Հրանտ Միքայելյան

Ի՞նչ կարելի է ակնկալել Մնացականյան–Բայրամով հնարավոր հանդիպումից

65
Քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման թեմային։
Միքայելյան. «Պետք չէ բեկում ակնկալել Մնացականյան–Բայրամով հանդիպումից»

Հրանտ Միքայելյանի դիտարկմամբ` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Ջեյհուն Բայրամովի հնարավոր հանդիպումը կունենա ճանաչողական բնույթ, արտգործնախարարները կներկայացնեն իրենց մոտեցումները, կփոխանակեն տեսակետներ բանակցային գործընթացի վերաբերյալ։

«Միջնորդների ու երկու երկրների արտգործնախարարները կփորձեն վերականգնել անմիջական շփումներն ու հնարավորինս շուտ վերսկսել բանակցային գործընթացը։ Այդուհանդերձ, այստեղ չպետք է ակնկալել բեկումնային որևէ բան, առավել ևս, որ եթե մինչ այդ տեսականորեն կային որոշակի կարգավորման գնալու հնարավորություններ, ապա մայիսից սկսած այդ հնարավորությունները նվազեցին, իսկ հուլիսյան բախումներն ապացուցեցին, որ դա շատ քիչ հավանական է»,– Sputnik Արմենիային ասաց քաղաքագետը` հիշեցնելով, որ բանակցությունները հուլիսից կասեցվել են, գործընթացը գտնվում է շատ վատ վիճակում։

Միքայելյանի կարծիքով` մենք վերադառնում ենք այն վիճակին, որ եղել է Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո։ Ըստ նրա` թեև բանակցությունների վերսկսումը երկուստեք կարող է լինել առանց որևէ պայմանի, բայցևայնպես երկու կողմերն էլ հստակ գիտակցում են, որ բանակցություններում այս պահի դրությամբ որևէ լուրջ խնդիր լուծել դժվար թե հնարավոր լինի։

«Թեև միջնորդներից մեկը ժամանակ առ ժամանակ իր վրա է վերցնում բանակցությունների կազմակերպչական մեծ բեռն ու այդ հարցում ստանձնում է առաջնահերթություն, սակայն ժամանակներն անցնում են, որոշ իրողություններ փոխվում են, բայց հիմնական համատեքստը մնում է նույնը»,– նշեց քաղաքագետը։

Այդուհանդերձ կարևորելով Ռուսաստանի միջնորդական դերակատարությունը բանակցություններում` Միքայելյանն ընդգծեց այն իրողությունը, որ Ռուսաստանին հաջողվում է կայունացնել իրավիճակը հակամարտության գոտում։ Բացի դրանից, Ռուսաստանն, ըստ քաղաքագետի, աջակցում է, որ հակամարտության մեջ մենք ունենանք ռազմական հավասարակշռություն կամ դրան մոտ համամասնություն։

Հիշեցնենք` Էլմար Մամեդյարովն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի պաշտոնից ազատվեց հուլիսի 16-ին: Նոր նախարար նշանակվեց 47-ամյա Ջեյհուն Բայրամովը, որը 2018 թվականից Ադրբեջանի կրթության նախարարն էր։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 26-ին հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների շփումը։

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն էլ սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ երբ նրանց հանդիպման հստակ օրը հայտնի կլինի, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հանրությանը կտեղեկացնի այդ մասին։

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն էլ ասել է, որ պատրաստ է առանց պայմանի վերսկսել բանակցություններն ադրբեջանցի գործընկերոջ հետ։

65
թեգերը:
Ջեյհուն Բայրամով, Զոհրաբ Մնացականյան, Հրանտ Միքայելյան (քաղաքագետ), Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ամենատխուրը Ղարաբաղի հարցին չտիրապետելն էր». Զուրաբյանը` Փաշինյանի հարցազրույցի մասին
Ռուսաստանը փորձում է ազդել Ադրբեջանի վրա․ կհաջողվի արդյո՞ք բանակցությունները վերսկսել
Լավրովը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ զրույցից

Իրավիճակը շարունակում է լարված մնալ. Sputnik Արմենիայի ռադիոեթերը` ուղիղ տեսահեռարձակմամբ

64
(Թարմացված է 09:04 28.09.2020)
Այս ժամի լուրերը Արցախից` ըստ պաշտոնական լրահոսի. Հայկական ԶՈւ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր։ «Ցավոք քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ հրետակոծվել է Մարտունի քաղաքը». զրուցել ենք Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վարհամ Պողոսյանի հետ։
64
Վարդան Ոսկանյան

Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան ոտնահարում է նաև Իրանի անվտանգային շահերը. Ոսկանյան

157
(Թարմացված է 22:40 27.09.2020)
Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիային և հատկապես Իրանի դիրքորոշմանը, առավել ևս, որ մարտական գործողություններն ընթանում են Իրանի հետ սահմանի հարևանությամբ։ 
Ոսկանյան. «Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան ոտնահարում է նաև Իրանի անվտանգային շահերը»

Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ` Բաքվի բռնապետական վարչակարգի սանձազերծած ագրեսիան անհանգստացնում է Իրանին, քանզի վերջինս սահմանակից է հակամարտության գոտուն և ըստ էության ոտնահարվում են նաև Իրանի անվտանգային շահերը։

«Եթե հետևենք իրանական մամուլին, որտեղ շատ ակտիվորեն աշխատում են տելեգրամյան ալիքները տարածում են հայկական պաշտոնական տեղեկատվությունը` կատարելով չափազանց հետաքրքիր շեշտադրումներ։ Մասնավորապես նույն տելեգրամյան ալիքների տեղեկատվության մեջ «ադրբեջանական հանրապետություն» եզրույթը չի կիրառվում, այլ օգտագործվում է «Բաքվի վարչախումբ» եզրույթը, ինչը հստակ ցուցիչն է բարեկամական կապերի, որոնք առկա են հայաստանյան իրանագիտական դպրոցի ու իրանցի գործընկերների միջև»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրանագետը։

Ոսկանյանի կարծիքով` իրանական կողմին ամենևին ձեռնտու չէ, որ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու երկայնքով մեկ Ադրբեջանը ստանա որևէ առավելություն, որովհետև դա ուղղակիորեն կխաթարի Իրանի անվտանգությունը։

Ադրբեջանցիները կեղծ հաղորդագրություններ են ուղարկում. ԱԱԾ-ն հորդորում է զգոն լինել

Ըստ նրա` արդեն իսկ կան որոշակի լուրեր, որ ադրբեջանական կողմը փորձում է ներազդել Իրանի հյուսիսի թուրքալեզու բնակչության վրա և դեռ չճշգրտված տեղեկությունների համաձայն`  փորձ է արվում այնտեղից հավաքագրել վարձկաններ, ինչը նույնպես խաթարում է Իրանի ներքին անվտանգային միջավայրը։ 

«Իրանը պետականության հնագույն ավանդույթներ ունեցող երկիր է, հետևաբար իրանցիները ուշի–ուշով հետևում են ներկա գործընթացներին, հետևաբար մենք պետք է սերտացնենք աշխատանքները թե՛ Իրանի ԱԳՆ–ի, թե՛ այլ պատկան մարմինների հետ, որպեսզի իրանական դիրքորոշումներն ու մոտեցումները համահունչ լինեն հայկական կողմի դիրքորոշումներին ու մոտեցումներին։ Իրանագետներն էլ պատրաստ են իրենց ողջ ունեցած ներուժն ու հնարավորություններն ի սպաս դնել մեր պետությանը»,– նշեց Ոսկանյանը։

Իրանագետի գնահատմամբ` իրանցիները հռետորաբանության մակարդակում փորձելու են պահպանել հավասարակշռություն, սակայն տեղեկատվական տիրույթում վարելու են հայամետ քաղաքականություն, որպեսզի թուրքական ներգրավվածությունն այդ դաշտում հասցվի նվազագույնի։

Ոսկանյանի խոսքով`ուղղակի թշնամանք կդիտվի Իրանի դեմ նաև այն, որ թուրքական ներգրավվածություն իր մասին զգացնել տա նաև Նախիջևանի հատվածում, որն Իրանի անվտանգության համար պարզապես կենսական գոտի է։

 

157
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Պատերազմ, Ադրբեջան, Արցախ, Վարդան Ոսկանյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
«Գնալու ենք այդ հարցը վերջնական լուծելու». ՀՅԴ–ականները կազմ–պատրաստ սպասում են հրամանի
Բոլոր փաստերը կհավաքենք ու կներկայացնենք. ինչպես է իրականում Ադրբեջանը հարձակումը սկսել
Դավիթ Տոնոյանը Մոսկվա չի մեկնել. ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հերքում է լուրը
Արցախի պաշտպանության բանակն առաջնագծից տեսանյութ է հրապարակել
Տարոն Հովհաննիսյան

Փորձագետը ներկայացրել է ադրբեջանական կողմից ոչնչացված զինվորների անուններ

0
Հավաքված տվյալները դեռ շատ փոքր մասն են, բացի դրանից, կան տեղեկություններ տարբեր բնակավայրերից զոհերի ընդհանուր թվերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Կառավարությանն առընթեր «Օրբելի» կենտրոնի ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանին հաջողվել է բաց աղբյուրներից հավաքել ադրբեջանական կողմի ոչնչացված զինվորների անունները: Փորձագետն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով, որ անվանապես հավաքված տվյալները դեռ շատ փոքր մասն են, բացի դրանից, կան տեղեկություններ տարբեր բնակավայրերից զոհերի ընդհանուր թվերի մասին, բայց դրանցում դեռևս անուններ չեն նշվում:

Փորձագետի առանձնացրած ցանկը ստորև.


1.Լենքորանի բնակիչ, 1980թ. ծնված փոխգնդապետ Մեհման Միրազիզ օղլու Շիրվանովը (Mehman Mirəziz oğlu Şirvanov)
2. Գյոյչայի շրջանի Լափչըփլաղ գյուղից (Göyçay rayonunun Ləkçıplaq kəndi) Զամիգ Չինգիզ օղլու Ահմադով (Zamiq Çingiz oğlu Əhmədov)
3. Սալյանի շրջանի Խոջալի գյուղի (Salyan Rayon Xocalı kəndi) 21-ամյա բնակիչ Մամմադով էլմիր Արզու օղլուն (Məmmədov Elmir Arzu oğlu)
4. Լենքորանի Քյարգյալան գյուղի (Lənqəran, Kərgəlan) բնակիչ, 2002թ. ծնված, շարքային Գալիբ Հասանով/Qalib Əkbərov: Հուղարկավորվելու է սեպտեմբերի 28-ին Քյարգյալան գյուղի գերեզմանատանը (Qalib Həsənov)
5. Մասալիի շրջանի Հիշքյադարա գյուղից ( Masallı rayonu, Hişkədərə kəndi) ավագ-լեյտենանտ Զաուր Հյուսեյնով (Hüseynov Zaur)
6. Մինգեչաուրից պայմանագրային Շահլար Վելիև (Şahlar Vəliyev): Նշվել է, որ Շ. Վելիևը վիրավորվել էր Ապրիլյան մարտերի ընթացքում:
7. Մինգեչաուրից շարքային Ալլահվերդի Բաբաև (Allahverdi Babayev)
8. Ջալիլիաբադի Մուղան գյուղից (Muğan, Svetlayazarya) շարքային Հասան Թուրան օղլու Դեմիրով (Həsən Turan oğlu Dəmirov)
9. Գախի Ջելայեր գյուղից (Qax, Cəlayer kəndi) ավագ լեյտենանտ Թաբրիզ Ռասուլզադե (Təbriz Rəsulzadə)
10. Ուջարի շրջանի Չիյնի գյուղից (Ucar rayonu Çiyni kəndi) 19-ամյա զինծառայող, շարքային Հյուսեին Վահիմ օղլու Հասանով (Hüseyn Vahim oğlu Həsənov)
11. Խաչմազի շրջանից (Xaçmaz rayonu) 2001թ. ծնված շարքային Սաֆարալիև Ռեշադ Ֆերման օղլու (Səfərəliyev Rəşad Fərman oğlu)
12. Քյալբաջարի շրջանից շարքային Աթաև Նիջաթ Հաբիլ օղլու (Atayev Nicat Habil oğlu)
13. Բալաքյանից Օմեր Գորադաև (Ömer Qoradayev) 1
Ղուբայի շրջանից ավագ լեյտենանտ Իսմեթ Հաջիև Շոլաթ օղլու (İsmət Həcıyev Şolət oğlu)
14. Ղուբայից շարքային Յաշար Ալի օղլու Խուդաև (Xudayev Yaşar Əli oğlu)
15. Սաբիրաբադի Զենգենե գյուղից (Sabirabad rayon Zengene kendi) 1995թ. ծնված պայմանագրային զինծառայող Ֆարիդ Նաղիև (Fərid Nağıyev)
16. Եվլախի շրջանից (Yevlax rayon şəhidi) 1987թ. ծնված, պայմանագրային զինծառայող, սպա Քազըմով Էմին Ֆերման օղլուն (Kazımov Emin Fərman oğlu) սպանվել է Մռավի ուղղությամբ մարտերում
17. Ահմադով Էլմեդդին Ուղուր օղլուն (Əhmədov Elməddin Uğur oğlu) սպանվել է Ֆիզուլիի ուղղությամբ
18. Ջալիլաբադի շրջանի Հեզաբադ գյուղից (Cəlilabad rayonun Həzabad kəndi) Գարդաշ Ալխաս Միրխաս օղլու (Qardaş Alxas Mirxas oğlu)
19. Շարքային Օսմանով (մեր տեսանյութից)
20. կրտսեր սերժանտ Բաբազադե Մ. (մեր տեսանյութից)
21. Լեյտենանտ Զեյնալով Զ. (մեր տեսանյութից)
22. Ջալիլաբադի շրջանից ենթասպա Մուրադ Բաբաև
23... Շարունակելի

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

ԱՀ ՊԲ–ն նաև տեսանյութ է ներկայացվել, որտեղ երևում են հակառակորդի մարդկային կորուստները։

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Հակառակորդը կիրառում է «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ. ՀՀ ՊՆ

Հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, զոհվել են նաև 31 զինծառայող։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

 

 

0
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020