Արքմենիկ Նիկողոսյան

«Փոխեք ինչ ուզում եք, բայց...». գրականագետը` ուսումնական աղմկահարույց ծրագրի մասին

163
(Թարմացված է 16:34 25.07.2020)
Գրականագետ, գրաքննադատ, բանասիրական գիտությունների թեկնածու Արքմենիկ Նիկողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է գրականության դասագրքերում նոր սերնդի հեղինակներին ընդգրկելու հարցին և «Գրականություն» առարկային առնչվող նոր չափորոշիչներին:
Նիկողոսյան. «Մասնագետների հետ չափորոշիչները չքննարկելը կազմակերպչական փնթիություն է»

Արքմենիկ Նիկողոսյանի դիտարկմամբ՝ խնդրի դրվածքը մի փոքր սխալ է ներկայացվում, և դրա մեղավորը նաև չափորոշիչների հեղինակներն են, քանզի ստացվում է այնպես, որ կատարվել է լավ բան, առաջադեմ քայլ, ժամանակակից հայ գրողը վերջապես 30 տարվա ընդմիջումից հետո հայտնվել է գրականության մերօրյա դասագրքերում:

«Բայց քանի որ փնթիության, անուշադրության, անհետևողականության պատճառներով դասագրքերից հանվել են շատ կարևոր հարցեր ու հեղինակներ, ապա հանրային մի շատ ստվար զանգվածի, շատ խելացի մարդկանց մոտ առաջացել է այն ընկալումը, որ հանել են դասականներին, որպեսզի նրանց տեղը բերեն Հրաչ Սարիբեկյանին, Արամ Պաչյանին, Արմեն Օհանյանին, Հովհաննես Գրիգորյանին և մյուսներին»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց գրականագետը:

Նիկողոսյանի կարծիքով՝ անհրաժեշտ է պարզապես բացատրել, որ դրանք չեն արվել մեկը մյուսի փոխարեն, իսկ այն, որ ժամանակակից գրողը պետք է ներառվի դասագրքերում, ամենալուսավոր կետն է, որ կա չափորոշիչներում, որոնց տրամաբանության համաձայն՝ դասագրքերն ու գրականությունը չեն ներկայացվելու ժամանակագրական հերթականությամբ:

«Դրված են տեսական խնդիրներ, հմտությունների ձևավորումներ, հետևաբար ըստ դրանց մարսման՝ ընդգրկվել են տեքստեր, որոնք պետք է նպաստեն գիտելիքի յուրացմանը: Մենք ցավալիորեն չափորոշիչներն ընկալում ենք որպես վերջնական որոշում, սակայն դրանցով դեռ պետք է գրվեն դասագրքեր, ընդ որում՝ տրված է տեքստեր ընտրելու ազատություն, իսկ դասագրքերի միջոցով ուսուցիչներին ու աշակերտներին տրված է ընտրության մեծ հնարավորություն: Փոխեք ինչ ուզում եք, բայց մի աղավաղեք բուն մոտեցումները»,- ասաց գրաքննադատը:

Անդրադառնալով այն հարցին, որ չափորոշիչների նախաձեռնողները ոլորտի մասնագետների հետ համատեղ քննարկումներ չեն կազմակերպել, Արքմենիկ Նիկողոսյանն ընդգծում է, որ դա կազմակերպչական փնթիություն է:

Դասաժամերի նվազեցումից հետո հնարավոր կլինի՞ խուսափել ուսուցիչների կրճատումից

Ըստ նրա՝ ԿԳՄՍ նախարարության գործունեությունը հետհեղափոխական շրջանում հավատ չի ներշնչում մարդկանց, որովհետև անընդհատ կառուցումների, զարգացումների փոխարեն տեսել են ձախողումներ, կիսատ մնացած բարեփոխումներ, անռեկտոր մնացած բուհեր, հետևաբար այս աշխատաոճը ծնում է բազում կասկածներ, մինչդեռ աշխատանքի ճիշտ կազմակերպման դեպքում կարող էին ընտրել չափորոշիչների հաստատման այլ ճանապարհ՝ հայտարարելով ոչ թե չափորոշիչներ գրողների մրցույթ, այլ հենց չափորոշիչների մրցույթ, և այդ դեպքում բուհերը կներկայացնեին իրենց տարբերակը:

Հիշեցնենք` վերջին օրերին սոցցանցերում քննարկվում էր կրթության նոր չափորոշիչներով գրականության ծրագրի բովանդակությունը։ Շատերը քննադատում էին այն` նշելով, որ դուրս են մնացել Ոսկեդարի և միջնադարյան հայ գրողները` Երվանդ Օտյան, Գրիգոր Նարեկացի, Մովսես Խորենացու, Նահապես Քուչակ և այլն։

Երեկ ԿԳՄՍՆ–ն հայտարարություն տարածեց` վստահեցնելով, որ Ոսկեդարի և միջնադարյան հայ գրականությունը ներառված է ուսումնական ծրագրում։

163
թեգերը:
Արքմենիկ Նիկողոսյան, դպրոց, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպես կարող է լուծվել այս տարի բուհ չընդունված դիմորդների հարցը. պարզաբանում է Մխիթարյանը
Պետությանն ի՞նչ է պետք` գիտելիք ունեցողնե՞ր, թե... ՄԻՊ–ն ընդունեց բուհից դուրս մնացածներին
 «Մենք շատ ենք ուզում դպրոց վերադառնալ»․ ինչ են զգում դպրոցականները կարանտինի ժամանակ
Կորոնավիրուսային ճգնաժամը դպրոցների ու մշակութային օջախների նորոգմանը չի խանգարի
Հրաչյա Խաչատրյան. արխիվային լուսանկար

Հայաստանի տեխնոլոգիաները ոչ միայն ծրագրերով, այլ նաև «երկաթով» պիտի առաջ գնան. Խաչատրյան

62
Տպասալերի ժամանակակից արտադրությունը թույլ կտա Հայաստանում ստեղծել ժամանակակից սարքեր, այդ թվում` պաշտպանության համար։ Ընդ որում, փաստ չէ, որ այն ավելի թանկ կլինի, քան Չինաստանում։
Խաչատրյան. «Հայաստանի տեխնոլոգիաները ոչ միայն ծրագրերով, այլ նաև «երկաթով» պիտի առաջ գնան»

Հայաստանում անհրաժեշտ է և հնարավոր է վերսկսել տեղական տպասալիկների («պլատաների») արտադրությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Symotec ընկերության տնօրեն Հրաչյա Խաչատրյանը։

Այժմ նրա ընկերությունն արտադրում է ռոբոտների դետալների ուսումնական հավաքածուներ` դպրոցների համար։ Սակայն Հրաչյան ունի հեռահար նպատակ. նա ուզում է իր համեստ ավանդը ներդնել Հայաստանում երբեմնի զարգացած էլեկտրոնիկայի արդյունաբերությունը վերականգնելու համար։ Այդ պատճառով նա անընդհատ բանակցություններ է վարում տեղական գործարանների հետ` պատվիրելով նրանց մետաղական կոնստրուկցիաների և ատամնանիվների, պլաստիկի կորպուսների և, վերջապես, էլեկտրոնային սխեմաների համար տպասալերի պատվերներ։

Ընդ որում, նա ընդգծում է, որ այն մտայնությունը, թե Չինաստանում արտադրությունն ավելի էժան է, իրականում այդքան էլ ճիշտ չէ։

«Գներն այնտեղ բարձրացել են, թեև որակն էլ է բարձրացել։ Բայց Հայաստանում էլ կարելի է ստանալ նման որակ և գին։ Բացի այդ, եթե արտադրանքի պատվեր ենք տալիս դուրս, մի քանի անգամ հետ ենք ուղարկում ճշտումների։ Եթե նույն արտադրությունը կազմակերպենք տեղում, արտադրական ցիկլը կարելի է մոտ երեք անգամ արագացնել», – ընդգծում է Խաչատրյանը։

Հայաստանում կան սովետական ժամանակից մնացած երեք ձեռնարկություններ, բայց դրանց որակը կայուն չէ, իսկ խոշոր պատվերները դժվարանում են կատարել ժամանակին։

Սփյուռքի հայրենակիցների կողմից կան ծրագրեր` տպասալերի ժամանակի արտադրություն ստեղծելու համար։ Սակայն իշխանությունները մերժում են այն` ասելով, որ այդպիսի արտադրություններ տոքսիկ են։

«Ամեն դեպքում ես` որպես ոլորտում աշխատող մարդ, համարում եմ, որ սա մեր տեխնոլոգիական ոլորտը էապես առաջ կտանի։ Մենք ոչ միայն soft-ով` համակարգչային ծրագրերով, այլ նաև hard-ով` էլեկտրոնային սարքերով կկարողանանք առաջ գնալ», – ընդգծում է Խաչատրյանը։

Արտադրության վերազինումը թույլ կտա արտադրել բարդ, բազմաշերտ տպասալեր։

Հայաստանի ատոմակայանում թափոնները կկրճատեն նոր տեխնոլոգիայով

62
թեգերը:
ռոբոտ, Չինաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Ոչ թե թքած ունեն, այլ ավելի վատ․ Երևանի կեղտաջրերն անարգել թափվում են Հրազդան գետը
Ինչո՞ւ է հայկական դրամի փոխարժեքը նվազել, ու ի՞նչ սպասել ամռանը. պարզաբանում է փորձագետը
Թուրքական լոլիկի փոխարեն՝ իրանական․ գյուղացիներն օգնություն են խնդրում իշխանությունից
Դավիթ Հարությունով

Պարիտետային հանձնաժողովը կա՛մ կուղղորդեն, կա՛մ կօգտագործեն հաշվեհարդարի համար. փորձագետ

57
(Թարմացված է 12:14 18.04.2021)
Ռազմական հարցերով փորձագետ Դավիթ Հարությունովը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արցախյան 44-օրյա պատերազմի պատճառներն ու պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող փաստահավաք հանձնաժողով ստեղծելու առաջարկին։   
Հարությունով. «Փաստահավաք հանձնախմբի ստեղծման առթիվ միշտ առաջացել են քաղաքական նկատառումներ»

Դավիթ Հարությունովի դիտարկմամբ` ընդհանրապես ռազմական գործողությունների արդյունքների վերլուծությունը նման հանձնաժողովի ձևաչափով շատ դժվար խնդիր է, և այդ առումով շատ սահմանափակ է նաև միջազգային փորձը, երբ ուսումնասիրություններ են կատարվել բուն պաշտպանական գերատեսչության շրջանակներից դուրս։

Ըստ փորձագետի`պարզ է, որ ցանկացած ռազմական գործողությունից հետո զինված ուժերը սկզբում որոշակի վերլուծություն անում են, բայց եթե խոսքն առնչվում է ավելի գլոբալ հետևանքներին և հանրային պահանջից բխող ինչ–որ ձևաչափ ստեղծելուն, ապա դա միշտ եղել է բարդ գործընթաց։ 

«Փաստորեն, խոսքը հաճախ իրար հակասող մի շարք գործոնների համադրման մասին է, այսինքն` այդ կառույցը նախ պետք է լինի անկախ, և երկրորդ` պետք է իր կազմում ունենա այնպիսի մարդիկ, որոնք որոշակի փորձ ունեն ու կարող են վերլուծել իրենց տրամադրվող տվյալները, և երրորդ` պետք է լինի բարձր պրոֆեսիոնալիզմ, որպեսզի կատարվեն համարժեք եզրակացություններ։ Այդ ամենը պետք է ունենա նաև հասարակական լայն աջակցություն»,– նշեց փորձագետը։

Այդուհանդերձ, Հարությունովն ընդգծեց, որ հայաստանյան պայմաններում չափազանց դժվար է նման հանձնաժողով ստեղծելը, առավել ևս գործնականորեն անհնար կլինի աշխատանքների արդյունավետության ապահովումը, որովհետև հանձնաժողովը կազմավորվելու է ներքաղաքական լարված պայմաններում։ Ըստ նրա` հստակ տեղեկատվություն չկար նաև ապրիլյան քառօրյայի հանգամանքները քննող հանձնաժողովի գործունեության վերաբերյալ, համենայնդեպս, ինչ–որ արդյունք դեռ չի ներկայացվել։    

«Իհարկե հասկանալի է, որ կա գաղտնիության չափաբաժին, բայցևայնպես, կարելի է ինչ–որ եզրակացությունների տեսքով ձևակերպումներ տալ ու դրանք հանրայնացնել։ Բուն հանձնախմբի ձևավորման գաղափարի հիմքում նաև այն դրույթն է, ըստ որի` անհրաժեշտ է պատասխանել հենց հասարակական հնչեղություն ունեցող հարցերին։ Մյուս կողմից` պետք է ընդունել, որ միշտ առաջացել են հանձնախմբի հետ կապված քաղաքական նկատառումներ»,– նշեց փորձագետը։

Հարությունովի պնդմամբ` ամենաբարդ խնդիրը կարող է ի հայտ գալ երկու կողմից, այսինքն` եթե գործող իշխանության օրոք է ստեղծվում փաստահավաք հանձնաժողովը, ապա պարզ է, որ կառաջանան գործընթացն ուղղորդելու կամ ցենզուրայի ենթարկելու կասկածներ, իսկ եթե ընդդիմությունը ստեղծի նման կառույց և գա իշխանության, ապա այստեղ էլ կա լուրջ մտավախություն, որ հանձնաժողովը կօգտագործվի հաշվեհարդար իրականացնելու նպատակով, հետևաբար, իրավիճակն այդ առումով, ըստ փորձագետի, փակուղային է։    

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն արդեն իսկ նախագիծ է մշակել, որով առաջարկում է ստեղծել պարիտետային փաստահավաք հանձնաժողով։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով` հանձնաժողովը փաստեր է հավաքելու պատերազմի նախապատրաստական փուլի առնչությամբ։ Մասնավորապես, ի՞նչ ենք ունեցել պատերազմից առաջ, ի՞նչ իրավիճակում է եղել ՀՀ ԶՈւ–ն և պատրաստ եղե՞լ ենք պատերազմին։ Բացի այդ, դիվանագիտական մակարդակում ի՞նչ պրոցեսներ են ընթացել, որոնք նպաստել են պատերազմի վերսկսմանը։ 

Հանձնաժողովը կուսումնասիրի նաև պատերազմի շրջանը և եզրակացություն կներկայացնի` այդ կերպ պատասխանելով այսօր հնչեցվող մի շարք հարցերի։

Պատերազմը մութ կողմ չի՞ ունենա. ԼՀԿ–ն պարիտետային հանձնաժողով ստեղծելու նախագիծ է մշակել

57
թեգերը:
հանձնաժողով, Արցախյան պատերազմ, Դավիթ Հարությունով (ռազմական փորձագետ)
Ըստ թեմայի
Հարությունով. «Արագացված ընթացակարգով զինծառայության նախագիծը լուրջ խնդիրներ կհարուցի»
«Իսկանդերը» կարո՞ղ էր չպայթել կամ 10%-ով պայթել. Դավիթ Հարությունովը պարզաբանում է
Հարությունով. «Տեղազննման սարքերի շնորհիվ դիվերսիոն գործողությունները քչացել են»
Քիմ և Քորթնի Քարդաշյան. արխիվային լուսանկար

«Իմ հայ թագուհի Քորթնի Քարդաշյան». Քիմը շնորհավորել է քրոջ ծննդյան տոնը. լուսանկարներ

0
Քիմ Քարդաշյանը գրել է, որ Քորթնին միշտ գիտի, թե ինչ է ուզում այս կյանքում։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը յուրահատուկ կերպով է շնորհավորել ավագ քրոջը` Քորթնի Քարդաշյանին ծննդյան օրվա առթիվ։ Նա Քորթնիի հետ տարբեր ժամանակներում արված լուսանկարներ է հրապարակել, որոնց մեջ կա նաև Հայաստան կատարած այցը։

«Ծնունդդ շնորհավոր, իմ հայ թագուհի Քորթնի Քարդաշյան։ Մոլորակի այն մարդն ես, ում ես շատ երկար ժամանակ է ինչ ճանաչում եմ։ Քո նմանը չկա։ Դու միշտ գիտես ինչ ես ուզում այս կյանքում, և երբեք չես համապատասխանում ուրիշների իդեալներին, ես այնքան եմ հիանումքեզնով: Դու միշտ ճշտի կողմից ես և դարձել ես լավագույն հոգեթերապևտը, որի մասին կարող է երազել ցանկացած աղջիկ։ Ես սիրելու եմ քեզ մինչև վերջին շունչս։ Քեզ լավագույն տարեդարձն եմ մաղթում, դու արժանի ես այս ամենին»,– գրել է Քիմը։

Նշենք, որ այսօր Քորթնին նշում է իր ծննդյան 42–րդ տարեդարձը։ Նա Instagram-ում հրապարակել է նախօրեին իր նոր ընկերոջ՝ ամերիկացի երաժիշտ Թրևիս Բարքերի մատուցած օրիգինալ անակնկալը և երկրպագուներին ցույց տվել տան անկյունում կակաչների ահռելի փունջն ու առաստաղից թելով կախված բազմաթիվ գարդենիաները։

Նշենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ Քորթնին նոր ընտրյալ ունի։ Օրեր առաջ նա հանգստյան օրերն անցկացրել էր Թրևիս Բարքերի հետ։
Ընտանեկան հանգստից լուսանկարներ են հրապարակել ինչպես Քորթնի Քարդաշյանը, այնպես էլ հայտնի երաժիշտը։

Նշենք, որ Քորթնին նախկինում հանդիպում էր Սքոթ Դիսիքի հետ, որից ունի 3 երեխա, իսկ Բարքերն իր նախորդ ամուսնությունից մեկ դուստր և մեկ որդի ունի։ Զույգն իր ժամանակի զգալի մասն անց է կացնում երեխաների հետ։

«Ամենաթույն մորաքույրը»․ Քիմ Քարդաշյանն ու զարմիկը խախտել են Քորթնիի սահմանած «կանոնները»

0
թեգերը:
Ծննդյան օր, Քորթնի Քարդաշյան, Քիմ Քարդաշյան
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը միլիարդատեր է դարձել և ընդգրկվել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում
Արմենչիկ և ոչ միայն. Քորթնի Քարդաշյանը գաղտնազերծել է իր հայկական «փլեյլիստը»
Ինչո՞ւ վճարել պրոֆեսիոնալ լուսանկարիչներին․ Քորթնի Քարդաշյանը որդուն գործի է դրել
Քիմ և Քորթնի Քարդաշյանները գովազդում են ռուս գործարարի ստարտափը