Կարեն Սիմոնյան

Ինչ կլինի, եթե Ադրբեջանն անտեսի եվրոպական կառույցների կոչերն ու հորդորները

109
(Թարմացված է 18:24 03.08.2020)
Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Կարեն Սիմոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Եվրամիության կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառվելիք հնարավոր պատժամիջոցների հարցին։  
Սիմոնյան. «Ադրբեջանին պատժամիջոցների ենթարկելու Եվրախորհրդարանի կոչը թեև ուշացած, բայց տեղին է»

Եվրոպական խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունը` «Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ ալյանսը» կոչ է արել Եվրամիությանը պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի որոշ պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են Ադրբեջանում ընդդիմության և քաղաքացիական հասարակության դեմ բռնաճնշումների համար։

«Ադրբեջանի՝ Մեծամորին հարվածելու սպառնալիքը հանցագործություն է»․ Արծրուն Հովհաննիսյան

Կարեն Սիմոնյանի դիտարկմամբ` թեև հայտարարությունը բավականին ուշացած էր, սակայն տեղին էր ու պետք է լիներ, հետևաբար, ինքը սպասում է Եվրոպական խորհրդարանում առկա մյուս ուժերի արձագանքներին նույն հարցի վերաբերյալ, քանի որ ամենօրյա ռեժիմով ականատես ենք լինում, թե ինչպես են Ադրբեջանում խախտվում մարդու իրավունքները, ականատես ենք լինում նաև Ադրբեջանի` որպես ահաբեկիչ երկրի վարքին, քանզի նա վերջերս պաշտոնական մակարդակով հայտարարում էր Մեծամորի ատոմակայանին հարվածելու մասին։ Այս ամենը պետք է ստանա համարժեք պատասխան։ 

«Ողջունում եմ Եվրոպական խորհրդարանի թվով երկրորդ ուժի մոտեցումը և հույս ունեմ, որ եվրոպական կառույցն ականջալուր կլինի հայտարարությանն ու քայլեր կձեռնարկի` Ադրբեջանին ստիպելու չխախտել մարդու իրավունքներն իր ներսում ու չանել ահաբեկչական բնույթի հայտարարություններ»,– նշում է ԱԺ պատգամավորը։ 

Սիմոնյանի կարծիքով` հիշյալ հայտարարությունը նաև հայկական խորհրդարանական դիվանագիտության արդյունքն է, որովհետև ՀՀ ԱԺ պատգամավորները ներգրավված են եվրոպական կառույցներում, ակտիվ աշխատում են և փորձում բարձրաձայնել հիմնահարցերը։

Նրա փոխանցմամբ` հայ–ադրբեջանական սահմանի վերջին դեէսկալացիային առնչվող հայտարարությունների և օբյեկտիվ տեղեկատվության մատուցման միջոցով հայ պատգամավորները կարողացան եվրոպացի գործընկերներին ներկայացնել առկա խնդիրները, որոնք վերաբերում են ինչպես Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակին, աղաղակող իրավախախտումներին, այնպես էլ այդ երկրի ռազմատենչ հռետորաբանությանը։ 

«Ադրբեջանն, իհարկե, ցանկացած տարբերակով, այդ թվում` խավիարային և սովորական դիվանագիտությամբ, փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի հայտարարությունը մնա լոկ որպես այդպիսին և չդառնա իրականություն, սակայն հույս ունեմ, որ եվրոպացի գործընկերները ողջախոհ կգտնվեն, ճիշտ որոշում կկայացնեն` հասկանալով, որ Ադրբեջանում կատարվող իրավախախտումների դեմ չպայքարելու դեպքում ճգնաժամն ավելի կխորանա ու վտանգավոր կդառնա հենց Ադրբեջանի հասարակության համար, էլ չասեմ, որ Ադրբեջանի խեղկատակ քաղաքականության արդյունքում վտանգվում է նաև մեր զինվորների կյանքը»,– նշում է ԱԺ պատգամավորը։ 

Ալիևի խորհրդականը վստահեցրել է, որ Մեծամորի ԱԷԿ-ին հարվածելու հարց օրակարգում չի եղել

Պատգամավորի կարծիքով` եթե Ադրբեջանն անտեսի եվրոպական կառույցների կոչերն ու հորդորները, դա իր հետևանքը կունենա միջազգային ասպարեզում, քանզի կարգելվի որոշ պաշտոնյաների մուտքը Եվրամիության տարածք, իսկ Ադրբեջանը, որպես պետություն, չի ընկալվի հուսալի, համարժեք գործընկեր, հետևաբար, կառաջանանան խնդիրներ կապված Ադրբեջանի միջազգային վարկի ու հեղինակության հետ, նա պարզապես կընկալվի որպես անլուրջ և անպարկեշտ գործընկեր։ 

Ադրբեջանի սպառնալիքի կշիռը. պաշտպանվա՞ծ է Մեծամորի ատոմակայանը հարվածներից

109
թեգերը:
Կարեն Սիմոնյան, պատժամիջոցներ, Եվրախորհուրդ, Եվրոպա, Հայաստան, Ադրբեջան
Ըստ թեմայի
Պատրիարք Կիրիլը Երևանին և Բաքվին խաղաղության կոչ է արել
ԵԱՀԿ Մինսկի խումբը Երևանին և Բաքվին կոչ է արել պատրաստվել բանակցությունների
«Մահաբեր բիզնես»․ Մնացականյանն Իսրայելին կոչ է արել դադարեցնել զենքի մատակարարումը Բաքվին
Նիկիտա Սիմոնյանը խաղաղության կոչ է արել հայերին և ադրբեջանցիներին. տեսանյութ

Ամեն ինչ նոր է սկսվում. ի՞նչ է սպասվում արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացում

3
(Թարմացված է 19:17 06.05.2021)
«Իրականում» հաղորդման հեղինակ Արման Վանեսքեհյանն Արցախի կարգավիճակի հետ կապված մի շարք խնդիրներ է առաջ քաշում: Հեղինակը պնդում է, որ արտաքին աշխարհը լրջագույն ջանքեր է գործադրում, որպեսզի գործընթացը ոչ թե Ռուսաստանը ղեկավարի, այլ նատոյական Թուրքիան:
Ամեն ինչ նոր է սկսվում. ի՞նչ է սպասվում արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացում

Իրականում, ինչպես և արդեն բազմիցս նշվել է, Արցախի կարգավիճակի հետ կապված հիմնական քննարկումները, բանակցություններն ու կարևոր որոշումները դեռ նոր են սկսվում:

Sputnik Արմենիայի մեկնաբանը հաղորդման նախորդ թողարկման ժամանակ նշել էր, որ Ադրբեջանի նախագահ Ալիևն ակնհայտորեն ստում էր, երբ հայտարարում էր, թե Արցախի հարցը լուծվել է ռազմական ճանապարհով, մինչդեռ ամենևին էլ այդպես չէ։

Արցախի կարգավիճակը կարգավորելու ժամանակն է. Բաքուն սադրանքներով է պատասխանում

...Այդ պատերազմը ցույց տվեց, թե որքան անիրական է ենթադրել, որ Արցախի հայ բնակչությունը կարող է թուրք-ազերիների հետ համերաշխ ապրել: Իսկ հինգ հազար զոհի արյունը նույնիսկ տասնամյակների ընթացքում չի կարող մոռացվել…

Շուշիի Մայր տաճարը պետք է մնա Հայ Առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր. Արա Այվազյան

Հաջորդիվ հեղինակը վերլուծում է, թե ինչպես է միջազգային հանրությունը տրամադրված արցախյան խնդրի կարգավորման գործընթացում։

3
թեգերը:
Ռուսաստան, բանակցություն, ՆԱՏՕ, Արցախ, Հայաստան
թեմա:
Իրականում / Օրացույց
Ըստ թեմայի
Հայաստանը հետախուզում է հայտարարել Արցախի պատերազմին մասնակցած 40 ահաբեկչի նկատմամբ
Նժդեհի արձանն իր տեղում է. Արցախի նախագահի խոսնակը հերքում է լուրը
Մարդասիրության օրինակելի դրսևորում. Արցախի ԱԳՆ–ն` ԵԽ պատգամավորների նախաձեռնության մասին
Արցախյան պատերազմի վերաբերյալ հարուցվել է 1580 քրեական գործ. դատախազություն
Ստեփան Դանիելյան

Լավրովի կողմից Զանգեզուրի միջանցքին անդրադարձը մեսիջ է Ադրբեջանին և Թուրքիային. Դանիելյան

151
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի երևանյան այցին և դրա շրջանակներում քննարկված կարևոր հարցերին։
«Լավրովի կողմից «Զանգեզուրի միջանցքին» անդրադարձն ըստ էության մեսիջ է Ադրբեջանին և Թուրքիային». Դանիելյան

Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ` բանակցությունների ընթացքում ամենակարևոր հարցը բնականաբար կապված է գերիների խնդրի հետ, իսկ աշխարհաքաղաքական առումով չափազանց կարևորվում է կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը, ինչն, ըստ քաղաքագետի, ենթադրում է գլոբալ փոփոխություններ, որոնք նոր հնարավորությունների հետ մեկտեղ կբերեն նաև նոր վտանգներ։   

«Լավրովի կողմից  Զանգեզուրի միջանցքին անդրադարձ կատարելն ըստ էության մեսիջ է` ուղղված ոչ միայն Ադրբեջանին, այլև Թուրքիային, քանի որ ՌԴ արտգործնախարարը նշել է, որ հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա կամովին, առանց պարտադրանքի։ Տպավորությունն այն է, որ կան ինչ–որ խնդիրներ, որտեղ ոչ միայն հայկական կողմը, այլև ռուսական կողմը բավարարված չէ, թե ինչպիսի աշխատանքներ են ընթանում։ Կարելի է ենթադրել, որ ճանապարհների վերահսկողության խնդիրն է առաջնահերթ քննարկման առարկա դարձել, թե ովքեր են վերահսկելու, ինչ կարգավիճակ են ունենալու և որ ճանապարհներն են բացվելու»,– նշեց քաղաքագետը։

Դանիելյանի կարծիքով` գերիների հարցն արդեն քաղաքական բնույթ է ստացել և այն Ադրբեջանի կողմից օգտագործվում է քաղաքական նկատառումներով, որպեսզի հոգեբանական ճնշում գործադրի Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ Ըստ նրա` այդ հարցը կազդի նաև մեր ներքաղաքական հետագա զարգացումների, ընտրական գործընթացի և ապագա կառավարության ձևավորման վրա։ Քաղաքագետի համոզմամբ` գերիների վերադարձի հարցում Ռուսաստանի դերակատարումը չափազանց մեծ ու կարևոր է, քանզի այդ երկիրն ուղղակի միջնորդ է։ 

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի քաղաքականացումից զերծ մնալու Սերգեյ Լավրովի կոչին` Դանիելյանն ընդգծեց, որ արցախյան հիմնախնդիրն ունի աշխարհաքաղաքական ենթատեքստ, միշտ եղել է մեծ ուշադրության կենտրոնում։ Ռուսաստանը, Արևմուտքը և մյուս շահագրգիռ կողմերը փորձում են ինչ-որ կերպ ներգրավվել կարգավորման գործընթացում` ունենալով որոշակի ազդեցություն։ Ըստ նրա` Լավրովի ցանկությունը հավանաբար այն է, որ մթնոլորտը չշիկանա, հիմնախնդրի կարգավորումն ընթանա հանդարտ և պարզ լինի, թե ինչ գործընթացներ են նախանշվում, որոնք անկասկած ազդեցություն կունենան արցախյան խնդրի և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վրա։ 

Խաղաղապահներն ամեն ինչ անելու են, որպեսզի լուծեն շփման ճշգրիտ գիծ սահմանելու հարցերը

Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարարը երկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել երեկ՝ մայիսի 5-ին։ Այսօր առավոտյան Սերգեյ Լավրովն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ 

ՌԴ-ն հավատարիմ է իր դաշնակից Հայաստանի անվտանգության ապահովման հանձնառությանը. Լավրով

Այցի շրջանակներում ՌԴ ԱԳ նախարարին ընդունել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։ Հանդիպումից հետո նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով և ներկայացրել հարցերի այն շրջանակը, որ քննարկել են հանդիպման ընթացքում։Սերգեյ Լավրովը հանդիպել և բանակցություններ է վարել նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանից մեկնելու է Ադրբեջան։

151
թեգերը:
Թուրքիա, Ադրբեջան, տարածաշրջան, Զանգեզուր, Սերգեյ Լավրով, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Որպեսզի ամրապնդենք բիոլոգիական անվտանգությունը. Լավրովն ու Այվազյանը հուշագիր են ստորագրել
Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Սերգեյ Լավրովը
Սերգեյ Լավրովն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի. լուսանկարներ