Ջրամբար

Ի՞նչ ճակատագիր է սպասում Ջրաձոր գյուղին. նախարարի խորհրդականը մանրամասներ է հայտնում

254
(Թարմացված է 00:37 31.08.2020)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական Վահրամ Մկրտչյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանում նոր բնակավայր ստեղծելու նախագծին, որի համաձայն` Շիրակի մարզի Ջրաձոր համայնքը կտեղափոխվի այլ վայր։
Մկրտչյան. «Կապսի ջրամբարի կառուցումից հետո Ջրաձորը լինելու է մոդելային տարբերակով գյուղ»

Վահրամ Մկրտչյանի փոխանցմամբ` ծրագրի հիմնական նպատակը վարկային միջոցներով ջրամբարի կառուցումն է։ Աշխատանքային նախագծերի պատրաստման ընթացքում նախարարության և խորհրդատուի կատարած մանրամասն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անգամ 25 միլիոն խմ ծավալով ջրամբար կառուցելու դեպքում առաջանում է Ջրաձոր գյուղը վերաբնակեցնելու անհրաժեշտություն։

«Բացի այդ, շինարարական տեսանկյունից պարզվեց նաև, որ կա գյուղի շեպի` զառիվեր կողի մակերեսի անկայունության հետ կապված խնդիր, հետևաբար այդ ռիսկը նույնպես հաշվի է առնվել գյուղի վերաբնակեցման որոշում կայացնելիս։ Գյուղի վերաբնակեցումը նախատեսված էր դեռևս խորհրդային ժամանակաշրջանում, քանի որ ջրամբարի տարողությունը 60 միլիոն խմ ծավալի հասցնելու դեպքում ամբողջ գյուղը կմնար ջրային մակերեսի տակ»,– Sputnik Արմենիային ասաց նախարարի խորհրդականը։

Արի զբոսնենք Հայաստանով. էստի համեցեք` տեսնելու «հայկական Թաիլանդն» ու գործած հեքիաթները

Մկրտչյանի խոսքով` տեղի է ունեցել մի քանի հանդիպում ջրաձորցիների հետ ինչպես նախարարությունում, այնպես էլ համայնքում, խորհրդատուի ու նախարարության ներկայացուցիչների կողմից ներկայացվել է նախագիծը, եղել են լսումներ, որոնց արդյունքում կայացվել է համայնքն ամբողջությամբ տեղափոխելու որոշում, ինչը եղել է նաև ջրաձորցիների ցանկությունը։

Ըստ Մկրտչյանի` նույնիսկ բարելավվել են գյուղացիների համարժեք փոխհատուցման պայմանները, որովհետև հողերի ձեռքբերումն ու վերաբնակեցման պլանի մշակումն արդեն իսկ իրականացվել է գործընկեր KFW բանկի ընթացակարգերի ու միջազգային չափորոշիչների համաձայն։

«Շինարարության ավարտից հետո տարածաշրջանում կունենանք հրաշալի դիզայնով էկոգյուղ, ընդ որում` չենք կորցնի գյուղի էթնիկ ու մշակութային դրսևորումները։ Այդտեղ կկառուցվեն բոլորովին նոր չափորոշիչներով տներ, կապահովվեն շատ լավ կենսապայմաններ, այսինքն` Կապսի ջրամբարի կառուցումից հետո Ջրաձորը լինելու է մոդելային տարբերակով գյուղ»,– շեշտեց նախարարի խորհրդականը։

Անդրադառնալով ջրամբարի նշանակությանը` Մկրտչյանն ասաց, որ այն մեզ համար ունի ռազմավարական կարևորություն։ Ջրամբարի կառուցման արդյունքում հնարավոր կլինի պահպանել տարածաշրջանի էկոհամակարգը, բիոբազմազանությունը, բնապահպանական տեսանկյունից կունենանք ջրային ռեսուրսների հիմնավոր կառավարում, ջրամբարը կխթանի մարզի համայնքների զարգացումը` նպաստելով կենսամակարդակի բարելավմանը։

Նշենք, որ Ջրամբարի կառուցման ծրագիրն ընդհատվել էր 1988 թվականի երկրաշարժից հետո։

Արի զբոսնենք Հայաստանով. ինչեր են թաքնված Հովքի անանուն լճի հատակում

254
թեգերը:
Գյուղ, Հայաստան
Ըստ թեմայի
Ոչ սովորական գերեզմանատուն Սևանի ափին, կամ ինչ է պատմում հուդայական խորհրդանիշը
Կորոնավիրուսի ժամանակ կյանք կա և նույնիսկ`ավելի լավ. Հայաստանում սկսել են ավելի լա՞վ ապրել
Ջրում «ապրող» սուրբ Հռիփսիմեն ու եկեղեցու շուրջ հյուսվող պատմությունները. տեսանյութ
Վարդան Ոսկանյան

Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան ոտնահարում է նաև Իրանի անվտանգային շահերը. Ոսկանյան

78
(Թարմացված է 22:40 27.09.2020)
Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիային և հատկապես Իրանի դիրքորոշմանը, առավել ևս, որ մարտական գործողություններն ընթանում են Իրանի հետ սահմանի հարևանությամբ։ 
Ոսկանյան. «Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան ոտնահարում է նաև Իրանի անվտանգային շահերը»

Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ` Բաքվի բռնապետական վարչակարգի սանձազերծած ագրեսիան անհանգստացնում է Իրանին, քանզի վերջինս սահմանակից է հակամարտության գոտուն և ըստ էության ոտնահարվում են նաև Իրանի անվտանգային շահերը։

«Եթե հետևենք իրանական մամուլին, որտեղ շատ ակտիվորեն աշխատում են տելեգրամյան ալիքները տարածում են հայկական պաշտոնական տեղեկատվությունը` կատարելով չափազանց հետաքրքիր շեշտադրումներ։ Մասնավորապես նույն տելեգրամյան ալիքների տեղեկատվության մեջ «ադրբեջանական հանրապետություն» եզրույթը չի կիրառվում, այլ օգտագործվում է «Բաքվի վարչախումբ» եզրույթը, ինչը հստակ ցուցիչն է բարեկամական կապերի, որոնք առկա են հայաստանյան իրանագիտական դպրոցի ու իրանցի գործընկերների միջև»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրանագետը։

Ոսկանյանի կարծիքով` իրանական կողմին ամենևին ձեռնտու չէ, որ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու երկայնքով մեկ Ադրբեջանը ստանա որևէ առավելություն, որովհետև դա ուղղակիորեն կխաթարի Իրանի անվտանգությունը։

Ադրբեջանցիները կեղծ հաղորդագրություններ են ուղարկում. ԱԱԾ-ն հորդորում է զգոն լինել

Ըստ նրա` արդեն իսկ կան որոշակի լուրեր, որ ադրբեջանական կողմը փորձում է ներազդել Իրանի հյուսիսի թուրքալեզու բնակչության վրա և դեռ չճշգրտված տեղեկությունների համաձայն`  փորձ է արվում այնտեղից հավաքագրել վարձկաններ, ինչը նույնպես խաթարում է Իրանի ներքին անվտանգային միջավայրը։ 

«Իրանը պետականության հնագույն ավանդույթներ ունեցող երկիր է, հետևաբար իրանցիները ուշի–ուշով հետևում են ներկա գործընթացներին, հետևաբար մենք պետք է սերտացնենք աշխատանքները թե՛ Իրանի ԱԳՆ–ի, թե՛ այլ պատկան մարմինների հետ, որպեսզի իրանական դիրքորոշումներն ու մոտեցումները համահունչ լինեն հայկական կողմի դիրքորոշումներին ու մոտեցումներին։ Իրանագետներն էլ պատրաստ են իրենց ողջ ունեցած ներուժն ու հնարավորություններն ի սպաս դնել մեր պետությանը»,– նշեց Ոսկանյանը։

Իրանագետի գնահատմամբ` իրանցիները հռետորաբանության մակարդակում փորձելու են պահպանել հավասարակշռություն, սակայն տեղեկատվական տիրույթում վարելու են հայամետ քաղաքականություն, որպեսզի թուրքական ներգրավվածությունն այդ դաշտում հասցվի նվազագույնի։

Ոսկանյանի խոսքով`ուղղակի թշնամանք կդիտվի Իրանի դեմ նաև այն, որ թուրքական ներգրավվածություն իր մասին զգացնել տա նաև Նախիջևանի հատվածում, որն Իրանի անվտանգության համար պարզապես կենսական գոտի է։

 

78
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Պատերազմ, Ադրբեջան, Արցախ, Վարդան Ոսկանյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
«Գնալու ենք այդ հարցը վերջնական լուծելու». ՀՅԴ–ականները կազմ–պատրաստ սպասում են հրամանի
Բոլոր փաստերը կհավաքենք ու կներկայացնենք. ինչպես է իրականում Ադրբեջանը հարձակումը սկսել
Դավիթ Տոնոյանը Մոսկվա չի մեկնել. ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հերքում է լուրը
Արցախի պաշտպանության բանակն առաջնագծից տեսանյութ է հրապարակել
Ռուբեն Սաֆրաստյան

Տեղեկություններ կան, որ Թուրքիան ավելի քան 300 վարձկան է ուղարկել Ադրբեջան. Սաֆրաստյան

154
(Թարմացված է 22:37 27.09.2020)
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիային և հատկապես դրանում Թուրքիայի դերակատարությանը։
Սաֆրաստյան. «Թուրքիան փաստացի մասնակցում է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային»

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ` կան փաստեր, որոնք վկայում են հայ–ադրբեջանական կոնֆլիկտում թուրքական կողմի ներգրավվածության մասին, թե ինչպիսի մասնակցություն է ունեցել Թուրքիան ադրբեջանական ագրեսիայի նախապատրաստման ու իրականացման գործում։

Նրա խոսքով` հստակ տեղեկություններ կան նաև այն մասին, որ Թուրքիան 300–ից ավել վարձկաններ է ուղարկել Ադրբեջան։

«Գաղտնիք չէ, որ թուրքական բանակի որոշ ստորաբաժանումներ, որոնք մասնակցում էին վերջերս կայացած թուրք–ադրբեջանական զորավարժություններին, մնացել են Ադրբեջանում։ Թուրքական «Անադոլու» գործակալության աշխատակիցները, ինչպես նաև պետական TRT1 հեռուստակայանի թղթակիցները գտնվում էին ռազմական գործողությունների տարածքում և կազմ պատրաստ սպասում, թե երբ պետք է սկսվեն Ադրբեջանի մարտական գործողությունները, որպեսզի պատրաստեն ռեպորտաժներ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Սաֆրաստյանի կարծիքով` պետք է հաշվի առնել նաև պաշտոնական Անկարայի հայտարարություններն առ այն, որ Թուրքիան կանգնած է Ադրբեջանի կողքին և պատրաստ է ցույց տալ այն աջակցությունը, որը կպահանջի Ադրբեջանը, հետևաբար բոլոր փաստերը վերլուծելով` կարելի է հանգել այն եզրակացության, որ Թուրքիան փաստացի մասնակցում է Արցախի հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին։

Բոլորս պետք է մեզ ԱՀ պաշտպանության բանակի զինվոր համարենք. Ռոբերտ Քոչարյան

«Թուրքիան միջազգային հանրության կարծիքն անտեսում է արդեն տարիներ շարունակ, և այդ փաստի հետ սկսում են համաձայնել տարբեր երկրներ, այդ թվում նաև Թուրքիայի դաշնակիցները, հետևաբար՝ պաշտոնական Անկարայի դիրքորոշումը բավական սպասելի էր»,– նշեց ակադեմիկոսը։

Սաֆրաստյանի գնահատմամբ` Թուրքիան վերջին շրջանում ակնհայտորեն ցույց է տալիս, որ ցանկանում է իր ազդեցության ոլորտները Հարավային Կովկասում ընդլայնել ի հաշիվ ՌԴ–ի` թուլացնելով Ռուսաստանի ազդեցությունը։

Ըստ նրա` Արևմուտքի ընդհանուր ռազմավարական նպատակների տեսանկյունից Թուրքիայի ներկա քաղաքականությունն իհարկե ողջունելի կլինի, բայց կա ևս մեկ հանգամանք, այն է` ներկա փուլում Արևմուտքը շահագրգռված չէ, որ իրադրությունը Հարավային Կովկասում լարվի, քանզի զբաղված են բոլորովին այլ խնդիրներով, իսկ կոնկրետ Ռուսաստանի միջնորդական առաքելությունն, ըստ Սաֆրաստյանի, կրակի դադարեցման գործում հետզհետե ավելի կակտիվանա։

Ղարաբաղում ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն. ԵԽԽՎ ղեկավար

 

 

  

154
թեգերը:
Թուրքիա, Ռուբեն Սաֆրաստյան, Ադրբեջան, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Կայացել է ՀՀ Անվտանգության խորհրդի նիստը
Աննա Հակոբյանն Արցախում է
Սիրելի բուժաշխատողներ, պայքարելու ենք 2 ճակատով. Արսեն Թորոսյան
Խաղաղ բնակավայրերի հրետակոծումը վկայում է, որ Ադրբեջանը նախապատրաստվել էր ագրեսիային
Министр иностранных дел Карабаха Масис Маилян во время брифинга в Едином информационном центре (28 сентября 2020). Степанакерт

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կարող է լինել զսպող քայլ. Մասիս Մայիլյան

0
(Թարմացված է 00:30 28.09.2020)
Մայիլյանի խոսքով՝ բազմիցս կասկածի տակ է դրվել Թուրքիայի մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում, քանի որ ենթադրվում է` միջնորդի դեր կատարող խմբում պետք է չեզոք դիրքորոշում ունեցող երկրներ լինեն, մինչդեռ Թուրքիայի դիրքորոշումն ընդգծված միակողմանի է։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի– Sputnik. Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կարող է լինել զսպող քայլ, որը համարժեք պատասխան կլինի ադրբեջանական կողմի սանձազերծած ագրեսիային։ Արցախի ՊՆ տեղեկատվական շտաբում կայացած ճեպազրույցի ժամանակ նման կարծիք հայտնեց ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։

Նա տեղեկացրեց, որ Արցախի արտաքին գործերի նախարարությունն ակտիվ կապի մեջ է միջազգային գործընկերների հետ, որպեսզի տարբեր կառույցների համար հստակ լինի այն փաստը, թե կողմերից որն է ագրեսիան սանձազերծողը։ Նա հիշեցրեց, որ այսօր հակամարտության սրման վերաբերյալ հայտարարություններ են տարածել ոչ միայն միջազգային գրեթե բոլոր կառույցները, այլև տարբեր երկրների ղեկավարներն ու արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչները։

«Բոլոր կոչերը խաղաղասիրական են և ուղղված են խաղաղության հաստատմանը։ Կարող ենք առանձնացնել Թուրքիային, որն ագրեսիվ և միակողմանի հայտարարություններով է հանդես եկել Ադրբեջանի օգտին»,– ասաց Մայիլյանը` հավելելով, որ միջազգային հանրությունը ոչ միայն պետք է զսպի ոչ միայն Ադրբեջանին, այլև Թուրքիային։

Արցախի ՊՆ–ն հրապարակեց զոհված զինծառայողների անունները. նրանցից մեկը կին է

Մայիլյանն ընդգծեց, որ այս պահին ՊԲ-ն մարտնչում է երկու երկրների դեմ և հիշեցրեց, որ բազմիցս կասկածի տակ է դրվել Թուրքիայի մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում, քանի որ ենթադրվում է` միջնորդի դեր կատարող խմբում պետք է չեզոք դիրքորոշում ունեցող երկրներ լինեն, մինչդեռ Թուրքիայի դիրքորոշումն ընդգծված միակողմանի է։

Մայիլյանի խոսքով` այս պահին առաջնահերթ խնդիրը ռազմական գործողությունների դադարեցումն է, որից հետո միայն Ադրբեջանին պետք է վերադարձնել քննարկումների սեղանի շուրջ։ Ամեն անգամ նման ագրեսիվ պահվածքով Ադրբեջանը վնաս է հասցնում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացին։

Ողջամիտ եղեք․ Կադիրովը դիմել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը

ԱՀ արտգործնախարարի կարծիքով՝ քաղաքական հարցերը լուծում են քաղաքական ճանապարհով, այլ ոչ թե ուժային, և այս գաղափարն է, որ  պետք է հասցվի Ադրբեջանի ղեկավարությանը։

0
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020