Արմեն Քթոյան

Շուտով անկման ավելի ցածր տեմպ կլինի. Արմեն Քթոյանը լավատեսական կանխատեսումներ է անում

51
(Թարմացված է 14:53 24.08.2020)
Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալներին և դրանցով պայմանավորված տնտեսական միտումներին։
Քթոյան. «Հաջորդ եռամսյակի համար մենք արդեն կունենանք անկման ավելի ցածր տեմպ»

Արմեն Քթոյանի դիտարկմամբ` երբ խոսում են երկնիշ աճի կամ անկման մասին, ապա այդ դեպքում ավելի շատ խոսքը վերաբերում է տարեկան ՀՆԱ–ին, բայց քանի որ տարվա կտրվածքով ՀՆԱ–ի վերջնական ցուցանիշները դեռ չկան, հնարավոր չէ ճշգրիտ վերլուծություն կատարել։ Այդուհանդերձ տնտեսագետը կարծում է, որ ցուցանիշներն այնքան էլ մտահոգիչ չեն լինի, իրավիճակն էլ այդքան վատթար չի լինի։

Վիճակագրական կոմիտեի ցուցանիշների համաձայն` 2020 թվականի երկրորդ եռամսյակում ՀՀ–ում ՀՆԱ–ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 13.7 տոկոսով, իսկ 2020 թվականի առաջին եռամսյանկի նկատմամբ անկումը եղել է 0.4 տոկոս։

«Պետք է հաշվի առնել, որ մի քանի ամիս տնտեսությունը փակ է եղել, տնտեսական գործունեության շատ տեսակներ ընդհանրապես դադարեցրել են իրենց աշխատանքը, ընդ որում` դա վերաբերում է առևտրին, հանրային ծառայություններին, շինարարությանը, ինչը, բնականաբար, չէր կարող չանդրադառնալ եռամսյակի ամփոփ թվերի վրա։ Բայց ես հույս ունեմ, որ տեղի ունեցող մեղմացումները և տնտեսական որոշ ոլորտների հետզհետե ակտիվացումը թույլ կտա վերականգնել նախկինում ունեցած դիրքերը, եթե ոչ 100 տոկոսով, ապա առնվազն զգալի չափով»,– Sputnik Արմենիային ասաց տնտեսագետը։

Քթոյանի կարծիքով` 13.7 տոկոս անկումը եռամսյակային կտրվածով առավելագույն սահմանն է, և հաջորդ եռամսյակի համար մենք արդեն կունենանք անկման ավելի ցածր տեմպ։ Ըստ նրա` լավատեսության հիմքեր է տալիս նաև այն հանգամանքը, որ միջերկրյա համագործակցության ոլորտում նույնպես նկատվում է սահմանափակումների մեղմացում, և քանի որ գլոբալ տնտեսության պայմաններում բոլոր երկրները կապված են իրար հետ, ուստի մեղմացումների պարագայում առևտուրը հետզհետե վերադառնում է սովորական հուն։

Տնտեսագետի դիտարկմամբ` քանի որ ճգնաժամը պայմանավորված էր համաճարակով, երբ մարդիկ փոխում էին իրենց վարքագիծն ու գործունեության ոլորտները` շփումը հասցնելով նվազագույնի, ապա այժմ կենսագործունեությունը կամաց–կամաց վերադառնում է նախկին մակարդակին, ու թեև կլինեն որոշակի փոփոխություններ, սակայն տնտեսական վերականգնում անպայման տեղի կունենա։ Ըստ նրա` պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, թե կառավարության աջակցության ծրագրերն ինչ արդյունավետություն կունենան, ինչ տևողություն կունենա համավարակի տարածումը։

51
թեգերը:
Արմեն Քթոյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչ ասել է «տնտեսական հեղափոխություն», և ինչ քայլեր են արվել. մասնագետի մեկնաբանությունը
Սահմանափակումների թուլացում․ առաջիկայում էլ ի՞նչ կփոխվի սրճարանների և ռեստորանների համար
Վահանակների վրա տեղադրված սոցիալական գովազդն ազատվեց հարկումից
Степан Даниелян

Արտաքին և ներքին ինչ մարտահրավերներ կան անկախ Հայաստանի առաջ. մեկնաբանում է քաղաքագետը

14
(Թարմացված է 15:27 21.09.2020)
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Sputnik Արմենիայի եթերում խոսել է անկախության կարևորության, հասարակության շրջանում դրա ընկալման և երկրի առաջ ծառացած ամրտահրավերների մասին։
Դանիելյան. «Մեր հանրության մի զգալի հատվածն ուղղակի պատկերացում չունի, թե ինչ է անկախությունը»

Ստեփան Դանիելյանի կարծիքով` թեև Հայաստանում կան մարդիկ, որոնք կարծում են, որ Հայաստանն այս կամ այն պատճառով անկախ չէ, քանզի մեզ վրա այս կամ այն երկրի ազդեցությունը մեծ է, այդուհանդերձ շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է անկախությունը, ինքնիշխանության աստիճանը, և ըստ իրենց պատկերացումների` աշխարհում քանի անկախ պետություն գոյություն ունի։

«Հայաստանի հանրության մի զգալի հատվածն ուղղակի պատկերացում չունի, թե ինչ է անկախությունը, և դա ո՛չ դպրոցներում, ո՛չ բուհերում մարդկանց չեն սովորեցնում»,– նշում է քաղաքագետը։

Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ` անկախության հետ կապված մեր հիմնական ձեռքբերումն այն է, որ դառնալով ինքնուրույն երկիր` արդեն ապրում ենք այնպես, ինչպես արժանի ենք, այսինքն` մենք ներկա վիճակի համար արդեն ոչ թե մեղադրում ենք ուրիշներին, այլ ինքներս մեզ և այդ կերպ ենք կազմակերպում մեր կյանքը։ Ըստ նրա` կարելի է նաև ենթադրություն անել, թե որքանով ենք ճիշտ օգտագործում անկախությունը, ինքնիշխանությունը, որ ուղղությամբ պետք է զարգանանք և ինչ սխալներ ենք արել։

«Եթե հարցադրումներն այսպես ենք ձևակերպում, ապա մարդիկ պետք է նայեն չորս կողմը և հասկանան, թե որքանով ենք մենք արժանի անկախությանը, որքանով` ոչ։ Մեր հիմնական ձեռքբերումը մի քանի պետական ինստիտուտների կայացումն է, առաջին հերթին` զինված ուժերի, այնուհետև մարդկանց հոգեբանությունը, որ պետք է ծառայեն բանակում և ապահովեն իրենց երկրի անվտանգությունը։ Մյուս ոլորտներում, ցավոք սրտի, մեծ ձեռքբերումներ չեմ տեսնում»,– նշում է նա։ 

Քաղաքագետի գնահատմամբ` ՀՀ–ի առջև ծառացած մարտահրավերները կարելի է բաժանել երկու մասի`արտաքին ու ներքին։ Արտաքին մարտահրավերն անընդհատ փոփոխվող աշխարհաքաղաքական իրադրությունն է, Ղարաբաղյան հիմնախնդիրը, Թուրքիայի զինված ներկայությունը մեր տարածաշրջանում։ Իսկ ներքին մարտահրավերներից հիմնականը փլուզված քաղաքական համակարգն է, այսինքն` խորհրդարանական երկրում կուսակցությունները կայացած չեն, և առանձնապես հանրային մեծ վստահություն ունեցող քաղաքական ուժ չկա, ինչը նշանակում է, որ մենք համակարգային առումով ունենք ինքնակազմակերպման խնդիր։

ՀՀ նախագահին ուղերձ են հղել Սաուդյան Արաբիայի թագավորն ու թագաժառանգը

Ըստ քաղաքագետի` մենք պետք է հոգեբանորեն լինենք ինքնուրույն երկիր և հասկանանք պատասխանատվությունը երկրի, մեր երեխաների առաջ ու կարողանանք որոշումներ կայացնել առանց պոպուլիզմի։   

Նշենք, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը տոնում է իր անկախության 29–ամյակը։

14
թեգերը:
տոն, Անկախության օր, Հայաստան
Ըստ թեմայի
Օրվա կադր. «Սու»–երը տոնական թռիչք են իրականացնում Երևանի երկնքում
Արամեն, Մկոն, Արամ MP3–ն ու մյուսները երգում են «Հերոս տղերքը». նոր տեսահոլովակ
«Շնորհավոր Անկախության օրը». Հենրիխ Մխիթարյանը շնորհավորական բացիկ է հրապարակել

Նորություններն ու «Ուրիշ նորությունները»` Sputnik–ի ռադիոեթերի ուղիղ տեսահեռարձակմամբ

6
(Թարմացված է 09:05 21.09.2020)
Այս ժամի եթերում` Անկախությունից մինչև այսօր. մեր ձեռքբերումներն ու ձախողումները։ «Հին Երևան» նախագծի աշխատանքները մոտենում են ավարտական փուլին․ զրույց նախագծի հեղինակի հետ։ Թուրքագետի հետ զրուցել ենք թուրք–հունական լարվածության, Թուրքիայի քաղաքական նկրտումների մասին։
6
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը

Քարդաշյանն արդեն ամեն ինչ պատրաստել է ամուսնալուծության համար. ԶԼՄ

0
(Թարմացված է 20:09 21.09.2020)
Քիմ Քարդաշյանի որոշումն էլ ավելի սրել ամուսնու`ռեփեր Քանյե Ուեսթի երկբևեռ (բիպոլյար) խանգարումը։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. Աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը և նրա ոչ պակաս հայտնի ամուսինը ՝ ռեփեր Քանյե Ուեսթը, մտադիր են ամուսնալուծվել։ Տեղեկությունը հայտնում է Page Six-ը:

Աստղային զույգին մոտ գտնվող անանուն աղբյուրը պարբերականին պատմել է, որ ամուսնալուծության նախաձեռնողը Քարդաշյանն է։ Նա չի կարողանում հաշտվել ամուսնու վերջին ելույթների հետ, որոնք վերաբերում էին իրենց դստերը՝ Նորթին և աբորտների թեմային։

Քիմի որոշումն էլ ավելի է սրել ռեփերի երկբևեռ (բիպոլյար) խանգարումը։ «Քարդաշյանն արդեն ամեն ինչ պատրաստել է բաժանության համար, բայց սպասում է, թե երբ ամուսնու մոտ կավարտվի սրված վիճակը», - ասել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ զույգի ամուսնալուծության մասին սկսեցին խոսել Հյուսիսային Կարոլինայում Քանյեի սկանդալային ելույթից հետո: Այդ ժամանակ նա, ի թիվս այլ բաների, անդրադարձել էր հղիությունների արհեստական ընդհատման թեմային և պատմել, որ քիչ էր մնում ինքն էլ աբորտի զոհ դառնար։ Բացի այդ, հայտնի ռեփերը խոստովանել է, որ Քիմը ցանկանում էր ընդհատել հղիությունը, որբ Նորթով էր հղի, բայց ինքը թույլ չի տվել, որ նա դա անի:

Դրանից հետո Ուեսթը Twitter-ում տասնյակ սկանդալային հրապարակումներ էր արել, որոնք անմիջապես հեռացվել էին։ Սակայն հասարակությունն, այնուամենայնիվ, իմացել է զույգի ընտանեկան խնդիրների մասին։

Քիմ Քարդաշյանի ամուսինը նոր հայտեր է ներկայացրել նախագահի ընտրությանը մասնակցելու համար

Քանյեն նաև մեղադրել է կնոջն ու զոքանչին` ասելով, որ նրանք փորձել են իրեն փակել հոգեբուժարանում։ Ռեփերը բազմիցս խոսել է իր հոգեկան վիճակի մասին ՝ խոստովանելով, որ երկբևեռ խանգարում ունի։

Որոշ ժամանակ անց Քիմը մեկնաբանել է ամուսնու պահվածքն ու հաստատել, որ նա երկբևեռ խանգարում ունի։ Քարդաշյանը նշել է, որ ընտանեկան ողբերգություն է, երբ ընտանիքի անդամներից մեկն առողջական խնդիրներ ունի:

Դրանից հետո արդեն ռեփերը հրապարակավ ներողություն է խնդրել կնոջից այն բանի համար, որ հանրության սեփականությունն է դարձրել է իրենց անձնական խնդիրները։

Քարդաշյան-Ուեսթ ընտանիքում ներդաշնակություն է․ Քիմը սրտառուչ լուսանկար է հրապարակել

Հիշեցնենք, որ Քիմն ու Քանյեն ամուսնացել են 2014 թվականին և 4 երեխա ունեն։ 2015 թվականի ապրիլին Քանյեն միացավ Քիմին Հայաստան կատարած ուղևորության ժամանակ։ Ուեսթը եղել է Գառնիում, Գյումրիում և նույնիսկ անվճար համերգ տվել Երևանի սրտում՝ Կարապի լճում։

0
թեգերը:
ամուսնալուծություն, Քանյե Ուեսթ, Քիմ Քարդաշյան
թեմա:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան
Ըստ թեմայի
«Շատ ավելի թույն տեսք». ռուս բորտուղեկցորդուհին «ձեռնոց է նետել» Քիմ Քարդաշյանին
«Զմրուխտ, սուտակ, շափյուղա». Քարդաշյան քույրերն օծանելիքի նոր հավաքածու են թողարկել
Քիմ Քարդաշյանը «սառեցնում է» սոցցանցերի անձնական էջերը. ի՞նչը նրա սրտով չէ