Վերջին վիճակագրական տվյալների համաձայն` թեև համավարակի պատճառով 2020 թվականի առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 4,7 տոկոսով, այդուհանդերձ, գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 1,7 տոկոս աճ։
Գառնիկ Պետրոսյանի դիտարկմամբ`գրանցված աճը հատկապես պայմանավորված է ջերմատնային ոլորտի գործունեությամբ, որովհետև մինչ այժմ մեր շուկաներին հիմնականում մատակարարվում է փակ գրունտի բանջարեղեն, որի բերքն այս տարի իրոք առատ էր։ Ըստ նրա` ցուցանիշի աճին նպաստել է նաև ձմռան ամիսների տաք եղանակային ռեժիմը։
«Արարատյան դաշտում նաև վաղահաս կարտոֆիլի բերքը բավականաչափ բարձր էր, ստացվել է լավ արդյունք, թեև մայիսից սկսած բերքահավաքը դեռ շարունակվում է։ Բարձր բերք է ստացվել նաև տերևաբանջարեղենի տեսականուց։ Հենց նշված մշակաբույսերի բարձր բերքատվությունն էլ դրականորեն ազդել է ընդհանուր ցուցանիշների վրա»,– նշում է գյուղատնտեսության նախկին փոխնախարարը։
«2020-ը բերքառատ տարի է լինելու և ոչ միայն գյուղատնտեսական իմաստով». Փաշինյանը կատակել է
Պետրոսյանի կարծիքով` հացահատիկի և կորիզավոր պտուղների բերքը, այդուհանդերձ, սպասվածից ցածր է ոչ միայն Արարատյան դաշտում, այլև հանրապետության բարձրադիր վայրերում, հետևաբար, միայն առաջին կիսամյակի տվյալներով վաղ է ընդհանուր գնահատական տալը։
Անդրադառնալով գյուղատնտեսական ապրանքների մթերման խնդրին` Գառնիկ Պետրոսյանը մտահոգություն է հայտնում հատկապես խաղողի մթերման գործընթացի կապակցությամբ։ Ըստ նրա` վերջին տասը տարիների կտրվածքով չի եղել կանխատեսվող նման առատ բերք, հետևաբար, գինեգործական մի շարք ընկերություններ արդեն անհանգստություն են հայտնում, որ իրենց արտադրանքը չի արտահանվում, չի իրացվում, ուստի չեն կարողանա մեծ քանակությամբ խաղող մթերել։
Գառնիկ Պետրոսյանի համոզմամբ` կառավարությունում պետք է լուրջ քննարկումներ կազմակերպվեն, ճշտվեն ոլորտում գործող ընկերությունների հնարավորությունները, լրացվի ֆինանսական միջոցների բացը, որպեսզի բերքը չմնա դաշտում։
Գյուղատնտեսության ոլորտի մասնագետներին կառավարությունը համառորեն չի լսում. Սեդրակյան
Կարեն Վրթանեսյանի դիտարկմամբ` իրականում Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո որևէ կերպ չի դադարեցրել ռազմաշունչ հռետորաբանությունը, շատ արագ համալրում է ռազմական կորուստները, գնում է նոր սպառազինություն, վերախմբավորում է զինված ուժերը։ Ըստ նրա` ակնհայտ է, որ Ադրբեջանը չի համարում պատերազմն ավարտված և պատրաստվում է հաջորդ լայնածավալ ռազմական գործողություններին։
«Ընդհանրապես մեր անվտանգության ամբողջ համակարգը կաթվածահար վիճակում է։ Այնպիսի տպավորություն է, որ ՊՆ–ի ու ԱԱԾ–ի լրատվական բաժիններն ավելի շատ Ադրբեջանի շահերն են պաշտպանում, քան Հայաստանի քաղաքացիների։ Մանավանդ բանակի և Նիկոլ Փաշինյանի միջև վերջին կոնֆլիկտը միանշանակորեն լավ չէ ընդհանուր անվտանգության համատեքստում։ Այն, ինչ կատարվում է պատերազմից հետո, պետք է ընթանար բոլորովին այլ ճանապարհով։ Նույնիսկ մի կողմ թողնելով այն հարցը, որ երկիրը պարտության տարած թիմը պետք է հրաժարական տար, մենք շատ արագ պետք է զբաղվեինք մեր բանակի վերազինմամբ, կորուստների վերականգնմամբ, նորությունների մշակմամբ»,– նշեց ռազմական փորձագետը։
Վրթանեսյանի կարծիքով` պատերազմից հետո մեր անվտանգային համակարգն ու բանակը թողնվեցին ինքնահոսի` դրանից բխող բոլոր ռիսկերով։
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակետին, որ բանակի վերականգնման համար անհրաժեշտ կլինի 3 միլիարդ դոլար, Վրթանեսյանն ընդգծեց, որ իրենց թիմի ու նախկին նախագահի հաշվարկները գրեթե նույնն են, և այդ գումարն անհրաժեշտ է մեր զինված ուժերը գոնե մինչպատերազմյան վիճակի բերելու համար։
«Բայց հաշվի առնենք, որ նաև շատ մեծ քանակով ռազմական ենթակառուցվածքներ են ոչնչացվել կամ հանձնվել թշնամուն` սկսած զորամասերից, վերջացրած դիրքերով։ Պետք է նորից իրականացվեն ամրաշինական աշխատանքներ, կառուցվեն ճանապարհներ, իսկ որոշ տեղերում ենթակառուցվածքները պետք է հիմնվեն զրոյից»,– նշեց ռաազմական փորձագետը։
Շուշիում ադրբեջանցի վանդալները պղծել են Հովհաննես Թևոսյանի կիսանդրին. տեսանյութ
Վրթանեսյանի խոսքով` վերջին պատերազմը ցույց տվեց, որ պետք է շատ արագ զարգացնել բանակը` այդ ուղղությամբ կատարելով անհրաժեշտ գնումներ, մասնավորապես՝ պետք է ձեռք բերել ԱԹՍ–ներ։ Ըստ նրա` մեզ պետք են ավելի մեծ գումարներ, որպեսզի փորձենք ոչ միայն բալանսի բերել բանակը, այլև որոշակի գերակայություն ապահովել։
Արտակ Մարկոսյանի դիտարկմամբ` բազմազավակ ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը դեռ համակարգված չէ, նախկինում եղել են և այսօր էլ կիրառվում են սոցաջակցության ծրագրեր, որոնք միտված են բազմազավակ ընտանիքներին օգնելուն, բայց կոնկրետ օրենք և հստակ միջոցառումների հայեցակարգ դեռ չկա։
«Բնականաբար գործում են մինչև 18 տարեկան երեխաներին մատուցվող անվճար առողջապահական ծառայությունները, բայց կոնկրետ բազմազավակ ընտանիքների համար կան առաջնահերթ խնդիրներ, ու թեև երեխայի ծնվելիս ընտանիքը ստանում է խնամքի նպաստ, սակայն ավելի կարևոր է երկար ժամանակահատվածի համար ամսական դրամական աջակցության տրամադրումը»,– նշեց նախարարության ԿՍԱԳՀ խորհրդականը։
Մարկոսյանի կարծիքով` պարզապես այլընտրանք չկա, որովհետև միայն բազմազավակությանը միտված ծրագրերով կարող ենք լուծել ժողովրդագրական խնդիրները։ Ըստ նրա`մենք, ցավոք, գտնվում ենք ժողովրդագրական փոսում և կանխատեսումների համաձայն` մեզ սպասում է դեպոպուլյացիա, սակայն իրավունք չունենք ցույց տալու այդ դեպոպուլյացիան, քանի որ մինչ օրս ՀՀ մշտական բնակչությունը չի նվազել ավելի շատ այն պատճառով, որ ունեցել ենք բնակչության բնական աճ։
«Մեր բնական աճը նախորդ տարիներին եղել է դրական, հետևաբար պետք է թույլ չտանք, որ բնական աճը փոխակերպվի բացասականով, որովհետև այդ դեպքում մշտական թվաքանակը կլինի ոչ թե 2 միլիոն 963 հազար, այլ մոտ 2 միլիոն 500 հազար։ Այդ պարագայում մեր վիճակն ավելի վատ կլիներ»,– նշեց նախարարության ԿՍԱԳՀ խորհրդականը։
Մարկոսյանի համոզմամբ` բոլոր ծրագրերը պետք է միտված լինեն նրան, որ ընտանիքների համար ստեղծեն բարեկեցիկ պայմաններ, որպեսզի երեխա ունենալը բեռ չդառնա։ Ըստ այդմ` ընտանիքները պետք է նախապես ունենան հստակ ամրագրված սոցիալական երաշխիքներ։
Ուզում եմ` էլ չկրակեն ու տուն վերադառնանք. Մկրտչյանների բազմազավակ ընտանիքի ոդիսականը
Տեղեկացնենք, որ շրջանառվող օրինագծի համաձայն` Հայաստանում պաշտոնապես բազմազավակ կճանաչվեն 4 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները։
Առաջարկվող օրենքը նախատեսում է դրամական աջակցություն, առողջության ապահովագրություն, բնակարանային պայմանների բարելավման աջակցություն, բնակարանի կամ ապաստանի տրամադրում, կրթության վճարի փոխհատուցում, պատմական և մշակութային կենտրոններ այցելությունների վճարի փոխհատուցում, աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրում:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խախտել է չգրված կանոնները` դրանով կանխորոշելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն։ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովն իր այս տեսակետը հայտնեց այսօր Sputnik Արմենիայի հարթակում կազմակերպված Մոսկվա-Երևան տեսակապի ժամանակ։
Նրա խոսքով՝ Քոչարյանի վերադարձը կանխորոշվեց այն ժամանակ, երբ նրա դեմ քրեական գործ հարուցվեց։
«Ինձ թվում է, որ գործող վարչապետը խախտեց մի շատ կարևոր չգրված կանոն, որ կար Հայաստանում։ Եթե պետության ղեկավարը լքում է պաշտոնը, նրան չեն հետապնդում, ինչ էլ որ լինի, ինչ անձնական հարաբերություններ էլ որ ունենաս», - ասաց Մարկեդոնովը։
Փորձագետի կարծիքով` Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը, որը բավականին քաղաքականացված է (բավական է միայն այն, որ պետության նախկին ղեկավարի անունն է շոշափվում), ցույց տվեց, որ նախկին նախագահը «մարտիկ» է և չի պատրաստվում է «պասիվ դիտորդ» լինել։
Այդ չգրված նորմի խախտումը հանգեցրեց նրան, որ այժմ Փաշինյանը հավանական հրաժարականի հարցում շատ դժվար իրավիճակում է հայտնվել։
«Եթե նա այդ նորմերը չխախտեր, տեսականորեն կարող էր հեռանալ և հուշագրություններ գրել։ Իսկ հիմա նրա համար հեռանալը վտանգավոր է, քանի որ այդ ամենը կարող է չսահմանափակվել միայն հուշագրություններով», - նշեց Մարկեդոնովը։
Ինչ վերաբերում է նախկին նախագահի հնարավորություններին, ապա, ըստ փորձագետի, Քոչարյանն այն քաղաքական գործիչը չէ, որը կարող է մոբիլիզացնել բողոքող ընտրազանգվածին, քանի որ ընդդիմադիր դաշտում նրա վերաբերյալ շատ տարբեր կարծիքներ կան։
Եթե իշխանություններն արժանապատվություն ունենային, ինքնասպան կլինեին. Քոչարյան
Փորձագետը նշեց, որ Հայաստանում ընդդիմադիրները հաճախ ավելի շատ պատերազմում են միմյանց հետ, քան իշխանության, միասնականություն չկա, բայցևայնպես Քոչարյանի հայտը բավականին լուրջ է։
Առավել ևս, որ Քոչարյանը հազիվ թե իրեն ներկայացնի որպես լրացուցիչ, երկրորդ դեմք։ Հարցն այն է, թե արդյոք պատրաստ են մյուս ընդդիմադիրները համաձայնել դրա հետ։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի հայտարարությանը, որ Քոչարյանը ՌԴ-ի համար բարեկամ քաղաքական գործիչներից է, ապա, ըստ Մարկեդոնովի, դա շատ բնական է. Քոչարյանը քայլեր է ձեռնարկել Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, նրա օրոք է Հայաստանը դարձել ՀԱՊԿ անդամ։
Հիշեցնենք` ՀՀ նախկին նախագահը երեկ լրատվամիջոցների հետ հանդիպմանը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, ասաց, որ չի նախատեսում սեփական կուսակցություն ստեղծել, հուսով է, որ իրեն կաջակցեն մյուս ուժերը։



