Գարեգին Եղոյան

Սպասելիքներն Արթուր Մեսչյանից անհամեմատ մեծ էին. Եղոյանը` նախկին գլխավոր ճարտարապետի մասին

84
(Թարմացված է 17:08 17.08.2020)
Ճարտարապետ Գարեգին Եղոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնում Արթուր Մեսչյանի գործունեությանը` տալով մասնագիտական գնահատականներ։
Եղոյան. «Մեսչյանի պաշտոնավարման ընթացքում նախագծերի որակը կտրուկ բարձրացավ»

Գարեգին Եղոյանը նշում է, որ չնայած սպասելիքներն Արթուր Մեսչյանից անհամեմատ մեծ էին, այդուհանդերձ նախագծերի որակը նրա պաշտոնավարման ընթացքում կտրուկ բարձրացավ, որովհետև այդ գործում հավանաբար Մեսչյանի պահանջով մասնագետներ են ներգրավվել։

«Կցանկանայի, որ լինեին ավելի մեծ համակարգային, սկզբունքային փոփոխություններ, որոնք Մեսչյանի պաշտոնավարման ընթացքում այդպես էլ տեղի չունեցան, ինչը ցավալի փաստ է հատկապես քաղաքաշինության ոլորտի համար։ Վերջին երկու տարում Երևանում ճարտարապետական առումով առանձնապես փոփոխություններ չեղան, հանգուցային հարցերը մնացին որպես այդպիսին, առանց լուծման»,–Sputnik Արմենիային ասաց ճարտարապետը։

Եղոյանի դիտարկմամբ` թեև եղան որոշակի խստացումներ, սակայն դրան զուգահեռ որոշ դեպքերում առանձին շինությունների համար այնուամենայնիվ տրվեցին թույլտվություններ։ Ըստ նրա` գլխավոր ճարտարապետի պարագայում չկան շատ լծակներ, նկատելի են օրենսդրական բացերը։

«Երևանը զարգացող քաղաք է, հետևաբար անհնար է, որ այն չաճի, սակայն կարևոր է, թե
ինչպես պետք է իրականանա աճը։ Այդ ամենը պետք է հիմնված լինի մայրաքաղաքի գլխավոր հատակագծի վրա, կադաստրի որոշումներն ու հողահատկացումները նույնպես մեծ համակարգի մաս են կազմում, որը պետք է գործի ներդաշնակորեն»,– նշեց ճարտարապետը։

Եղոյանը համոզված է, որ քաղաքաշինությունը միայն շենք կառուցելը չէ, ամեն ինչ պետք է բխի գլխավոր հատակագծից, որն իր հերթին ճարտարապետների ու նախագծողների կողմից պետք է ընկալվի որպես քաղաքաշինության ավետարան։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին պաշտոնից ազատելու որոշում է կայացրել օգոստոսի 13-ին։ Մեսչյանն աշխատանքից ազատվել է այսօրվանից։ Նրա հրաժարականի դիմումի մասին Մարությանը հայտարարել էր օգոստոսի 4-ին կայացած մամուլի ասուլիսում`հիշեցնելով, որ Մեսչյանն ի սկզբանե ասել էր, որ գալիս է 2 տարով։

Ինչը կարող էր ստիպել Արթուր Մեսչյանին հրաժարվել պաշտոնից. Մինասյանի տեսակետը

84
Ըստ թեմայի
«Թաղման բյուրոյի» պետն էլ է դիմում գրել, Մարությանը հարգել է նրա որոշումը. «Հրապարակ»
Ինչու է Փաշինյանը շարունակում նախկինների հակասական նախագծերը, կամ ինչ եղավ «Հին Երևանը»
«ԱԱԾ–ն ինքնամաքրման կարիք ունի». ԱԱԾ նախկին պաշտոնյան`ընթացող փոփոխությունների մասին
Հուսամ` Արթուր Մեսչյանը կլինի Երևանի վերջին գլխավոր ճարտարապետը. Մնացականյան
Ակցիա Թբիլիսիում

Վրաստանը կճանաչի՞ Արցախի անկախությունը. Էրոյանցը` հայերի կազմակերպած ակցիայի մասին

533
(Թարմացված է 18:42 23.10.2020)
Վրացագետ Ալիկ Էրոյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Թբիլիսիում Վրաստանի հայ քաղաքացիների բողոքի բազմամարդ երթին` ի աջակցություն Արցախին և Հայաստանին։
Էրոյանց. Վրաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումն այս պահին իրատեսական չէ

Ալիկ Էրոյանցի դիտարկմամբ` ինչպես ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Վրաստանում մեր հայրենակիցները ոտքի են կանգնել և, բնականաբար, չեն կարող անտարբեր մնալ այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է մեր տարածաշրջանում, մասնավորապես արցախա–ադրբեջանական սահմանին։ Վիրահայությունը նույնպես ցանկանում է աջակցություն ցուցաբերել Արցախին ու Հայաստանին, ճակատում կռվող զինվորներին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ Թբիլիսիում բազմամարդ ակցիա է անցկացվել։ Ցուցարարները հայտարարել են, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը բացահայտ կերպով լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի վրա` նպատակ ունենալով պատերազմի միջոցով լուծելու արցախյան հիմնահարցը։ Երթի մասնակիցներն անցել են Թբիլիսիի փողոցներով «Արցախը Հայաստան է» և «Ճանաչել Արցախը» գրությամբ պաստառներով։

«Ակցիան, բնականաբար, ուղղված է ադրբեջանա–թուրքական ագրեսիային։ Վրաստանի մայրաքաղաքում նախորդ անգամ հավաք էր անցկացվել հոկտեմբերի 1-ին ընդդիմադիր «Մթավարի» հեռուստաընկերության շենքի մոտ` արդար լուսաբանման պահանջով, քանի որ լրատվամիջոցը կողմնապահորեն էր ներկայացնում իրավիճակը»,– նշում է վրացագետը։

Էրոյանցի կարծիքով` նրանք, ովքեր տեղյակ են Վրաստանում տիրող իրավիճակին, կփաստեն, որ վերջին տասնամյակի ընթացքում Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից հարևան երկրում խոր արմատներ գցելուն և ազդեցությունը մեծացնելուն ուղղված զարգացումները նպաստել են նրան, որ նաև մեդիադաշտում իրականացվում են ակտիվ գործողություններ հատկապես այս պատերազմական շրջանում, ինչն էլ բերում է որոշակի հաջողության, քանզի «Մթավարի» հեռուստաընկերությունն ուղղորդվում է Սաակաշվիլու կողմից և որդեգրել է ադրբեջանամետ դիրքորոշում։

«Բողոքի ակցիաներով տեղի հայությունն արտահայտում է իր դժգոհությունը նմանատիպ երևույթների դեմ և կոչ անում անկողմնակալ լուսաբանել իրադարձությունները։ Թեև էլեկտրոնային ռեսուրսների ոլորտում մենք ունենք խնդիր, սակայն լրատվամիջոցները, որոնց թղթակիցներն այժմ էլ գտնվում են Արցախում, ընդհանուր առմամբ չեզոքություն են պահպանում, ինչը չի կարելի ասել «Մթավարի» հեռուստաընկերության մասին»,– նշում է վրացագետը։

Անդրադառնալով այն հարցին, թե որքանով է իրատեսական այն հեռանկարը, որ Վրաստանը կճանաչի Արցախի անկախությունը, ինչն ի դեպ պահանջում էին նաև բողոքի երթի մասնակիցները, Էրոյանցն ընդգծում է, որ դա իրականությանը մոտ չէ, և պետք է հասկանալ այն տրամաբանությունը, որ Վրաստանն ունի խնդիր Հարավային Օսեթիայի և Աբխազիայի հետ կապված, ուստի Վրաստանում փորձում են զուգահեռներ անցկացնել ու նմանեցնել նշված տարածքային խնդիրները, որոնց առկայության պարագայում Վրաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումն այս պահին իրատեսական չէ։

Այդուհանդերձ Էրոյանցը կարծում է, որ այդ պրոցեսն ամբողջ աշխարհում պետք է գործարկվի, իսկ թե որքանով այն կհաջողի, այդ թվում` նաև Վրաստանում, ցույց կտա ժամանակը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 23-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 927 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6539 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 206 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 588 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

533
թեգերը:
Արցախ
Ըստ թեմայի
«Կանգնեցրեք երկրորդ Հիտլերին». բողոքի ակցիա ՀՀ–ում Գերմանիայի դեսպանատան առջև
«Եվրոպայում գիտեն` ով է սկսել պատերազմը». ԵՄ դեսպանն ընդունել է բողոքի ակցիա անողներին
Իսրայելի հայերը բողոքի ակցիա են իրականացրել Երուսաղեմի ԱԳՆ շենքի դիմաց
«Արյունոտ լվացք» Տորոնտոյում. հայ երիտասարդները լուռ ակցիա են կազմակերպել
Գարիկ Քեռյանը

Ինչպես է Ադրբեջանը հիմնավորում Թուրքիային Մինսկի խմբում ներգրավելու իր առաջարկը

155
(Թարմացված է 16:18 23.10.2020)
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջ քաշած թեզին և Ղարաբաղյան հակամարտութան կարգավորման ձևաչափի նրանց ցանկացած փոփոխությանը։
Ադրբեջանում ցանկացած արտաքին քաղաքական կամ ռազմական քայլ մշակվում է Թուրքիայում. քաղաքագետ

«Երկու պետություն, մեկ ազգ» հայեցակարգն Ադրբեջանի և Թուրքիայի մտածողության մաս է կազմում, հետևաբար պետք չէ զարմանալ, որ Ադրբեջանի ցանկացած քայլ ուղղորդվում է Թուրքիայի կողմից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը` մեկնաբանելով Իլհամ Ալիևի առաջ քաշած այն թեզը, որ Թուրքիան պետք է ներգրավվի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։

«Բավականին երկար ժամանակ է, որ Ադրբեջանն իր արտաքին քաղաքական բոլոր ձեռնարկումները կոորդինացնում է Թուրքիայի հետ, ավելին` թուրքական գաղտնի ծառայությունները, հետախուզական, արտաքին քաղաքական-վերլուծական կենտրոններն են, որ ուղղորդում և մատակարարում են Ադրբեջանի գործելաոճը։ Ադրբեջանում ցանկացած առաջարկ կամ նախաձեռնություն, ցանկացած արտաքին քաղաքական կամ ռազմական քայլ մշակվում է, քննարկվում է Թուրքիայում, հետո նոր Ադրբեջանն այդ մասին հայտարարում է»,- ասաց նա։

Նրա խոսքով` տևական ժամանակ է, որ Ալիևը և իր քարոզչամեքենան աղմկում են Մինսկի խմբի և դրա համանախագահության անարդյունավետ աշխատանքի մասին։ Այդ փաստը հիմնավորում են նրանով, թե իբր համանախագահող երկրները կողմնակալ վերաբերմունք են ցուցաբերում և աջակցում են Հայաստանին։

«Նրանց հիմնական փաստարկն այն է, որ Մինսկի խմբի համանախագահներից Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, իսկ Ֆրանսիան ունի հակաթուրքական դիրքորոշում և հռետորաբանություն։ Այս առումով նրանց առաջարկը հիմնավորվում է այսպես` վերականգնենք հավասարակշռությունը, որպեսզի համանախագահների ձևաչափում Ադրբեջանն էլ ունենա աջակից պետություն»,- պարզաբանեց Քեռյանը։

Հայկական զինուժը կրկին թուրքական «Բայրաքթար» է ոչնչացրել. տեսանյութ

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով եռակողմ հանդիպման մասին, նշել էր, որ շատ բան կախված է օրակարգից և պնդել, որ Թուրքիան պետք է ներգրավվի ղարաբաղյան կարգավորման գործընթացում։

155
թեգերը:
Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, Թուրքիա, Ադրբեջան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Ինչ է Անկարան հասկացնում Մոսկվային, և որ դեպքում ՌԴ–ն ռազմական օգնություն կտրամադրի ՀՀ–ին
Արցախում զոհվել է Ալեքսանդր Նեչաևը` մոլոկանների Լերմոնտովո գյուղից
Ադրբեջանում օգտագործվում է ցանկացած առիթ՝ խորացնելու համար ատելությունը հայերի նկատմամբ
Արցախ

Ադամ Շիֆը կոչ է արել ԱՄՆ-ին ճանաչել Արցախի անկախ հանրապետությունը

216
(Թարմացված է 00:39 24.10.2020)
ԱՄՆ կոնգրեսականի խոսքով` Ալիևին ու Էրդողանին պետք է հասկացնել, որ եթե շարունակեն պատերազմը, ապա կտեսնեն դրա հետևանքները։ Միացյալ Նահանգները «ձեռքերը ծալած» չի նստելու։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը պաշտոնապես կոչ է արել ԱՄՆ-ին ճանաչել Արցախի անկախ հանրապետությունը։

«Տևական ժամանակ է, ինչ Թուրքիան և Ադրբեջանը պատերազմում են Արցախի դեմ, գնդակոծում խաղաղ բնակավայրերը, եկեղեցիները` ռազմական հանցագործություններ կատարելով: Ադրբեջանի գրոհները հետ մղելիս զոհվել է ավելի քան 800 զինծառայող, ինչպես նաև տասնյակ խաղաղ բնակիչներ »,–իր կոչում նշել է Շիֆը։

Շիֆի խոսքով` ձմռան շեմին Արցախի քաղաքացիական բնակչության կեսից ավելին ստիպված է տեղափոխվել այլ քաղաք, քնել մեքենաներում կամ բաց դաշտերում ՝ ընկնող ռումբերից հեռու։

Նա նշում է, որ չեն կարող թույլ տալ, որ պատմությունը կրկնվի։ Եթե Ադրբեջանն ու Թուրքիան որոշել են պատերազմել, ապա ԱՄՆ–ն, ԵԱՀԿ Մինսկի խումբը և միջազգային հանրությունը պետք է հստակ ասեն, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց ցանկություններում հաջողության չեն հասնելու։
Ալիևին ու Էրդողանին պետք է հասկացնել, որ եթե շարունակեն պատերազմը, ապա կտեսնեն դրանց հետևանքները։ Միացյալ Նահանգները «ձեռքերը ծալած» չի նստելու։

Շիֆն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին և Արցախին։

Ավելի վաղ` հոկտեմբերի 6-ին, Շիֆը Facebook–ի իր էջում գրել էր, որ Լոս Անջելեսը սատարում է Հայաստանի և Արցախի ժողովրդին։

Նշենք, որ Ադամ Շիֆը հայտնի է իր հայամետ դիրքորոշմամբ։ Նա լավ հարաբերություններ ունի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ու հաճախ է մասնակցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված միջոցառումներին։

216
թեգերը:
ԱՄՆ, Ադամ Շիֆ, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Միլանի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը
Ֆրանսիայի Վիեն քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը
ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը