Կառավարության ներկայացրած նախագծով կարանտինի առավելագույն ժամկետը կարող է ձգվել մինչև 6 ամիս և անհրաժեշտության դեպքում երկարացվել։
Դիմակով հարսնացու, անկոստյում փեսացու, օնլայն հյուրեր. «կորոնավիրուսային» հարսանիքները
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի դիտարկմամբ` իրենք սպասում էին այնպիսի նախագծի, որը կթելադրեր ավելի ճկուն գործիքակազմ և պայմաններ` նախատեսելով վիճակի թեթևացում, բայց ըստ էության` արտակարգ դրության իրավական ռեժիմում առկա պայմանները, բոլոր սահմանափակումներով հանդերձ, ներառվել են «Արտակարգ իրավիճակում բնակչության պաշտպանության մասին» օրնեքում, հետևաբար ունենք մի իրավիճակ, երբ փոխվել է ոչ թե գործիքակազմը, այլ միայն անունը` անցում կատարելով արտակարգ դրությունից կարանտինի։
«Ամենավտանգավորն այն է, որ արտակարգ դրության ժամանակ ընթացակարգը ենթադրում էր, որ խորհրդարանը պետք է էական դեր ունենար արտակարգ դրությունն ամեն անգամ երկարաձգելու հարցում, որովհետև ԱԺ–ում տեղի էին ունենում քննարկումներ, և մենք հնարավորություն ունեինք առաջարկություններ անելու կամ սահմանափակումները չեղարկելու, մինչդեռ նոր օրենքով կառավարությունը ստանում է մենաշնորհ վեց ամիս ժամկետով, առանց դադարի, իսկ խորհրդարանը որևէ դերակատարություն չի ունենալու»,– նշում է պատգամավորը։
Սամսոնյանի կարծիքով` վեցամսյա ժամանակահատվածում մարդիկ կարող են հայտնվել այնպիսի իրավիճակում, որը տեսանելի էր արտակարգ դրության պայմաններում։
Սեպտեմբերի 12-ից Հայաստանում կարանտին կհայտարարվի. փոխնախարարը հաստատեց
Ըստ նրա` նախագիծն ունի մի շարք թերություններ` կապված մարդու իրավունքների սահմանափակումների հետ, և խնդիրն այն է, որ թեև էլեկտրոնային տեղորոշման հնարավորությունը տեղ չի գտել օրենքում, այդուհանդերձ, կառավարությունը կարող է ենթաօրենսդրական ակտով քաղաքացիների համար վեցամսյա ժամկետով դա ևս դարձնել պարտադիր։
«Նախատեսվում են մի շարք տուգանքներ խախտումների համար, որոնց նշանակումը ևս միանաշանակ չէ, որովհետև պետք է հասկանալ, թե արդյո՞ք ձեռնարկվող միջոցառումներն արդարացնելու են նպատակը և արդյո՞ք լինելու են իրավաչափ»,– նշում է պատգամավորը։
Պատգամավորի գնահատմամբ` քանի որ մենք խորհրդանական երկիր ենք, նման հարցերը պետք է քննարկվեն ԱԺ–ում շատ խիստ կարգով, սակայն կառավարությունը որոշել է, որ ֆորմալ առումով խորհրդարանը կարանտին հայտարարելու դեպքում այլևս որևէ դերակատարում չի կարող ունենալ։
Ըստ այդմ, կարատին կհայտարարի կառավարությունը, միջոցառումների ծավալն ու բովանդակությունը կորոշի կառավարությունը, հետևաբար, պատգամավորներին կմնա միայն առանձին նստաշրջաններում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ որոշ հարցեր բարձրաձայնելը, ինչը խիստ անարդյունավետ կլինի։
Ըստ Սամսոնյանի` խորհրդարանը հետայսու ջնջված է կարանտինի առթիվ հարցեր քննարկելու գործընթացից։
Արտակարգ դրությունը կդադարեցվի, փոխարենը կարող է սահմանվել կարանտին որոշակի տարածքում
Արտակ Մարկոսյանի դիտարկմամբ` բազմազավակ ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը դեռ համակարգված չէ, նախկինում եղել են և այսօր էլ կիրառվում են սոցաջակցության ծրագրեր, որոնք միտված են բազմազավակ ընտանիքներին օգնելուն, բայց կոնկրետ օրենք և հստակ միջոցառումների հայեցակարգ դեռ չկա։
«Բնականաբար գործում են մինչև 18 տարեկան երեխաներին մատուցվող անվճար առողջապահական ծառայությունները, բայց կոնկրետ բազմազավակ ընտանիքների համար կան առաջնահերթ խնդիրներ, ու թեև երեխայի ծնվելիս ընտանիքը ստանում է խնամքի նպաստ, սակայն ավելի կարևոր է երկար ժամանակահատվածի համար ամսական դրամական աջակցության տրամադրումը»,– նշեց նախարարության ԿՍԱԳՀ խորհրդականը։
Մարկոսյանի կարծիքով` պարզապես այլընտրանք չկա, որովհետև միայն բազմազավակությանը միտված ծրագրերով կարող ենք լուծել ժողովրդագրական խնդիրները։ Ըստ նրա`մենք, ցավոք, գտնվում ենք ժողովրդագրական փոսում և կանխատեսումների համաձայն` մեզ սպասում է դեպոպուլյացիա, սակայն իրավունք չունենք ցույց տալու այդ դեպոպուլյացիան, քանի որ մինչ օրս ՀՀ մշտական բնակչությունը չի նվազել ավելի շատ այն պատճառով, որ ունեցել ենք բնակչության բնական աճ։
«Մեր բնական աճը նախորդ տարիներին եղել է դրական, հետևաբար պետք է թույլ չտանք, որ բնական աճը փոխակերպվի բացասականով, որովհետև այդ դեպքում մշտական թվաքանակը կլինի ոչ թե 2 միլիոն 963 հազար, այլ մոտ 2 միլիոն 500 հազար։ Այդ պարագայում մեր վիճակն ավելի վատ կլիներ»,– նշեց նախարարության ԿՍԱԳՀ խորհրդականը։
Մարկոսյանի համոզմամբ` բոլոր ծրագրերը պետք է միտված լինեն նրան, որ ընտանիքների համար ստեղծեն բարեկեցիկ պայմաններ, որպեսզի երեխա ունենալը բեռ չդառնա։ Ըստ այդմ` ընտանիքները պետք է նախապես ունենան հստակ ամրագրված սոցիալական երաշխիքներ։
Ուզում եմ` էլ չկրակեն ու տուն վերադառնանք. Մկրտչյանների բազմազավակ ընտանիքի ոդիսականը
Տեղեկացնենք, որ շրջանառվող օրինագծի համաձայն` Հայաստանում պաշտոնապես բազմազավակ կճանաչվեն 4 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները։
Առաջարկվող օրենքը նախատեսում է դրամական աջակցություն, առողջության ապահովագրություն, բնակարանային պայմանների բարելավման աջակցություն, բնակարանի կամ ապաստանի տրամադրում, կրթության վճարի փոխհատուցում, պատմական և մշակութային կենտրոններ այցելությունների վճարի փոխհատուցում, աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրում:
Ես` որպես «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չեմ ստացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արման Աբովյանը` մեկնաբանելով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի այն հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանին հանդիպման հրավեր է ուղարկել։
Նրա խոսքով` ԲՀԿ-ում դեռևս չեն քննարկել ներքաղաքական իրավիճակն ու արտահերթ ընտրությունների անցկացման հարցը։
«Դեռևս քննարկում չենք ունեցել։ Առաջիկայում անպայման քննարկում կունենանք։ Մոտավոր ժամկետներ չեմ կարող ասել»,- նշեց Աբովյանը։
Հիշեցնենք, որ այսօր` փետրվարի 4-ին, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին հանդիպելու հրավեր է ուղարկել։
Փաշինյանն ավելի վաղ հայտել էր, որ հանդիպումներ է ունենալու խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ` արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը քննարկելու համար։ Արդեն իսկ կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Եղվարդ քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել զինվորական հանդերձանքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձ կատարելու համար։
«Եղվարդի 30-ամյա բնակիչը 2020թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, դիտավորյալ և վառելանյութի օգտագործմամբ փորձել է հրկիզել Եղվարդի Ազատամարտիկների փողոցում գտնվող, քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից ձեռք բերված 17.375.000 դրամ արժողության զինվորական հանդերձանքը: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ հրդեհը նկատվել է քաղաքացիների կողմից և մարվել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Եղվարդ քաղաքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ) 3-րդ մասի 1-ին կետով:
Նա կալանավորվել է։
Նախաքննությունը շարունակվում է:
Առաքելյանն ասաց` Հայաստանիդ վարչապետին բողոքիր. կամավորներն իրենց հասանելիք փողն են ուզում



