Բաբկեն Պիպոյան

«Թունավոր» խմիչքի վաճառքն ու ոլորտի բացերը. ի՞նչ լուծումներ է առաջարկում Պիպոյանը

166
(Թարմացված է 17:18 01.09.2020)
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արմավիրի մարզում ալկոհոլից թունավորման դեպքի հանգամանքներին։ 
Պիպոյան. «Արմավիրի դեպքը ցույց տվեց, որ այս ոլորտն արմատական կարգավորումների կարիք ունի»

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով` վատ լուրի հետ մեկտեղ կա նաև տեղեկություն, որ թունավոր խմիչքը չի շշալցվել, վաճառվել է տնից՝ պլաստմասե տարաներով։

«Չգիտեմ` որքանով կարող է այս տեղեկությունը մխիթարող լինել, բայց մի պահ պատկերացրեք, որ ինչ–որ անուն ապրանքի տակ մտած լիներ շուկա և մարդիկ գնեին ու տանը պահեին`չիմանալով ծագման մասին։ Պատկերացրեք օղու բրենդ, որը խանութներում կա, սակայն ապօրինի լցված է։ Բարեբախտաբար նման բան այս պարագայում տեղի չի ունեցել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Պիպոյանի կարծիքով` իրողությունն իսկապես շատ ցավալի է և ակնհայտ է, որ ծավալվել է ապօրինի գործունեություն, սակայն մարդկանց մահվան պատճառները տակավին ուսումնասիրվում են, հետևաբար ժամանակավրեպ գնահատականներ չարժե տալ մինչև հետաքննության ավարտը։ 

«Սա պետք է բոլորի համար լինի այն բացասական ազդանշանը, որ այս ոլորտն արմատական կարգավորումների կարիք ունի, և ընդհանրապես այս ամբողջական շղթայում պետք է կանխագուշակել հնարավոր ռիսկերը, որոնց կարող ենք բախվել ամեն օր, և քայլեր ձեռնարկել ոչ թե այսպիսի ցավալի իրողություններից հետո, այլ դրանցից առաջ, ու մշակել այնպիսի ռազմավարություններ, որոնց լուծման համար ծայրահեղ քայլերի գնալու անհրաժեշտություն չլինի»,– նշեց Պիպոյանը։ 

Նրա գնահատմամբ` եթե հիմա մենք տնայնագործական պայմաններում պատրաստված կամայական խմիչքի նկատմամբ սկսենք վատ քարոզ, ապա կունենանք լավ ապրանք, ուստի խորը անվստահությունն ու զգուշավորությունը շատ կարևոր են, պետք է հասկանալ, որ ցանկացած հորդոր արվում է կյանքեր փրկելու նպատակով։ 

11 մահվան դեպքից մեկը ժխտվել է. ԱՆ խոսնակը մանրամասներ է հայտնել Արմավիրի թունավորումից

Մեր զրուցակցի համոզմամբ` ժամանակն է արագ ռազմավարություն մշակել, որում պետք է հաշվի առնել ամեն ինչ, օրինակ՝ այն հանգամանքը, որ տնային պայմաններում մի քանի մարդու, հարազատի, ընկերոջ համար արտադրված 15-20 լիտր խմիչքը շատ ավելի լավ որակ է ունենում, քան 200 լիտրը, սակայն 15-20 լիտրի համար ընթացակարգերի անցկացումն ավելի խնդրահարույց ու բարդ է լինելու, քան 200 լիտրի պարագայում, հետևաբար չի բացառվում, որ սխալ ռազմավարությունը կարող է հանգեցնել նրան, որ շուկայում բարձրակարգ ապրանքը դուրս մնա և տեղում հայտնվի ցածրակարգը։

Ըստ Պիպոյանի` պետք է այնպիսի ծրագիր մշակել, որը մի կողմից կապահովի անվտանգություն, մյուս կողմից՝ չի առաջացնի որակի և սոցիալական խնդիրներ։

Հիշեցնենք՝ Արմավիրի մարզում վաճառված «թունավոր» խմիչքից տուժածների թիվն անցել է մեկ տասնյակից, 10 հոգի մահացել են։ Հրապարակված տեղեկանքի համաձայն` օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում «ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ Արմավիրի բժշկական կենտրոն են տեղափոխվել 10 մարդ:

Հայտնի է կոնյակի գործարանի պայթյունից մահացածների ինքնությունը

166
թեգերը:
վաճառք, Տուժածներ, Մահ, խմիչք, Արմավիրի մարզ, Հայաստան, Բաբկեն Պիպոյան
Ըստ թեմայի
Պայթյուն և հրդեհ Արմավիրի կոնյակի գործարանում. կան զոհեր
Երևանում պայթյունից հետո հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացավ
Պռոշյանի կոնյակի գործարանում պայթյունից տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է. մանրամասներ
Բեյրութի պայթյունից հետո 24 օր մահվան դեմ կռիվ տված հայուհին մահացել է
Թադևոս Ավետիսյան

Կորոնավիրուսը, Հայաստանի տնտեսությունն ու պոպուլիզմը. ի՞նչ սպասել ապագայում

8
(Թարմացված է 22:42 25.09.2020)
Տնտեսագետ, ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչ հետևանքներ է թողել կորոնավիրուսը տնտեսության վրա։ 
Ավետիսյան. Միջնաժամկետ ծրագրերի ու 2050 թվականին միտված նպատակադրումների միջև կապ չկա»

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի դիտարկմամբ` կորոնավիրուսի բացասական ազդեցությունն ակնհայտ է, ինչն արդեն իսկ արտացոլված է մակրոտնտեսական ցուցանիշներում։ Ըստ նրա` հետևանքները ոչ միայն իրական են, այլև խորացող, քանզի միտումները վկայում են, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը, ընդհանուր առևտրային շրջանառությունը անկում են ապրել, և դա առավել ակնառու երևում է օրինակ զբոսաշրջության, բեռնափոխադրումների ոլորտներում, որտեղ գրանցվում են ինտենսիվ, առաջանցիկ անկման տեմպեր։ 

«Շուտով կլինեն նաև ութ ամիսների նոր ցուցանիշները, որոնց հիման վրա հնարավոր կլինի ընդհանուր տվյալների օգնությամբ կանխատեսումներ անել ամբողջ տարվա կտրվածքով։ Կառավարությունը պետք է ի սկզբանե աշխատեր այն ուղղությամբ, որպեսզի հնարավորինս կանխվեին բացասական հետևանքները, տնտեսական կորուստները, այլ ոչ թե պոպուլիստական ձևակերպումներով անդրադառնար ապագային։ Արդյունքում մեծանում է արտաքին պարտքը, խորանում են բացասական միտումները, իսկ մյուս կողմից կրճատվում է պետական աջակցության ռեսուրսը, որովհետև կրճատվում են հարկային եկամուտները»,– նշում է տնտեսագետը։ 

Նրա կարծիքով` առկա ֆոնին, երբ այս փուլում լսում ենք 2050 թվականին առնչվող դատողություններ, մի տեսակ տարօրինակ  զգացողություն է առաջանում` հաշվի առնելով ներկա մտահոգիչ իրողությունները ներդրումային միջավայրի, սոցիալական խնդիրների լուծման, համավարակի դեմ պայքարի իմաստով։ Իսկ ինչ վերաբերում է առարկայական միջնաժամկետ ծրագրերին, որոնցով պետք է ուրվագծվեն գալիք երեք տարիների բյուջեները, ապա տնտեսագետն ընդգծում է, որ այդ ծրագրերի ու 2050 թվականին միտված նպատակադրումների միջև կապ չկա։

ՀՀ տնտեսությունն այնքան էլ վատ վիճակում չէ. որը պետք է լինի պետության միակ անելիքը

«2050 թվականի ռազմավարության մեջ մատնանշված են առարկայական ցուցանիշներ, և եթե ցանկություն կա երեսուն տարի հետո հասնել նպատակներին, ապա առնվազն ապագա երեք տարինեին պետք է դրվեն դրա հիմքերը, կամ երևան հստակ ուղենիշները, մինչդեռ մենք ոչ թիրախներ ունենք, ոչ էլ աճի իրական ձևակերպումներ արդեն իսկ ընդունված կոնկերտ ծրագրերում»,– նշում է տնտեսագետը։

Ավետիսյանի գնահատմամբ` մենք տարեկան պետք է ունենանք երկնիշ ցուցանիշին մոտ տնտեսական աճ, որ ապահովենք ՀՆԱ–ի քսանապատկումը, մինչդեռ դրա նույնիսկ կեսը թիրախավորված չէ, հետևաբար իշխանությունները խորքային պետք է գիտակցեն իրենց իսկ ձախողումները, գնահատեն ու նոր հանդես գան ապագային միտված մոտեցումներով։ 

«Մեր տնտեսությունը և բնակչությունը պետք է պատրաստվեն տնտեսական մեծ անկման». Պարսյան

8
թեգերը:
Թադևոս Ավետիսյան, Հայաստան, տնտեսություն, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Ավետիսյան. «Կառավարության ծրագիրը չի լուծում կայուն զբաղվածության հարցը»
Կորոնավիրուսը չի նահանջում, գները շարունակում են աճել, կանխատեսումները ևս լավատեսական չեն
Կպղտորի արդյո՞ք ղազախական նավթը ՌԴ-ից և Իրանից եկող հոսքերը. ի՞նչ սպասել բենզինի շուկայում
Ավետիք Իշխանյան

Փաշինյանն ուժայիններին կհանձնարարի ջախջախել ու սնանկացնել Ծառուկյանին. Իշխանյան

81
(Թարմացված է 22:41 25.09.2020)
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործին ու ԲՀԿ առաջնորդի հնարավոր կալանավորման հարցին։
Իշխանյան. «ԲՀԿ–ն միշտ իշխանությունների համար եղել է ձեռնտու, խոցելի ընդդիմություն»

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի դիտարկմամբ` Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է 2017 թվականի ընտրություններին, որի ընթացքում ընտրակաշառք է բաժանվել։ Ըստ նրա` կարևոր խնդիրն այն է, որ Գագիկ Ծառուկյանի հանկարծակի մուտքը քաղաքական դաշտ և մեծ հաջողությունները կապված են եղել հիմնականում ֆինանսական միջոցների հետ, և եթե նրան ցանկանում են դատել 2017 թվականին ընտրակաշառք բաժանելու համար, արդյո՞ք 2018 թվականին նա նույն մեթոդով չի մասնակցել ԱԺ ընտրություններին։

«Եթե 2018–ի մասով քրեական գործ չի հարուցվում, ապա միանգամից կասկածի տակ է դրվում վերջին խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը, որովհետև պարզվում է, որ մի քաղաքական ուժ, որն առաջինը ողջունեց հեղափոխությունը, միացավ ու Նիկոլ Փաշինյանի հետ հուշագիր ստորագրեց, փաստորեն նույն մեթոդով է ընտրվել։ Ծառուկյանի մասնակցությունը 2018–ի ընտրություններին ձեռնտու էր Փաշինյանին, քանզի ԲՀԿ–ն միշտ իշխանությունների համար եղել է ձեռնտու, խոցելի ընդդիմություն, և Ծառուկյանը՝ ընտրվելով փակում էր արմատական ընդդիմադիրների մուտքն Ազգայի ժողով»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը։ 

Իշխանյանի կարծիքով` հարուստ մարդը, որը չի ենթարկվում կամ կարող է ինչ–որ պահից սկսած չենթարկվել, շատ վտանգավոր է միահեծան իշխանության ձգտող Նիկոլ Փաշինյանի համար։ Ըստ Իշխանյանի` անկախ ընտրություններից, Փաշինյանը կհանձնարարի իրեն կից ուժայիններին հարուցել նոր գործեր, որպեսզի վերջնականապես ջախջախի, սնանկացնի Ծառուկյանին, որովհետև դա է նրա պարագայում իշխանություն պահելու հոգեբանությունը։

Իրավապաշտպանը մատնանշում է նաև երրորդ հանգամանքը, ըստ որի` նույն համատեքստում կարելի է դիտարկել ընդդիմության ոչնչացումը։ Դատախազությունը հլու հնազանդ ենթարկվում է վարչապետին, քննչական մարմինները նույնպես, ուստի դատախազության կողմից կալանավորման վերաբերյալ հրատապ կերպով դատարան դիմելու հանգամանքը, ինչպես նաև այն իրողությունը, որ հայցը «պատահականորեն» հայտնվեց բոլոր իշխանությունների սիրելի դատավոր Մնացական Մարտիրոսյանի մոտ, վկայում են այն մասին, որ Փաշինյանը հանձնարարել է հրատապ կարգով կալանավորել Ծառուկյանին` վախենալով առաջիկա քաղաքական սրացումներից, ինչը Ավետիք Իշխանյանի համար միանգամայն պարզ է, ուստի իրավապաշտպանը համոզված է, որ Ծառուկյանին կկալանավորեն մինչև հոկտեմբերի 8-ի հանրահավաքը։

Եթե իմանամ` ինձ ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, հարց չկա, թող ձերբակալեն. Ծառուկյան

81
թեգերը:
Քրեական գործ, Նիկոլ Փաշինյան, ընդդիմություն, հանրահավաք, Ավետիք Իշխանյան, կալանավորել, Գագիկ Ծառուկյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Հայաստան
թեմա:
Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալված իրադարձությունները
Ըստ թեմայի
«Պաշտոնատար անձինք անօրինական միջամտել են Գագիկ Ծառուկյանի դատաքննությանը». պաշտպան
Ինչո՞ւ Ծառուկյանը դատարան չի գնացել. բացատրում են փաստաբանները
«Կարո՞ղ է` Ծառուկյանը միանա, հոգեբանական թեստ հանձնելու նախագիծս կյանքի կոչենք». Պողոսյան
Եթե Փաշինյանին նկատի ունենար, անուն կնշեր. Ալեն Սիմոնյանը` Ծառուկյանի գրառման մասին
Երևանում ԱՄՆ դեսպանատուն. արխիվային լուսանկար

Արցախ չգնալ, խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց. կոչ ԱՄՆ քաղաքացիներին

86
(Թարմացված է 00:46 26.09.2020)
ԱՄՆ քաղաքացիներին Հայաստանում և Ադրբեջանում գործող դեսպանությունները հորդորում են ցուցաբերել զգուշություն` կապված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի և վերջերս տեղի ունեցած բռնությունների հետ:

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանում և Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանությունները կոչ են անում ԱՄՆ քաղաքացիներին խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց։

Երևանում ԱՄՆ դեսպանությունն իր կայքում հրապարակված զգուշացման մեջ կոչ է անում պահպանել զգոնություն պահպանել և ցուցաբերել զգուշություն` կապված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի և վերջերս տեղի ունեցած բռնությունների հետ:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում խուսափել այցելություններից շփման գծի և սահմանի մոտակայքով, այդ թվում Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներով և մինչև Վրաստանի սահման գնալուց:

Դեսպանությունը կոչ է անում նաև չայցելել Լեռնային Ղարաբաղ։

Երևանում ԱՄՆ դեսպանությունն իր երկրի քաղաքացիներին հետևյալ ցուցումներն է տալիս`

  • Հետևեք տեղական լրատվամիջոցների թարմացումներին 
  • Խուսափեք մարդկանց բազմությունից 
  • Խուսափեք ցույցերից 
  • Տեղեկացրեք ձեր անվտանգության մասին ընկերներին և ընտանիքին 
  • Տեղեկացված եղեք ձեր շրջակայքի մասին:

Իսկ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է խուսափել Թովուզի և Ղազախի շրջաններ այցելություններից:

Հայաստանը սահմանին զորքեր չի կուտակում. ՊՆ–ն պատասխանում է ադրբեջանական ապատեղեկատվությանը

86
թեգերը:
Սահման, Ադրբեջան, Արցախ, դեսպանատուն, ԱՄՆ
Ըստ թեմայի
Ադրբեջանը պետք է հրաժարվի ռազմական շանտաժի քաղաքականությունից. Արցախի ԱԳՆ-ն՝ Ալիևին
Բլե՞ֆ, թե՞ պատերազմի նախապատրաստություն. Ադրբեջանում զորահավաքներ են
Ադրբեջանի գործելաոճն անարգանք է ՍԾՏՀ կազմակերպության հանդեպ. ԱԳ նախարար