Կարեն Հովհաննիսյան

Մոսկվայի և Անկարայի միջև քողարկված դիվանագիտական կրակոցներ են. որտեղ է թաքնված խնդիրը

189
Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Միջերկրական ծովի արևելյան հատվածում ստեղծված իրավիճակին և այն հարցին, թե ի վերջո ինչ ազդեցություն կունենա այն Թուրքիայի արևելյան սահմանի վրա։

 

Հովհաննիսյան. «Ռուսաստանը Թուրքիային ցույց տվեց, որ ինքն է մեր տարածաշրջանի հիմնական խաղացողը»

Կարեն Հովհաննիսյանի կարծիքով` հարևանների նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությունը ցանկացած հատվածում անդրադառնում է մնացած բոլոր հարևանների հետ հարաբերությունների դինամիկայի վրա։ Տվյալ դեպքում, երբ զուգահեռներ են անցկացվում Հունաստանի հետ, ապա պատահական չէ, որ միջերկրածովյան լարվածությունն անհանգստացրել է նաև Հայաստանին, որն իր հերթին հանդես եկավ Հունաստանին աջակցող հայտարարությամբ։

«Հայաստանն ինքնըստինքյան ներքաշվեց այս պատմության մեջ, ինչը Թուրքիայի սրտով չէ, որին նա արձագանքեց ԱԳՆ մամուլի խոսնակի մակարդակով։ Մենք առայժմ Թուրքիայի արևելյան հատվածը դիտարկում ենք որպես առավել պասիվ հակամարտության սահման։ Եթե Թուրքիան գնա առճակատման բոլոր հարևանների հետ, ապա արևելյան սահմանը կդիտվի որպես վերջինը էսկալացիայի առումով։ Այդ սահմանը չի դիտարկվում որպես զուտ Հայաստանի, այլ ՀԱՊԿ–ի, ԱՊՀ–ի հետ սահման»,– նշում է թուրքագետը։

Կարեն Հովհաննիսյանի դիտարկմամբ` Թուրքիայի նպատակը մեր տարածաշրջանում Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության միջոցով սեփական դիրքերի ամրապնդումն է և Ռուսաստանի ազդեցության կրճատումը։ Հետևաբար վերջին շրջանում Մոսկվայի ու Անկարայի միջև ընթանում են սառը և քողարկված դիվանագիտական կրակոցներ, ինչի մասին վկայում է նաև արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն առ այն, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև հիմնական հաշտարարը Ռուսաստանն է, հետևաբար ինքն է տարածաշրջանի հիմնական խաղացողը։ 

ՀՀ–ն վերահաստատում է իր աջակցությունն ու համերաշխությունը Հունաստանին և Կիպրոսին. ԱԳՆ

Թուրքագետի խոսքով` այս շրջանում պաշտոնական Անկարայի միակ նպատակն է Նախիջևանի վրա լիակատար վերահսկողություն ունենալը և Ադրբեջանի դրածո ղեկավարության վրա իր ազդեցությունն ընդլայնելը։ 

189
թեգերը:
Անկարա, տարածաշրջան, Հայաստան, Հունաստան, Թուրքիա, Մոսկվա
Ըստ թեմայի
Թուրքիան 320 մլրդ խորանարդ մետր գազ է հայտնաբերել Սև ծովում. Էրդողան
Թուրքիան մտել է Նախիջևան` խախտելով այն պայմանագիրը, որի մասին ինքն է խոսում. Լոքմագյոզյան
Արոնյանն ու մյուսները ջախջախեցին թուրքերին. Սերժ Սարգսյանը հետևում էր նրանց խաղին
Степан Даниелян

Արտաքին և ներքին ինչ մարտահրավերներ կան անկախ Հայաստանի առաջ. մեկնաբանում է քաղաքագետը

12
(Թարմացված է 15:27 21.09.2020)
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Sputnik Արմենիայի եթերում խոսել է անկախության կարևորության, հասարակության շրջանում դրա ընկալման և երկրի առաջ ծառացած ամրտահրավերների մասին։
Դանիելյան. «Մեր հանրության մի զգալի հատվածն ուղղակի պատկերացում չունի, թե ինչ է անկախությունը»

Ստեփան Դանիելյանի կարծիքով` թեև Հայաստանում կան մարդիկ, որոնք կարծում են, որ Հայաստանն այս կամ այն պատճառով անկախ չէ, քանզի մեզ վրա այս կամ այն երկրի ազդեցությունը մեծ է, այդուհանդերձ շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է անկախությունը, ինքնիշխանության աստիճանը, և ըստ իրենց պատկերացումների` աշխարհում քանի անկախ պետություն գոյություն ունի։

«Հայաստանի հանրության մի զգալի հատվածն ուղղակի պատկերացում չունի, թե ինչ է անկախությունը, և դա ո՛չ դպրոցներում, ո՛չ բուհերում մարդկանց չեն սովորեցնում»,– նշում է քաղաքագետը։

Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ` անկախության հետ կապված մեր հիմնական ձեռքբերումն այն է, որ դառնալով ինքնուրույն երկիր` արդեն ապրում ենք այնպես, ինչպես արժանի ենք, այսինքն` մենք ներկա վիճակի համար արդեն ոչ թե մեղադրում ենք ուրիշներին, այլ ինքներս մեզ և այդ կերպ ենք կազմակերպում մեր կյանքը։ Ըստ նրա` կարելի է նաև ենթադրություն անել, թե որքանով ենք ճիշտ օգտագործում անկախությունը, ինքնիշխանությունը, որ ուղղությամբ պետք է զարգանանք և ինչ սխալներ ենք արել։

«Եթե հարցադրումներն այսպես ենք ձևակերպում, ապա մարդիկ պետք է նայեն չորս կողմը և հասկանան, թե որքանով ենք մենք արժանի անկախությանը, որքանով` ոչ։ Մեր հիմնական ձեռքբերումը մի քանի պետական ինստիտուտների կայացումն է, առաջին հերթին` զինված ուժերի, այնուհետև մարդկանց հոգեբանությունը, որ պետք է ծառայեն բանակում և ապահովեն իրենց երկրի անվտանգությունը։ Մյուս ոլորտներում, ցավոք սրտի, մեծ ձեռքբերումներ չեմ տեսնում»,– նշում է նա։ 

Քաղաքագետի գնահատմամբ` ՀՀ–ի առջև ծառացած մարտահրավերները կարելի է բաժանել երկու մասի`արտաքին ու ներքին։ Արտաքին մարտահրավերն անընդհատ փոփոխվող աշխարհաքաղաքական իրադրությունն է, Ղարաբաղյան հիմնախնդիրը, Թուրքիայի զինված ներկայությունը մեր տարածաշրջանում։ Իսկ ներքին մարտահրավերներից հիմնականը փլուզված քաղաքական համակարգն է, այսինքն` խորհրդարանական երկրում կուսակցությունները կայացած չեն, և առանձնապես հանրային մեծ վստահություն ունեցող քաղաքական ուժ չկա, ինչը նշանակում է, որ մենք համակարգային առումով ունենք ինքնակազմակերպման խնդիր։

ՀՀ նախագահին ուղերձ են հղել Սաուդյան Արաբիայի թագավորն ու թագաժառանգը

Ըստ քաղաքագետի` մենք պետք է հոգեբանորեն լինենք ինքնուրույն երկիր և հասկանանք պատասխանատվությունը երկրի, մեր երեխաների առաջ ու կարողանանք որոշումներ կայացնել առանց պոպուլիզմի։   

Նշենք, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը տոնում է իր անկախության 29–ամյակը։

12
թեգերը:
տոն, Անկախության օր, Հայաստան
Ըստ թեմայի
Օրվա կադր. «Սու»–երը տոնական թռիչք են իրականացնում Երևանի երկնքում
Արամեն, Մկոն, Արամ MP3–ն ու մյուսները երգում են «Հերոս տղերքը». նոր տեսահոլովակ
«Շնորհավոր Անկախության օրը». Հենրիխ Մխիթարյանը շնորհավորական բացիկ է հրապարակել

Նորություններն ու «Ուրիշ նորությունները»` Sputnik–ի ռադիոեթերի ուղիղ տեսահեռարձակմամբ

6
(Թարմացված է 09:05 21.09.2020)
Այս ժամի եթերում` Անկախությունից մինչև այսօր. մեր ձեռքբերումներն ու ձախողումները։ «Հին Երևան» նախագծի աշխատանքները մոտենում են ավարտական փուլին․ զրույց նախագծի հեղինակի հետ։ Թուրքագետի հետ զրուցել ենք թուրք–հունական լարվածության, Թուրքիայի քաղաքական նկրտումների մասին։
6
Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահը զինվորականների ու ազատամարտիկների է պարգևատրել

Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահը զինվորականների ու ազատամարտիկների է պարգևատրել

0
ՀՀ ԶՈւ բարձրաստիճան զինվորականների հետ նախագահի պարգևատրմանն են արժանացել նաև Արցախյան ազատամարտի մասնակից ազատամարտիկներ:

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի - Sputnik. Անկախության տոնի առթիվ հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրել է պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների: Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով է պարգևատրվել ՀՀ ԶՈւ զորամասերի հրամանատարներ՝ գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը, Արիության մեդալով՝ զորամասին հրամանատար, փոխգնդապետ Բաբկեն Ղարիբյանը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝ զորամասի հրամանատար, գնդապետ Աշոտ Սարգսյանը: Զորամասի հրամանատար փոխգնդապետ Արամ Ղազարյանը Մարտական ծառայության մեդալով է պարգևատրվել՝ հետմահու:

Նախագահի հրամանագրով մի շարք զորամասերի հրամանատարների տեղակալներ ու ստորաբաժանումների ղեկավար բարձրաստիճան զինվորականներ պարգևատրվել են Երախտագիտության մեդալով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով ու Մարտական ծառայության մեդալով:

Զորամասի, բժշկական բաժանմունքի պետ, բժշկական ծառայության փոխգնդապետ Կարեն Խաչունցին նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրել է Մխիթար Հերացու մեդալով:

Ֆրանսիան Հայաստանի կողքին է. Մակրոնը շնորհավորել է Սարգսյանին

Նախագահի հրամանագրով պարգևատրվել են նաև Արցախյան ազատամարտի մասնակից ազատամարտիկներ: Ազատամարտիկ Արա Խուդավերդյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Ազատամարտիկներ Վազգեն Բաբաջանյանը, Ալեքսան Ալեքսանյանը, Թաթուլ Սեփոյանը, Սամվել Հայրապետյանը, Արթուր Ուրումյանը, Արտավազդ Ամիրխանյանը, Գեղամ Խաչատրյանը, Սուրեն Հարությունյանն ու Ալեքսան Ավետիսյանը պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով:

0
թեգերը:
Անկախության օր, պարգևատրում, Ազատամարտիկ, զինծառայող, Հայաստան, Արմեն Սարգսյան
Ըստ թեմայի
Օրվա կադր. «Սու»–երը տոնական թռիչք են իրականացնում Երևանի երկնքում
«Շնորհավոր Անկախության օրը». Հենրիխ Մխիթարյանը շնորհավորական բացիկ է հրապարակել
Սեպտեմբերի 21-ը Վաշինգտոնում Հայաստանի Անկախության օր է հռչակվել