Ջոնի Մելիքյան

Որ Վրաստանը պայմանները կխստացնի, կասկածից վեր է. Մելիքյանը` «կանաչ միջանցքի» մասին

190
(Թարմացված է 09:26 05.09.2020)
Վրացագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի տեսակետին և հայ–վրացական սահմանի բացման հեռանկարին։
Մելիքյան. «Վրաստանի տարածքով «կանաչ միջանցքի» ապահովումը պահանջում է լուրջ ռեսուրսներ»

Ջոնի Մելիքյանի դիտարկմամբ` Վրաստանի իշխանությունները հաջողությամբ պայքարում են կորոնավիրուսի տարածման դեմ և տարածաշրջանի երկրների համեմատ ունեն բավականին բարվոք ցուցանիշներ, հետևաբար ցանկանում են այդ ֆոնը պահպանել մինչև խորհրդարանական ընտրությունները, որպեսզի նվազագույնի հասցնեն հնարավոր համաճարակային ռիսկերը։

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը երեկ ասել էր, որ հիմա ՌԴ ուղևորափոխադրում չի լինելու. ՌԴ-ն ու Վրաստանը թույլ չեն տալիս։ «Բայց ես ենթադրում եմ՝ շատ երկար չի տևելու, մի ամսվա ընթացքում ռուսների հետ կբանակցենք, վրացիների հետ չենք կարողանալու»,- նշել էր նա։ Սիմոնյանն ասել էր նաև, որ հոկտեմբերի 31-ին Վրաստանում համապետական ընտրություններ են, և վերջիններս երկիրը չեն բացելու, մինչև ընտրությունները չավարտվեն։

«Վրաստանի գործող իշխանությունը վերջին ամիսներին ունեցել է ձեռքբերումներ, նրա վարկանիշը բարձրացել է հակաճգնաժամային գործունեության ընթացքում, հետևաբար թե՛ փորձագետները, թե՛ քաղաքական գործիչները երկրում կայանալիք ընտրությունները դիտարկում են որպես յուրատեսակ շեմ։ Խոսվում նաև այն մասին, որ սահմանները կարող են փակ մնալ մինչև Նոր տարի, ինչը քիչ հավանական է, բայց որ մինչ խորհրդարանական ընտրություններ պայմանները կխստացվեն, կասկածից վեր է»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց վրացագետը։

Մելիքյանի կարծիքով` եթե հետագայում կորոնավիրուսի տարածումը Վրաստանում դուրս գա վերահսկողությունից, գուցե տարբեր գոտիներում հաստատվի կարանտին, օրինակ` Աջարիայում, որտեղ ամռան ամիսներին հաճախեցին մեծ թվով զբոսաշրջիկներ, և հիմնական վարակի ցուցանիշները ստացվում էին հենց այդտեղից, նույնիսկ գրանցվեց ռեկորդային թիվ` մեկ օրում 38 վարակակիր։ Թե ինչպես հակաճգնաժամային քաղաքականությունն ու ընտրությունները կազդեն ընդհանուր վիճակի վրա, ըստ Մելիքյանի, ցույց կտա ժամանակը։

Անդրադառնալով Վերին Լարսի անցակետում ՀՀ քաղաքացիների` հաճախակի դարձած կուտակումներին, որոնք ցանկանում են ամեն կերպ Վրաստանի տարածքով հասնել Հայաստան` ակնկալելով «կանաչ միջանցք» երկու երկրների ղեկավարների հնարավոր փոխհամաձայնության արդյունքում, Մելիքյանն ընդգծեց, որ եթե գործեր երկաթգիծը, ապա հարցը գուցեև լուծվեր, ու մարդիկ առանց կանգառի Վրաստանի տարածքով հասնեին Հայաստան, մինչդեռ ավտոճանապարհների վերահսկման հարցը պահանջում է պատշաճ մոտեցում։

«Վարակվածների թվում քիչ չեն եղել հատկապես բեռնատարների վարորդները, որոնք նույնպես կանգնելու իրավունք չունեն, սակայն ինչ–ինչ հանգամանքներից ելնելով` ստիպված են եղել կանգնել ու շփվել մարդկանց հետ, հետևաբար բավականին ռիսկային են»,– նշում է վրացագետը։

Մելիքյանի գնահատմամբ`Վրաստանի տարածքով «կանաչ միջանցքի» ապահովումը պահանջում է լուրջ ռեսուրսներ, քանի որ հարցը դրվելու է այդ երկրի ներքին գործերի նախարարության վրա, և որքան էլ երկու երկրների միջև լինեն բարիդրացիական հարաբերություններ, միևնույնն է`առաջնայինը Վրաստանի շահերն են, առավել ևս, որ կա նաև մյուս հարևանի` Ադրբեջանի խնդիրը, որը նույնպես կարող է նման առաջարկով հանդես գալ իր քաղաքացիների համար։ Ըստ Մելիքյանի` Վրաստանի մոտեցումն այս հարցում խիստ է, ու եթե սահմանը փակ է, ապա այն փակ է բոլոր հարևանների համար։

190
Ըստ թեմայի
Ցամաքային ճանապարհով Հայաստան վերադառնալու տարբերակ դեռ չկա. Աննա Նաղդալյան
Եվս 200 մարդ Երևանից ու Գյումրիից Ռուսաստան են մեկնել
Մեկ չվերթ չեղարկվել է. սեպտեմբերին ո՞ր ուղղություններով են նոր թռիչքներ լինելու
Դիանա Գալոյան. արխիվային լուսանկար

Անորոշություն ցնցումներից հետո. ՀՊՏՀ–ում ժամանակը կանգ է առել

14
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԲՈւՀ–ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի վերջին քայլին։ 
Գալոյան. «Եթե ԲՈՒՀ–ում չկա որոշակիություն, երկարաժամկետ զարգացման ծրագրեր չեն կարող մշակվել»

ՀՊՏ ռեկտոր Դիանա Գալոյանի կարծիքով` ԲՈԿ–ն իր հարցում արդար որոշում չի կայացրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա այսպես բացատրեց ՀՊՏՀ–ում ստեղծված իրավիճակի պատճառը։

ՀՊՏՀ ռեկտորի գիտական կոչման թնջուկը մեծանում է. Գոգյանը համաձայն չէ ԿԳՄՍՆ–ի որոշման հետ

ՀՊՏՀ–ն հայտարարություն էր տարածել, որ կոլեկտիվի գերակշիռ մեծամասնության որոշմամբ` համալսարանը ժամանակավորապես դադարեցնում է ուսումնական գործընթացը` մինչև հուլիսի 17-ին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ–ի խորհրդի անդամների կողմից  ձայների մեծամասնությամբ ընտրված ռեկտորի` օրենքով սահմանված կարգով նշանակումը։  

Դիանա Գալոյանի փոխանցմամբ` ՀՊՏՀ–ի գիտական խորհուրդը դիմել է և՛ վարչապետին, և՛ ԿԳՄՍ նախարարին, խնդրել է, որ բացատրեն, թե ինչու է ձգձգվում ռեկտորի նշանակման գործընթացը, սակայն պատասխան դեռ չի ստացվել։ 

«Երբ հայտարարվել էր մրցույթ, ես այլ խոսակցություններից խուսափելու համար, որ, օրինակ, որպես ռեկտորի ԺՊ ճնշում կգործադրեմ խորհրդի վրա, վայր էի դրել իմ լիազորությունները, նոր մասնակցել մրցույթին, որին մասնակցել է ևս մեկ թեկնածու, ու ձայների 2/3–ով ես ընտրվել եմ ռեկտորի պաշտոնում։ ԲՈԿ–ի կողմից տեսնում եմ հատուկ նպատակաուղղված գործընթաց իմ անձի նկատմամբ, որովհետև ԲՈԿ–ը նախկինում նման գործընթաց չէր սկսել, իսկ իմ դեպքում հենց այդպես վարվեց և հենց իմ ընտրության օրը, սակայն ես դա էլ բողոքարկեցի վերադասության կարգով, ինչի արդյունքում ԲՈԿ–ի որոշումը ճանաչվեց առ ոչինչ, և ես պահպանեցի իմ գիտական աստիճանը»,– նշում է ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը։

ՀՊՏՀ ռեկտորի գիտական կոչման թնջուկը մեծանում է. Գոգյանը համաձայն չէ ԿԳՄՍՆ–ի որոշման հետ

Դիանա Գալոյանի կարծիքով` ԲՈԿ–ն իր դեպքում գերազանցել է պաշտոնեական լիազորությունները, և վերջին երկու տարիների ընթացքում ձևավորված իրավիճակն իր համար մտահոգիչ է, որովհետև ռեկտորի ընտրությունը կայացել է, սակայն նշանակման որոշումը մինչ օրս դեռ կայացված չէ, ինչը դժգոհություն է առաջացրել կոլեկտիվի մոտ, որովհետև ապագայի հետ կապված առաջացել է անորոշ իրավիճակ։

«Եթե ԲՈՒՀ–ում չկա կոնկրետ որոշակիություն, ապա երկարաժամկետ զարգացման ծրագրեր չեն կարող մշակվել։ Չնայած դրան` վերջին մեկ տարվա ընթացքում կոլեկտիվը ֆանտաստիկ պատասխանատվությամբ է մոտեցել հարցին` գրանցելով բացառիկ արդյունքներ, օրինակ`ընդունելությունը նախորդ տարվա համեմատ ավելացել է 103 տոկոսով, մագիստրատուրայի ընդունելությունն ավելացել է 44 տոկոսով, իսկ ԲՈՒՀ–ի բյուջեն աճել է 46 տոկոսով»,– նշում է ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը։

Դիանա Գալոյանի խոսքով`ամեն ցնցում բացասաբար է ազդում ուսումնական գործընթացի վրա, բայց համալսարանը երկու տարի անորոշության մեջ պահելն ավելի բացասաբար է ազդում նույն գործընթացի վրա, կրթության որակի վրա։   

Նիկոլ Փաշինյանը չի ստորագրում Տնտեսագիտականի ռեկտորի հրամանը. «Ժողովուրդ»

14
թեգերը:
ռեկտոր, դասադուլ, Դիանա Գալոյան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ)
Ըստ թեմայի
Դիանա Գալոյանն իր թեկնածությունը կառաջադրի տնտեսագիտականի ռեկտորի ընտրություններին
Չնայած զրկեցին դոկտորի գիտական աստիճանից, բայց Դիանա Գալոյանն ընտրվեց ՀՊՏՀ ռեկտոր
ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի գիտական կոչումը պահպանվեց. նա կշարունակի պաշտոնավարել

Sputnik Արմենիայի ուղիղ ռադիոեթերը` տեսահեռարձակմամբ

8
(Թարմացված է 09:23 24.09.2020)
Այս ժամի թեմաները` Ինչո՞վ է պայմանավորված աշխատատեղերի աճը. մեկնաբանում է Գործատուների միության նախագահը։ Ինչի՞ հաշվին ենք 2050 դառնալու 5 միլիոն. ժողովրդագրագետի կարծիքը կլսենք։ Բաքուն աղավաղել է Լավրովի խոսքերն այնուհետև խմբագրել դրանք. քաղտեխնոլոգի հետ ենք զրուցել։

Լուրերի հաղորդավար` Հովհաննես Շողիկյան
«Ուրիշ նորությունների» հաղորդավարներ` Արամ Չախոյան, Աննա Ապրեսովա

8
Վլադիմիր Պուտին

Պուտինը կմասնակցի «Կովկաս» զորավարժություններին

0
(Թարմացված է 17:21 24.09.2020)
Ռուսաստանի նախագահի պլանավորում է այցելել «Կապուստին Յար» զորավարժարան, որտեղ տեղի կունենա «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների հիմնական փուլը:

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը կայցելի «Կովկաս» զորավարժություններին։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի նախագահն աշխատանքային այցով կմեկնի Հարավային դաշնային շրջան։ Նա ծրագրում է նաև այցելել «Կապուստին Յար» զորավարժարան, որտեղ տեղի կունենա «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների հիմնական փուլը:

«Կովկաս» զորավարժությունների նպատակն է ստուգել ռուսական ռազմակայանի ղեկավար կազմի և ռազմական կառավարման մարմինների մարտական պատրաստվածությունը, ինչպես նաև բարձրացնել զորքերի փոխգործակցության մակարդակը: Զորավարժություններին մասնակցում է շուրջ 80 հազար մարդ, այդ թվում  Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Չինաստանի, Մյանմարի և Պակիստանի մինչև հազար զինվորական:

0
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Զորավարժություններ, «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն
Ըստ թեմայի
Հայաստանում մեկնարկել են «Կովկաս 2020» ռազմավարական զորավարժությունները․ տեսանյութ
«Կովկաս – 2020». միջազգային զորավարժություններ, որոնք ուղղված չեն որևէ պետության դեմ
«Կովկաս-2020». «Մստա-Ս» ինքնագնաց հրետանին վերացրել է «հակառակորդի» տեխնիկան