Կարեն Վերանյան

Հին զինտեխնիկայով հնարավոր չէ դիմակայել Ադրբեջանին. քաղաքագետը` 80–ականների զենքի մասին

249
(Թարմացված է 22:37 19.08.2020)
Ռազմական փորձագետ Կարեն Վերանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պարզաբանմանը` կապված հայկական բանակի զինանոցում առկա 80-ականների զենքերի հետ և խոսել է նաև սպառազինության մոդեռնիզացիայի մասին:
Վերանյան. «Ամոթալի է, որ 1980-ական թվականների զինտեխնիկայի թեման այսքան շահարկվեց»

Կարեն Վերանյանի դիտարկմամբ` այդ հարցը շահարկվում է, որովհետև դա քաղաքական հայտարարություն էր` պայմանավորված պաշտպանական ու անվտանգային բնույթի խնդիրներով, որ մենք ունեցանք Ապրիլյան քառօրյայի ընթացքում։ Ըստ նրա` թեև մեր զինանոցում կա նշված ժամանակաշրջանի զինտեխնիկա, սակայն հնարավոր չէ մշտապես կամ առաջիկա տարիների կտրվածքով հիմնվել նման տեխնիկայի վրա, քանզի փոխվում են պատերազմի վարման տրամաբանությունն ու փիլիսոփայությունը, մեթոդներն ու եղանակները, փոխվում են սպառազինության տեսակները, ինչը պայմանավորված է ռազմական ոլորտում նոր տեխնոլոգիաների առաջընթացով և դրանց ներդրմամբ։

«Եթե անընդհատ հիմնվենք 1980-ականների զինտեխնիկայի վրա, ապա չենք կարող համահունչ քայլել ռազմականացման արդի գործընթացների հետ, արդյունավետորեն չենք դիմակայի սպառնալիքներին, որոնք գալիս են Ադրբեջանից և Թուրքիայից։ Անթույլատրելի է խոսել 1980-ական թվականների զինտեխնիկայի կարողությունների ու հնարավորությունների մասին, այն համատեքստում, թե դրանք կարող են մեզ օգնել ներկա մարտահրավերները չեզոքացնելու համար»,– նշում է փորձագետը։

Կարեն Վերանյանի դիտարկմամբ` իհարկե կան զինատեսակներ, որոնք արդիականացվում են, որոնք վերջին տարիներին հայկական կողմը ձեռք է բերել և որոնք հագեցված են ժամանակակից տեխնոլոգիաներով։ Ըստ նրա` 1980–ականների արտադրության սպառազինության կիրառման միակ դրական կողմն այն է, որ մեր հրամանատարական կազմի հմուտ կառավարման շնորհիվ կարողացանք տավուշյան մարտական գործողությունների ժամանակ դրանց միջոցով ոչնչացնել ադրբեջանական ավելի թանկ ու ժամանակակից զինատեսակները։  

«Ուղղակի ամոթ է». Սերժ Սարգսյանն անդրադարձավ տարածքներ հանձնելու մասին լուրերին

Ռազմական փորձագետն, ըստ այդմ, կարևորում է մարդկային կապիտալի դերը, զինվորական կադրերի արդյունավետ գործունեությունը, բայցևայնպես նշում է, որ 1980-ականների տեխնիկայով հնարավոր չէ հեռուն գնալ։ Կարեն Վերանյանն ամոթալի է համարում այն իրողությունը, որ տեղեկատվական ու քարոզչական տեսանկյունից է բարձրացվում զինատեսակների հնության հարցը և դառնում է շահարկման թեմա, մինչդեռ մեր զինված ուժերն իրենց զինանոցում ունեն նաև ժամանակակից տեխնիկա։

Նշենք, որ այսօր պաշտոնաթողությունից հետո հրավիրված առաջին ասուլիսի ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով մեր զինանոցում առկա 80–ականների զենքի վերաբերյալ իր ասած մտքի մասին հարցին, նշեց, որ այսօր էլ հայկական բանակի գրեթե ողջ զրահատեխնիկան 80-ականների է, այսօր էլ մեր զինանոցում կգտնեք անգամ 40-50-ական թթ-ի արտադրության զինատեսակներ:

249
թեգերը:
Սերժ Սարգսյան, սպառազինություն, Զենք, Հայաստան, հայ-ադրբեջանական, Ադրբեջան
Ըստ թեմայի
Որտե՞ղ է եղել Սերժ Սարգսյանը Ապրիլյան պատերազմը սկսվելու ժամանակ
Ի՞նչ էին անում ապրիլյանի օրերին թուրք և իսրայելցի ռազմական մասնագետները Ադրբեջանում
Մինչև 2018-ը Հայաստանը ՌԴ–ից ստացել է 50.000 տոննայից ավելի ռազմատեխնիկական օգնություն
Դավիթ Բաբայան

Այս պահին կա 2 գերխնդիր. Դավիթ Բաբայանը` Շուշիի, առաջնագծի և դիվանագիտական աշխատանքի մասին

1034
(Թարմացված է 21:04 30.10.2020)
Արցախի նախագահի խորհրդականը չի բացառում, որ Ղարաբաղյան հակամարտության հարցերը քննարկելու համար ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության ձևաչափին զուգահեռ լինեն նաև այլ` տարածաշրջանային ձևաչափեր:
Բաբայան. «Մենք տեսնում ենք, որ դիվանագիտական աշխատանքը ուժեղանում է, և տարբեր երկրներ են ներգրավվում»

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում, խոսելով սահմանին տիրող իրավիճակի մասին, հայտնեց, որ այն որևէ ձևով չի տարբերվում նախորդ օրերից, այսինքն լայնածավալ պատերազմ է։

«Հակառակորդը փորձում է մխրճվել մեր պաշտպանության համակարգ, մենք պահում ենք։ Գիշերվանից համառ մարտեր էին ընթանում որոշ հատվածներում։ Հակառակորդը փորձել է հենարան ստեղծել` այնուհետև իր գործողությունները Շուշիի վրա ծավալելու համար, և այդ հենարանը ոչնչացվել է մեր բանակի, տղաների, աշխարհազորի կողմից»,– նշեց Արցախի նախագահի խորհրդականը։

Բաբայանն անդրադարձավ նաև պատերազմին զուգահեռ ընթացող դիվանագիտական աշխատանքներին։ Իրանի ակտիվացման ու պաշտոնական բանագնաց, ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբբաս Արաղչիի` Ժնևում մեկնարկած Մնացականյան–Բայրամով հանդիպմանը նախորդած Բաքու, Մոսկվա, Երևան կատարած այցերի մասին խոսելով` Արցախի նախագահի խորհրդականն ընդգծեց Իրանի հավասարակշռված դերակատարությունը տարածաշրջանում։

Բաբայանի խոսքով` հակամարտության կարգավորման գործընթացում Իրանը հանդես է գալիս իր համար օբյեկտիվ տեսակետներից։

«Հասկանալով Իրանի յուրահատկությունը` ներքաղաքական, էթնոքաղաքական, մենք պետք է հասկանանք, որ դա այդքան էլ հեշտ գործ չէ` նման հակամարտության մեջ պահպանել հավասարակշռված մոտեցում։ Բայց Թեհրանը միշտ էլ այդպիսի մոտեցում ցուցաբերել է. հետևաբար ողջունում ենք Թեհրանի ներգրավումը այդ գործընթացին, որովհետև այդ գործում կապ չունի, որ նա ԵԱՀԿ ՄԽ–ի եռանախագահության անդամ չէ, բայց այնուամենայնիվ ակտիվ դերակատարություն ունի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում»,– ասաց նա։

Բաբայանի խոսքով` դիվանագիտական աշխատանքը ուժեղանում է, և տարբեր երկրներ ավելի ակտիվ ձևով են ներգրավվում դիվանագիտական, քաղաքական ասպարեզներում։

«Մենք արժևորում ենք ցանկացած հանդիպում և այս հանդիպումը ևս (իրանի բանագնացի – խմբ.)։ Չենք բացառում, որ կարող է լինել մի համաձայնագիր, որ Ադրբեջանը էլի կխախտի, բայց դա կարևոր չէ. կարևորը, որ հանդիպեն, և ցանկացած երկխոսություն իհարկե իր լուման պետք է որ ներդնի խաղաղ կարգավորման գործընթացում»,–հավելեց Արցախի նախագահի խորհրդականը։

Որքանո՞վ է Արցախի համար ընդունելի Իրանի առաջարկած Իրան–Ռուսաստան—Թուրքիա ձևաչափը. մանավանդ որ Իրանը թերագնահատել է ԵԱՀԿ ՄԽ–ի անցած երեք տասնամյակների գործունեությունը։

Արցախի նախագահի խորհրդականը հիշեցրեց`մենք երբևիցե դեմ չենք եղել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափին։

«Միշտ ասել ենք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի այս ձևաչափի ներքո։ Հիմա էլ ենք կարծում։ Բայց հաշվի առնելով խորքային փոփոխությունները տարածաշրջանում` իսկապես խորքային մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել` Թուրքիան է մտել խաղի մեջ, Թուրքիան ներխուժել է Անդրկովկաս, և կարելի է ասել` Ադրբեջանի դեպքում անշլյուսի պես բան է տեղի ունեցել, ոնց որ ֆաշիստական Գերմանիայի և Ավստրիայի միջև։ Սա նոր իրականություն է, և Թուրքիան կամավոր դուրս չի գալու տարածաշրջանից` դա բոլորի համար պետք է պարզ լինի։ Այս իրավիճակում, երբ Թուրքիան է ներխուժում և նույնպես ուզում է դերակատարություն ունենալ, բնական է, որ Իրանն էլ պետք է նման դերակատարություն ունենա։ Ես չեմ բացառում, որ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության ձևաչափին զուգահեռ լինեն նաև այլ` տարածաշրջանային ձևաչափեր` հարցերը քննարկելու համար։ Ժամանակը ցույց կտա` ինչպես է զարգանում այդ ամենը»,– ասաց Բաբայանը։

«Ցավոտ փոխզիջումների» մասին հարցին պատասխանելով` նա կրկին մատնանշեց դիվանագիտական աշխատանքների և ժամանակի հանգամանքը. «Այս պահին մենք տանում ենք արյունալի մարտեր, և խոսել ցանկացած քաղաքական բաներից պետք է միայն պատերազմի ավարտից հետո։ Ինչպիսին կլինեն այդ փոխզիջումները` ում համար ցավոտ, ում համար ոչ պակաս ցավոտ` ցույց կտա ժամանակը»։

Արցախի նախագահի խորհրդականի խոսքով` այս պահին, սակայն, կա երկու գերխնդիր` պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահպանենք Արցախը և կանգնեցնենք պատերազմը։

1034
թեգերը:
առաջնագիծ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Շուշի, Դավիթ Բաբայան, Արցախ
Ըստ թեմայի
Ճակատ մեկնելու ցանկություն հայտնածները Երևանում սովորում են ողջ մնալու արվեստը. տեսանյութ
Բելգիացի պատգամավորները ցնցված են Արցախում տեսածից. Արայիկ Հարությունյանը ընդունել է նրանց
Դավիթ Տոնոյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են Արցախի թեման
Գևորգ Հայրապետյան

Ինչ անել ադրբեջանցի հաքերների զոհը չդառնալու համար. խորհուրդ է տալիս Հայրապետյանը

217
(Թարմացված է 18:13 27.10.2020)
Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է թշնամու կողմից իրականացվող ևս մեկ վտանգավոր գործունեությանը, որ կարող է վտանգի ենթարկել անձնական տվյալները:
Ինչ անել ադրբեջանցի հաքերների զոհը չդառնալու համար. խորհուրդ է տալիս Հայրապետյանը

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը մոնիթորինգի արդյունքում պարզել է, որ ադրբեջանցի հաքերներին հաջողվել է կոտրել Հայաստանի մասնավոր սեկտորի մի քանի տեսանկարահանող սարքեր և տեսագրությունը տեղադրել Youtube-ում: Խոսքը բնակարանների տեսախցիկների և մի քանի տնտեսվարողների տեսանկարահանող սարքերի մասին է:

«Այսինքն` նրանք կարողացել են մարդկանց տանը, խանութում և այլ վայրերում տեղադրված տեսախցիկների հասանելիություն ստանալ, քանի որ դրանք բավականաչափ պաշտպանված չեն»,- Sputnik Արմենիային ասաց Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ տեսախցիկներ ունեցողները պետք է պաշտպանության համապատասխան միջոցառումներ իրականացնեն` ընտրելով ապահով գաղտնաբառ: Եթե ինքնուրույն հնարավոր չէ ապահովել տեսահսկման համակարգերի անվտանգությունը, ապա պետք է դիմել համապատասխան մասնագետների, իսկ եթե չկա օգտագործման խիստ անհրաժեշտություն, ճիշտ կլինի որոշ ժամանակով անջատել սարքերը։

Հայրապետյանը զգոնության կոչ արեց և ասաց, որ տեսահսկման համակարգերին միջամտություն նկատելու դեպքում անհապաղ պետք է տեղեկացնել իրենց գործակալությանը և իրավապահ մարմիններին:

Ինչպես տարբերել թացը չորից, կամ ինչ պետք է իմանան հայերը պատերազմի ժամանակ

217
թեգերը:
հաքեր, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայ հաքերները կոտրել են Իլհամ Ալիևի պաշտոնական կայքը
Ադրբեջանական 13 հեռուստաալիքով հայկական տեսանյութ է ցուցադրվել
Ինչպես պաշտպանել Facebook-յան էջերն ադրբեջանական հարձակումներից. կարևոր կանոններ
Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը խոստանում է՝ Հիքմեթ Հաջիևին անակնկալներ են սպասում

0
Հստակ ապացույցներ կան ոչ միայն ահաբեկիչների ներկայության, այլև նրանց՝ որպես «расходный материал» օգտագործելու վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևին հետաքրքիր անակնկալներ են սպասում։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ խոստացավ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Հաջիևի այն հայտարարությանը, թե Հայաստանում ձերբակալված ահաբեկիչն իրականում է հայ, և այդ ամենն էլ թատրոն է։

«Նրան հետաքրքիր անակնկալներ են սպասում ոչ միայն այս ահաբեկչի կապակցությամբ։ Ապացույցներ թե՛ այս ահաբեկչի, թե՛ այլ ահաբեկիչների առկայության, որպես «расходный материал» նրանց օգտագործելու առնչությամբ, և մարտավարությունը, թե ինչպես են ահաբեկիչներին կիրառում, որտեղ են կիրառում, ինչ խնդիր են լուծում, ինչպես են եկել, Ադրբեջան հասել. այդ ամենի առնչությամբ բավականին հետաքրքիր անակնկալներ են սպասում պարոն Հաջիևին և ադրբեջանցիներին ընդհանրապես»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս ահաբեկիչը ձերբակալված է, քրեական գործը հարուցված է, և փաստերը բավարար են հետագա գործընթացների համար։

0