Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ` իրականում Իրանում չկան ադրբեջանցիներ, նրանք ատրպատականցիներն են, որ բնակվում են երկրի հյուսիսային շրջաններում։ Նրանց էթնիկ ադրբեջանցիների հետ նույնականացնելը կոպտագույն սխալ է։ Նույնականացմանն ու Բաքվի կողմից սերմանվող նույն ժողովրդի երկու հատվածների թեզին դեմ են հենց ատրպատականցիները, որոնք ընդամենը թուրքալեզու իրանցիներ են։
«Հակահայկական գործողություններ իրականացրած անձինք պանթուրքիստական կառույցների անդամներ են, որոնք Իրանում ունեն լուսանցքային բնույթ, այսինքն` բնակչության շրջանում, թեև չունեն լայնածավալ ազդեցություն, բայց կարողանում են որոշակի համախոհներ հավքել, աղմուկ բարձրացնել։ Նրանց գործողությունները որքան հակահայկական են, նույնքան էլ հակաիրանական են, քանզի պառակտում են մտցնում Իրանն էթնիկ հողի վրա և վարակված են Բաքվից սրսկվող ախտով»,– նշում է իրանագետը։
Վարդան Ոսկանյանի փոխանցմամբ` պանթուրքիստական կառույցները կառավարվում են ոչ միայն տարածաշրջանի, այլև արտատարածաշրջանային պետությունների կողմից, և այդ հարցում իր ձեռքերն է տաքացնում հատկապես Թուրքիան, որը ձգտում է հարևան Իրանում սերմանել անջատողականություն։ Ըստ նրա` կոնկրետ Ատրպատականում այդ միջամտությունն իրականացվում է Բաքվի խողովակներով, ինչն էլ ավելի զգոն է դարձնում Իրանի իշխանություններին։
Անդրադառնալով թուրք–ադրբեջանական զորավարժություններին, որոնց մի մասը նախատեսված է Նախիջևանում, որին սահմանակից է նաև Իրանը, Վարդան Ոսկանյանն ընդգծում է, որ թեև այդ զորավարժություններն ուղղված են Հայաստանի և Արցախի դեմ, սակայն բնույթով նաև հակաիրանական են ու հակառուսական։
«Նախիջևանի երկրամասը չափազանց զգայուն տարածք է, որտեղ թուրքերի ծավալումն ու ազդեցության աճն անհանդուրժելի են նաև Իրանի համար, հետևաբար այս տիրույթում իրանցիների մոտեցումները չափազանց կտրուկ են։ Իրանը կարող է ազդեցություն գործել բուն երկրամասի տարածքում ապրող բնակչության տրամադրությունների վրա, քանզի եթե Իրանը դադարեցնի նախիջևանյան հատվածի ցամաքային հաղորդակցությունն ու գազի մատակարարումը, ապա երկրամասը կհայտնվի չափազանց ծանր վիճակում»,– նշում է իրանագետը։
Յարխուշտա, ՀՀ օրհներգ և ծեծկռտուք. ադրբեջանցիների ցույցը վերածվեց հայկական տոնախմբության
Վարդան Ոսկանյանի տեղեկացմամբ` Իրանում կա տրամադրություն, որ ժամանակին տեղի է ունեցել սխալ, երբ թագավորը`շահը, Թուրքիայի հետ իրականացրել է համատեղ ծրագիր, ինչի արդյունքում Նախիջևանի հատվածում ի հայտ է եկել թուրք–ադրբեջանական 7 կիլոմետրանոց սահմանը, որն այժմ պետք է վերանայվի։ Թուրքիան վարում է սադրիչ գործունեություն` օգտագործելով հենց այդ հատվածը, հետևաբար դրան դիմակայելու համար պետք է ստեղծել Հայաստան–Իրան–Ռուսաստան եռակողմ դաշինք։
Արտակ Մարկոսյանի դիտարկմամբ` բազմազավակ ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը դեռ համակարգված չէ, նախկինում եղել են և այսօր էլ կիրառվում են սոցաջակցության ծրագրեր, որոնք միտված են բազմազավակ ընտանիքներին օգնելուն, բայց կոնկրետ օրենք և հստակ միջոցառումների հայեցակարգ դեռ չկա։
«Բնականաբար գործում են մինչև 18 տարեկան երեխաներին մատուցվող անվճար առողջապահական ծառայությունները, բայց կոնկրետ բազմազավակ ընտանիքների համար կան առաջնահերթ խնդիրներ, ու թեև երեխայի ծնվելիս ընտանիքը ստանում է խնամքի նպաստ, սակայն ավելի կարևոր է երկար ժամանակահատվածի համար ամսական դրամական աջակցության տրամադրումը»,– նշեց նախարարության ԿՍԱԳՀ խորհրդականը։
Մարկոսյանի կարծիքով` պարզապես այլընտրանք չկա, որովհետև միայն բազմազավակությանը միտված ծրագրերով կարող ենք լուծել ժողովրդագրական խնդիրները։ Ըստ նրա`մենք, ցավոք, գտնվում ենք ժողովրդագրական փոսում և կանխատեսումների համաձայն` մեզ սպասում է դեպոպուլյացիա, սակայն իրավունք չունենք ցույց տալու այդ դեպոպուլյացիան, քանի որ մինչ օրս ՀՀ մշտական բնակչությունը չի նվազել ավելի շատ այն պատճառով, որ ունեցել ենք բնակչության բնական աճ։
«Մեր բնական աճը նախորդ տարիներին եղել է դրական, հետևաբար պետք է թույլ չտանք, որ բնական աճը փոխակերպվի բացասականով, որովհետև այդ դեպքում մշտական թվաքանակը կլինի ոչ թե 2 միլիոն 963 հազար, այլ մոտ 2 միլիոն 500 հազար։ Այդ պարագայում մեր վիճակն ավելի վատ կլիներ»,– նշեց նախարարության ԿՍԱԳՀ խորհրդականը։
Մարկոսյանի համոզմամբ` բոլոր ծրագրերը պետք է միտված լինեն նրան, որ ընտանիքների համար ստեղծեն բարեկեցիկ պայմաններ, որպեսզի երեխա ունենալը բեռ չդառնա։ Ըստ այդմ` ընտանիքները պետք է նախապես ունենան հստակ ամրագրված սոցիալական երաշխիքներ։
Ուզում եմ` էլ չկրակեն ու տուն վերադառնանք. Մկրտչյանների բազմազավակ ընտանիքի ոդիսականը
Տեղեկացնենք, որ շրջանառվող օրինագծի համաձայն` Հայաստանում պաշտոնապես բազմազավակ կճանաչվեն 4 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները։
Առաջարկվող օրենքը նախատեսում է դրամական աջակցություն, առողջության ապահովագրություն, բնակարանային պայմանների բարելավման աջակցություն, բնակարանի կամ ապաստանի տրամադրում, կրթության վճարի փոխհատուցում, պատմական և մշակութային կենտրոններ այցելությունների վճարի փոխհատուցում, աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրում:
Ես` որպես «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չեմ ստացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արման Աբովյանը` մեկնաբանելով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի այն հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանին հանդիպման հրավեր է ուղարկել։
Նրա խոսքով` ԲՀԿ-ում դեռևս չեն քննարկել ներքաղաքական իրավիճակն ու արտահերթ ընտրությունների անցկացման հարցը։
«Դեռևս քննարկում չենք ունեցել։ Առաջիկայում անպայման քննարկում կունենանք։ Մոտավոր ժամկետներ չեմ կարող ասել»,- նշեց Աբովյանը։
Հիշեցնենք, որ այսօր` մարտի 4-ին, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին հանդիպելու հրավեր է ուղարկել։
Փաշինյանն ավելի վաղ հայտել էր, որ հանդիպումներ է ունենալու խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ` արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը քննարկելու համար։ Արդեն իսկ կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոն չի այցելել։ Փոխարենը նա այցելել է Երևանի Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցում գտնվող Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին ու ծաղկեփունջ դրել։
Նշենք, որ Փաշինյանը հուշարձանին մոտեցել է ոտքով, իր աշխատակազմի մի քանի աշխատակիցների ու թիկնազորի ուղեկցությամբ։
Վերջինները լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ ու հարցեր ուղղել Փաշինյանին։
Նշենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ևս Եռաբլուր չի այցելել, նրա անունից ծաղիկներ են դրվել Վազգեն Սարգսյանին շիրիմին և նրա հայրենի գյուղի հուշարձանի մոտ։
Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Խորհրդային Հայաստանի Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյանների ընտանիքում: Իր գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո՝ 1976-1979 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: 1979-1983 թվականներին աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:
Վազգեն Սարգսյանը կանգնած է Հայոց բանակի ստեղծման ակունքներում։ Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ:
Նա 1991-1992 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը, Վազգեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետը։
Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:



