Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ` վաղ է կարծել, որ սահմանային միջադեպերից հետո խաղաղ իրավիճակը երկար կպահպանվի, ու թեև վերջին միջադեպերը սովորականից ավելի թեժ էին, այդուհանդերձ, դրանք չի կարելի պատերազմ համարել։ Ըստ Հակոբյանի` դա միջադեպ էր, որի հիմքում զուտ դիրքեր կամ բարձունքներ նվաճելու նպատակն էր։
«Քանի որ մենք պերմանենտ պատերազմի մեջ ենք գտնվում, սահմանում անընդհատ լինում են զոհեր, անդադար կրակում են այս կամ այն ուժգնությամբ, հետևաբար, առաջին հայացքից թվում էր, թե վերջին միջադեպն աննախադեպ էր, բայց ուղղակի վերածվեց ավելի աղմկահարույց իրադարձության։ եթե հիմա հրադադար է, դեռ չի նշանակում, թե հետագայում կրակոցներ չեն լինելու, որոնց կարող են մասնակցել ավելի մեծ թվով զինված ուժեր։ Հետևաբար, խաբուսիկ է այն տպավորությունը, թե սահմանին ամեն ինչ հանդարտվել է»,–նշում է քաղտեխնոլոգը։
Անդրադառնալով պայմանավորվածությունների հարցին` Վիգեն Հակոբյանը չի բացառում, որ դրանք ձեռք են բերվել միջնորդների միջոցով, օրինակ` Ռուսաստանը ձգտում է ակտիվ դերակատարություն ունենալ հրադադարի պահպանման և լարվածության թոթափման գործում գոնե հրապարակային քաղաքական մակարդակով, ՌԴ արտգործնախարարը կարևոր հանդիպումներ ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի գործընկերների հետ, ինչպես նաև ՌԴ–ում հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ։
Ըստ Հակոբյանի` համեմատաբար հանդարտ վիճակն ընդամենը հրադադարի էպիզոդներից մեկն է։ Բայց քանի որ ընդհանուր առմամբ պատերազմական իրավիճակ է, որը տարբեր փուլերում ունի տարբեր դրսևորումներ, որոնցից մեկն էլ, օրինակ, դիպուկահարի կրակոցն է, ապա փորձ է արվում լուծել մարտական և հոգեբանական ինչ–ինչ խնդիրներ։
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 6 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։
Արտակ Մարկոսյանի դիտարկմամբ` բազմազավակ ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը դեռ համակարգված չէ, նախկինում եղել են և այսօր էլ կիրառվում են սոցաջակցության ծրագրեր, որոնք միտված են բազմազավակ ընտանիքներին օգնելուն, բայց կոնկրետ օրենք և հստակ միջոցառումների հայեցակարգ դեռ չկա։
«Բնականաբար գործում են մինչև 18 տարեկան երեխաներին մատուցվող անվճար առողջապահական ծառայությունները, բայց կոնկրետ բազմազավակ ընտանիքների համար կան առաջնահերթ խնդիրներ, ու թեև երեխայի ծնվելիս ընտանիքը ստանում է խնամքի նպաստ, սակայն ավելի կարևոր է երկար ժամանակահատվածի համար ամսական դրամական աջակցության տրամադրումը»,– նշեց նախարարության ԿՍԱԳՀ խորհրդականը։
Մարկոսյանի կարծիքով` պարզապես այլընտրանք չկա, որովհետև միայն բազմազավակությանը միտված ծրագրերով կարող ենք լուծել ժողովրդագրական խնդիրները։ Ըստ նրա`մենք, ցավոք, գտնվում ենք ժողովրդագրական փոսում և կանխատեսումների համաձայն` մեզ սպասում է դեպոպուլյացիա, սակայն իրավունք չունենք ցույց տալու այդ դեպոպուլյացիան, քանի որ մինչ օրս ՀՀ մշտական բնակչությունը չի նվազել ավելի շատ այն պատճառով, որ ունեցել ենք բնակչության բնական աճ։
«Մեր բնական աճը նախորդ տարիներին եղել է դրական, հետևաբար պետք է թույլ չտանք, որ բնական աճը փոխակերպվի բացասականով, որովհետև այդ դեպքում մշտական թվաքանակը կլինի ոչ թե 2 միլիոն 963 հազար, այլ մոտ 2 միլիոն 500 հազար։ Այդ պարագայում մեր վիճակն ավելի վատ կլիներ»,– նշեց նախարարության ԿՍԱԳՀ խորհրդականը։
Մարկոսյանի համոզմամբ` բոլոր ծրագրերը պետք է միտված լինեն նրան, որ ընտանիքների համար ստեղծեն բարեկեցիկ պայմաններ, որպեսզի երեխա ունենալը բեռ չդառնա։ Ըստ այդմ` ընտանիքները պետք է նախապես ունենան հստակ ամրագրված սոցիալական երաշխիքներ։
Ուզում եմ` էլ չկրակեն ու տուն վերադառնանք. Մկրտչյանների բազմազավակ ընտանիքի ոդիսականը
Տեղեկացնենք, որ շրջանառվող օրինագծի համաձայն` Հայաստանում պաշտոնապես բազմազավակ կճանաչվեն 4 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները։
Առաջարկվող օրենքը նախատեսում է դրամական աջակցություն, առողջության ապահովագրություն, բնակարանային պայմանների բարելավման աջակցություն, բնակարանի կամ ապաստանի տրամադրում, կրթության վճարի փոխհատուցում, պատմական և մշակութային կենտրոններ այցելությունների վճարի փոխհատուցում, աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրում:
Ես` որպես «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չեմ ստացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արման Աբովյանը` մեկնաբանելով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի այն հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանին հանդիպման հրավեր է ուղարկել։
Նրա խոսքով` ԲՀԿ-ում դեռևս չեն քննարկել ներքաղաքական իրավիճակն ու արտահերթ ընտրությունների անցկացման հարցը։
«Դեռևս քննարկում չենք ունեցել։ Առաջիկայում անպայման քննարկում կունենանք։ Մոտավոր ժամկետներ չեմ կարող ասել»,- նշեց Աբովյանը։
Հիշեցնենք, որ այսօր` մարտի 4-ին, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին հանդիպելու հրավեր է ուղարկել։
Փաշինյանն ավելի վաղ հայտել էր, որ հանդիպումներ է ունենալու խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ` արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը քննարկելու համար։ Արդեն իսկ կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոն չի այցելել։ Փոխարենը նա այցելել է Երևանի Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցում գտնվող Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին ու ծաղկեփունջ դրել։
Նշենք, որ Փաշինյանը հուշարձանին մոտեցել է ոտքով, իր աշխատակազմի մի քանի աշխատակիցների ու թիկնազորի ուղեկցությամբ։
Վերջինները լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ ու հարցեր ուղղել Փաշինյանին։
Նշենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ևս Եռաբլուր չի այցելել, նրա անունից ծաղիկներ են դրվել Վազգեն Սարգսյանին շիրիմին և նրա հայրենի գյուղի հուշարձանի մոտ։
Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Խորհրդային Հայաստանի Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյանների ընտանիքում: Իր գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո՝ 1976-1979 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: 1979-1983 թվականներին աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:
Վազգեն Սարգսյանը կանգնած է Հայոց բանակի ստեղծման ակունքներում։ Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ:
Նա 1991-1992 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը, Վազգեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետը։
Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:



