Թագուհի Թովմասյան

Որոշումները շտապ են կայացվել․ իշխանական պատգամավորը դեմ է սիգի որսի հետ կապված ծրագրին

72
(Թարմացված է 23:45 24.08.2020)
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքների ձկնորսներին հուզող հարցերին, ինչպես նաև ձկնորսության և բնապահպանական խնդիրների հանգուցալուծման տարբերակներին։ 
Թովմասյան. «Չկա մի ձկնորս, որ չցանկանա աշխատել օրիանական դաշտում»

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի փոխանցմամբ` մարզի բնակիչների բարձրացված հարցադրումներն ունեն առաջնահերթ կարևորություն, որովհետև եթե նրանք չպահպանեին Սևանա լիճը, այսօր կունենայինք ավելի աղետալի պատկեր, հետևաբար անհրաժեշտ է ցանկացած լուծում զուգորդել այդ նույն բնակչների դժգոհությունների հետ` գտնելով երրորդ լավագույն լուծումը։

«Ես մի քանի գրավոր առաջարկություններ եմ ուղարկել Շրջակա  միջավայրի նախարարին, որպեսզի մարդկանց հնարավորություն տրվի միաժամանակ որս անել և չվնասել ձկան պոպուլյացիան` ունենալով հավասարակշռության այն մակարդակը, որը կար մի քանի տարի առաջ։ Որոշումները մի քիչ շտապ են կայացվել կամ կայացվել են ավելի քիչ շրջանակների հետ քննարկումների արդյունքում, դրա համար էլ դժգոհությունը մեծ էր»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Պատգամավորի դիտարկմամբ` նոր պայմանագրով առաջարկվող ուռկանների չափերով ձկնորսություն իրականացնելիս անհնար է վերահսկել 500 գրամից քիչ քաշ ունեցող ձկների որսը, հետևաբար ձկնորսները ակամայից դառնում են ապօրինություն գործողներ ու անխուսափելիորեն պետք է ենթարկվեն պատասխանատվության, ինչը նպաստել է բնակիչների դժգոհության աճին։

Մեկ այլ որոշմամբ` սահմանվել է կոնկրետ վայր, որտեղից պետք է իրականացվի ամենօրյա որսը, սակայն տեխնիկապես անհնար է նույն հատվածից հարյուրավոր նավակների մուտքը լիճ` սկսած տարբեր գյուղերից այդ վայր հասնելու տեխնիկական, ֆինանսական խնդրից, վերջացրած լճի վրա միմյանց խանգարելու անխուսափելի իրավիճակով։

Ձկնորսները փակել են Երևան-Սևան մայրուղին. ինչի՞ց են դժգոհ նրանք

«Պայմանագրերի հետ կապված մյուս խնդրահարույց հանգամանքն առնչվում է որսի սեզոնային ժամկետներին, հետևաբար մենք պարտավոր ենք կանոնակարգել իրավապայմանագրային հարաբերությունները ձկնորսների հետ և վերահսկել ձկնորսության ողջ գործընթացը, որպեսզի ձկնորսները չդառնան որսագող։ Չկա մի ձկնորս, որ չցանկանա աշխատել օրինական դաշտում»,– ընդգծեց Թովմասյանը։ 

Նրա խոսքով` մարդկանց պարզապես պետք է տալ օրինական որս անելու հնարավորություն` տրամաբանական լուծումներով։

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին մեկնարկել է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի փորձարարական ծրագիրը, որը նախատեսում են հետագա տարիներին դարձնել Սևանա լճում ձկնապաշարի վերականգնման հիմնական համակարգը։

Արդյունագործական ձկնորսության համար գործում են հատուկ կանոններ` որսացող սիգի քաշը նվազագույնը պետք է լինի 0.5 կգ։ Ավելին, որս պետք է կատարել ափերից նվազագույնը 500 մետր խորությամբ դեպի լճի մակերևույթ հատվածներում։

«Ազգային հարստության մսխում». ինչ է առաջարկում նոր նախարարը Սևանը փրկելու համար

Սիգի օրինական որսը հատուկ ընթացակարգով կընթանա. 17 կետ է նախանշվել, որտեղից նավակները դուրս են գալու որսի, իսկ օրվա վերջում «Սևան ազգային պարկի» աշխատակիցները կշռելու են բռնած ձկնապաշարը։ Մինչև հոկտեմբերի 1 հնարավոր է որսալ մինչև 200 տոննա սիգ։

72
թեգերը:
Թագուհի Թովմասյան, որոշում, Պատգամավոր, Սևանա լիճ, ձկնորս, որս, սիգ, Հայաստան
Ըստ թեմայի
Առանց պայմանագրի սիգի որսն արգելվում է. ի՞նչ պետք է իմանա ձկնորսը
Գեղարքունիքի մարզպետն առաջարկում է խելացի քայլ անել` բանակին սիգ մատակարարել
Սևանում սիգի որսը կթույլատրվի. նախարարությունը խոստանում է վերահսկել
Դիանա Գալոյան. արխիվային լուսանկար

Անորոշություն ցնցումներից հետո. ՀՊՏՀ–ում ժամանակը կանգ է առել

23
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԲՈւՀ–ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի վերջին քայլին։ 
Գալոյան. «Եթե ԲՈՒՀ–ում չկա որոշակիություն, երկարաժամկետ զարգացման ծրագրեր չեն կարող մշակվել»

ՀՊՏ ռեկտոր Դիանա Գալոյանի կարծիքով` ԲՈԿ–ն իր հարցում արդար որոշում չի կայացրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա այսպես բացատրեց ՀՊՏՀ–ում ստեղծված իրավիճակի պատճառը։

ՀՊՏՀ ռեկտորի գիտական կոչման թնջուկը մեծանում է. Գոգյանը համաձայն չէ ԿԳՄՍՆ–ի որոշման հետ

ՀՊՏՀ–ն հայտարարություն էր տարածել, որ կոլեկտիվի գերակշիռ մեծամասնության որոշմամբ` համալսարանը ժամանակավորապես դադարեցնում է ուսումնական գործընթացը` մինչև հուլիսի 17-ին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ–ի խորհրդի անդամների կողմից  ձայների մեծամասնությամբ ընտրված ռեկտորի` օրենքով սահմանված կարգով նշանակումը։  

Դիանա Գալոյանի փոխանցմամբ` ՀՊՏՀ–ի գիտական խորհուրդը դիմել է և՛ վարչապետին, և՛ ԿԳՄՍ նախարարին, խնդրել է, որ բացատրեն, թե ինչու է ձգձգվում ռեկտորի նշանակման գործընթացը, սակայն պատասխան դեռ չի ստացվել։ 

«Երբ հայտարարվել էր մրցույթ, ես այլ խոսակցություններից խուսափելու համար, որ, օրինակ, որպես ռեկտորի ԺՊ ճնշում կգործադրեմ խորհրդի վրա, վայր էի դրել իմ լիազորությունները, նոր մասնակցել մրցույթին, որին մասնակցել է ևս մեկ թեկնածու, ու ձայների 2/3–ով ես ընտրվել եմ ռեկտորի պաշտոնում։ ԲՈԿ–ի կողմից տեսնում եմ հատուկ նպատակաուղղված գործընթաց իմ անձի նկատմամբ, որովհետև ԲՈԿ–ը նախկինում նման գործընթաց չէր սկսել, իսկ իմ դեպքում հենց այդպես վարվեց և հենց իմ ընտրության օրը, սակայն ես դա էլ բողոքարկեցի վերադասության կարգով, ինչի արդյունքում ԲՈԿ–ի որոշումը ճանաչվեց առ ոչինչ, և ես պահպանեցի իմ գիտական աստիճանը»,– նշում է ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը։

ՀՊՏՀ ռեկտորի գիտական կոչման թնջուկը մեծանում է. Գոգյանը համաձայն չէ ԿԳՄՍՆ–ի որոշման հետ

Դիանա Գալոյանի կարծիքով` ԲՈԿ–ն իր դեպքում գերազանցել է պաշտոնեական լիազորությունները, և վերջին երկու տարիների ընթացքում ձևավորված իրավիճակն իր համար մտահոգիչ է, որովհետև ռեկտորի ընտրությունը կայացել է, սակայն նշանակման որոշումը մինչ օրս դեռ կայացված չէ, ինչը դժգոհություն է առաջացրել կոլեկտիվի մոտ, որովհետև ապագայի հետ կապված առաջացել է անորոշ իրավիճակ։

«Եթե ԲՈՒՀ–ում չկա կոնկրետ որոշակիություն, ապա երկարաժամկետ զարգացման ծրագրեր չեն կարող մշակվել։ Չնայած դրան` վերջին մեկ տարվա ընթացքում կոլեկտիվը ֆանտաստիկ պատասխանատվությամբ է մոտեցել հարցին` գրանցելով բացառիկ արդյունքներ, օրինակ`ընդունելությունը նախորդ տարվա համեմատ ավելացել է 103 տոկոսով, մագիստրատուրայի ընդունելությունն ավելացել է 44 տոկոսով, իսկ ԲՈՒՀ–ի բյուջեն աճել է 46 տոկոսով»,– նշում է ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը։

Դիանա Գալոյանի խոսքով`ամեն ցնցում բացասաբար է ազդում ուսումնական գործընթացի վրա, բայց համալսարանը երկու տարի անորոշության մեջ պահելն ավելի բացասաբար է ազդում նույն գործընթացի վրա, կրթության որակի վրա։   

Նիկոլ Փաշինյանը չի ստորագրում Տնտեսագիտականի ռեկտորի հրամանը. «Ժողովուրդ»

23
թեգերը:
ռեկտոր, դասադուլ, Դիանա Գալոյան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ)
Ըստ թեմայի
Դիանա Գալոյանն իր թեկնածությունը կառաջադրի տնտեսագիտականի ռեկտորի ընտրություններին
Չնայած զրկեցին դոկտորի գիտական աստիճանից, բայց Դիանա Գալոյանն ընտրվեց ՀՊՏՀ ռեկտոր
ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի գիտական կոչումը պահպանվեց. նա կշարունակի պաշտոնավարել

Sputnik Արմենիայի ուղիղ ռադիոեթերը` տեսահեռարձակմամբ

8
(Թարմացված է 09:23 24.09.2020)
Այս ժամի թեմաները` Ինչո՞վ է պայմանավորված աշխատատեղերի աճը. մեկնաբանում է Գործատուների միության նախագահը։ Ինչի՞ հաշվին ենք 2050 դառնալու 5 միլիոն. ժողովրդագրագետի կարծիքը կլսենք։ Բաքուն աղավաղել է Լավրովի խոսքերն այնուհետև խմբագրել դրանք. քաղտեխնոլոգի հետ ենք զրուցել։

Լուրերի հաղորդավար` Հովհաննես Շողիկյան
«Ուրիշ նորությունների» հաղորդավարներ` Արամ Չախոյան, Աննա Ապրեսովա

8
Սերգեյ Ռիբինսկի

Ռոսսոտրուդնիչեստվոն «թվային առաջխաղացում» է սկսել․ կազմակերպության նոր ձևաչափերը

0
(Թարմացված է 18:25 24.09.2020)
Ռուսական դպրոցների քանակը հետխորհրդային տարածքում կրճատվում է, ու այդ ֆոնին տարատեսակ առցանց ֆորմատները գնալով ավելի հետաքրքիր են նայվում։ Sputnik Արմենիայի նյութում ընթերցեք՝ այդ կապակցությամբ ինչ ծրագրեր է իրականացնում Ռոսսոտրուդնիչեստվոն։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի իրականացրած կրթական առցանց նախագծերը մեծ հետաքրքրություն են առաջացրել ինչպես աշակերտների, այնպես էլ ուսուցիչների շրջանում, իսկ մասնակիցների թիվը գերազանցել է հազարը։ Այս մասին «Թիվը մոտ է. ինչպես են ամբողջ աշխարհի դպրոցականները, ուսանողներն ու երիտասարդ գիտնականները աջակցություն ստանում Ռուսաստանի համալսարաններից» թեմայով Մոսկվա–Երևան–Նուր Սուլթան տեսակամրջի ձևաչափով անցկացված կլոր սեղանի ընթացքում ասաց Երևանում ԳՄՌԿ տնօրեն Սերգեյ Ռիբինսկին։

Նրա խոսքով` Հայաստանի համար այս նախագծերը հատուկ նշանակություն ունեն, քանի որ երկրում շատերն են տիրապետում ռուսերենին։

«Բնակչության ավելի քան 70%–ը տիրապետում են ռուսերենին, իսկ շուրջ 1460 դպրոցներում դրա դասավանդումը պարտադիր է։ Բացի այդ, երկրում 3000–ից ավել ռուսերենի մասնագետներ կան։ Դատելով այն արձագանքից և հետաքրքրությունից, որ իրենք առաջացրել են, կարելի է ասել, որ մենք չենք սխալվել», – նշեց Ռիբինսկին։

ԳՄՌԿ–ի տնօրենը նաև նշեց, որ իրականացրած ծրագրերն իսկական առաջխաղացում էին թվային տեխնոլոգիաների ոլորտում։

Sputnik Արմենիայի թղթակցի այն հարցին, թե արդյո՞ք մտադրություն կա վերանայել երիտասարդների հետ աշխատելու ստանդարտ ծրագրերը և դրանք ավելի գրավիչ դարձնել Հայաստանում աճող սերնդի համար, Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Եվգենի Պրիմակովն ասաց. «Անկասկած, այո»։

Видеомост Москва – Ереван – Нур-Султан в мультимедийном пресс-центре Sputnik Армения с участием Рипсиме Авагян, Сергея Рыбинского и Натальи Степанян (24 сентября 2020). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Մոսկվա–Երևան–Նուր Սուլթան տեսակամրջի ձևաչափով անցկացված կլոր սեղան

Նրա խոսքով` որոշ նախագծեր կմշակվեն բուն կազմակերպությունում, բայց միևնույն ժամանակ, Հայաստանից ցանկացած առաջարկի համար այն բաց է։

«Գիտեմ, որ հայկական կողմից մեծ հետաքրքրություն կա, Ռոսսոտրուդնիչեստվո դիմել են նաև Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ»,–նշեց Պրիմակովը։

Նա կարծում է, որ անհրաժեշտ է համատեղ ջանքերով զարգացնել Հայաստանում ռուսական կրթության տարբեր ձևաչափերը։

Կազմակերպության ղեկավարը նաև հավելեց, որ Ռոսսոտրուդնիչեստվոն միշտ ուրախ կլինի նոր գաղափարներ լսել։

Ապագան պատկանում է թվային կրթությա՞նը

Եվգենի Պրիմակովը կարծիք հայտնեց, որ առցանց նախագծերը, որոնք ծրագրած էին դեռ մինչև կարանտինը, արդեն համավարակի ժամանակ արդիական դարձան ինչպես երբևէ։

Видеомост Москва – Ереван – Нур-Султан в мультимедийном пресс-центре Sputnik Армения с участием Рипсиме Авагян, Сергея Рыбинского и Натальи Степанян (24 сентября 2020). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Մոսկվա–Երևան–Նուր Սուլթան տեսակամրջի ձևաչափով անցկացված կլոր սեղան

«Ռոսսոտրուդնիչեստվոն ծրագրեր է իրականացնում գործընկերների հետ։ Դրանք ուղղված են ինչպես դպրոցականներին, որոնց անհրաժեշտ է սովորել կողմնորոշվել տարատեսակ կրթական թվային հարթակներում, այնպես էլ ուսանողներին և դասախոսներին»,–ասաց Պրիմակովը։

Ընտանեկան կամ տնային ուսուցման համատեքստում առցանց ձևաչափերը Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարը համարում է բավական հետաքրքիր և հեռանկարային։ Դրանք ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում սկսում են մեծ պահանջարկ վայելել։

Ըստ նրա` արտերկրում գտնվող ռուսաստանցիներից շատերի համար սա ռուսական չափորոշիչներով կրթություն ստանալու բազմաթիվ ձևերից մեկն է։ Միևնույն ժամանակ, առցանց նախագծերը միայն մասամբ են փոխհատուցում մերձավոր արտասահմանի երկրներում ռուսալեզու դպրոցների կրճատումը։

«Դպրոցների հետ կապված իրավիճակը մեզ միշտ շատ մտահոգում է։ Իրականացվող նախագծերը լիովին չեն փոխարինի դասական առկա կրթությունը, բայց մասամբ կփոխհատուցեն դրա փոխարեն։ Սակայն պետք չէ առցանց կրթությունը դիտարկել բացառապես դասականի համատեքստում», – ասաց նա։

Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարը նշեց, որ թվային ուսուցումը նոր և շատ նորաձև ուղղություն է, որը պետք է զարգացնել անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում ավանդական դպրոցների հետ։ Դրանց ևս անհրաժեշտ է աջակցել և զարգացնել։

0
թեգերը:
Ռոսսոտրուդնիչեստվո, «Ռոսսոտրուդնիչեստվո»