Պավել Ավետիսյան

Գիտեն, բայց բանի տեղ չեն դնում. ինչպես կարելի է վերացնել գանձագողության դեպքերը ՀՀ–ում

61
(Թարմացված է 22:38 31.08.2020)
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանում արձանագրվող գանձագողության դեպքերին և այդ երևույթի դրդապատճառներին։
Ավետիսյան. «Գանձագողությունը Հայաստանում ծաղկում է ապրում»

Պավել Ավետիսյանի դիտարկմամբ` աշխարհի բոլոր երկրներում գանձագողություն երևույթը կա, Հայաստանը բացառություն չէ, և այդ երևությն այսօր էլ գլխացավանք է հուշարձանների պահպանությամբ զբաղվող մարմինների համար և պարզապես ծաղկում է ապրում։

«Մեր բոլոր մարզերում հսկայական քանակությամբ հուշարձաններ վնասվում են ու խեղվում գանձագողության հետևանքով։ Սա միայն հուշարձանների պահպանությամբ զբաղվողների խնդիրը չէ։ Նրանց թվաքանակը քիչ է, և չեն կարող այդ երևույթի դեմն առնել, եթե չլինի հասարակական վերաբերմունք։ Հանրությունն ինքը պետք է պահպանի իր հուշարձանները, ազգային արժեքները։ Եթե նման բան չլինի, ապա գանձագողության երևույթները կլինեն շարունակական»,– Sputnik Արմենիային ասաց ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենը։

Օձի պորտ. 40 միլիոն տարեկան հսկա վիշապը և ժամանակի հողմերից ծակծկված, բայց կանգուն հավատքը

Ավետիսյանի կարծիքով` ժամանակն է, որ տեղական ինքնակառավարման մարմինների վրա դրվի կամ նրանցից պահանջվի, որ իրենք հուշարձանների պահպանության գործով շատ ավելի թիրախավորված վերաբերմունք ունենան։

«Ես չեմ հավատում, որ որևէ գյուղի հարևանությամբ գտնվող հուշարձանն ավերողների, դամբարաններ պղծողների կամ գանձ որոնողների մասին հատկապես այդ գյուղի բնակիչներն ու համայնքի ղեկավարը տեղեկություն չունենան։ Ուղղակի բանի տեղ չեն դնում կամ չեն կարևորում»,– շեշտեց նա։

Ավետիսյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ գանձագողերը երբեմն գալիս են համապատասխան տեխնիկայով, որովհետև տարածքում կան քարաբեկորներ, սալաքարեր, որոնք պետք է շարժել, ուստի ինչպե՞ս կարող է պատահել, որ տեղի բնակչությունը դա չտեսնի։

Ինստիտուտի տնօրենի համոզմամբ`հենց բնակիչները պետք է իրականացնեն կանխարգելիչ գործողություններ մինչև իրավապահների ժամանումը, նրանք պետք է կարևորեն, որ դա պահպանման ենթակա տարածք է, հասկանան, որ գանձագողությունը խելագարություն է, դրանով տուն չես պահի, ոմանք ուղղակի հուշարձաններն են ավերում` տառապելով անհեթեթ մարմաջներով։

Վանդալիզմի վերջին դեպքն օրեր առաջ գրանցվել է Գեղարքունիքի մարզում, մասնավորապես Մարտունու տարածաշրջանի Ձորագյուղ համայնքի վարչական սահմաններում, հնագույն «Սանգառ» ամրոցի տարածքում գտնվող դամբարանադաշտում, որը թվագրվում է մ.թ.ա. 2-1 հազարամյակով, անհայտ անձինք գանձագողության նպատակով քանդել և թալանել են երեք դամբարան։

Քոբայրի տարածքում չի կարելի քեֆ կազմակերպել. համացանցում հրապարակված լուսանկարի արձագանքը

61
թեգերը:
գանձագողություն, Պավել Ավետիսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Սյունեցի դպրոցականը փորձում է իրենց գյուղը զբոսաշրջային կենտրոն դարձնել ու ստացվում է
Բանկային արձակուրդ և ոչ միայն․ ի՞նչ է պետք հայաստանյան զբոսաշրջությունը փրկելու համար
Կրկին խաբված զբոսաշրջիկներ. այս անգա՞մ որ տուրիստականն է «գցել ու թռել»
Վարդան Ոսկանյան

Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան ոտնահարում է նաև Իրանի անվտանգային շահերը. Ոսկանյան

51
(Թարմացված է 22:40 27.09.2020)
Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիային և հատկապես Իրանի դիրքորոշմանը, առավել ևս, որ մարտական գործողություններն ընթանում են Իրանի հետ սահմանի հարևանությամբ։ 
Ոսկանյան. «Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան ոտնահարում է նաև Իրանի անվտանգային շահերը»

Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ` Բաքվի բռնապետական վարչակարգի սանձազերծած ագրեսիան անհանգստացնում է Իրանին, քանզի վերջինս սահմանակից է հակամարտության գոտուն և ըստ էության ոտնահարվում են նաև Իրանի անվտանգային շահերը։

«Եթե հետևենք իրանական մամուլին, որտեղ շատ ակտիվորեն աշխատում են տելեգրամյան ալիքները տարածում են հայկական պաշտոնական տեղեկատվությունը` կատարելով չափազանց հետաքրքիր շեշտադրումներ։ Մասնավորապես նույն տելեգրամյան ալիքների տեղեկատվության մեջ «ադրբեջանական հանրապետություն» եզրույթը չի կիրառվում, այլ օգտագործվում է «Բաքվի վարչախումբ» եզրույթը, ինչը հստակ ցուցիչն է բարեկամական կապերի, որոնք առկա են հայաստանյան իրանագիտական դպրոցի ու իրանցի գործընկերների միջև»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրանագետը։

Ոսկանյանի կարծիքով` իրանական կողմին ամենևին ձեռնտու չէ, որ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու երկայնքով մեկ Ադրբեջանը ստանա որևէ առավելություն, որովհետև դա ուղղակիորեն կխաթարի Իրանի անվտանգությունը։

Ադրբեջանցիները կեղծ հաղորդագրություններ են ուղարկում. ԱԱԾ-ն հորդորում է զգոն լինել

Ըստ նրա` արդեն իսկ կան որոշակի լուրեր, որ ադրբեջանական կողմը փորձում է ներազդել Իրանի հյուսիսի թուրքալեզու բնակչության վրա և դեռ չճշգրտված տեղեկությունների համաձայն`  փորձ է արվում այնտեղից հավաքագրել վարձկաններ, ինչը նույնպես խաթարում է Իրանի ներքին անվտանգային միջավայրը։ 

«Իրանը պետականության հնագույն ավանդույթներ ունեցող երկիր է, հետևաբար իրանցիները ուշի–ուշով հետևում են ներկա գործընթացներին, հետևաբար մենք պետք է սերտացնենք աշխատանքները թե՛ Իրանի ԱԳՆ–ի, թե՛ այլ պատկան մարմինների հետ, որպեսզի իրանական դիրքորոշումներն ու մոտեցումները համահունչ լինեն հայկական կողմի դիրքորոշումներին ու մոտեցումներին։ Իրանագետներն էլ պատրաստ են իրենց ողջ ունեցած ներուժն ու հնարավորություններն ի սպաս դնել մեր պետությանը»,– նշեց Ոսկանյանը։

Իրանագետի գնահատմամբ` իրանցիները հռետորաբանության մակարդակում փորձելու են պահպանել հավասարակշռություն, սակայն տեղեկատվական տիրույթում վարելու են հայամետ քաղաքականություն, որպեսզի թուրքական ներգրավվածությունն այդ դաշտում հասցվի նվազագույնի։

Ոսկանյանի խոսքով`ուղղակի թշնամանք կդիտվի Իրանի դեմ նաև այն, որ թուրքական ներգրավվածություն իր մասին զգացնել տա նաև Նախիջևանի հատվածում, որն Իրանի անվտանգության համար պարզապես կենսական գոտի է։

 

51
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Պատերազմ, Ադրբեջան, Արցախ, Վարդան Ոսկանյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
«Գնալու ենք այդ հարցը վերջնական լուծելու». ՀՅԴ–ականները կազմ–պատրաստ սպասում են հրամանի
Բոլոր փաստերը կհավաքենք ու կներկայացնենք. ինչպես է իրականում Ադրբեջանը հարձակումը սկսել
Դավիթ Տոնոյանը Մոսկվա չի մեկնել. ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հերքում է լուրը
Արցախի պաշտպանության բանակն առաջնագծից տեսանյութ է հրապարակել
Ռուբեն Սաֆրաստյան

Տեղեկություններ կան, որ Թուրքիան ավելի քան 300 վարձկան է ուղարկել Ադրբեջան. Սաֆրաստյան

114
(Թարմացված է 22:37 27.09.2020)
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիային և հատկապես դրանում Թուրքիայի դերակատարությանը։
Սաֆրաստյան. «Թուրքիան փաստացի մասնակցում է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային»

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ` կան փաստեր, որոնք վկայում են հայ–ադրբեջանական կոնֆլիկտում թուրքական կողմի ներգրավվածության մասին, թե ինչպիսի մասնակցություն է ունեցել Թուրքիան ադրբեջանական ագրեսիայի նախապատրաստման ու իրականացման գործում։

Նրա խոսքով` հստակ տեղեկություններ կան նաև այն մասին, որ Թուրքիան 300–ից ավել վարձկաններ է ուղարկել Ադրբեջան։

«Գաղտնիք չէ, որ թուրքական բանակի որոշ ստորաբաժանումներ, որոնք մասնակցում էին վերջերս կայացած թուրք–ադրբեջանական զորավարժություններին, մնացել են Ադրբեջանում։ Թուրքական «Անադոլու» գործակալության աշխատակիցները, ինչպես նաև պետական TRT1 հեռուստակայանի թղթակիցները գտնվում էին ռազմական գործողությունների տարածքում և կազմ պատրաստ սպասում, թե երբ պետք է սկսվեն Ադրբեջանի մարտական գործողությունները, որպեսզի պատրաստեն ռեպորտաժներ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Սաֆրաստյանի կարծիքով` պետք է հաշվի առնել նաև պաշտոնական Անկարայի հայտարարություններն առ այն, որ Թուրքիան կանգնած է Ադրբեջանի կողքին և պատրաստ է ցույց տալ այն աջակցությունը, որը կպահանջի Ադրբեջանը, հետևաբար բոլոր փաստերը վերլուծելով` կարելի է հանգել այն եզրակացության, որ Թուրքիան փաստացի մասնակցում է Արցախի հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին։

Բոլորս պետք է մեզ ԱՀ պաշտպանության բանակի զինվոր համարենք. Ռոբերտ Քոչարյան

«Թուրքիան միջազգային հանրության կարծիքն անտեսում է արդեն տարիներ շարունակ, և այդ փաստի հետ սկսում են համաձայնել տարբեր երկրներ, այդ թվում նաև Թուրքիայի դաշնակիցները, հետևաբար՝ պաշտոնական Անկարայի դիրքորոշումը բավական սպասելի էր»,– նշեց ակադեմիկոսը։

Սաֆրաստյանի գնահատմամբ` Թուրքիան վերջին շրջանում ակնհայտորեն ցույց է տալիս, որ ցանկանում է իր ազդեցության ոլորտները Հարավային Կովկասում ընդլայնել ի հաշիվ ՌԴ–ի` թուլացնելով Ռուսաստանի ազդեցությունը։

Ըստ նրա` Արևմուտքի ընդհանուր ռազմավարական նպատակների տեսանկյունից Թուրքիայի ներկա քաղաքականությունն իհարկե ողջունելի կլինի, բայց կա ևս մեկ հանգամանք, այն է` ներկա փուլում Արևմուտքը շահագրգռված չէ, որ իրադրությունը Հարավային Կովկասում լարվի, քանզի զբաղված են բոլորովին այլ խնդիրներով, իսկ կոնկրետ Ռուսաստանի միջնորդական առաքելությունն, ըստ Սաֆրաստյանի, կրակի դադարեցման գործում հետզհետե ավելի կակտիվանա։

Ղարաբաղում ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն. ԵԽԽՎ ղեկավար

 

 

  

114
թեգերը:
Թուրքիա, Ռուբեն Սաֆրաստյան, Ադրբեջան, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Կայացել է ՀՀ Անվտանգության խորհրդի նիստը
Աննա Հակոբյանն Արցախում է
Սիրելի բուժաշխատողներ, պայքարելու ենք 2 ճակատով. Արսեն Թորոսյան
Խաղաղ բնակավայրերի հրետակոծումը վկայում է, որ Ադրբեջանը նախապատրաստվել էր ագրեսիային
Անտոնիո Գուտերեշ

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել մարտերը

0
(Թարմացված է 23:27 27.09.2020)
Անտոնիո Գուտերեշը կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում անհապաղ վերսկսել առանց նախապայմանների երկխոսությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը չափազանց մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով ռազմական գործողությունների վերսկսմամբ: Այս մասին հայտարություն է տարածված ՄԱԿ–ի պաշտոնական կայքէջում։

Գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի փոխանցմամբ` նա դատապարտում է ուժի գործադրումը և ցավում է մարդկային կորուստների համար։

«Գլխավոր քարտուղարը խստորեն կոչ է անում կողմերին անհապաղ դադարեցնել մարտերը, թուլացնել լարվածությունը և առանց հապաղելու վերադառնալ բանակցություններին: Նա կխոսի ինչպես Ադրբեջանի նախագահի, այնպես էլ Հայաստանի վարչապետի հետ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարևոր դերակատարմանը և հորդորում կողմերին սերտորեն համագործակցել նրանց հետ `առանց նախապայմանների երկխոսության հրատապ վերսկսման համար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

11 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ ՀՄՄ-3. հայկական կողմն առգրավել է հակառակորդի տեխնիկան

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 3 ուղղաթիռ, 21 անօդաչու թռչող սարք, 30 տանկ և ՀՄՄ։

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրովոր ունի։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

 

0
թեգերը:
Ադրբեջան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Անտոնիո Գուտերեշ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Սիրիայից 4 000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի ռազմական գործողություններին
Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան ոտնահարում է նաև Իրանի անվտանգային շահերը. Ոսկանյան
Զգուշացրեք Թուրքիային` դադարեցնի զենք և մարտիկներ ուղարկել Բաքու. Քարդաշյանի կոչը ԱՄՆ–ին