Աննա Գալստյան

Երեխան կարող է բռնության տեսարանը դարձնել իրենը. հոգեբանը` համացանցի վատ հետևանքի մասին

249
(Թարմացված է 23:25 09.09.2020)
Հոգեբան Աննա Գալստյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչ բացասական ազդեցություն կարող է ունենալ համացանցը երեխաների հոգեբանության վրա։
Գալստյան. «Երեխաներն ավելի շուտ են ընդօրինակում այն, ինչ տեսնում են համացանցում»

Աննա Գալստյանի դիտարկմամբ` որքան փոքր է երեխան, այնքան ավելի մեծ է ազդեցությունը տեսածից, հետևաբար նրանք ավելի շուտ են ընդօրինակում այն, ինչ տեսնում են համացանցում։ Ընդօրինակելու հանգամանքը նրանց մեծանալու հիմնական չափորոշիչն է, երեխաներն այդպես են սովորում ու ձեռք բերում կյանքի փորձառություն։

«Երեխաների հակվածությունը սուր երևույթների հանդեպ պայմանավորված է ուժեղ էֆեկտներով, և պատահական չէ, որ շատերը նախընտրում են այնպիսի խաղեր, որոնցում իրար սպանում են, նրանք դիտում են սարսափ ժանրի ֆիլմեր, հետևում են դաժան տեսարաններին»,– նշում է հոգեբանը։

Աննա Գալստյանի համոզմամբ` ազդեցության տեսանկյունից դեռահասները գտնվում են ամենավտանգավոր փուլում, որովհետև նրանց թվում է, թե իրենք են շատ բան որոշում,  մինչդեռ իրականում թակարդն են ընկնում։

«Գոյություն ունի մասսայական հիստերիա հասկացությունը, երբ վարքը շատ անգամ կրկնօրինակվում է։ Եթե համացանցի բազմաթիվ ու բազմապատիկ դիտումները երեխաների մոտ ստեղծում են նման հետաքրքրություն, ապա որոշ օգտատերեր անընդհատ փոփոխում են տեսանյութերը, տեղադրում նորերը` ելնելով շահախնդրությունից, քանի որ շատ դիտումները նրանց բերում են ֆինանսական օգուտ, մինչդեռ մենք տեսնում ենք, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ»,– նշում է հոգեբանը։

Աննա Գալստյանի կարծիքով` անհրաժեշտ է ստեղծել այնպիսի հնարավորություն, որ նմանատիպ դաժան տեսանյութերի շրջանառության դեպքում դրանք արգելափակվեն, առավել ևս, որ համացանցում դա հնարավոր է ապահովել։ Ըստ նրա` որքան փոքր են երեխաները, այնքան ավելի պատկերավոր է նրանց մտածելակերպը, և պատահական չէ, որ շատերը փորձելով ընդօրինակել իրենց նախընտրած հերոսներին` «սպայդերմեն»–ին կամ «բեթմեն»–ին, կատարել են նույն շարժումներն ու վնասել իրենց։

Հոգեբանը ծնողներին խորհուրդ է տալիս անընդհատ հետևել երեխաներին, նրանց հետ խոսել, բացատրել, թե ինչն է նրանց համար ավելի անվտանգ և ինչպես կարող են իրականը տարբերել անիրականից։ Ըստ Գալստյանի` մինչև ինը տարեկան երեխան կարող է բռնության տեսարանը դարձնել իր սեփականը և հետագայում նույնը ցույց տալ իր վարքագծով։   

Նշենք, որ երեկ TikTok սոցիալական կայքում զանգվածաբար տարածվում է ինքնասպանության իրական տեսանյութ, որը կարող է հատկապես մատաղ սերնդի պարագայում անվտանգության հետ կապված լուրջ պրոբլեմներ առաջացնել։

249
թեգերը:
TikTok, Բռնություն, համացանց, երեխա, հոգեբան
Արամ Սարգսյան

Ինչու չեն բացվում սահմանները. Հայաստան–ԵԱՏՄ գագաթնաժողովից առաջ մտորում է Արամ Սարգսյանը

24
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հոկտեմբերի 9-ի երևանյան գագաթնաժողովից առաջ Հայաստան–ԵԱՏՄ փոխհարաբերությունների օրակարգի կարևորագույն խնդիրներին։
Ինչու չեն բացվում սահմանները. Հայաստան–ԵԱՏՄ գագաթնաժողովից առաջ մտորում է Արամ Սարգսյանը

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի դիտարկմամբ` ԵԱՏՄ–ի հետ մեր հարաբերությունները զարգանում են այնքանով, որքանով այդ կառույցը կարողանում է կարգավորել բոլորի հարաբերությունները, և այստեղ չկա առանձնահատկություն` Հայաստան–ԵԱՏՄ կամ Հայաստան–Բելառուս կամ Ղազախստան–Ղրղզստան, որովհետև կառույցը դեռ ժամանակի կարիք ունի, որ կայունանա և ի զորու լինի ընդհանրացնել բոլորի հետ կապված խնդիրները։

«Հայաստանի գլխավոր դերն այն է, որ լինի նախաձեռնող, ներկայացնի իր առաջարկները, թե ինչպիսին պետք է լինի ԵԱՏՄ–ն, որովհետև մեր աչքի առջև կա Եվրամիության ոչ այնքան հաջող օրինակը, որտեղ գնալով ավելի են բարդանում անդամ երկրների փոխհարաբերությունները, մյուս կողմից ունենք խորհրդային ժամանակաշրջանի փորձն ու հարաբերությունները, ուստի այժմ առավել ևս տնտեսական կապերն այն մակարդակի վրա չեն, որ կարողանանք ասել, թե բոլորը հավասար պայմաններում են, ունեն հավասար հնարավորություններ` իրացնելու իրենց ծրագրերը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։ 

Սարգսյանի կարծիքով`առայժմ  միակ առավել դրական հանգամանքն այն է, որ ինտեգրացիայի մակարդակը գնալով բարձրանում է, ինչը շատ կարևոր է Հայաստանի համար ընդհանուր շուկա դուրս գալու և տեղում տնտեսական առավելությունները զարգացնելու առումով։ 

«Չեմ կարծում, որ ԵԱՏՄ–ում մեր նախաձեռնողականությունը բացահայտ է, քանզի պարզ երևում է, որ մենք դեռ չունենք համապատասխան փորձ, մեր կարողություններն էլ դեռ թույլ չեն տալիս, որպեսզի միանգամից անհրաժեշտ առաջարկություններ անենք, ըստ այդմ` ունենք ֆինանսական շուկայի, բանկային համակարգի, տնտեսական ապրանքների տեղափոխման ու իրացման, աշխատուժի օգտագործման հետ կապված խնդիրներ։ Այսինքն` ունենալով համապատասխան մտավոր ներուժ, կարող ենք հանդես գալ ավելի շատ առաջարկություններով»,– նշեց ՀԴԿ նախագահը։

Սարգսյանի գնահատմամբ` ծրագրերը ներկայացնելիս անհրաժեշտ է ցույց տալ դրանց իրականացման ուղիներն ու մեխանիզմները։ Ըստ նրա` Հայաստանը ԵԱՏՄ–ում դեռ այդ մակարդակի հանդես չի գալիս։ 

Անդրադառնալով այն խնդրին, որ Ռուսաստանը ԵԱՏՄ բոլոր երկրների առջև բացել է օդային սահմանը, բացառությամբ Հայաստանի, ՀԴԿ նախագահն ընդգծեց, որ պատճառներից գլխավորն այն է, որ Հայաստանն իր ձեռքով փակեց իր սահմանները` հայտարարելով չորսամսյա կարանտին, ինչը նշանակում է, որ մենք մեզ պատկերացնում ենք շատ ավելի վատ վիճակում, թեև ավելի վաղ կարանտին հայտարարելու անհրաժեշտություն կար։

Ըստ նրա`գուցե մեկ ամիս հետո կարանտինի կարիք չունենանք, սակայն կարանտինային դրության որոշումը բերեց անվստահության, մեր ցուցանիշներն ամենաբարձր են եղել այս ողջ ընթացքում, մենք չենք կարողացել համոզել գործընկերներին, որ հաղթահարել ենք համավարակով պայմանավորված դժվարությունները։ Բացի դրանից, անհրաժեշտ է, ըստ նրա, միշտ ունենալ վստահելի հարաբերություններ Ռուսաստանի հետ, ինչն էլ ցայսօր չեն ձևավորել գործող իշխանությունները։

24
թեգերը:
տնտեսություն, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Հայաստան, Արամ Սարգսյան
թեմա:
Հայաստան և ԵԱՏՄ

Նորություններն ու «Ուրիշ նորությունները»` Sputnik–ի ռադիոեթերի ուղիղ տեսահեռարձակմամբ

11
(Թարմացված է 09:14 22.09.2020)
Այս եթերում` Ի՞նչ պետք է արվի, որ Փաշինյանի ներկայացրած ծրագիրը կենացների փաստաթուղթ չդառնա. Թևան Պողոսյանի դիտարկումները։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` «Դոսյե» կենտրոնի հրապարակման մասին։ Կանդրադառնանք նաև այլ թեմաների։

Լուրերի հաղորդավար` Հովհաննես Շողիկյան
«Ուրիշ նորությունների» հաղորդավարներ` Արամ Չախոյան, Կարեն Ավետիսյան, Աննա Ապրեսովա

11
 Լիլիթ Մակունց

«Ինձ չի անհանգստացնում դա». Մակունցը` 3 քաղաքական ուժերի հայտարարած հանրահավաքի մասին

0
(Թարմացված է 15:42 22.09.2020)
Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի ու «Հայրենիքի» համատեղ հանրահավաք անցկացնելու հայտարարությունը։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին ամենևին չի անհանգստացնում, որ 3 քաղաքական ուժերը պատրաստվում են հանրահավաք անել։ Մակունցը նման կարծիք հայտնեց ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ` անդրադառնալով ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի ու «Հայրենիքի» համատեղ հանրահավաք անցկացնելու հայտարարությանը։

«Ինձ համար այդ հանրահավաքը կազմակերպելու պատճառն անհիմն է։ Իհարկե, դա ընդդիմադիր ուժերի իրավունքն է»,–ասաց Մակունցը։

Հարցին, թե արդյոք այդ երեք ուժերին կհաջողվի՞ հանրության լայն մոբիլիզացիա կազմակերպել, Մակունցը նշեց, թե չի ուզում կանխատեսումներ անել։ Նրա խոսքով` շուտով ամեն ինչ պարզ կլինի։

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը հայտնել էր` քանի որ օրակարգը միասնական է, որոշել են քաղաքական ուժերով միասին հանդես գալ հանրահավաքով։ Թե ովքեր և ինչ թեմայով ելույթներ են ունենալու նախատեսվող հանրահավաքում, Տոնոյանի խոսքով, դեռ վերջնականապես որոշված չէ։ ԲՀԿ խոսնակը խոստացավ տեղեկացնել, երբ հստակեցված կլինի։

0
թեգերը:
հանրահավաք, Լիլիթ Մակունց, Հայաստան