Արմեն Բաղդասարյան

Էյֆորիան անցյալում է. ինչպես կարող է «Բարգավաճն» իր աստեղային ժամին հասնել

97
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանում ներքաղաքական հնարավոր զարգացումներին և առաջնահերթ քաղաքական թեմաներին։ 
Բաղդասարյան. «Իշխանությունները պարտավոր են շատ լուրջ վերաբերվել ընթացող զարգացումներին»

Հայաստանում «թեժ աշուն» կարելի է ակնկալել այն իմաստով, որ ընդդիմադիր դաշտում պայքար կգնա լիդերության համար և միաժամանակ տեղի կունենա կոնսոլիդացիայի փորձ։ Ըստ այդմ` քաղաքական աշունը կհանգի այն հարցին, թե ի վերջո ակտիվ ընդդիմությունն ու նախկին իշխանություններն ում շուրջ են համախմբվելու։ Այս կարծիքին է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։

«Բայց որքան էլ այդ քաղաքական ուժերը փորձեն համախմբվել, հազիվ թե կարողանան հաջողություն ունենալ, որովհետև այսօր սրությամբ դրված են հասարակության մեծամասնությանը հուզող խնդիրներ` կոռուպցիա, սոցիալական անարդարություն, տնտեսական ծանր վիճակ, անվտանգության հետ կապված հարցեր, մինչդեռ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը վստահաբար այն դեմքերը չեն, որոնց հետ հասարակությունը պետք է հույսեր կապի այդ խնդիրները լուծելու հարցում»,– նշում է քաղաքագետը։

Բաղդասարյանի կարծիքով` իրականում իշխանության հասնելու այլ ձևեր էլ կան, որոնց նախկին իշխանությունները տիրապետում են, բայց համաժողովրդական աջակցությամբ հաջողության հասնելու քիչ հնարավորություններ ունեն, մանավանդ, եթե խոսքը վերաբերում է ազատ, արդար ընտրություններին։

«Արդուկն էլ միացնեիր, պետք է իրազեկեր՝ պրոբլեմ է լինելու». Քոչարյանը մեղադրեց իշխանությանը

Ըստ քաղաքագետի` համախմբման համար հիմք կարող են հանդիսանալ կորոնավիրուսով պայմանավորված դժվարությունները, սոցիալական վատթար վիճակը, տնտեսական ճգնաժամը, առավել ևս, որ ցուցանիշները գնալով ավելի կվատանան, և այդ ամենին կգումարվեն արտաքին քաղաքականության ռիսկերն ու ֆորսմաժորային իրավիճակի մեծ հավանականությունը։

«Ընդդիմությունը կհամախմբվի, որպեսզի պատրաստ լինի հնարավոր անցանկալի զարգացումներին։ «Բարգավաճ Հայաստանը» Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի մրցակցության մեջ կունենա կարևոր նշանակություն, և նույնիսկ ինքը կորոշի, թե ով պետք է ստանձնի լիդերության դերը, իսկ ԼՀԿ–ի հնարավորություններն առանձնապես մեծ չեն»,– նշում է քաղաքագետը։

Արմեն Բաղդասարայնն ուշադրություն է հրավիրում այն իրողության վրա, որ այժմ ունենք «իզմերից» զուրկ իշխանություն և «իզմերից» զուրկ նախկիններ, հետևաբար, այդ առումով նույնպես կարող է ընթանալ թեժ քաղաքական պայքար, իսկ ահա լուրջ գաղափարախոսություն կրողները` ՀՅԴ–ն ու ՀԱԿ–ը, մի կողմ են քաշվել ու բավականին պասիվ են, ինչը նույնպես հետաքրքիր բնորոշիչ է մեր ներքաղաքական իրավիճակի համար։ 

«Գործող իշխանությունն ունի համակիրների վտանգավոր բանակ». Արթուր Վանեցյան

Քաղաքագետի գնահատմամբ` իշխանությունը պարտավոր է շատ լուրջ վերաբերվել ընթացող զարգացումներին և կոնսոլիդացիայի հնարավոր գործընթացին։ Նա առայժմ չի տեսնում այդ լրջությունը և կարծում է, որ էյֆորիան շարունակվում է, իշխանության ներկայացուցիչներից շատերը համոզված են, որ ունեն նույն վարկանիշը, ինչը կար 2018 թվականին, սակայն դա իրականում այդպես չէ` հաշվի առնելով ընդդիմության քարոզչական հաջող պայքարն իշխանության դեմ։    

97
թեգերը:
ընդդիմություն, Իշխանություն, Հայաստան, քաղաքականություն, Արմեն Բաղդասարյան (քաղաքական մեկնաբան)
Ըստ թեմայի
Պոպուլիստ խմբագիր, թե՞... ի՞նչ կա Փաշինյանի ակտիվության հետևում. գնահատում են մեկնաբանները
Բաղդասարյան. «Պետք չէ թույլ տալ, որ դեսպանատներում ՀՀ քաղաքացիները մասնակցեն հանրաքվեին»
«Լավ կլիներ, որ մեր քաղաքական ուժերը հետևեին Սերժ Սարգսյանի օրինակին». Բաղդասարյան
Արամ Սարգսյան

Ինչու չեն բացվում սահմանները. Հայաստան–ԵԱՏՄ գագաթնաժողովից առաջ մտորում է Արամ Սարգսյանը

14
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հոկտեմբերի 9-ի երևանյան գագաթնաժողովից առաջ Հայաստան–ԵԱՏՄ փոխհարաբերությունների օրակարգի կարևորագույն խնդիրներին։
Ինչու չեն բացվում սահմանները. Հայաստան–ԵԱՏՄ գագաթնաժողովից առաջ մտորում է Արամ Սարգսյանը

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի դիտարկմամբ` ԵԱՏՄ–ի հետ մեր հարաբերությունները զարգանում են այնքանով, որքանով այդ կառույցը կարողանում է կարգավորել բոլորի հարաբերությունները, և այստեղ չկա առանձնահատկություն` Հայաստան–ԵԱՏՄ կամ Հայաստան–Բելառուս կամ Ղազախստան–Ղրղզստան, որովհետև կառույցը դեռ ժամանակի կարիք ունի, որ կայունանա և ի զորու լինի ընդհանրացնել բոլորի հետ կապված խնդիրները։

«Հայաստանի գլխավոր դերն այն է, որ լինի նախաձեռնող, ներկայացնի իր առաջարկները, թե ինչպիսին պետք է լինի ԵԱՏՄ–ն, որովհետև մեր աչքի առջև կա Եվրամիության ոչ այնքան հաջող օրինակը, որտեղ գնալով ավելի են բարդանում անդամ երկրների փոխհարաբերությունները, մյուս կողմից ունենք խորհրդային ժամանակաշրջանի փորձն ու հարաբերությունները, ուստի այժմ առավել ևս տնտեսական կապերն այն մակարդակի վրա չեն, որ կարողանանք ասել, թե բոլորը հավասար պայմաններում են, ունեն հավասար հնարավորություններ` իրացնելու իրենց ծրագրերը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։ 

Սարգսյանի կարծիքով`առայժմ  միակ առավել դրական հանգամանքն այն է, որ ինտեգրացիայի մակարդակը գնալով բարձրանում է, ինչը շատ կարևոր է Հայաստանի համար ընդհանուր շուկա դուրս գալու և տեղում տնտեսական առավելությունները զարգացնելու առումով։ 

«Չեմ կարծում, որ ԵԱՏՄ–ում մեր նախաձեռնողականությունը բացահայտ է, քանզի պարզ երևում է, որ մենք դեռ չունենք համապատասխան փորձ, մեր կարողություններն էլ դեռ թույլ չեն տալիս, որպեսզի միանգամից անհրաժեշտ առաջարկություններ անենք, ըստ այդմ` ունենք ֆինանսական շուկայի, բանկային համակարգի, տնտեսական ապրանքների տեղափոխման ու իրացման, աշխատուժի օգտագործման հետ կապված խնդիրներ։ Այսինքն` ունենալով համապատասխան մտավոր ներուժ, կարող ենք հանդես գալ ավելի շատ առաջարկություններով»,– նշեց ՀԴԿ նախագահը։

Սարգսյանի գնահատմամբ` ծրագրերը ներկայացնելիս անհրաժեշտ է ցույց տալ դրանց իրականացման ուղիներն ու մեխանիզմները։ Ըստ նրա` Հայաստանը ԵԱՏՄ–ում դեռ այդ մակարդակի հանդես չի գալիս։ 

Անդրադառնալով այն խնդրին, որ Ռուսաստանը ԵԱՏՄ բոլոր երկրների առջև բացել է օդային սահմանը, բացառությամբ Հայաստանի, ՀԴԿ նախագահն ընդգծեց, որ պատճառներից գլխավորն այն է, որ Հայաստանն իր ձեռքով փակեց իր սահմանները` հայտարարելով չորսամսյա կարանտին, ինչը նշանակում է, որ մենք մեզ պատկերացնում ենք շատ ավելի վատ վիճակում, թեև ավելի վաղ կարանտին հայտարարելու անհրաժեշտություն կար։

Ըստ նրա`գուցե մեկ ամիս հետո կարանտինի կարիք չունենանք, սակայն կարանտինային դրության որոշումը բերեց անվստահության, մեր ցուցանիշներն ամենաբարձր են եղել այս ողջ ընթացքում, մենք չենք կարողացել համոզել գործընկերներին, որ հաղթահարել ենք համավարակով պայմանավորված դժվարությունները։ Բացի դրանից, անհրաժեշտ է, ըստ նրա, միշտ ունենալ վստահելի հարաբերություններ Ռուսաստանի հետ, ինչն էլ ցայսօր չեն ձևավորել գործող իշխանությունները։

14
թեգերը:
տնտեսություն, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Հայաստան, Արամ Սարգսյան
թեմա:
Հայաստան և ԵԱՏՄ

Նորություններն ու «Ուրիշ նորությունները»` Sputnik–ի ռադիոեթերի ուղիղ տեսահեռարձակմամբ

11
(Թարմացված է 09:14 22.09.2020)
Այս եթերում` Ի՞նչ պետք է արվի, որ Փաշինյանի ներկայացրած ծրագիրը կենացների փաստաթուղթ չդառնա. Թևան Պողոսյանի դիտարկումները։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` «Դոսյե» կենտրոնի հրապարակման մասին։ Կանդրադառնանք նաև այլ թեմաների։

Լուրերի հաղորդավար` Հովհաննես Շողիկյան
«Ուրիշ նորությունների» հաղորդավարներ` Արամ Չախոյան, Կարեն Ավետիսյան, Աննա Ապրեսովա

11
Կարմիր խաչ

Կարմիր խաչի ներկայացուցիչներին հաջողվել է այցելել սպա Գուրգեն Ալավերդյանին. մանրամասներ

0
(Թարմացված է 15:05 22.09.2020)
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ հայ սպա Գուրգեն Ալավերդյանին։

ԵՐԵՎԱՆ, սեպտեմբերի 22, Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին հաջողվել է այցելել Ադրբեջանում գտնվող հայ սպա Գուրգեն Ալավերդյանին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։

«Առաջին անգամ ԿՄԽԿ ներկայացուցիչներն այցելեցին Գուրգեն Ալավերդյանին։ Բացի այդ, այցեր են եղել նաև Ադրբեջանում ձերբակալված մյուս ՀՀ քաղաքացիներին»,–ասաց Ամատունին։

Նա հայտնեց, որ Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցի ժամանակ ստուգել են նրանց պահման պայմանները, տեղեկացել առողջական վիճակի մասին, հնարավորություն ընձեռել կապ հաստատել ընտանիքների հետ։

Ամատունու խոսքով` Ալավերդյանից բացի, մյուսներին այցելել էին նաև կորոնավիրուսի օրերին։

Հիշեցնենք, որ այս պահին Ադրբեջանում անազատության մեջ են գտնվում ՀՀ 5 քաղաքացիներ։ Նրանցից Գուրգեն Ալավերդյանը, ՊՆ տվյալներով, օգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմանում, մարտական հենակետը ստուգելու ժամանակ մոլորվել էր ու հայտնվել էր Ադրբեջանի տարածքում։  Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել էր, թե Ադրբեջանի ԶՈւ–ն գերի է վերցրել «դիվերսանտի»։

0
թեգերը:
Կարմիր խաչ, գերի, Սպա, Գուրգեն Ալավերդյան, Ադրբեջան