Սամսոն Գրիգորյան

ՊԵԿ–ը պետք է շտապի. հագուստի մաքսազերծման նոր գները լուրջ հարված կհասցնեն բիզնեսին

540
(Թարմացված է 00:06 10.09.2020)
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է սեպտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ մտած` հագուստի մաքսազերծման նոր չափորոշիչներին։
Գրիգորյան. «Հագուստի մաքսազերծման նոր գները լուրջ հարված կհասցնեն բիզնեսին»

Կառավարության շենքի մոտ էին հավաքվել փոքր և միջին տնտեսվարողները, ովքեր պահանջում էին չեղարկել օրենքը, որով նոր պայմաններ էին սահմանվել հագուստի ներկրման համար։ Առևտրականների խոսքով` նոր կանոնակարգով առաջնորդվելով` իրենց ապրանքների մաքսազերծման գները 6 անգամ կբարձրանան։ Սա էլ, ըստ առևտրականների, կազդի հագուստի գների և իրենց հետագա գործունեության վրա։

Ավտոմեքենաների մաքսազերծումն առայժմ չի թանկանա. ՊԵԿ

«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը հույս է ունեցել, որ ՊԵԿ–ն օրենքի փոփոխությամբ կիրականացնի նաև որոշակի ձևաչափերի փոփոխություն` վերանայելով հսկիչ գներն ու ապրանքների գնահատման մեթոդները, բայց ինչպես նշում են նոր օրենքի դեմ բողոքողները, փաստորեն կիրառվում են մաքսազերծման բավականին թանկ գներ, և նույնիսկ էժան սեգմենտի հագուստի պարագայում մարդկանց ձեռնտու չէ այլևս աշխատել նման պայմաններով։ 

«Կարծում եմ` ՊԵԿ–ը հնարավորինս շուտ պետք է հարցին տա հստակ լուծում, կարգավորի գնային բազան ու ավելի պարզեցնի մոտեցումները, որպեսզի տնտեսվարողները նման խնդիրների առջև չկանգնեն և բողոքի դրսևորումներ չլինեն։ Ընդհանրապես, ՊԵԿ–ի մոտեցումը համահունչ է քաղաքակիրթ աշխարհի մոտեցմանը, ինչը նորմալ է, սակայն նույն քաղաքակիրթ աշխարհում կան նաև մաքսազերծման գների որոշման ավելի լավ ու ճիշտ մեթոդներ, որոնց կիրարկումից բիզնեսը չի տուժում»,– նշում է «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգողը։

Սամսոն Գրգորյանի կարծիքով` մեզ մոտ փորձում են ինչ–որ հարց լուծել, բայց դրանով ավելի շատ վնասում են։

Նա հույս ունի, որ ՊԵԿ–ը բողոքի դրսևորումներից հետո կվերանայի իր մոտեցումը, որովհետև հագուստի մաքսազերծման նոր գներն անխուսափելիորեն լուրջ հարված կհասցնեն բիզնեսին։ Սամսոն Գրիգորյանի գնահատմամբ` մաքսային մարմինը շարունակում է չվստահել տնտեսվարողներին, նրանց ներկայացրած հաշիվ–ապրանքագրերն արժանահավատ չի համարում` կիրառելով իր հսկիչ գները։ 

«Կիլոգրամով մաքսազերծումը ճիշտ չէ այն առումով, որ նույնացվում են բոլոր ապրանքները, բայց չէ՞ որ մեկը բերում է բրենդային թանկ ապրանք, մյուսը` համեմատաբար էժան ապրանք, գների միջև կա զգալի տարբերություն»,– նշում է «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգողը։ 

Սամսոն Գրիգորյանը դեմ չէ, որ ապրանքները տարանջատվեն ու մաքսազերծվեն առանձին հաշիվ–ապրանքագրերով, սակայն ճիշտ չի համարում, որ այդ հաշիվ–ապրանքագրերը համարում են անարժանահավատ և կիրառում հսկիչ գներ, որոնք աննորմալ բարձր են։ Ըստ նրա` ՊԵԿ–ի նոր օրենքը մուլտիպլիկատիվ էֆեկտով հարվածելու է բոլորին, մարկանց գնողունակությունն առանց այդ էլ բարձր չէ, մեր երկիրն էլ այն վիճակում չէ, որ իրեն թույլ տա նման շռայլություն։

Հագուստի վաճառքով զբաղվողների բողոքի առնչությամբ ՊԵԿ–ը պարզաբանում է տարածել

Արդյունքում շատ տնտեսվարողներ կփակեն իրենց բիզնեսը, իսկ յուրաքանչյուր կորսված տնտեսվարող, ըստ նրա, հավելյալ բեռ է պետության վրա։     

Հիշեցնենք, որ ըստ օրենքի` ներմուծվող հագուստը մաքսազերծվում է մյուս ապրանքների մաքսազերծման ընթացակարգերով։ Այսինքն` այլևս չի լինելու կիլոգրամով մաքսազերծում, այլ հաշիվ–ապրանքագրերում պետք է նշված լինեն ապրանքների ստույգ քանակները, գները, անվանումներն ու մոդելները։ Ըստ այդմ էլ կսահմանվի ապրանքի մաքսազերծման գին։

Կեղծ ապրանքանիշների վերջը եկել է, բայց դա սպառողի վրա թանկ կնստի. ինչ է փոխվելու սահմանին

540
թեգերը:
բիզնես, Հայաստան, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Սամսոն Գրիգորյան
Ըստ թեմայի
Գրիգորյան. «Լավագույն դեպքում 2–3 ամիս ապրանքաշրջանառության խիստ պակաս կզգացվի»
«Կարգապահ հարկատուն ՊԵԿ–ի հետ պետք է խնդիր չունենա` անկախ վարակից». Գրիգորյան
Արտակարգ դրությունը ո՞ր գործարարների գրպանին է ավելի շատ հարվածել, և որոնք սոված չեն նստել
Բագրատ Էստուկյան

Թուրքական մամուլը հեղեղված է միակողմանի տեղեկատվությամբ. ինչ վիճակում է հայ համայնքը

102
(Թարմացված է 17:15 30.09.2020)
Արցախյան պատերազմի ֆոնին, որում անուղղակիորեն ներգրավված է նաև Թուրքիան, կա՞ն արդյոք ճնշումներ Թուրքիայի հայ համայնքի վրա. Sputnik Արմենիայի եթերում հարցին անդրադարձել է «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը:
Էստուկյան. «Արցախյան պատերազմի մասին թուրքական մամուլում գրգիռիչ և միակողմանի տեղեկատվության տարափ է»

«Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանի փոխանցմամբ` թեև տեղի հայկական համայնքի վրա ճնշումների մասին խոսելն անիմաստ է, քանի որ այստեղ ուղղակիորեն ճնշումներ չկան, սակայն ընդհանուր առմամբ պատերազմի հոգեբանությունն ինքնին արդեն մեծ մտահոգություն է հայության համար, որովհետև պատերազմի պայմաններում կամ հակամարտությանների սրման դեպքում հայերը միշտ այս երկրում դառնում են աչքի փուշ, և այս դեպքն էլ ոչնչով չի տարբերվում։ 

«Այդուհանդերձ ուղղակի սպառնալիքին դեմ հանդիման չենք, թեև մտավախություն անշուշտ կա, քանզի երկու օր առաջ ցույց կազմակերպվեց ի աջակցություն Ադրբեջանի և կազմվեց ավտոշարասյուն, որը բարձր ազդականչերով երկու երկրների դրոշներով անցավ հայկական պատրիարքարանի փողոցով։ Սա որոշ չափով սպառնալիքի բնույթ էր կրում և անհանգստություն պատճառեց տեղաբնակ հայերին, իսկ մեր հիմնական մտահոգությունները կապված են ռազմաճակատում տիրող իրադրության, հայ զինվորների վիճակի հետ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա:

Էստուկյանի տեղեկացմամբ` թուրքական մամուլն արցախյան պատերազմի վերաբերյալ հաղորդում է գրգռիչ ու միակողմանի տեղեկություն, այստեղ նման հաղորդագրությունների տարափ է, հատկապես թերթերը մեծ ոգևորությամբ են գրում հայկական դիրքերի ու բազաների ոչնչացման մասին։

Մենք դա թույլ չենք տա. Մակրոնն անդրադարձել է Ղարաբաղի մասին Թուրքիայի ռազմատենչ կոչերին

Ըստ Էստուկյանի` տեղաբնակ հայերը ստիպված են հետևել ադրբեջանական քարոզչամեքենայի ազդեցությամբ ուղղորդված լրատվությանը։ 

Նրա խոսքով` Թուրքիայում կան շատ քիչ թվով լրատվամիջոցներ, որոնք փորձում են օբյեկտիվ տեղեկություն հաղորդել նույնիսկ մերթընդմերթ տեղ են տալիս հայկական պաշտոնական լրահոսին, սակայն դրանց թվաքանակը շատ քիչ է։ Այդպիսի թերթերից է նաև «Ակոսը», որի ձայնն ընդհանուր աղմուկի մեջ քիչ լսելի է։ 

Հենրիխ Մխիթարյանի մտքերն Արցախում են. «Ռոման» աջակցում է հայ ֆուտբոլիստին

Նշենք, մոր երկու օր առաջ Ստամբուլի այն փողոցում, որտեղ տեղակայված է հայկական պատրիարքարանը, ադրբեջանցիներն ու թուրքերն՝ ի տես հայերի, երկու երկրների դրոշներով պարուրված ավտոերթ են կազմակերպել։

102
թեգերը:
Հայ համայնք, Բագրատ Էստուկյան, Թուրքիա
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
«Մենք Թուրքիան չենք»․ Զախարովան խոսել է ղարաբաղյան խնդրում Ռուսաստանի դերի մասին
Ռուսաստանը Թուրքիային զսպելու համարժեք գործիքակազմ ունի. թուրքագետ
Սիրիայում ապացույցներ ունեն, որ Թուրքիան գրոհայիններ է ուղարկել Ադրբեջան
Ինչու է Թուրքիան այս անգամ այդքան ակտիվորեն սատարում Ադրբեջանին
Ռոբերի Նազարյան

Ադրբեջանի նախնական պլանը ձախողվել է. Բաքուն մարտի է նետում ռեզերվային տեխնիկան

705
«Ռազմինֆո» կայքի վերլուծաբան Ռոբերտ Նազարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի կողմից կիրառվող մարտավարությանը, մասնավորապես ավիացիայի օգտագործմանն ու նախապատրաստական աշխատանքներին։
Նազարյան. «Ադրբեջանի կողմից ռեզերվի օգտագործումը վյակում է, որ նա չի հասել նախնական նպատակին»

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը կրել է նաև օդուժի կորուստներ, զրկվել է 50 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից և 1 ինքնաթիռից։

Ռոբերտ Նազարյանի դիտարկմամբ` Ադրբեջանը մարտական գործողություններին պատրաստվելուց առաջ բավական մեծ ուշադրություն է դարձրել ավիացիային և հատկապես ԱԹՍ–ների կիրառելիության խնդրին։ Փորձագիտական վերլուծությունները վկայում են այն մասին, որ Ադրբեջանի տրամադրության տակ են գտնվում նաև թուրքական «Բայրաքթար» մակնիշի անօդաչու թռչող սարքերը, որոնք մինչ այդ չկային ադրբեջանական սպառազինության մեջ։

«Հուլիսի 29-ին մեկնարկած թուրք–ադրբեջանական զորավարժություններից հետո թուրքական տեխնիկան F-16 կործանիչների հետ մեկտեղ փաստացի մնաց Ադրբեջանի տարածքում, և վերջինս կիրառում է թուրքական տեխնիկան, այդ թվում ավիացիոն միավորները, ինչի մասին անդրադարձ է եղել նաև Արցախի ՊԲ հրապարակումներում։ Հետևությունը մեկն է. եթե օդային հարվածներով խոցվում են հակառակորդի ՀՕՊ միջոցները, ապա դա տեղավորվում է հարձակողական բնույթի գործողություններ ծավալելու տրամաբանության մեջ։ Այլ կերպ չի կարող բացատրվել հայկական կողմի ՀՕՊ շղթան կոտրելու ադրբեջանական ձգտումը»,– նշում է վերլուծաբանը։

Ռոբերտ Նազարյանի կարծիքով`փաստերի համադրությամբ կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը նախահարձակ կողմ է և պատերազմին պատրաստվել է առնվազն մեկ ամիս առաջ, և պատրաստության մասին առաջին տեսանելի ապացույցները ֆիքսվել են մասնավորապես թուրք–ադրբեջանական զորավարժությունների ավարտից հետո։

Մերոնք վիրտուոզ են. հայկական կողմը ադրբեջանական տանկ է ոչնչացրել ականանետով

«Ադրբեջանի կողմից ԱԹՍ–ների զանգվածային կիրառումը սկսվել է դեռ 2016 թվականի ապրիլյան պատերազմից, այսինքն` ցանկացած ռազմական բախում արդեն իսկ ենթադրում է անօդաչուների օգտագործում Ադրբեջանի կողմից։ Ընդ որում աշխատելու են ինչպես հետախուզական, այնպես էլ հարվածային ԱԹՍ–ները։ ՀՀ ՊՆ հրապարակումներից և Արցախում գտնվող մեր լրագրողների տարածած լուսանկարներից երևում է, որ Ադրբեջանը հարվածային ԱԹՍ–ներ կիրառում է նաև խաղաղ բնակչության ուղղությամբ»,– նշում է վերլուծաբանը։ 

Անդրադառնալով Վարդենիս քաղաքի և հարակից գյուղերի հրթիռակոծումներին` Ռոբերտ Նազարյանը շեշտում է, որ Ադրբեջանին չի հաջողվել Արցախի հետ շփման գծում հասնել իր նախնական նպատակին, հետևաբար կոնֆլիկտը տեղափոխել է ՀՀ տարածք ավելի մեծ սադրիչ գործողություններ սկսելու համար։ Ըստ վերլուծաբանի` Ադրբեջանը հրթիռակոծումների համար նախապես հող էր պատրաստել և առնվազն երկու օր հայտարարություններ էր տարածում, որ Վարդենիսից հայկական կողմն իբր հարվածել է Դաշքեստանին, ինչը բնականաբար ապատեղեկատվություն է։ 

Պետք է չեզոքացնել թուրք-ադրբեջանական մտադրությունները. ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչ

Ռոբերտ Նազարյանի գնահատմամբ` Եվլախում խոցված ադրբեջանական զինտեխնիկան գրանցված էր այդ երկրի պետական սահմանապահ ծառայության հաշվեկշռում, և եթե Ադրբեջանը մարտական գործողությունների արդեն երկրորդ օրը մարտի է նետում իր ռեզերվը, որը կոչված չէր առաջնագծում մարտնչելու, ապա դա ևս վկայում է այն մասին, որ Ադրբեջանի նախնական պլանը ձախողվել է։

705
թեգերը:
Թուրքիա, Զորավարժություններ, հայ-ադրբեջանական, Ռոբերտ Նազարյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ - 2020
Ըստ թեմայի
Թուրքիան աջակցում է Ադրբեջանին էլեկտրոնային դրոնների, F-16 կործանիչների միջոցով. Սարգսյան
Սիրիայում ապացույցներ ունեն, որ Թուրքիան գրոհայիններ է ուղարկել Ադրբեջան
Թուրքիան բացառապես ուժի լեզուն է հասկանում. ինչ սպասել ՄԱԿ-ի ԱԽ քննարկումներից

Խոցել են թշնամու 1 զրահատեխնիկա, իսկ 3-ը` առգրավել. Արցախի նախագահի նոր տեսանյութը

0
Արցախի նախագահը տեղակացրել է, որ հակառակորդի զրահատեխնիկան խոցած տղաները մասնակցել են նաև Արցախյան առաջին պատերազմին, 2016թ.-ի ապրիլյանի քառօրյային։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook–ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել, որով իր շնորհակալությունն ու հպարտությունն է հայտնել հայրենիքի համար պայքարող տղաներին` իր ընկերներին։

«Այսօր առաջնագծում ունեցած մեր հերթական հաջողությունն է: Մարտական ընկերներս` Գեղամը, Էդիկը, Արմենը և Ռուբիկը (Լյուպիտան), մեր մյուս տղաների օգնությամբ, խոցել են թշնամու 1 զրահատեխնիկա, իսկ 3-ը` առգրավել (մեկը` տեսանյութում): Միանում եմ նրանց խանդավառությանը: Տղերք, հպարտ եմ ձեզանով: Կեցցե ՛ք»,–գրել է նա:

Նա նշել է, որ այս տղաները մասնակցել են նաև Արցախյան առաջին պատերազմին, 2016թ.-ի ապրիլյանի քառօրյային։

0
թեգերը:
տանկ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ