, Արցախ, Վարդան Ոսկանյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
«Գնալու ենք այդ հարցը վերջնական լուծելու». ՀՅԴ–ականները կազմ–պատրաստ սպասում են հրամանի
Բոլոր փաստերը կհավաքենք ու կներկայացնենք. ինչպես է իրականում Ադրբեջանը հարձակումը սկսել
Դավիթ Տոնոյանը Մոսկվա չի մեկնել. ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հերքում է լուրը
Արցախի պաշտպանության բանակն առաջնագծից տեսանյութ է հրապարակել
Ռուբեն Սաֆրաստյան

Տեղեկություններ կան, որ Թուրքիան ավելի քան 300 վարձկան է ուղարկել Ադրբեջան. Սաֆրաստյան

212
(Թարմացված է 22:37 27.09.2020)
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիային և հատկապես դրանում Թուրքիայի դերակատարությանը։
Սաֆրաստյան. «Թուրքիան փաստացի մասնակցում է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային»

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ` կան փաստեր, որոնք վկայում են հայ–ադրբեջանական կոնֆլիկտում թուրքական կողմի ներգրավվածության մասին, թե ինչպիսի մասնակցություն է ունեցել Թուրքիան ադրբեջանական ագրեսիայի նախապատրաստման ու իրականացման գործում։

Նրա խոսքով` հստակ տեղեկություններ կան նաև այն մասին, որ Թուրքիան 300–ից ավել վարձկաններ է ուղարկել Ադրբեջան։

«Գաղտնիք չէ, որ թուրքական բանակի որոշ ստորաբաժանումներ, որոնք մասնակցում էին վերջերս կայացած թուրք–ադրբեջանական զորավարժություններին, մնացել են Ադրբեջանում։ Թուրքական «Անադոլու» գործակալության աշխատակիցները, ինչպես նաև պետական TRT1 հեռուստակայանի թղթակիցները գտնվում էին ռազմական գործողությունների տարածքում և կազմ պատրաստ սպասում, թե երբ պետք է սկսվեն Ադրբեջանի մարտական գործողությունները, որպեսզի պատրաստեն ռեպորտաժներ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Սաֆրաստյանի կարծիքով` պետք է հաշվի առնել նաև պաշտոնական Անկարայի հայտարարություններն առ այն, որ Թուրքիան կանգնած է Ադրբեջանի կողքին և պատրաստ է ցույց տալ այն աջակցությունը, որը կպահանջի Ադրբեջանը, հետևաբար բոլոր փաստերը վերլուծելով` կարելի է հանգել այն եզրակացության, որ Թուրքիան փաստացի մասնակցում է Արցախի հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին։

Բոլորս պետք է մեզ ԱՀ պաշտպանության բանակի զինվոր համարենք. Ռոբերտ Քոչարյան

«Թուրքիան միջազգային հանրության կարծիքն անտեսում է արդեն տարիներ շարունակ, և այդ փաստի հետ սկսում են համաձայնել տարբեր երկրներ, այդ թվում նաև Թուրքիայի դաշնակիցները, հետևաբար՝ պաշտոնական Անկարայի դիրքորոշումը բավական սպասելի էր»,– նշեց ակադեմիկոսը։

Սաֆրաստյանի գնահատմամբ` Թուրքիան վերջին շրջանում ակնհայտորեն ցույց է տալիս, որ ցանկանում է իր ազդեցության ոլորտները Հարավային Կովկասում ընդլայնել ի հաշիվ ՌԴ–ի` թուլացնելով Ռուսաստանի ազդեցությունը։

Ըստ նրա` Արևմուտքի ընդհանուր ռազմավարական նպատակների տեսանկյունից Թուրքիայի ներկա քաղաքականությունն իհարկե ողջունելի կլինի, բայց կա ևս մեկ հանգամանք, այն է` ներկա փուլում Արևմուտքը շահագրգռված չէ, որ իրադրությունը Հարավային Կովկասում լարվի, քանզի զբաղված են բոլորովին այլ խնդիրներով, իսկ կոնկրետ Ռուսաստանի միջնորդական առաքելությունն, ըստ Սաֆրաստյանի, կրակի դադարեցման գործում հետզհետե ավելի կակտիվանա։

Ղարաբաղում ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն. ԵԽԽՎ ղեկավար

 

 

  

212
թեգերը:
Թուրքիա, Ռուբեն Սաֆրաստյան, Ադրբեջան, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Կայացել է ՀՀ Անվտանգության խորհրդի նիստը
Աննա Հակոբյանն Արցախում է
Սիրելի բուժաշխատողներ, պայքարելու ենք 2 ճակատով. Արսեն Թորոսյան
Խաղաղ բնակավայրերի հրետակոծումը վկայում է, որ Ադրբեջանը նախապատրաստվել էր ագրեսիային

Ոստիկաններն էլ մեկնեցին առաջնագիծ. տեսանյութ

0
(Թարմացված է 01:14 28.09.2020)
Ոստիկաններին Արցախ տանող ավտոբուսը ճանապարհ է ընկել։ Առաջնագիծ մեկնողներին ճանապարհել են ծափերով։

ՀՀ ոստիկանության աշխատակիցները նույնպես մեկնեցին առաջնագիծ` կանգնելու զինվորների կողքին։ Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են ճանապարհում ոստիկաններին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախ են մեկնել Երևանի պետական բժշկական համալսարանի և համալսարանական հիվանդանոցների բժիշկները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 

11 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ ՀՄՄ-3. հայկական կողմն առգրավել է հակառակորդի տեխնիկան

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած զինծառայողների թիվը 16 է, վիրավորներինը` ավելի քան 100։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Դիակներ, խոցված զրահատեխնիկա. Արցախի ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել

0
թեգերը:
ոստիկան, Արցախ, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Դիակներ, խոցված զրահատեխնիկա. Արցախի ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել
Արցախում խափանվել է հեռախոսային ու ինտերնետային կապը
Հիվանդանոցները միայն անհետաձգելի բուժօգնություն կտրամադրեն . Թորոսյանը հրաման է ստորագրել