Սիրանուշ Սերոբյան

«Այդ տեսակետն անհեթեթություն է». ինչու չաշխատեց կադրային բանկ ստեղծելու նախաձեռնությունը

122
(Թարմացված է 22:47 03.09.2020)
Հանրային կառավարման փորձագետ Սիրանուշ Սերոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է կառավարության կողմից իրականացվող կադրային քաղաքականությանը, վարչապետին կից կադրային բանկ ստեղծելու նախաձեռնությանն ու այդ գործընթացի դրսևորումներին։
Սերոբյան. «Չի կարող լինել, որ ավելի քան 2000 հոգուց որևէ մեկը չհամապատասխանի չափանիշներին»

Մամուլում հրապարակված տեղեկատվության համաձայն` մեկ ու կես տարվա ընթացքում կադրերի բանկին դիմել էր ավելի քան 2000 հազար քաղաքացի,սակայն աշխատանքի էին անցել ընդամենը հինգը, որից երկուսը կարճ ժամանակ անց ազատվել էին աշխատանքից։

«Պետք է արձանագրենք, որ մասնագիտական այն ցենզը, որն ակնկալում էինք, ամենևին չի բավարարում։ Ըստ այդմ` մասնագիտական առումով չունենք այն պատկերը, որը կուզեինք ունենալ»,– իր հերթին հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

Սիրանուշ Սերոբյանի փոխանցմամբ` ինքը գիտի շատ ու շատ լուրջ մասնագետների, ովքեր նույնպես իրենց տվյալներն ուղարկել էին վարչապետին կից կադրային բանկին, բայց նրանց հետ հետադարձ կապ չի ապահովվել։

«Բարձրագոչ կերպով հայտարարվեց, որ իրականացվելու է նմանատիպ կադրային քաղաքականություն, քանի որ ներկայումս կառավարությունը խնդիր ունի համալրելու իր կազմը պրոֆեսիոնալ մասնագետներով։ Հայտարարությունից հետո, երբ ստացան բազմաթիվ տվյալներ, տեղեկությունները չվերլուծվեցին, իսկ եթե ոմանց կանչել են հարցազրույցի, ապա հանրությունը մինչ օրս տեղյակ չէ, թե այդ կադրային բանկի միջոցով ովքեր են աշխատանքի ընդունվել, և նրանց պարագայում ինչ չափորոշիչներ են հաշվի առնվել»,– նշում է հանրային կառավարման փորձագետը։

Սիրանուշ Սերոբյանի կարծիքով` եթե կառավարությունը ցանկանում է քայլեր կատարել մարդկանց աշխատանքային իրավունքների կարգավորման ու կադրերի համալրման առումով, ապա այդ գործընթացը պետք է լինի թափանցիկ, մարդիկ պետք է հաշվետվություններ լսեն, որ տվյալ կառույցը որոշակի ամիսների ընթացքում կոնկրետ քանակով քաղաքացիների է ընդունել աշխատանքի, սակայն նման բան տեղի չի ունենում։

«Մենք չունենք նաև գործընթացի գործառնական բնույթին վերաբերող փաստացի տվյալներ, այսինքն` չգիտենք, թե ինչ կիրառվեց, որպեսզի կատարենք համապատասխան վերլուծություններ»,– նշում է հանրային կառավարման փորձագետը։

Կադրային ջա՞րդ, թե՞ օպտիմալացում. ինչ է կատարվում Սփյուռքի հանձնակատարի գրասենյակում

Անդրադառնալով վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեսակետին` Սիրանուշ Սերոբյանն ընդգծում է, որ նման տեսակետն անհեթեթության ժանրից է, որովհետև, ըստ նրա, չի կարող նման բան լինել, երբ ավելի քան 2000 հայտից ոչ մեկը չհամապատասխանի որևէ հաստիքի կամ կառավարության որևէ պաշտոնի համար ներկայացված չափանիշներին։ Ըստ Սերոբյանի` եթե զուգահեռներ անցկացնենք, ապա պարզ կդառնա, որ ներկայիս կառավարչական կադրերից շատերն ուղղակի չեն փայլում իրենց պրոֆեսիոնալիզմով, գիտելիքների ու հմտությունների մակարդակով։ Հետևաբար բարձրաստիճան պաշտոնյաների կողմից մարդկանց պիտակավորելն իշխող էլիտայի քաղաքականությունն է, և հենց այդ պատճառով էլ իրենց կողմից ստեղծված գործիքը չաշխատեց։   

122
թեգերը:
աշխատատեղ, աշխատող, Հայաստան, ՀՀ կառավարություն
Ըստ թեմայի
ՀՀ–ում մասնագետները չեն հերիքում. կադրային բացը կլրացնեն անփորձ բժիշկներով
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբում կադրային փոփոխություններ են եղել
Նոր պետեր. ՀՀ ոստիկանապետը կադրային փոփոխություններ է արել
«Շպիոնների» հայտնաբերում, կադրային ջարդ, թե՞... ի՞նչ է կատարվում ԱԱԾ–ում
Դիանա Գալոյան. արխիվային լուսանկար

Անորոշություն ցնցումներից հետո. ՀՊՏՀ–ում ժամանակը կանգ է առել

18
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԲՈւՀ–ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի վերջին քայլին։ 
Գալոյան. «Եթե ԲՈՒՀ–ում չկա որոշակիություն, երկարաժամկետ զարգացման ծրագրեր չեն կարող մշակվել»

ՀՊՏ ռեկտոր Դիանա Գալոյանի կարծիքով` ԲՈԿ–ն իր հարցում արդար որոշում չի կայացրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա այսպես բացատրեց ՀՊՏՀ–ում ստեղծված իրավիճակի պատճառը։

ՀՊՏՀ ռեկտորի գիտական կոչման թնջուկը մեծանում է. Գոգյանը համաձայն չէ ԿԳՄՍՆ–ի որոշման հետ

ՀՊՏՀ–ն հայտարարություն էր տարածել, որ կոլեկտիվի գերակշիռ մեծամասնության որոշմամբ` համալսարանը ժամանակավորապես դադարեցնում է ուսումնական գործընթացը` մինչև հուլիսի 17-ին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ–ի խորհրդի անդամների կողմից  ձայների մեծամասնությամբ ընտրված ռեկտորի` օրենքով սահմանված կարգով նշանակումը։  

Դիանա Գալոյանի փոխանցմամբ` ՀՊՏՀ–ի գիտական խորհուրդը դիմել է և՛ վարչապետին, և՛ ԿԳՄՍ նախարարին, խնդրել է, որ բացատրեն, թե ինչու է ձգձգվում ռեկտորի նշանակման գործընթացը, սակայն պատասխան դեռ չի ստացվել։ 

«Երբ հայտարարվել էր մրցույթ, ես այլ խոսակցություններից խուսափելու համար, որ, օրինակ, որպես ռեկտորի ԺՊ ճնշում կգործադրեմ խորհրդի վրա, վայր էի դրել իմ լիազորությունները, նոր մասնակցել մրցույթին, որին մասնակցել է ևս մեկ թեկնածու, ու ձայների 2/3–ով ես ընտրվել եմ ռեկտորի պաշտոնում։ ԲՈԿ–ի կողմից տեսնում եմ հատուկ նպատակաուղղված գործընթաց իմ անձի նկատմամբ, որովհետև ԲՈԿ–ը նախկինում նման գործընթաց չէր սկսել, իսկ իմ դեպքում հենց այդպես վարվեց և հենց իմ ընտրության օրը, սակայն ես դա էլ բողոքարկեցի վերադասության կարգով, ինչի արդյունքում ԲՈԿ–ի որոշումը ճանաչվեց առ ոչինչ, և ես պահպանեցի իմ գիտական աստիճանը»,– նշում է ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը։

ՀՊՏՀ ռեկտորի գիտական կոչման թնջուկը մեծանում է. Գոգյանը համաձայն չէ ԿԳՄՍՆ–ի որոշման հետ

Դիանա Գալոյանի կարծիքով` ԲՈԿ–ն իր դեպքում գերազանցել է պաշտոնեական լիազորությունները, և վերջին երկու տարիների ընթացքում ձևավորված իրավիճակն իր համար մտահոգիչ է, որովհետև ռեկտորի ընտրությունը կայացել է, սակայն նշանակման որոշումը մինչ օրս դեռ կայացված չէ, ինչը դժգոհություն է առաջացրել կոլեկտիվի մոտ, որովհետև ապագայի հետ կապված առաջացել է անորոշ իրավիճակ։

«Եթե ԲՈՒՀ–ում չկա կոնկրետ որոշակիություն, ապա երկարաժամկետ զարգացման ծրագրեր չեն կարող մշակվել։ Չնայած դրան` վերջին մեկ տարվա ընթացքում կոլեկտիվը ֆանտաստիկ պատասխանատվությամբ է մոտեցել հարցին` գրանցելով բացառիկ արդյունքներ, օրինակ`ընդունելությունը նախորդ տարվա համեմատ ավելացել է 103 տոկոսով, մագիստրատուրայի ընդունելությունն ավելացել է 44 տոկոսով, իսկ ԲՈՒՀ–ի բյուջեն աճել է 46 տոկոսով»,– նշում է ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը։

Դիանա Գալոյանի խոսքով`ամեն ցնցում բացասաբար է ազդում ուսումնական գործընթացի վրա, բայց համալսարանը երկու տարի անորոշության մեջ պահելն ավելի բացասաբար է ազդում նույն գործընթացի վրա, կրթության որակի վրա։   

Նիկոլ Փաշինյանը չի ստորագրում Տնտեսագիտականի ռեկտորի հրամանը. «Ժողովուրդ»

18
թեգերը:
ռեկտոր, դասադուլ, Դիանա Գալոյան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ)
Ըստ թեմայի
Դիանա Գալոյանն իր թեկնածությունը կառաջադրի տնտեսագիտականի ռեկտորի ընտրություններին
Չնայած զրկեցին դոկտորի գիտական աստիճանից, բայց Դիանա Գալոյանն ընտրվեց ՀՊՏՀ ռեկտոր
ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի գիտական կոչումը պահպանվեց. նա կշարունակի պաշտոնավարել

Sputnik Արմենիայի ուղիղ ռադիոեթերը` տեսահեռարձակմամբ

8
(Թարմացված է 09:23 24.09.2020)
Այս ժամի թեմաները` Ինչո՞վ է պայմանավորված աշխատատեղերի աճը. մեկնաբանում է Գործատուների միության նախագահը։ Ինչի՞ հաշվին ենք 2050 դառնալու 5 միլիոն. ժողովրդագրագետի կարծիքը կլսենք։ Բաքուն աղավաղել է Լավրովի խոսքերն այնուհետև խմբագրել դրանք. քաղտեխնոլոգի հետ ենք զրուցել։

Լուրերի հաղորդավար` Հովհաննես Շողիկյան
«Ուրիշ նորությունների» հաղորդավարներ` Արամ Չախոյան, Աննա Ապրեսովա

8
Տիգրան Փարվանյան

«Սա ինչ-որ մեկին ուղղված ուղերձ չէ»․ Փարվանյանը` հայ-ռուսական զորավարժությունների մասին

10
(Թարմացված է 17:34 24.09.2020)
«Կովկաս-2020» ռազմավարական զորավարժությունների մարտավարական գործողություններին մասնակցեցին հայ զինծառայողները, սահմանապահներն ու ռուսական ռազմակայանի զինվորականները։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հայ–ռուսական համատեղ զորախմբի զորավարժության նպատակը մեկ հրամանատարության ներքո գործելն է։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը՝ մեկնաբանելով Հայաստանի «Ալագյազ» զորավարժարանում անցկացվող «Կովկաս-2020» զորավարժությունների պրակտիկ փուլը։

«Հայ-ռուսական խմբավորման զորավարժություններին միացել են սահմանապահ ուժերը։ Այսօր ավարտվեց կրակային փուլը, վաղն էլ են կրակելու, իսկ բուն զորավարժությունները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 26-ը», -ասաց նա։

Սցենարի համաձայն՝ հակառակորդը խախտել է սահմանն ու հայկական տարածք է մտել։ Հայ-ռուսական զորախումբը հետ է շպրտել հակառակորդին ու վերականգնել պետական սահմանի վերահսկողությունը։

Զորավարժություններին մասնակցել է մոտ 1,5 հազար զինծառայող, օգտագործվել է մինչև 300 միավոր տեխնիկա (հիմնականում՝ զրահատեխնիկա)։

«Շանթ-2020». Հայաստանում զորավարժություն կանցկացվի

«Մասնակցել են բանակային տարբեր կորպուսի հայկական զորամասերը, սահմանապահներն ու 102-րդ ռուսական բազայի ստորաբաժանումները», - նշեց Փարվանյանը։

Զորավարժությունների ընթացքում խաղարկվել են նոր էլեմենտներ, որոնք այս պահին բարձրաձայնման ենթակա չեն։

Գեներալ–լեյտենանտը գոհ է զորավարժություններից։ «Երբ ընդհանուր զորավարժությունը վերջացնենք, կլինեն համապատասխան մարդիկ, որոնք կխրախուսվեն, սպասում եմ ստորաբաժանումների հրամանատարների զեկույցներին` ովքեր են աչքի ընկել, ով ինչպիսի խոցում է իրականացրել, որպեսզի կարողանամ մարդկանց խրախուսել ըստ արժանվույն»,– ասաց նա։

Խոսելով համատեղ զորավարժությունների կարևորության մասին`Փարվանյանը կարծիք հայտնեց, որ հայ և ռուս զինծառայողները, սահմանապահները պետք է կարողանան գործել միասնական հրամանատարության ներքո` հակառակորդի հետ արդյունավետ պայքարելու համար։

«Այդ ներդաշնակությունը ես տեսնում եմ», – ասաց նա։

Փարվանյանի խոսքով` իհարկե կային նաև թերություններ։ «Անթերի գործ չի լինում, բայց այդ թերություններն այնքան չնչին են, որ ես ասում եմ` մեր մարտական խնդիրը այսօր կատարեցինք։ Սակայն դրանք չխանգարեցին կատարել դրված առաջադրանքը»,– ավելացրեց գեներալ –լեյտենանտը։

Հարցին, թե արդյոք վարժանքները որևէ մեկին ուղղված ուղե՞րձ են, Փարվանյանը բացասական պատասխան տվեց։

«Սա մեր մարտական ծրագրի կատարումն է, որը մենք տարեսկզբին մշակել ենք համատեղ Հարավային ռազմական օկրուգի հետ ։ Համաձայն այդ ծրագրի` շարժվում ենք առաջ։ Այսպիսի միջոցառում պետք է իրականացնեինք նաև ապրիլին, բայց համավարակի պատճառով չարեցինք։ Այսպիսի միջոցառումներ լինելու են տարին երկուսից երեք անգամ, սա առաջին անգամը չէ և ոչ մեկին ուղղված ուղերձ չէ. մենք մեր գործն ենք անում», – շեշտեց Փարվանյանը։

«Կովկաս-2020» զորավարժություններն անցկացվում են սեպտեմբերի 21-26-ը ՀՌՕ տարածքում և Սև ու Կասպից ծովերում` ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովի գլխավորությամբ։ Զորավարժություններին մասնակցում է շուրջ 80 հազար մարդ, այդ թվում` ԱԻՆ–ի և Ռոսգվարդիայի աշխատակիցները, ինչպես նաև շուրջ 1000 զինվորականներ Հայաստանից, Բելառուսից, Իրանից, Չինաստանից, Մյանմայից և Պակիստանից։

10
թեգերը:
Տիգրան Փարվանյան, զինծառայող, Ռուսաստան, Զորավարժություններ, Հայաստան
Ըստ թեմայի
Վաղ առավոտից ՀՀ զորամասերում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ
Ի՞նչ կապ կա ՀԱՊԿ զորավարժությունների ու տավուշյան դեպքերի միջև. պարզաբանում է Վերանյանը
Հայաստանը Բելառուսում կմասնակցի ՀԱՊԿ–ի խաղաղապահ զորավարժություններին