Վլադիրմիր Վարդանյան, արխիվային լուսանկար

«Իմ քայլը» կմերժի՞ Վաղարշյանի թեկնածությունը. ի՞նչ նպատակ են հետապնդում Աժ–ի քննարկումները

74
(Թարմացված է 23:56 08.09.2020)
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է ՍԴ դատավորի պաշտոնում Արթուր Վաղարշյանի թեկնածությունը մերժելու լուրերը։ 
«Իմ քայլում» ոչ հերքում, ոչ հաստատում են Արթուր Վաղարշյանի թեկնածությունը մերժելու լուրը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի փոխանցմամբ` խոսքը գնում է անձի վերաբերյալ քվեարկության մասին, իսկ քվեարկությունը գաղտնի է։

«Նախ` որևէ մեկը այդ հարցի կապակցությամբ որևէ դիրքորոշում չի կարող արտահայտել, և երկրորդ` Աժ–ում քննարկումներն, ի վերջո, ֆորմալ բնույթ չեն կրում, այլ նպատակ են հետապնդում հասկանալ, թե տվյալ անձը ՍԴ դատավորի պաշտոնում արդյո՞ք ունակ է իրականացնել այն գործառույթներն ու առաքելությունը, որ դրված է ՍԴ դատավորի առջև»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը վերջնական որոշում է կայացրել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ նախագահի ներկայացրած թեկնածու Արթուր Վաղարշյանի վերաբերյալ և պատրաստվում է մերժել նրա թեկնածությանը:

Հայտնի է կառավարության՝ ՍԴ դատավորի թեկնածուն

Հիշեցնենք՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը օգոստոսի 4-ին Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը:

Արթուր Վաղարշյանի թեկնածությունն առաջին անգամ առաջադրվել է 2019թ. մայիսի 15-ին, Ազգային ժողովը թեկնածուին մերժեց 2019թ. մայիսի 29-ին: ՀՀ նախագահը Վաղարշյանի թեկնածությունն առաջադրել է երկրորդ անգամ:

Աբսուրդի ժանրից. ինչի՞ կհանգեցնի Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորումը

74
թեգերը:
Պատգամավոր, Հայաստան, Արթուր Վաղարշյան, Արմեն Սարգսյան, Դատավոր, թեկնածու, Սահմանադրական դատարան, «Իմ քայլը» խմբակցություն, Վլադիմիր Վարդանյան
Ըստ թեմայի
ՔՊ–ն նիստ է հրավիրել. ՍԴ դատավորի թեկնածության հա՞րցն են քննարկելու
Կյանքում չարժե որևէ բան բացառել. ՍԴ դատավորի թեկնածուն խոսել է «Իմ քայլի» հետ հանդիպումից
Էդգար Շաթիրյանը դեռևս կառավարության՝ ՍԴ դատավորի թեկնածուն չէ. Մակունց
Հայտնի է կառավարության՝ ՍԴ դատավորի թեկնածուն
Ալեն Ղևոնդյան

Թուրքիան բացառապես ուժի լեզուն է հասկանում. ինչ սպասել ՄԱԿ-ի ԱԽ քննարկումներից

40
(Թարմացված է 15:13 29.09.2020)
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե  ինչ կարելի է ակնկալել ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում արցախյան հակամարտությանն առնչվող քննարկումներից, որոնք տեղի կունենան սեպտեմբերի 29–ին։
Ղևոնդյան. «Մինչ այժմ Ադրբեջանը ոչ մի կերպ չի արձագանքել ՄԱԿ–ից հնչող հայտարարություններին»

ՏԱՍՍ-ի տվյալներով ՝ հանդիպումը նախաձեռնել են մի շարք եվրոպական երկրներ։ Խորհրդակցությունների ձևաչափը ենթադրում է, որ դրանց մասնակցում են միայն ԱԽ 15 երկրների դիվանագետներ ՝ առանց հակամարտության կողմերի ներկայացուցիչների։

Ալեն Ղևոնդյանի կարծիքով` ՄԱԿ–ն իր առաքելությամբ այս ոլորտում ընդհանուր առմամբ ունի կարևոր դերակատարություն։ Հասկանալի է, որ ԱԽ անդամ երկրները տեսնում են, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում կոնկրետ հայ–ադրբեջանական հակամարտության շուրջ, սակայն քաղաքագետը քննարկումներից մեծ ակնկալիքներ չունի այն իմաստով, որ ԱԽ մշտական և ոչ մշտական անդամները կրակի դադարեցման ու խաղաղ բանակցությունների ձևաչափի վերադառնալու մասին արդեն տարբեր կոչերով ու հայտարարություններով հանդես են եկել, մինչդեռ ագրեսոր կողմ հանդիսացող Ադրբեջանը ոչ մի կերպ չի արձագանքել դրանց։ Ավելին` շեշտակիորեն ավելացրել է ռազմական, ծավալապաշտական գործողությունները ռազմաճակատի ողջ երկայնքով։

«Ադրբեջանը կտրել է իր կապն արտաքին աշխարհի հետ` ինտերնետի հասանելիության, օտարերկրյա լրագրողների մուտքի և իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանման տեսանկյունից։ Թերևս Ադրբեջանի կապի հիմնական օղակն այս պահին Թուրքիան է, այդ երկրի կուրացիայի ներքո իրականացնում է գործողություններ, հետևաբար այս համատեքստում ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի ցանկացած բանաձև, որն առավելապես կլինի կոչի ֆորմատի, կարծում եմ՝ իր նպատակին չի հասնի։ Թերևս հետագայում որոշակի արարողակարգի միջոցով կարող է մտնել մեծ նստաշրջանի օրակարգ, սակայն այս պահին կիրառական, թիրախային որևէ արդյունավետ գործիքակազմ չեմ տեսնում, որ կարող է գործարկել ԱԽ–ն և դա որևէ դրական հետևանք կունենա ռազմական գործողությունների դադարեցման տեսանկյունից»,– նշում է քաղաքագետը։

Թուրքիան աջակցում է Ադրբեջանին էլեկտրոնային դրոնների, F-16 կործանիչների միջոցով. Սարգսյան

Անդրադառնալով հայ–ադրբեջանական կոնֆլիկտում Թուրքիայի միջամտության խնդրին` Ալեն Ղևոնդյանն ընդգծում է, որ եթե ուշադիր հետևենք Անկարայի վերջին մի քանի տարիների վարքագծին, նրա ռեգիոնալ ագրեսիվ ոճին ու քաղաքականությանը, նրա ազգային շահերի սպասարկման ինքնուրույն մոտեցումներին` առանց հաշվի առնելու միջազգային հանրության, անգամ իր դաշնակիցների մոտեցումները, շատ դեպքերում կոնֆլիկտի գնալով ԱՄՆ–ի ու եվրոպական գործընկերների հետ, ապա կասկածելի է, որ որևէ մեկն ԱԽ ֆորմատում կկարողանա ուղղակիորեն ազդեցություն ունենալ Թուրքիայի վրա, քանզի վերջինս հասկանում է բացառապես ուժի, ռազմական հաղթանակների լեզուն, և եթե զսպվի, ապա միայն այդ ճանապարհով։ 

Պետք է կանխվի դրսից եկող ապակայունացնող ազդեցությունը. ՌԴ դեսպան

Ըստ քաղաքագետի` Թուրքիան փորձելու է նաև գնալ առևտրի, որպեսզի դադարեցնի իր աջակցությունն Ադրբեջանին, որն իր հերթին կամովին դարձել է Թուրքիայի գործիքը ռեգիոնում այդ երկրի դիրքերն ամրապնդելու տեսանկյունից։ Ըստ այդմ` Թուրիքային ընդդիմանալու տեսանկյունից հիմնական շահառու կողմը Ռուսաստանն է, որն արդեն իսկ որոշակի քայլեր ձեռնարկում է այդ ուղղությամբ, մինչդեռ ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրներն ունեն Թուրքիայի վրա ազդելու սահմանափակ հնարավորություններ, առավել ևս, որ Թուրքիան վաղուց կասկածի տակ է դնում ՄԱԿ–ի արդյունավետությունը և ընդհանրապես ներկա ձևաչափը ԱԽ կազմով։

40
թեգերը:
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Արցախ, տարածաշրջան, Թուրքիա, Ալեն Ղևոնդյան
Ըստ թեմայի
Փաշինյանը Մերկելին կոչ է արել ամեն ջանք գործադրել Թուրքիայի կեցվածքը սանձելու համար
Ռուսաստանը մշտական շփման մեջ է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
Ռուսաստանը Թուրքիային զսպելու համարժեք գործիքակազմ ունի. թուրքագետ
Արա Ղազարյան

ՀՀ դիմումների քննության հարցում շատ բան կախված է ՄԻԵԴ–ի ցանկությունից. Ղազարյան

49
(Թարմացված է 23:26 28.09.2020)
Փաստաբան Արա Ղազարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացրած դիմումներին և դրանց առնչվող ընթացակարգային հարցերին։ 
Ղազարյան. «ՄԻԵԴ–ը պետք է շուտ արձագանքի ՀՀ դիմումներին. խոսքը հրատապ միջոց կիրառելու մասին է»

Փաստաբան Արա Ղազարյանի տեղեկացմամբ`Եվրոպական դատական այդ բարձր ատյանը պետք է շատ արագ կայացնի որոշում` բավարարում է դիմումը, թե ոչ, և դա կարող է անել մեկ կամ մի քանի օրվա ընթացքում։

«ՄԻԵԴ–ը չի կարող եկար սպասել, որովհետև խոսք է գնում հրատապ միջոց կիրառելու մասին։ Կամ պետք է մերժի ամբողջությամբ, կամ բավարարի մեկ, երկու, երեք կետերը և դիմումը հաղորդակցի Ադրբեջանին։ Դատարանը կարող է անմիջապես բավարարել ու հաղորդակցել Ադրբեջանին, կամ էլ Ադրբեջանից հավելյալ ինֆորմացիա ուզել ու հետո որոշում կայացնել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Ղազարյանի դիտարկմամբ` միջպետական գանգատի շրջանակում այս դիմումների ճակատագիրը մեծ հաշվով չի կարելի համարել կանխատեսելի, որովհետև շատ բան կախված է ՄԻԵԴ–ի ցանկությունից, և հարցը չի լուծվելու միայն իրավունքի ուժով։ Այդ իմաստով շատ դիմումներ չկան եվրոպական դատարանում։

Ըստ Ղազարյանի` նախադեպ եղել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կոնֆլիկտի կապակցությամբ, երբ դատարանը երկու կողմին էլ ուղղել է իր որոշումը` սահմանելով պարիտետ։ 

«Հայաստանի պարագայում կա մի առանձնահատկություն, որը երբեք չի եղել։ Հայաստանը ոչ միայն հայցում է հրատապ միջոց իր տարածքի, այլև իր տարածքից դուրս տարածքի համար։ Այս իմաստով ՀՀ դիմումներն առանձնահատուկ են»,– նշեց փաստաբանը։

Բաքուն ազգային փոքրամասնություններին օգտագործում է որպես կենդանի պատնեշ. Վարդանյան

Անդրադառնալով այն հարցին, թե կարո՞ղ է Արցախն իր խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վայրագությունների առթիվ դիմել Հաագայի ռազմական տրիբունալ, Ղազարյանն ընդգծեց, որ այդ ատյանին սովորաբար հայցադիմում են ներկայացնում կոնկրետ անձի դեմ, օրինակ՝ որևէ գեներալի գործով, սակայն դրա համար անհրաժեշտ է ունենալ բավարար փաստակազմ, պետք է ժամանակ պատրաստվելու համար, որովհետև Հաագայի դատական ատյանում չափանիշները շատ բարձր են և դա մարդու իրավունքների դատարան չէ, հիմքերը մի փոքր այլ են, ուստի այս պահի դրությամբ դեռ վաղաժամ է դատել այդ մասին։ 

Իսկ այն հարցին, թե կարո՞ղ է Հաագայի դատարանում դատվել Իլհամ Ալիևը որպես պատերազմ հրահրած և խաղաղ բնակչության նկատմամբ վայրագություններ սանձազերծած բանակի գերագույն գլխավոր հրամանատար, Ղազարյանը պատասխանեց, որ սկզբունքորեն հնարավոր է, բայց դեռ վաղ է այդ կապակցությամբ կարծիք հայտնել, քանի որ այս պահին դեռ բավարար հանցակազմ չկա նման դիմում ներկայացնելու համար, պետք է լինի բավականին անհատականացված դիմում, ունենա անհրաժեշտ ապացուցողական բազա։ 

Նշենք, որ ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ ՀՀ–ն նոր փաստեր է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից բնակավայրերը, քաղաքացիական օբյեկտները և բնակչությանը թիրախավորելու վերաբերյալ։

Մարտակերտում Ադրբեջանը կրակել է նաև հայ լրագրողների ուղղությամբ. տեսանյութ

49
թեգերը:
Ադրբեջան, դիմում, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), փաստաբան, Արա Ղազարյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Իրանի ԱԳՆ-ն մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ է արել
Սպասում ենք Բեռլինի պատասխանին. ՌԴ ԱԳՆ–ն` Նավալնուն «Նովիչոկով թունավորելու» մասին
Արցախն իրացնում է ինքնապաշտպանության իր անքակտելի իրավունքը. ԱՀ ԱԳՆ
Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում Ադրբեջան. ՀՀ ԱԳՆ
Крупномасштабные учения азербайджанской армии

Հայկական կողմը ադրբեջանական տանկ է ոչնչացրել ականանետով. Հովհաննիսյան

0

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հայ հրետանավորները ադրբեջանական տանկ են ոչնչացրել ականանետով։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մեր հրետանավորները վիրտուոզ են։ Ականանետով տանկեր խփել էլ յուրացրինք»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

0