Արմեն Պետրոսյան

Ինչու Թուրքիային լուրջ դիմադրություն ցույց տվող չկա

167
Արաբագետ Արմեն Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Մերձավոր Արևելքում և Միջերկրական ծովում տեղի ունեցող գործընթացներին և դրանցում հատկապես Թուրքիայի ներգրավվածության խնդրին։։

 

Պետրոսյան. «Թուրքիային լուրջ դիմադրություն ցույց տվող չկա, բոլորը զբաղված են բոլորովին այլ խնդիրներով»

Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ` համավարակի սկզբնական շրջանում, երբ միջազգային հանրությունը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի շուրթերով կոչ հնչեցրեց գոնե առժամանակ երկրորդ պլան մղել տարբեր կոնֆլիկտներին առնչվող ռազմական գործողությունները, Թուրքիան հենց այդ ժամանակահատվածում աննախադեպ ակտիվացավ բոլոր ուղղություններով, որտեղ ունի շահեր։

 

«Դեռ այն ժամանակ, երբ վերլուծում էի Թուրքիայի գործողությունները, դրանք համեմատում էի շուրջ մեկ դար առաջ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ստեղծված իրավիճակում Օսմանյան կայսրության վարքագծի հետ, ու թեև ընդհանուր գծերով համեմատականներն այնքան էլ համարժեք չեն, այդուհանդերձ վարքը նույնն է, այսինքն` ներկայիս Թուրքիան օգտվելով իր համար միջազգային բավականաչափ բարենպաստ իրավիճակից` փորձում է առաջ մղել իր նեղ շահերը, քանզի երկրները զբաղված են բոլորովին այլ խնդիրներով»,– Sputnik Արմենիային ասաց արաբագետը։

Պետրոսյանի կարծիքով` այժմ Թուրքիային լուրջ դիմադրություն ցույց տվող չկա, և այդ առումով նույն Սիրիայում և Իրաքում տեսանք լրջագույն խնդիրների լուծում, առավել ակտիվացում Լիբիայում, Արևելյան Միջերկրականում, նույնիսկ Կովկասյան տարածաշրջանում, որտեղ Թուրքիան աննախադեպ աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին` անցկացնելով համատեղ զորավարժանքներ։

Թուրքիան մտել է Նախիջևան` խախտելով այն պայմանագիրը, որի մասին ինքն է խոսում. Լոքմագյոզյան

Ըստ արաբագետի` Թուրքիան հնարավոր բոլոր ուղղություններով փաստացի ցուցաբերեց և շարունակում է ցուցաբերել ակտիվություն` առանց հաշվի նստելու անգամ դաշնակից երկրների կարծիքների հետ, ինչի արդյունքում լրջագույն խնդիրներ է առաջացրել տարբեր միջազգային կազմակերպությունների համար, որոնց անդամակցում է։ Արմեն Պետրոսյանի համոզմամբ` ԵՄ առաջնորդները քաջ գիտակցում են, թե ի դեմս Թուրքիայի, ում հետ գործ ունեն և հասկանում են, որ պատժամիջոցներով թերևս անհնար է Թուրքիային դրդել լուրջ զիջումների, հետևաբար նրանց համար նախընտրելի է քաղաքական երկխոսության տարբերակը։

Հանուն աթոռի, ոչ թե ժողովրդի․ ի՞նչ կտան Թուրքիային հայտնաբերված գազի հանքաշերտերը

 

167
թեգերը:
Արմեն Պետրոսյան, Թուրքիա
Ըստ թեմայի
Ինչ կարևոր դերակատարություն ունի Հայաստանը Թուրքիայի նկրտումները զսպելու գործում
Թուրքիան կկասեցնի ԱՄԷ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները. պատճառը համաձայնագիրն է
Եվս մեկ եկեղեցի` Ստամբուլի Խորայի վանքը, Թուրքիան մզկիթի կվերածի
Թադևոս Ավետիսյան

Կորոնավիրուսը, Հայաստանի տնտեսությունն ու պոպուլիզմը. ի՞նչ սպասել ապագայում

7
(Թարմացված է 22:42 25.09.2020)
Տնտեսագետ, ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչ հետևանքներ է թողել կորոնավիրուսը տնտեսության վրա։ 
Ավետիսյան. Միջնաժամկետ ծրագրերի ու 2050 թվականին միտված նպատակադրումների միջև կապ չկա»

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի դիտարկմամբ` կորոնավիրուսի բացասական ազդեցությունն ակնհայտ է, ինչն արդեն իսկ արտացոլված է մակրոտնտեսական ցուցանիշներում։ Ըստ նրա` հետևանքները ոչ միայն իրական են, այլև խորացող, քանզի միտումները վկայում են, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը, ընդհանուր առևտրային շրջանառությունը անկում են ապրել, և դա առավել ակնառու երևում է օրինակ զբոսաշրջության, բեռնափոխադրումների ոլորտներում, որտեղ գրանցվում են ինտենսիվ, առաջանցիկ անկման տեմպեր։ 

«Շուտով կլինեն նաև ութ ամիսների նոր ցուցանիշները, որոնց հիման վրա հնարավոր կլինի ընդհանուր տվյալների օգնությամբ կանխատեսումներ անել ամբողջ տարվա կտրվածքով։ Կառավարությունը պետք է ի սկզբանե աշխատեր այն ուղղությամբ, որպեսզի հնարավորինս կանխվեին բացասական հետևանքները, տնտեսական կորուստները, այլ ոչ թե պոպուլիստական ձևակերպումներով անդրադառնար ապագային։ Արդյունքում մեծանում է արտաքին պարտքը, խորանում են բացասական միտումները, իսկ մյուս կողմից կրճատվում է պետական աջակցության ռեսուրսը, որովհետև կրճատվում են հարկային եկամուտները»,– նշում է տնտեսագետը։ 

Նրա կարծիքով` առկա ֆոնին, երբ այս փուլում լսում ենք 2050 թվականին առնչվող դատողություններ, մի տեսակ տարօրինակ  զգացողություն է առաջանում` հաշվի առնելով ներկա մտահոգիչ իրողությունները ներդրումային միջավայրի, սոցիալական խնդիրների լուծման, համավարակի դեմ պայքարի իմաստով։ Իսկ ինչ վերաբերում է առարկայական միջնաժամկետ ծրագրերին, որոնցով պետք է ուրվագծվեն գալիք երեք տարիների բյուջեները, ապա տնտեսագետն ընդգծում է, որ այդ ծրագրերի ու 2050 թվականին միտված նպատակադրումների միջև կապ չկա։

ՀՀ տնտեսությունն այնքան էլ վատ վիճակում չէ. որը պետք է լինի պետության միակ անելիքը

«2050 թվականի ռազմավարության մեջ մատնանշված են առարկայական ցուցանիշներ, և եթե ցանկություն կա երեսուն տարի հետո հասնել նպատակներին, ապա առնվազն ապագա երեք տարինեին պետք է դրվեն դրա հիմքերը, կամ երևան հստակ ուղենիշները, մինչդեռ մենք ոչ թիրախներ ունենք, ոչ էլ աճի իրական ձևակերպումներ արդեն իսկ ընդունված կոնկերտ ծրագրերում»,– նշում է տնտեսագետը։

Ավետիսյանի գնահատմամբ` մենք տարեկան պետք է ունենանք երկնիշ ցուցանիշին մոտ տնտեսական աճ, որ ապահովենք ՀՆԱ–ի քսանապատկումը, մինչդեռ դրա նույնիսկ կեսը թիրախավորված չէ, հետևաբար իշխանությունները խորքային պետք է գիտակցեն իրենց իսկ ձախողումները, գնահատեն ու նոր հանդես գան ապագային միտված մոտեցումներով։ 

«Մեր տնտեսությունը և բնակչությունը պետք է պատրաստվեն տնտեսական մեծ անկման». Պարսյան

7
թեգերը:
Թադևոս Ավետիսյան, Հայաստան, տնտեսություն, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Ավետիսյան. «Կառավարության ծրագիրը չի լուծում կայուն զբաղվածության հարցը»
Կորոնավիրուսը չի նահանջում, գները շարունակում են աճել, կանխատեսումները ևս լավատեսական չեն
Կպղտորի արդյո՞ք ղազախական նավթը ՌԴ-ից և Իրանից եկող հոսքերը. ի՞նչ սպասել բենզինի շուկայում
Ավետիք Իշխանյան

Փաշինյանն ուժայիններին կհանձնարարի ջախջախել ու սնանկացնել Ծառուկյանին. Իշխանյան

76
(Թարմացված է 22:41 25.09.2020)
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործին ու ԲՀԿ առաջնորդի հնարավոր կալանավորման հարցին։
Իշխանյան. «ԲՀԿ–ն միշտ իշխանությունների համար եղել է ձեռնտու, խոցելի ընդդիմություն»

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի դիտարկմամբ` Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է 2017 թվականի ընտրություններին, որի ընթացքում ընտրակաշառք է բաժանվել։ Ըստ նրա` կարևոր խնդիրն այն է, որ Գագիկ Ծառուկյանի հանկարծակի մուտքը քաղաքական դաշտ և մեծ հաջողությունները կապված են եղել հիմնականում ֆինանսական միջոցների հետ, և եթե նրան ցանկանում են դատել 2017 թվականին ընտրակաշառք բաժանելու համար, արդյո՞ք 2018 թվականին նա նույն մեթոդով չի մասնակցել ԱԺ ընտրություններին։

«Եթե 2018–ի մասով քրեական գործ չի հարուցվում, ապա միանգամից կասկածի տակ է դրվում վերջին խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը, որովհետև պարզվում է, որ մի քաղաքական ուժ, որն առաջինը ողջունեց հեղափոխությունը, միացավ ու Նիկոլ Փաշինյանի հետ հուշագիր ստորագրեց, փաստորեն նույն մեթոդով է ընտրվել։ Ծառուկյանի մասնակցությունը 2018–ի ընտրություններին ձեռնտու էր Փաշինյանին, քանզի ԲՀԿ–ն միշտ իշխանությունների համար եղել է ձեռնտու, խոցելի ընդդիմություն, և Ծառուկյանը՝ ընտրվելով փակում էր արմատական ընդդիմադիրների մուտքն Ազգայի ժողով»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը։ 

Իշխանյանի կարծիքով` հարուստ մարդը, որը չի ենթարկվում կամ կարող է ինչ–որ պահից սկսած չենթարկվել, շատ վտանգավոր է միահեծան իշխանության ձգտող Նիկոլ Փաշինյանի համար։ Ըստ Իշխանյանի` անկախ ընտրություններից, Փաշինյանը կհանձնարարի իրեն կից ուժայիններին հարուցել նոր գործեր, որպեսզի վերջնականապես ջախջախի, սնանկացնի Ծառուկյանին, որովհետև դա է նրա պարագայում իշխանություն պահելու հոգեբանությունը։

Իրավապաշտպանը մատնանշում է նաև երրորդ հանգամանքը, ըստ որի` նույն համատեքստում կարելի է դիտարկել ընդդիմության ոչնչացումը։ Դատախազությունը հլու հնազանդ ենթարկվում է վարչապետին, քննչական մարմինները նույնպես, ուստի դատախազության կողմից կալանավորման վերաբերյալ հրատապ կերպով դատարան դիմելու հանգամանքը, ինչպես նաև այն իրողությունը, որ հայցը «պատահականորեն» հայտնվեց բոլոր իշխանությունների սիրելի դատավոր Մնացական Մարտիրոսյանի մոտ, վկայում են այն մասին, որ Փաշինյանը հանձնարարել է հրատապ կարգով կալանավորել Ծառուկյանին` վախենալով առաջիկա քաղաքական սրացումներից, ինչը Ավետիք Իշխանյանի համար միանգամայն պարզ է, ուստի իրավապաշտպանը համոզված է, որ Ծառուկյանին կկալանավորեն մինչև հոկտեմբերի 8-ի հանրահավաքը։

Եթե իմանամ` ինձ ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, հարց չկա, թող ձերբակալեն. Ծառուկյան

76
թեգերը:
Քրեական գործ, Նիկոլ Փաշինյան, ընդդիմություն, հանրահավաք, Ավետիք Իշխանյան, կալանավորել, Գագիկ Ծառուկյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Հայաստան
թեմա:
Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալված իրադարձությունները
Ըստ թեմայի
«Պաշտոնատար անձինք անօրինական միջամտել են Գագիկ Ծառուկյանի դատաքննությանը». պաշտպան
Ինչո՞ւ Ծառուկյանը դատարան չի գնացել. բացատրում են փաստաբանները
«Կարո՞ղ է` Ծառուկյանը միանա, հոգեբանական թեստ հանձնելու նախագիծս կյանքի կոչենք». Պողոսյան
Եթե Փաշինյանին նկատի ունենար, անուն կնշեր. Ալեն Սիմոնյանը` Ծառուկյանի գրառման մասին
Երևանում ԱՄՆ դեսպանատուն. արխիվային լուսանկար

Արցախ չգնալ, խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց. կոչ ԱՄՆ քաղաքացիներին

81
(Թարմացված է 00:46 26.09.2020)
ԱՄՆ քաղաքացիներին Հայաստանում և Ադրբեջանում գործող դեսպանությունները հորդորում են ցուցաբերել զգուշություն` կապված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի և վերջերս տեղի ունեցած բռնությունների հետ:

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանում և Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանությունները կոչ են անում ԱՄՆ քաղաքացիներին խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց։

Երևանում ԱՄՆ դեսպանությունն իր կայքում հրապարակված զգուշացման մեջ կոչ է անում պահպանել զգոնություն պահպանել և ցուցաբերել զգուշություն` կապված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի և վերջերս տեղի ունեցած բռնությունների հետ:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում խուսափել այցելություններից շփման գծի և սահմանի մոտակայքով, այդ թվում Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներով և մինչև Վրաստանի սահման գնալուց:

Դեսպանությունը կոչ է անում նաև չայցելել Լեռնային Ղարաբաղ։

Երևանում ԱՄՆ դեսպանությունն իր երկրի քաղաքացիներին հետևյալ ցուցումներն է տալիս`

  • Հետևեք տեղական լրատվամիջոցների թարմացումներին 
  • Խուսափեք մարդկանց բազմությունից 
  • Խուսափեք ցույցերից 
  • Տեղեկացրեք ձեր անվտանգության մասին ընկերներին և ընտանիքին 
  • Տեղեկացված եղեք ձեր շրջակայքի մասին:

Իսկ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է խուսափել Թովուզի և Ղազախի շրջաններ այցելություններից:

Հայաստանը սահմանին զորքեր չի կուտակում. ՊՆ–ն պատասխանում է ադրբեջանական ապատեղեկատվությանը

81
թեգերը:
Սահման, Ադրբեջան, Արցախ, դեսպանատուն, ԱՄՆ
Ըստ թեմայի
Ադրբեջանը պետք է հրաժարվի ռազմական շանտաժի քաղաքականությունից. Արցախի ԱԳՆ-ն՝ Ալիևին
Բլե՞ֆ, թե՞ պատերազմի նախապատրաստություն. Ադրբեջանում զորահավաքներ են
Ադրբեջանի գործելաոճն անարգանք է ՍԾՏՀ կազմակերպության հանդեպ. ԱԳ նախարար