Ռուբեն Էլամիրյան

Արտաքին աշխարհին կապող երկաթգծի նախագիծն ու Չինաստանի շահը. ինչի՞ն է սպասում Հայաստանը

321
(Թարմացված է 19:37 31.07.2020)
Հայ–ռուսական սլավոնական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Ռուբեն Էլամիրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանը Մեղրիով արտաքին աշխարհին կապող երկաթգծի շինարարության հեռանկարին։
Էլամիրյան. «Եթե նախագիծը չինացիների համար լինի շահավետ, երկաթգիծն անպայման կկառուցվի»

Դեռ 2015 թվականին Չինաստանից Հայաստան էր ժամանել մեծաքանակ պատվիրակություն, ՀՀ–ում այդ երկրի դեսպանը հայտատարեց, որ փոխվել են ժամանակները, չինական բիզնեսը կատարում է հստակ հաշվարկներ ու եթե նախագիծը լինի շահավետ, երկաթգիծն անպայման կկառուցվի։ 

Ռուբեն Էլամիրյանն առանձնացնում է երկու հանգամանք. առաջին` նշված նախագծի իրականացման ուղղությամբ դեռ ոչ մի տեղաշարժ չկա, և երկրորդ` անհրաժեշտ է խորությամբ հասկանալ ու ընկալել Չինաստանի ռազմավարությունը մեր տարածաշրջանում, ոչ թե միայն Հայաստանի առնչությամբ։ 

«Վերջերս իրականացրեցի մի հետազոտություն, որն առնչվում էր հենց այդ թեմային։ Եթե նույնիսկ նայում ենք երկաթգծին վերաբերող Չինաստանի կողմից հրատարակված պաշտոնական քարտեզները, Հարավային Կովկասն ընդգրկված է չէ դրանում։ Երկաթգծի գաղափան իսկապես կարևոր է, սակայն ունի տեղային նշանակություն, հետաքրքրում է նախևառաջ մեզ, քանի որ ցանկանում ենք հարավից միանալ այդ ճանապարհին»,– նշում է Հայ–ռուսական սլավոնական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչը։   

Մի երկաթուղայինի պատմություն. ինչպես իրականացնել երազանքն ու սիրահարվել մասնագիտությանը

Ռուբեն Էլամիրյանի փոխանցմամբ`նախագծի նկատմամբ որոշակի հետաքրքրություն է ցուցաբերում նաև Իրանը, որն իր հերթին Չինաստանի համար տարածաշրջանային լրջագույն խաղացողներից է, ու եթե դիվանագիտության միջոցով կարողանանք հասնել նրան, որ վերաբացվի երկաթուղու աբխազական հատվածն ու անմիջական կապը վերականգնվի Ռուսաստանի հետ, ապա հիշյալ նախագծի արժեքն ու նշանակությունը կտրուկ կմեծանա։ 

Ռուբեն Էլամիրյանի համոզմամբ` մենք չպետք է նստենք ու սպասենք չինացիների քայլերին, ինքներս պետք է գեներացնենք մտքեր, տնտեսական առումով գործենք ավելի արդյունավետ, ներդնենք գումարներ, որպեսզի մեզ հետաքրքրող նախագծերն ինքներս խթանենք ու լինենք հետաքրքիր մյուս խաղացողների համար։ 

Ինչո՞վ կարող է հայերին հետաքրքրել վրացական երկաթուղու առաջարկը․ Աթաև

321
թեգերը:
Չինաստան, Մեղրի, երկաթուղի, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումն օրակարգում է
Իսրայելական գործոն. ինչու է Իրան–Ադրբեջան երկաթուղին օդից կախված մնացել
Մելիքյան. «Աբխազական երկաթուղին դեռ չի բացվի. Վրաստանում ներքին կոնսենսուս ունեն»
Սամսոն Գրիգորյան

Արտակարգ դրությունը որ գործարարների գրպանին է ավելի շատ հարվածել, և որոնք սոված չեն նստել

23
(Թարմացված է 19:15 07.08.2020)
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արտակարգ դրության պայմաններում աշխատող ՓՄՁ–ների գործունեությանն ու հարկային մարմինների հետ նրանց փոխհարաբերություններին։
Գրիգորյան. «Աջակցման ծրագրերը մանր բիզնեսի ներկայացուցիչներին թույլ չեն տվել սոված նստել տանը»

«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանի տեղեկացմամբ` ստեղծված իրավիճակում ոչինչ չի փոխվել, եթե գործարարները ժամանակին հաշվետվություններ չներկայացնեն, հարկերը չվճարեն, կունենան խնդիրներ։ Ըստ նրա` մանր բիզներսի համար հարկային շեմի նվազեցում չի եղել, իսկ խոշոր բիզնեսի պարագայում միայն շահութահարկի հետ կապված կանխավճարները հետաձգվեցին։

«Չէի ասի, թե հարկային մարմիններն ինչ–որ խնդիրներ են հարուցում, իսկ նրանք, ովքեր աշխատանքային գործունեության ոլորտում բարեխիղճ են ու պարտաճանաչ են, պրոբլեմների չեն բախվում։ Ուղղակի մանր բիզնեսն ունի խնդիրներ կապված վարձավճարների հետ, ու քանի որ զեղչեր չեն եղել այս ընթացքում, փոքր գործարարները որոշ չափով հայտնվել են դժվար իրավիճակում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
Գրիգորյանի փոխանցմամբ` լուրջ դժվարությունների են բախվել հատկապես նրանք, ում բիզնեսը կապված է դրսից ապրանքներ ներկրելու հետ, որովհետև շատերը չեն կարողանում գնալ և տեղում ծանոթանալ ապրանքների խմբաքանակին, գործարքի պայմաններին, հետևաբար ամեն ինչ անում են առցանց ռեժիմով, ինչն էլ իր հերթին հարուցում է խնդիրներ։ 

Կառավարությունը կօժանդակի ռեստորանային բիզնեսին աշխատատեղերի պահպանման գործում

«Օնլայն տարբերակով հնարավոր չէ ամեն ինչ անել իդեալականորեն, ինչպես անմիջական շփման ժամանակ։ Շատ դժվար է նոր ապրանքներ հայթայթել, որոշ դեպքերում ապրանքները նախանշվածի նման չեն գալիս, հնարավոր չէ արդյունավետորեն հետևել տեղափոխման գործընթացին»,– նշեց գործարարը։

Գրիգորյանի համոզմամբ` թեև բիզնեսում շատ բան դանդաղել է ու բարդացել, բայց դրանք լուծվող հարցեր են, պարազապես  փոքր արտահանողները լուրջ խնդիրներ ունեն. նրանք չեն կարողանում իրենց արտադրանքը մատակարարել արտերկրի գործընկերներին, քանի որ այնտեղ էլ գրանցվել է ապրանքաշրջանառության անկում, իսկ ներկրումների ոլորտում անկումը կազմում է շուրջ 20 տոկոս։ 

Գրիգորյանն ընդգծեց, որ Կառավարության կողմից մանր ու միջին բիզնեսին առնչվող աջակցության ծրագրերը թեև արմատապես իրավիճակը չեն փոխել, սակայն շատերին թույլ չեն տվել սոված նստել տանը` ի տարբերություն ժամանցային բիզնեսի ու սպասարկման ոլորտի ներկայացուցիչների։ Սամսոն Գրիգորյանին հայտնի ՓՄՁ–ների մեծ մասն օգտվել է կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից, ոմանք նույնիսկ երկու–երեք անգամ։ 

Եթե ռեստորանները բացվել են, թատրոններն ինչո՞ւ են փակ. թատերական գործիչների առաջարկը

23
թեգերը:
համավարակ, կորոնավիրուս, Արտակարգ դրություն, ՀՀ կառավարություն, գործարար, Սամսոն Գրիգորյան
Ըստ թեմայի
ՀՀ տնտեսությունը շուրջ 5%–ով անկում է ապրել. մի փոքր օգնել են պղնձի և ոսկու «պարերը»
ՀՀ տնտեսությունն այնքան էլ վատ վիճակում չէ. որը պետք է լինի պետության միակ անելիքը
«Մեր տնտեսությունը և բնակչությունը պետք է պատրաստվեն տնտեսական մեծ անկման». Պարսյան
17․2% տնտեսական անկում․ ինչ վիճակում է ՀՀ տնտեսությունը, և արդյոք կավելանա արտաքին պարտքը
Սուրեն Սուրենյանց

Փաշինյանը մանևրում է` չցանկանալով նեղացնել ո՛չ «Լիդիանին», ո՛չ ջերմուկցիներին. Սուրենյանց

37
Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակին, խնդրի շահարկումներին և դեպի հանք տանող ճանապարհին առկա լարվածությանը։ 
Սուրենյանց. «Փաշինյանը մանևրում է` չցանկանալով նեղացնել ո՛չ «Լիդիանին», ո՛չ ջերմուկցիներին»

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի դիտարկմամբ` հետհեղափոխական կառավարությունը երկու տարվա ընթացքում այդպես էլ չկարողացավ ձևավորվել արդյունավետ համակարգ, որը կարողանար բոլոր ռիսկերը հաշվի առնելով` որոշում ընդունել որևէ սկզբունքային հարցում, և դա կապված չէ միայն Ամուլսարի հետ։

«Ամուլսարն ինքնին բազմաշերտ խնդիր է` կապված թե՛ ներդրումների, թե՛ քաղաքացիական հասարակություն–իշխանություն հարաբերությունների, թե՛ հեղափոխությունից առաջ և հետհեղափոխական Հայաստանի հարաբերության հետ, որտեղ բախվում ենք նույն իրականությանը։ Նիկոլ Փաշինյանն ըստ էության մանևրում է և չի ցանկանում  նեղացնել ո՛չ «Լիդիան Արմենիային», ո՛չ էլ ջերմուկցիներին ու բնապահպաններին»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Քաղաքագետի կարծիքով` եթե հետհեղափոխական էյֆորիան առաջին տարում թույլ էր տալիս խուսանավել խնդրից, ապա հիմա արդեն նման իրավիճակ չկա, քանզի երկու կողմերն էլ առաջ են քաշում կոնկրետ պահանջներ և նրանց գործողությունների պարագայում կառավարության հապաղումը կարող է հանգեցնել մեծ ու փոքր ճգնաժամերի կամ ֆորսմաժորային իրավիճակների։ 

«Պատասխանատուն միանշանակ կառավարությունն է, քանզի երկու տարվա մեջ պետք է որոշեր շահագործե՞լ հանքը, թե՞ ոչ, և հիմա մոտ ենք մի իրավիճակի, երբ գործընթացը նույնիսկ կարող է դուրս գալ վերահսկողությունից»,– նշեց  քաղաքագետը։

ՄԻՊ-ն ամփոփել է Ամուլսարի դեպքերով արագ արձագանքման խմբի աշխատանքները

Սուրենյանցի փոխանցմամբ` Ամուլսարի խնդրով ներկայումս շահագրգռված են տարբեր խմբեր` բնապահպաններից մինչև քաղաքական ուժեր, որոնք ձգտելու են ստեղծված իրավիճակում ստանալ դիվիդենտներ, մինչդեռ կառավարությունը, եթե ուզում էր հարցը լուծել, պետք է ի սկզբանե բանապահպանների հետ երկխոսության ուղիներ հարթեր, այլ ոչ թե «խաղար» ժամանակի վրա։

Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը հանել էր դեպի Ամուլսարի հանքավայր տանող ուղու վրա տեղադրված Ամուլսարի պահապանների վագոն—տնակները ու դրանց փոխարեն տեղադրել պահնորդների համար նախատեսված վագոն-տնակները, ինչն առաջ էր բերել բողոքի ակցիայի մասնակիցների դժգոհությունը: Վերջինները հայտարարություն էին տարածել. պահանջում էին վերադարձնել իրենց տնակները նախկին տեղը՝ միաժամանակ քաղաքացիներին կոչ անելով ընտանիքներով, երեխաների հետ գնալ Ջերմուկ ու միանալ բողոքի ակցիաներին:

Ամուլսարում կրքերն ավելի են թեժացել. ոստիկանության ավտոմեքենան անցավ քաղաքացու ոտքի վրայով

37
թեգերը:
Լիդիան, Նիկոլ Փաշինյան, Ջերմուկ, հանք, Ամուլսար, Սուրեն Սուրենյանց
թեմա:
Ամուլսարի հանքի շահագործումը և «Լիդիան Արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը
Ըստ թեմայի
«Լիդիան» ընկերության և «Ամուլսարի պահապանների» վագոն-տնակները կհանվե՞ն
Ամուլսարում լարված իրավիճակ է. մեծ թվով պահնորդներ են եկել
Նոր աղմուկ Ամուլսարի շուրջ, կամ ինչու են Ջերմուկի բնակիչները կրկին փողոց դուրս եկել
«Լիդիան Արմենիան» կվաճառի՞ Ամուլսարի հանքի շահագործման ծրագիրը. «Ժողովուրդ»
Ռաֆայել Նադալ

Ռաֆայել Նադալը ոչ միայն թենիս, այլև ֆուտբոլ է լավ խաղում

7
(Թարմացված է 00:06 08.08.2020)
Իսպանացի Ռաֆայել Նադալը մտադիր է մասնակցել հռոմեական Masters մրցաշարին, ինչպես նաև «Ռոլան Գարոսին»։

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի- Sputnik. Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին։

Աշխարհի երկրորդ ռակետը հրաժարվել է մասնակցել US Open-ին, բայց միևնույն ժամանակ շարունակում է մարզումները գրունտային ծածկույթի վրա։ Իսպանացին մտադիր է մասնակցել հռոմեական Masters մրցաշարին, ինչպես նաև «Ռոլան Գարոսին»։

Հերթական մարզման ժամանակ Նադալը ցուցադրել է ֆուտբոլային հմտությունները՝ կատարելով ֆանտաստիկ հնարք թենիսի գնդակով։

7
թեգերը:
մարզիկ, Իսպանիա, Ռաֆայել Նադալ, ֆուտբոլ, թենիս
Ըստ թեմայի
Ռաֆայել Նադալը՝ Իսպանիայի վերջին 50 տարիների լավագույն մարզիկ
Ալեքսիս Օհանյանի կինը՝ աշխարհի նախկին առաջին ռակետը, լքել է Մայամիի թենիսի մրցաշարը
Ռաֆայել Նադալ․ Ես ռիսկի եմ դիմում
Կարեն Խաչանովը բացահայտել է թենիսում հաջողության հասնելու գաղտնիքը