Վարդան Ոսկանյան

Իսրայելա-լիբանանյան կոնֆլիկտն ու Բեյրութի պայթյունը. ինչ կապ ունի «Հըզբոլլահը»

188
(Թարմացված է 18:32 06.08.2020)
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է իսրայելցի այն փորձագետների պնդումներին, որոնք կարծում են, թե Բեյրութում տեղի ունեցած պայթյունի մեջ կա «Հըզբոլլահի» մեղքը։ 
Իսրայելա-լիբանանյան կոնֆլիկտն ու Բեյրութի պայթյունը. ինչ կապ ունի «Հըզբոլլահը»

Իրանագետ Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ` Բեյրութի պայթյունի մասին տեղեկությունները բավականին հակասական են, սակայն իրանագետը կարծում է որ գործ ունենք տեխնիկական խնդիրներով պայմանավորված պայթյունի հետ։

«Այս ընթացքում տվյալ աղետի անաչառ լուսաբանման և պատճառների վերհանման գործում բավական լավ են աշխատել հատկապես ռուսաստանյան լրատվամիջոցները, որոնք նույնպես նշել են քիմիական նյութերի պայթյունի հանգամանքը, իսկ այդ նյութերը տեղափոխվել են նավով, հետո ամբարվել Բեյրութի նավահանգստում, և անվտանգության կանոնների անտեսման արդյունքում տեղի է ունեցել պայթյուն` Լիբանանի մայրաքաղաքի զգալի մասը վերածելով երկրաշարժ հիշեցնող աղետի գոտում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրանագետը։

Ոսկանյանի համոզմամբ`«Հըզբոլլահը» որևէ կապ չունի պայթյունի հետ, պարզապես նման դեպքերում փորձ է արվում օգտագործել առիթը` սեփական շահերն առաջ տանելու նպատակով։ Ըստ նրա` Իսրայելը լուրջ խնդիրներ ունի «Հըզբոլլահի» հետ, ուստի պատահական չէ, որ իսրայելցի փորձագետներն ու վերլուծաբանները ձգտում են մեղքը բարդել այդ շիայական կազմակերպության վրա։

«Գիտեք, «Հըզբոլլահը» լոկ կազմակերպություն չէ, այն Լիբանանի քաղաքական համակարգի կարևոր բաղադրիչներից մեկն է` ներկայացված նաև երկրի խորհրդարանում առանձին խմբակցությամբ, հետևաբար չեմ կարծում, թե նրա հասցեին հնչող մեղադրանքները տեղին են»,– նշեց իրանագետը։

Հայաստանը Լիբանանին կարող է օգնել շարժական հիվանդանոցների տեղակայման հարցում․ Գանդահարյան

Ոսկանյանի տեղեկացմամբ` կա նաև հակառակ տեսակետը, ըստ որի` պայթյունը կարող է լինել իսրայելական գործողության հետևանք։ Հաշվի առնելով հակասական տեղեկատվական հոսքը` իրանագետը կարևորում է օբյեկտիվ ու չեզոք լուսաբանման հանգամանքը` ևս մեկ անգամ ընդգծելով ռուսաստանյան լրատվամիջոցների անաչառ աշխատանքը։ 

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն է որոտացել։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով ավելի քան 137 մարդ է մահացել, ավելի քան 5 հազարը` տուժել: Մահացածների թվում նաև 11 հայ կա, հարյուրավոր հայեր վնասվածքներ են ստացել։

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը կարգադրել է հետաքննել պայթյունի պատճառներն ու 48 ժամվա ընթացքում պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա:

Վերջին 40 տարվա ցնցումներից այդքան վնաս չէինք կրել, ինչքան այս պայթյունից․ Հավաթյան

188
թեգերը:
պայթյուն, Բեյրութ, Լիբանան, Իսրայել, Վարդան Ոսկանյան
թեմա:
Պայթյուն Բեյրութում (46)
Ըստ թեմայի
Բեյրութի պայթյունն ու մեծ քաղաքականությունը. որքանով է հավանական ահաբեկչության վարկածը
Բեյրութում պայթած քիմիական նյութը քաղցկեղածին չէ. ո՞ր դեպքում այն կարող է վտանգավոր լինել
Սերժ Սարգսյանը զրուցել է Արամ Ա կաթողիկոսի հետ և խոստացել աջակցել բեյրութցիներին
Բեյրութի քաղաքապետն արտասվել է, երբ խոսել է պայթյունի զոհերի մասին. տեսանյութ
Թադևոս Ավետիսյան

Կորոնավիրուսը, Հայաստանի տնտեսությունն ու պոպուլիզմը. ի՞նչ սպասել ապագայում

24
(Թարմացված է 22:42 25.09.2020)
Տնտեսագետ, ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչ հետևանքներ է թողել կորոնավիրուսը տնտեսության վրա։ 
Ավետիսյան. Միջնաժամկետ ծրագրերի ու 2050 թվականին միտված նպատակադրումների միջև կապ չկա»

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի դիտարկմամբ` կորոնավիրուսի բացասական ազդեցությունն ակնհայտ է, ինչն արդեն իսկ արտացոլված է մակրոտնտեսական ցուցանիշներում։ Ըստ նրա` հետևանքները ոչ միայն իրական են, այլև խորացող, քանզի միտումները վկայում են, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը, ընդհանուր առևտրային շրջանառությունը անկում են ապրել, և դա առավել ակնառու երևում է օրինակ զբոսաշրջության, բեռնափոխադրումների ոլորտներում, որտեղ գրանցվում են ինտենսիվ, առաջանցիկ անկման տեմպեր։ 

«Շուտով կլինեն նաև ութ ամիսների նոր ցուցանիշները, որոնց հիման վրա հնարավոր կլինի ընդհանուր տվյալների օգնությամբ կանխատեսումներ անել ամբողջ տարվա կտրվածքով։ Կառավարությունը պետք է ի սկզբանե աշխատեր այն ուղղությամբ, որպեսզի հնարավորինս կանխվեին բացասական հետևանքները, տնտեսական կորուստները, այլ ոչ թե պոպուլիստական ձևակերպումներով անդրադառնար ապագային։ Արդյունքում մեծանում է արտաքին պարտքը, խորանում են բացասական միտումները, իսկ մյուս կողմից կրճատվում է պետական աջակցության ռեսուրսը, որովհետև կրճատվում են հարկային եկամուտները»,– նշում է տնտեսագետը։ 

Նրա կարծիքով` առկա ֆոնին, երբ այս փուլում լսում ենք 2050 թվականին առնչվող դատողություններ, մի տեսակ տարօրինակ  զգացողություն է առաջանում` հաշվի առնելով ներկա մտահոգիչ իրողությունները ներդրումային միջավայրի, սոցիալական խնդիրների լուծման, համավարակի դեմ պայքարի իմաստով։ Իսկ ինչ վերաբերում է առարկայական միջնաժամկետ ծրագրերին, որոնցով պետք է ուրվագծվեն գալիք երեք տարիների բյուջեները, ապա տնտեսագետն ընդգծում է, որ այդ ծրագրերի ու 2050 թվականին միտված նպատակադրումների միջև կապ չկա։

ՀՀ տնտեսությունն այնքան էլ վատ վիճակում չէ. որը պետք է լինի պետության միակ անելիքը

«2050 թվականի ռազմավարության մեջ մատնանշված են առարկայական ցուցանիշներ, և եթե ցանկություն կա երեսուն տարի հետո հասնել նպատակներին, ապա առնվազն ապագա երեք տարինեին պետք է դրվեն դրա հիմքերը, կամ երևան հստակ ուղենիշները, մինչդեռ մենք ոչ թիրախներ ունենք, ոչ էլ աճի իրական ձևակերպումներ արդեն իսկ ընդունված կոնկերտ ծրագրերում»,– նշում է տնտեսագետը։

Ավետիսյանի գնահատմամբ` մենք տարեկան պետք է ունենանք երկնիշ ցուցանիշին մոտ տնտեսական աճ, որ ապահովենք ՀՆԱ–ի քսանապատկումը, մինչդեռ դրա նույնիսկ կեսը թիրախավորված չէ, հետևաբար իշխանությունները խորքային պետք է գիտակցեն իրենց իսկ ձախողումները, գնահատեն ու նոր հանդես գան ապագային միտված մոտեցումներով։ 

«Մեր տնտեսությունը և բնակչությունը պետք է պատրաստվեն տնտեսական մեծ անկման». Պարսյան

24
թեգերը:
Թադևոս Ավետիսյան, Հայաստան, տնտեսություն, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Ավետիսյան. «Կառավարության ծրագիրը չի լուծում կայուն զբաղվածության հարցը»
Կորոնավիրուսը չի նահանջում, գները շարունակում են աճել, կանխատեսումները ևս լավատեսական չեն
Կպղտորի արդյո՞ք ղազախական նավթը ՌԴ-ից և Իրանից եկող հոսքերը. ի՞նչ սպասել բենզինի շուկայում
Ավետիք Իշխանյան

Փաշինյանն ուժայիններին կհանձնարարի ջախջախել ու սնանկացնել Ծառուկյանին. Իշխանյան

217
(Թարմացված է 22:41 25.09.2020)
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործին ու ԲՀԿ առաջնորդի հնարավոր կալանավորման հարցին։
Իշխանյան. «ԲՀԿ–ն միշտ իշխանությունների համար եղել է ձեռնտու, խոցելի ընդդիմություն»

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի դիտարկմամբ` Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է 2017 թվականի ընտրություններին, որի ընթացքում ընտրակաշառք է բաժանվել։ Ըստ նրա` կարևոր խնդիրն այն է, որ Գագիկ Ծառուկյանի հանկարծակի մուտքը քաղաքական դաշտ և մեծ հաջողությունները կապված են եղել հիմնականում ֆինանսական միջոցների հետ, և եթե նրան ցանկանում են դատել 2017 թվականին ընտրակաշառք բաժանելու համար, արդյո՞ք 2018 թվականին նա նույն մեթոդով չի մասնակցել ԱԺ ընտրություններին։

«Եթե 2018–ի մասով քրեական գործ չի հարուցվում, ապա միանգամից կասկածի տակ է դրվում վերջին խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը, որովհետև պարզվում է, որ մի քաղաքական ուժ, որն առաջինը ողջունեց հեղափոխությունը, միացավ ու Նիկոլ Փաշինյանի հետ հուշագիր ստորագրեց, փաստորեն նույն մեթոդով է ընտրվել։ Ծառուկյանի մասնակցությունը 2018–ի ընտրություններին ձեռնտու էր Փաշինյանին, քանզի ԲՀԿ–ն միշտ իշխանությունների համար եղել է ձեռնտու, խոցելի ընդդիմություն, և Ծառուկյանը՝ ընտրվելով փակում էր արմատական ընդդիմադիրների մուտքն Ազգայի ժողով»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը։ 

Իշխանյանի կարծիքով` հարուստ մարդը, որը չի ենթարկվում կամ կարող է ինչ–որ պահից սկսած չենթարկվել, շատ վտանգավոր է միահեծան իշխանության ձգտող Նիկոլ Փաշինյանի համար։ Ըստ Իշխանյանի` անկախ ընտրություններից, Փաշինյանը կհանձնարարի իրեն կից ուժայիններին հարուցել նոր գործեր, որպեսզի վերջնականապես ջախջախի, սնանկացնի Ծառուկյանին, որովհետև դա է նրա պարագայում իշխանություն պահելու հոգեբանությունը։

Իրավապաշտպանը մատնանշում է նաև երրորդ հանգամանքը, ըստ որի` նույն համատեքստում կարելի է դիտարկել ընդդիմության ոչնչացումը։ Դատախազությունը հլու հնազանդ ենթարկվում է վարչապետին, քննչական մարմինները նույնպես, ուստի դատախազության կողմից կալանավորման վերաբերյալ հրատապ կերպով դատարան դիմելու հանգամանքը, ինչպես նաև այն իրողությունը, որ հայցը «պատահականորեն» հայտնվեց բոլոր իշխանությունների սիրելի դատավոր Մնացական Մարտիրոսյանի մոտ, վկայում են այն մասին, որ Փաշինյանը հանձնարարել է հրատապ կարգով կալանավորել Ծառուկյանին` վախենալով առաջիկա քաղաքական սրացումներից, ինչը Ավետիք Իշխանյանի համար միանգամայն պարզ է, ուստի իրավապաշտպանը համոզված է, որ Ծառուկյանին կկալանավորեն մինչև հոկտեմբերի 8-ի հանրահավաքը։

Եթե իմանամ` ինձ ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, հարց չկա, թող ձերբակալեն. Ծառուկյան

217
թեգերը:
Քրեական գործ, Նիկոլ Փաշինյան, ընդդիմություն, հանրահավաք, Ավետիք Իշխանյան, կալանավորել, Գագիկ Ծառուկյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Հայաստան
թեմա:
Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալված իրադարձությունները
Ըստ թեմայի
«Պաշտոնատար անձինք անօրինական միջամտել են Գագիկ Ծառուկյանի դատաքննությանը». պաշտպան
Ինչո՞ւ Ծառուկյանը դատարան չի գնացել. բացատրում են փաստաբանները
«Կարո՞ղ է` Ծառուկյանը միանա, հոգեբանական թեստ հանձնելու նախագիծս կյանքի կոչենք». Պողոսյան
Եթե Փաշինյանին նկատի ունենար, անուն կնշեր. Ալեն Սիմոնյանը` Ծառուկյանի գրառման մասին
Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը խցում մենակ է. պաշտպանը մանրամասներ է հայտնում նրա մասին

0
(Թարմացված է 13:44 26.09.2020)
Փաստաբանը տեսակցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդին, Գագիկ Ծառուկյանն առաջին անհրաժեշտության պարագաներ է խնդրել։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ երեկվանից կալանավորման մեջ գտնվող Ծառուկյանի տրամադրությունը Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում բարձր է, նա իրեն լավ է զգում։

«Ծառուկյանը շատ լավ է, տրամադրությունը` բարձր։ Շատ կարճ ժամանակով եմ տեսել նրան։ Միայն առաջին անհրաժեշտության պարագաներ է խնդրել, ոչ մի այլ բանի կարիք դեռևս չուներ։ Խցում մենակ է, բայց չի բացառվում, որ դա ժամանակավոր լինի», – ասաց պաշտպանը։

Նրա խոսքով` ո՛չ Ծառուկյանը, ո՛չ էլ պաշտպանները անսպասելի չեն համարել դատարանի երեկվա որոշումը։ Ավելին` ԲՀԿ առաջնորդն իր պաշտպանների հետ երեկ գիշերը դատարանում լինելու փոխարեն ԱԱԾ մեկուսարանի դիմաց սպասելիս է եղել և կալանավորելու որոշման մասին իմանալուն պես ինքնակամ ներս մտել։

«Մի ամսից ավելի գիտեինք, որ նման բան լինելու է, որ գործը պետք է մակագրվի կոնկրետ դատավորի (Մնացական Մարտիրոսյան – խմբ.), ամեն ինչ պարզ պատկերացնում էինք», – ասաց Սարգսյանը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել` ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։ Հունիսի 16–ին ՀՀ Ազգային ժողովը փակ քվեարկություն անցկացրեց և համաձայնություն տվեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվի ազատությունից։

Երեկ` սեպտեմբերի 25-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել Ծառուկյանին կալանավորելու` ԱԱԾ միջնորդությունը։

0
թեգերը:
մեկուսարան, Գագիկ Ծառուկյան, Հայաստան
թեմա:
Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալված իրադարձությունները
Ըստ թեմայի
«Չեն մարսելու». Տոնոյանը վստահ է` դատարանը քաղաքական հանձնարարություն կատարեց
«Դուխներդ տեղը պահեք». Գագիկ Ծառուկյանը ժամանեց ԱԱԾ
Նախկին մոդել և Ծառուկյան. Փաշինյանն ասել է` իրենք անհանգստանալու պատճառ չունեն. ԶԼՄ