Վահագն Խաչատրյան

Որքանով են վտանգավոր պետական պարտքի կուտակումները. կորոնավիրուսն ու կառավարության ծրագրերը

41
(Թարմացված է 16:05 19.08.2020)
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ պետական պարտքի գոյացման գործընթացին, պարտքի աճին նպաստող տնտեսական միտումներին և պարտքի մարման աշխատանքներին։
Խաչատրյան. «Խնդիրն այն է, թե որքանով են վտանգավոր դառնում պետական պարտքի կուտակումները»

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության համաձայն` 2020 թվականի յոթ ամիսների ընթացքում Հայաստանի պետական պարտքն ավելացել է 618.2 միլիոն դոլարով և մոտեցել 8 միլիարդ դոլարի սահմանին։ 

Վահագն Խաչատրյանը պետական պարտքի աճը շատ բնական երևույթ է համարում և պայմանավորում կորոնավիրուսի պատճառով առաջացած աննախադեպ իրավիճակով։ Ըստ նրա` բոլոր երկրները բախվել են նույն խնդրին և համավարակով պայմանավորված խնդիրները լուծում են պարտք վերցնելու կամ պարտքը մեծացնելու հաշվին։ Հիմա զուտ տնտեսագիտական մեկնաբանության առումով լրջագույն ուսումնասիրություններ են կատարվում և գնահատականներ տրվում հատկապես փոքր և զարգացող երկրների խնդիրների, նրանց արտաքին պարտքի առնչությամբ։ 

«Այն, ինչ տեղի է ունենում ամբողջ աշխարհում, իսկապես աննախադեպ է, որովհետև պետությունների տնտեսությունը կանգ է առել, ուստի հասկանալի է, որ նրանք իրենց վճարումները կարող են կատարել միայն այն դեպքում, երբ պարտք վերցնելու հնարավորություն ունենան։ Հայաստանը որևէ կերպ չէր կարող առանձնանալ, բայց խնդիրն այն է, թե որքանով են վտանգավոր դառնում պետական պարտքի կուտակումները»,– նշում է տնտեսագետը։

Վահագն Խաչատրյանը վկայակոչում է ՀՀ օրենսդրությունը, որի շրջանակներում մեր երկիրը կարող է մինչև ինը միլիարդ դոլարի պարտք ունենալ, և խնդիրը նրան չի հասել, որ ԱԺ մտնեն և օրենսդրական փոփոխություն անեն։ Ըստ նրա` կորոնավիրոսի հաղթահարման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող ծրագրերը մասամբ ֆինանսավորվում են նաև պետական պարտքի գումարներից։  

«Պարտքի մեծությունից զատ, շատ կարևոր է, թե տվյալ երկրի տնտեսությունը որքանով է ունակ առաջիկա և հետագա տարիներին սպասարկելու պետական պարտքը, հետևաբար պետք է ուշադրություն դարձնել այն հարցին, թե որքան շուտ և ինչ ներուժով մեր տնտեսությունը նորից կսկսի աշխատել ու լուծել առօրյա խնդիրները` փակելով նաև պետական պարտքը»,– նշում է տնտեսագետը։ 

Պետական պարտքն աճում է ու դեռ ավելի կարող է աճել. ամեն ինչ կախված է կորոնավիրուսից

Վահագն Խաչատրյանը կարևորում է նաև այն հանգամանքը, թե որքան արդյունավետորեն է օգտագործվելու վերցված պարտքը, որովհետև մեր երկրում միշտ այդ խնդիրը եղել է, նախկինում ականատես ենք եղել, թե ինչեր են կատարվել։ Ըստ նրա` լավագույն օրինակ կարող է լինել «Հյուսիս–հարավ» մայրուղու շինարարությունը կամ ամբողջ ջրային համակարգի վերանորոգմանն ուղղված պետական պարտքի հաշվին իրականացվող աշխատանքները, այսինքն` նշված ոլորտներում գումարների օգտագործման արդյունավետությունը շատ չնչին է։ 

Տնտեսագետի կարծիքով`պարտքը փակելու համար պարտք վերցնելն իրատեսական  կարող է դիտվել այն դեպքում, եթե հաշվի առնվի, թե ինչ նպատակով են նոր պարտք վերցնում, ավելի լավ, թե վատ պայմաններով։ Ի վերջո լավ կլինի, եթե կարողանանք մարել պետական պարտքը, բայց Վահագն Խաչատրյանը կասկածում է, որ Հայաստանը մոտ ապագայում կկարողանա այդ հարցը լուծել, քանի որ մեր տնտեսության արդյունավետությունը դեռ շատ ցածր է։   

 

41
թեգերը:
Վահագն Խաչատրյան, պետական պարտք, տնտեսություն, Հայաստան, կորոնավիրուս
Նորայր Նորիկյան

Դա ուղղակի խայտառակություն է. փաստաբանը խոսել է զինծառայողների կեցության պայմանների մասին

128
Իրավաբան Նորայր Նորիկյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները զինծառայողների ապահով կացության հետ կապված բացերի մասին:
Ամենաթողության ու փնթի աշխատանքի հետևանքները. փաստաբան Նորիկյանը՝ զինծառայողների կեցության պայմանների մասին

Իշխանությունները պարտավոր են ամեն ինչ անել հնարավորինս արագ կարգավորելու զինծառայողների կոմունալ-կենցաղային պահման պահանջները Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավաբան Նորայր Նորիկյանը՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկությունները զինծառայողների կեցության անհրաժեշտ պայմանների բացակայության մասին:

«Դա պայմանավորված է նաև ռեսուրսներով, ունեցած միջոցներով, տեղակայման վայրերի առանձնահատկություններով... Հնարավորինս սեղմ ժամկետներում՝ կախված իրադրությունից, կախված ստորաբաժանումների ծավալներից, քանակից՝ իշխանությունները պարտավոր են օր առաջ լուծել այդ հարցը»,- ասաց նա:

 Նրա խոսքով, եթե հնարավոր չէ տեսանելի ապագայում զորանոցներ կառուցել, ապա իշխանությունները պարտավոր են զինծառայողներին գոնե վրանային զորանոցներով ապահովել, ինչը հնարավորություն կտա մեր զինվորների համար քիչ թե շատ նորմալ պայմաններ ապահովել: Բայց բացը լրացնել չի հաջողվում, քանի որ, ըստ իրավաբանի, պետական կառավարման արդյունավետության, որոշ դեպքերում նաև ամենաթողության ու սեփական պարտավորությունների նկատմամբ փնթի վերաբերմունքի խնդիր ունենք: Նորիկյանն անհասկանալի է համարում, երբ ծառայության մեջ գտնվող զինծառայողը անհրաժեշտ բուժօգնություն չի ստանում:

«Ինձ համար որևէ ձևով հասկանալի չէ, եթե զինծառայողը համապատասխան բժշկական օգնություն չի ստանում: Սա խայտառակություն է ուղղակի, եթե այդպիսի խնդիրներ կան: Այս իրավիճակում ցանկացած առողջական խնդիր ունեցող զինծառայողի նկատմամբ պարտավոր են նորմալ, հավուր պատշաճի բժշկական սպասարկում իրականացնել անկախ նրանից, թե որտեղ է գտնվում զինծառայողը»,- նշեց Նորիկյանը:

Փաստաբանի խոսքով՝ մեկ այլ աբսուրդ է, երբ իշխանական պատգամավորները ռազմական դրության իրավական ռեժիմի չեղարկումը ձգձգում են նաև հումանիտար բեռներն ու անհրաժեշտ բժշկական օգնությունը զինվորներին ավելի արագ հասցնելու պատճառաբանությամբ:

«Կարծում եմ, որ այնուամենայնիվ հումանիտար օգնությունը չպետք է կապել ռազմական դրության պահպանման հետ: Անկախ իրավիճակից, հումանիտար օգնությունը պետք է տեղ հասցվի բոլոր պայմաններում»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ ՊԲ ստորաբաժանումները դուրս են բերվել այն տարածքներից և զորանոցներից, որոնք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, որն առաջացրել է մի շարք խնդիրներ կապված զինծառայողների կացարանների, նյութատեխնիկական սպասարկման և կենցաղային պայմանների հետ: 

128
թեգերը:
Նորայր Նորիկյան, փաստաբան, զինծառայող
Ըստ թեմայի
Հրապարակվել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող 17 զինծառայողների անունները
Անհետ կորած զինծառայողների հարցով քննարկում կլինի. ի՞նչ են խոստանում ծնողներին
Հիմնադրամն արդեն հատուցումներ է տրամադրել 104 զոհված զինծառայողների ընտանիքների
Վիգեն Հակոբյան

Կադրային փոփոխությունները որևէ առնչություն չունեն հասարակական իրական պահանջի հետ

37
(Թարմացված է 21:43 26.11.2020)
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես կառավարությունում ընթացող կադրային փոփոխություններին։  
Հակոբյան. «Քաղաքական կյանքում ամեն ինչ կսահմանափակվի կադրային փոփոխությունների իմիտացիայով»

Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ` ներհայաստանյան քաղաքական կյանքում ամեն ինչ կսահմանափակվի կադրային փոփոխությունների իմիտացիայով, իսկ ճանապարհային քարտեզը, որ ներկայացվեց Նիկոլ Փաշինյանի կողմից, որը նախատեսում է վեցամսյա ժամանակաշրջան, ավելի շատ տեսական զրույց է, որում լուրջ քննարկման արժանի թեմա չկա։ 

Փաշինյանը ԳԱԱ–ում, արխիվային լուսանկար
© Photo / official site of the Prime minister of RA

«Ակնհայտ է, որ կադրային փոփոխությունները ցույց տալու նպատակ ունեն, թե իբր բարեփոխումների նոր փուլ է սկսվում, մինչդեռ ամենագլխավոր նպատակը գոլորշի բաց թողնելն է, որպեսզի ցույց տան, որ իշխանությունն ինչ–որ չափով արձագանքում է հասարակական պահանջին և փորձում է շտկել իրավիճակը, իբր գնում է արմատական քայլերի»,– նշեց քաղտեխնոլոգը։

Հակոբյանի գնահատմամբ` սովորաբար նման դեպքերում, երբ նախագահական կամ կիսանախագահական համակարգ է գործում, փոխվում է վարչապետը, իսկ տվյալ դեպքում քանի որ մեզ մոտ խորհրդարանական կառավարման համակարգ է, վարչապետի փոփոխություն առայժմ չի նախատեսվում, ուստի փորձ է արվում փոխել իշխող ուժի ներկայացուցիչներին։ 

Կիմ Բալայանը պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշինյանին

«1996 թվականի նախագահական ծանր ընտրություններից հետո Լևոն Տեր–Պետրոսյանը նույնպես փորձ արեց նման կերպ լիցքաթափել իրավիճակը երկրում` փոխելով վարչապետին, բայց մի քանի ամիս անց գոլորշի բաց թողնելու փորձը ոչ մի բան չտվեց, որովհետև Տեր–Պետրոսյանի հրաժարականի հասարակական բավականին լուրջ պահանջ արդեն իսկ ձևավորված էր։ Հստակ փոփոխությունների հասարակական պահանջ կա նաև այսօր, նախևառաջ՝ վարչապետի փոփոխության»,– նշեց քաղտեխնոլոգը։

«Ի՞նչ է լինելու վաղը» հարցի պատասխանը կառավարության որևէ անդամ չի տալիս. Արամյան

Հակոբյանի կարծիքով` այն թիմը, որ երկրին հասցրել է կապիտուլյացիայի, նույնիսկ բարոյական իրավունք չունի երկիրը վերականգնման տանելու, հետևաբար Փաշինյանի կողմից իրականացվող թե՛ կադրային փոփոխությունները, թե՛ իմիտացիոն որոշումները որևէ առնչություն չունեն իրական հասարակական պահանջի հետ։ 

37
թեգերը:
կառավարություն, Հրաժարական, Վիգեն Հակոբյան
Ըստ թեմայի
Դեռ երկար ժամանակ վատ է լինելու. թեժ քննարկում ԱԺ-ում ռազմական դրությունը չեղարկելու շուրջ
ՍԴ–ն ստացել է Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով դիմումը
«Արցախն Ադրբեջանին է հանձնում ոչ թե 121, այլ 181 բնակավայր». ԱԺ փոխնախագահ
Գյումրու 102–րդ ռազմաբազա

ՔԿ–ն նյութեր է նախապատրաստում ռուս զինծառայողի հանկարծամահ լինելու փաստի առթիվ

0
(Թարմացված է 12:52 27.11.2020)
Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի հրամանատարության հանձնաժողովը հետաքննություն է անցկացնում իրավապահների հետ համատեղ։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայում ծառայող ռուս զինվորականի հանկարծամահ լինելու փաստի առթիվ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը։

Հիշեցնենք, որ Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայում հայտնաբերվել էր զինվորականի մարմին։

Մարմինը հայտնաբերել էր զինվորականի ծառայակիցը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից փոխանցել են, որ Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի հրամանատարության հանձնաժողովը իրավապահների հետ համատեղ հետաքննություն է անցկացնում պայմանագրային զինծառայողի մահվան փաստով։

Զինծառայողի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

102-րդ ռազմաբազայի զինծառայողի մահվան մեջ կրիմինալ տարրեր չկան. ՌԴ դեսպանատուն

0
թեգերը:
Մահ, զինծառայող, Գյումրու 102–րդ ռազմաբազա
Ըստ թեմայի
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան արդիականացվում է. նախարար
Հայաստան ժամանած նորակոչիկները կփոխարինեն Գյումրու 102-րդ ռազմաբազայի անձնակազմին
Ռուսական ռազմաբազան Հայաստանի անվտանգության կարևոր բաղադրիչ է․ Փաշինյան