Նժդեհ Հովսեփյան

Փողոցային գործողությունները կակտիվանա՞ն. Հովսեփյանը` արտակարգ դրության մեղմացումների մասին

68
(Թարմացված է 16:30 13.08.2020)
«Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Նժդեհ Հովսեփյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արտակարգ դրության պայմաններում որոշ սահմանափակումների չեղարկման հարցին` մասնավորապես անդրադառնալով հանրավաքներ ու զանգվածային միջոցառումներ անցկացնելու խնդրին։
Հովսեփյան. «Առաջիկայում փողոցային գործողությունների ակտիվացումն արժանահավատ չէ»

Նժդեհ Հովսեփյանի դիտարկմամբ` երբ հայտնի շրջանակները հայտարարում էին, որ ՀՀ–ում հավաքների ազատության իրավունքը` պայմանավորված արտակարգ դրությամբ, ընդամենը քաղաքական հարց է լուծում, դա ըստ էության քաղաքական դիվիդենտներ վաստակելու համար էր արվում, որովհետև նրանք համավարակից առաջ էլ էին խոսում թեժ աշունների, գարունների, փողոցային ակտիվ պայքարի մասին, սակայն պրակտիկայում դա տեղի չէր ունենում։

«Չկարողանալով արդարացնել փողոցներում պայքար մղելու անգործությունը` այդ ուժերը համավարակի պայմաններում արտակարգ դրության ռեժիմն օգտագործում էին` մեղքը բարդելով իշխանությունների վրա։ Այդուհանդերձ պետք է նշել, որ նույնիսկ համավարակի պայմաններում լոկալ բնույթի մի շարք հավաքներ ու բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, ինչն ապացուցում է, որ հանրահավաքների ազատությունը սահմանափակող իրավական ռեժիմը չէր ազդում մարդկանց վրա, կաշկանդող հանգամանք չէր հանդիսանում»,– Sputnik Արմենիային ասաց վերլուծաբանը։

Հովսեփյանի կարծիքով`արժանահավատ չէ, որ առաջիկայում փողոցային գործողությունները կարող են ակտիվանալ, որովհետև հիշյալ շրջանակների կողմից փողոցային գործողություններ ձեռնարկելն ամենևին կապված չի եղել և այժմ էլ կապված չէ արտակարգ դրության իրավական ռեժիմի հետ։

«Այստեղ առաջին հերթին գործ ունենք իշխանության նկատմամբ հանրային տրամադրությունների դրական բնույթի հետ, դրանք այնքան էլ բացասական չեն, որպեսզի հանգեն փողոցային լուրջ գործողությունների։ Նշյալ շրջանակները, որոնք խոսում են փողոցային պայքարից, ամբողջապես զուրկ են փողոցային պայքար կազմակերպելու քաղաքական կարողություններից և առհասարակ խնդիր ունեն քաղաքական տեքստի հետ»,– նշեց վերլուծաբանը։

Հովսեփյանը համոզված է` այսօր քաղաքական իշխանության լեգիտիմության դեֆիցիտ չկա, որովհետև վարչապետն իր թիմի հետ շարունակում է վայելել հանրային բարձր վստահություն, իշխանությունը վերջին շրջանում կոնցեպտուալ սխալներ չի գործել, ուստի նրա նկատմամբ տոտալ ատելություն գոյություն չունի։ Ըստ Հովսեփյանի` հանրային տրամադրությունների փոփոխություն կարող ենք տեսնել խորհրդարանական առաջիկա ընտրությունների նախաշեմին։

Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ վերացվել է ՀՀ տարածքում հանրահավաքների ու զանգվածային միջոցառումների արգելքը, որը փոխարինվում է թույլտվությամբ ու որոշակի կանոնների պահպանման կարգով, այն է` դիմակների պարտադիր կրում ու սոցիալական հեռավորության պահպանում։

Զբոսաշրջության ոլորտը մեռնում է. կոմիտեն պատասխանել է տուրօպերատորների կոշտ քննադատությանը

68
թեգերը:
Նժդեհ Հովսեփյան, Հայաստան
Ըստ թեմայի
Կառավարությունն աջակցություն կտրամադրի զբոսաշրջային ոլորտի կազմակերպություններին
ՀՀ կառավարությունը որոշեց նորից երկարացնել արտակարգ դրության ժամկետը
Արցախում ևս արտակարգ դրությունը երկարաձգվեց մեկ ամսով. ինչ փոփոխություններ են արվել
Բագրատ Էստուկյան

Թուրքական մամուլը հեղեղված է միակողմանի տեղեկատվությամբ. ինչ վիճակում է հայ համայնքը

179
(Թարմացված է 17:15 30.09.2020)
Արցախյան պատերազմի ֆոնին, որում անուղղակիորեն ներգրավված է նաև Թուրքիան, կա՞ն արդյոք ճնշումներ Թուրքիայի հայ համայնքի վրա. Sputnik Արմենիայի եթերում հարցին անդրադարձել է «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը:
Էստուկյան. «Արցախյան պատերազմի մասին թուրքական մամուլում գրգիռիչ և միակողմանի տեղեկատվության տարափ է»

«Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանի փոխանցմամբ` թեև տեղի հայկական համայնքի վրա ճնշումների մասին խոսելն անիմաստ է, քանի որ այստեղ ուղղակիորեն ճնշումներ չկան, սակայն ընդհանուր առմամբ պատերազմի հոգեբանությունն ինքնին արդեն մեծ մտահոգություն է հայության համար, որովհետև պատերազմի պայմաններում կամ հակամարտությանների սրման դեպքում հայերը միշտ այս երկրում դառնում են աչքի փուշ, և այս դեպքն էլ ոչնչով չի տարբերվում։ 

«Այդուհանդերձ ուղղակի սպառնալիքին դեմ հանդիման չենք, թեև մտավախություն անշուշտ կա, քանզի երկու օր առաջ ցույց կազմակերպվեց ի աջակցություն Ադրբեջանի և կազմվեց ավտոշարասյուն, որը բարձր ազդականչերով երկու երկրների դրոշներով անցավ հայկական պատրիարքարանի փողոցով։ Սա որոշ չափով սպառնալիքի բնույթ էր կրում և անհանգստություն պատճառեց տեղաբնակ հայերին, իսկ մեր հիմնական մտահոգությունները կապված են ռազմաճակատում տիրող իրադրության, հայ զինվորների վիճակի հետ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա:

Էստուկյանի տեղեկացմամբ` թուրքական մամուլն արցախյան պատերազմի վերաբերյալ հաղորդում է գրգռիչ ու միակողմանի տեղեկություն, այստեղ նման հաղորդագրությունների տարափ է, հատկապես թերթերը մեծ ոգևորությամբ են գրում հայկական դիրքերի ու բազաների ոչնչացման մասին։

Մենք դա թույլ չենք տա. Մակրոնն անդրադարձել է Ղարաբաղի մասին Թուրքիայի ռազմատենչ կոչերին

Ըստ Էստուկյանի` տեղաբնակ հայերը ստիպված են հետևել ադրբեջանական քարոզչամեքենայի ազդեցությամբ ուղղորդված լրատվությանը։ 

Նրա խոսքով` Թուրքիայում կան շատ քիչ թվով լրատվամիջոցներ, որոնք փորձում են օբյեկտիվ տեղեկություն հաղորդել նույնիսկ մերթընդմերթ տեղ են տալիս հայկական պաշտոնական լրահոսին, սակայն դրանց թվաքանակը շատ քիչ է։ Այդպիսի թերթերից է նաև «Ակոսը», որի ձայնն ընդհանուր աղմուկի մեջ քիչ լսելի է։ 

Հենրիխ Մխիթարյանի մտքերն Արցախում են. «Ռոման» աջակցում է հայ ֆուտբոլիստին

Նշենք, մոր երկու օր առաջ Ստամբուլի այն փողոցում, որտեղ տեղակայված է հայկական պատրիարքարանը, ադրբեջանցիներն ու թուրքերն՝ ի տես հայերի, երկու երկրների դրոշներով պարուրված ավտոերթ են կազմակերպել։

179
թեգերը:
Հայ համայնք, Բագրատ Էստուկյան, Թուրքիա
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
«Մենք Թուրքիան չենք»․ Զախարովան խոսել է ղարաբաղյան խնդրում Ռուսաստանի դերի մասին
Ռուսաստանը Թուրքիային զսպելու համարժեք գործիքակազմ ունի. թուրքագետ
Սիրիայում ապացույցներ ունեն, որ Թուրքիան գրոհայիններ է ուղարկել Ադրբեջան
Ինչու է Թուրքիան այս անգամ այդքան ակտիվորեն սատարում Ադրբեջանին
Ռոբերի Նազարյան

Ադրբեջանի նախնական պլանը ձախողվել է. Բաքուն մարտի է նետում ռեզերվային տեխնիկան

877
«Ռազմինֆո» կայքի վերլուծաբան Ռոբերտ Նազարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի կողմից կիրառվող մարտավարությանը, մասնավորապես ավիացիայի օգտագործմանն ու նախապատրաստական աշխատանքներին։
Նազարյան. «Ադրբեջանի կողմից ռեզերվի օգտագործումը վյակում է, որ նա չի հասել նախնական նպատակին»

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը կրել է նաև օդուժի կորուստներ, զրկվել է 50 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից և 1 ինքնաթիռից։

Ռոբերտ Նազարյանի դիտարկմամբ` Ադրբեջանը մարտական գործողություններին պատրաստվելուց առաջ բավական մեծ ուշադրություն է դարձրել ավիացիային և հատկապես ԱԹՍ–ների կիրառելիության խնդրին։ Փորձագիտական վերլուծությունները վկայում են այն մասին, որ Ադրբեջանի տրամադրության տակ են գտնվում նաև թուրքական «Բայրաքթար» մակնիշի անօդաչու թռչող սարքերը, որոնք մինչ այդ չկային ադրբեջանական սպառազինության մեջ։

«Հուլիսի 29-ին մեկնարկած թուրք–ադրբեջանական զորավարժություններից հետո թուրքական տեխնիկան F-16 կործանիչների հետ մեկտեղ փաստացի մնաց Ադրբեջանի տարածքում, և վերջինս կիրառում է թուրքական տեխնիկան, այդ թվում ավիացիոն միավորները, ինչի մասին անդրադարձ է եղել նաև Արցախի ՊԲ հրապարակումներում։ Հետևությունը մեկն է. եթե օդային հարվածներով խոցվում են հակառակորդի ՀՕՊ միջոցները, ապա դա տեղավորվում է հարձակողական բնույթի գործողություններ ծավալելու տրամաբանության մեջ։ Այլ կերպ չի կարող բացատրվել հայկական կողմի ՀՕՊ շղթան կոտրելու ադրբեջանական ձգտումը»,– նշում է վերլուծաբանը։

Ռոբերտ Նազարյանի կարծիքով`փաստերի համադրությամբ կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը նախահարձակ կողմ է և պատերազմին պատրաստվել է առնվազն մեկ ամիս առաջ, և պատրաստության մասին առաջին տեսանելի ապացույցները ֆիքսվել են մասնավորապես թուրք–ադրբեջանական զորավարժությունների ավարտից հետո։

Մերոնք վիրտուոզ են. հայկական կողմը ադրբեջանական տանկ է ոչնչացրել ականանետով

«Ադրբեջանի կողմից ԱԹՍ–ների զանգվածային կիրառումը սկսվել է դեռ 2016 թվականի ապրիլյան պատերազմից, այսինքն` ցանկացած ռազմական բախում արդեն իսկ ենթադրում է անօդաչուների օգտագործում Ադրբեջանի կողմից։ Ընդ որում աշխատելու են ինչպես հետախուզական, այնպես էլ հարվածային ԱԹՍ–ները։ ՀՀ ՊՆ հրապարակումներից և Արցախում գտնվող մեր լրագրողների տարածած լուսանկարներից երևում է, որ Ադրբեջանը հարվածային ԱԹՍ–ներ կիրառում է նաև խաղաղ բնակչության ուղղությամբ»,– նշում է վերլուծաբանը։ 

Անդրադառնալով Վարդենիս քաղաքի և հարակից գյուղերի հրթիռակոծումներին` Ռոբերտ Նազարյանը շեշտում է, որ Ադրբեջանին չի հաջողվել Արցախի հետ շփման գծում հասնել իր նախնական նպատակին, հետևաբար կոնֆլիկտը տեղափոխել է ՀՀ տարածք ավելի մեծ սադրիչ գործողություններ սկսելու համար։ Ըստ վերլուծաբանի` Ադրբեջանը հրթիռակոծումների համար նախապես հող էր պատրաստել և առնվազն երկու օր հայտարարություններ էր տարածում, որ Վարդենիսից հայկական կողմն իբր հարվածել է Դաշքեստանին, ինչը բնականաբար ապատեղեկատվություն է։ 

Պետք է չեզոքացնել թուրք-ադրբեջանական մտադրությունները. ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչ

Ռոբերտ Նազարյանի գնահատմամբ` Եվլախում խոցված ադրբեջանական զինտեխնիկան գրանցված էր այդ երկրի պետական սահմանապահ ծառայության հաշվեկշռում, և եթե Ադրբեջանը մարտական գործողությունների արդեն երկրորդ օրը մարտի է նետում իր ռեզերվը, որը կոչված չէր առաջնագծում մարտնչելու, ապա դա ևս վկայում է այն մասին, որ Ադրբեջանի նախնական պլանը ձախողվել է։

877
թեգերը:
Թուրքիա, Զորավարժություններ, հայ-ադրբեջանական, Ռոբերտ Նազարյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ - 2020
Ըստ թեմայի
Թուրքիան աջակցում է Ադրբեջանին էլեկտրոնային դրոնների, F-16 կործանիչների միջոցով. Սարգսյան
Սիրիայում ապացույցներ ունեն, որ Թուրքիան գրոհայիններ է ուղարկել Ադրբեջան
Թուրքիան բացառապես ուժի լեզուն է հասկանում. ինչ սպասել ՄԱԿ-ի ԱԽ քննարկումներից
Եվրամիության դրոշ

ԵՄ խորհուրդը Թուրքիայի միջամտության հարցի շուրջ նիստ կանցկացնի

0
Նիստի նախաձեռնողը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է, որը հայտարարել է` Անկարայի դիրքորոշումն անընդունելի է։

 

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Եվրամիության խորհուրդը նիստ կանցկացնի Ղարաբաղում Թուրքիայի միջամտության հարցի շուրջ։ Տեղեկությունը հայտնում է ֆրանսիական Le Parisien պարբերականը։

Նիստը կկազմակերպվի այսօր Բրյուսելում։ Հիմնական հարցը կվերաբերի Թուրքիայի միջամտությանը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ ասել էր, որ պատրաստվում է այդ հարցը բարձրացնել Եվրամիության մակարդակով։ Նա ընդգծել է, որ Անկարայի` Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու հայտարարություններն անընդունելի են։

 

 

0