Լեոնիդ Ներսիսյան

Կա՞ արդյոք լայնամասշտաբ պատերազմի հավանականություն. ռազմական փորձագետի մեկնաբանությունը

270
(Թարմացված է 19:57 22.07.2020)
Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին պարբերաբար կրկնվող միջադեպերին ու ռազմական բախումներին, ինչպես նաև դրանց զարգացման հեռանկարին:
Ներսիսյան. «Լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը խիստ ցածր է, բայց զրոյական չէ»

Լեոնիդ Ներսիսյանի դիտարկմամբ՝ դա կապված է նրա հետ, որ Ադրբեջանը ցանկանում է ցույց տալ, որ ինքը չի պարտվել մարտի դաշտում, բայց դա ամեն անգամ չի ստացվում անել, և ադրբեջանական զինուժը կրկնելով հարձակումները՝ փորձում  է ամեն գնով հասնել փոխհատուցման Տավուշի սահմանային հատվածում:

«Ես արդեն օրեր առաջ ասել եմ, որ սահմանի հենց այդ մասում ադրբեջանցիներին այլևս չի հաջողվի ինչ-որ բանի հասնել, որովհետև որևէ հնարավորություն չկա հետ բերել որևէ դիրք կամ լրջորեն ճնշել հայկական զինուժին: Դրանում այլևս ոչ մի անակնկալ չկա, քանի որ հայկական զորամիավորումների ռեզերվներն այնտեղ են, ուստի կարելի է ինչ-որ բանի հասնել կամ ինչ-որ բան հետ բերել միայն շատ մեծ մասշտաբի օպերացիա իրականացնելու միջոցով, սակայն դա կապված է բոլորովին այլ ռիսկերի հետ, հետևաբար, մեկ բարձունքը հաստատ այդ ռիսկերը չարժե»,- նշում է փորձագետը:

Լեոնիդ Ներսիսյանի կարծիքով՝ այս փուլում ադրբեջանցի զինվորներին Բաքվից արդեն պարտադրում են նույն ուղղությամբ հարձակվել։

«Սիրուն է, չէ՞». Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է խոցված ԱԹՍ–ի լուսանկարները

Սկզբում սխեման այլ էր, լոկալ մարկարդակում մեկ սպան տապալվեց, հետո ավելի բարձրաստիճան սպան ցանկացավ հետ բերել կորցրածը և նույնպես ձախողվեց, այնուհետև 3-րդ կորպուսի հրամանատարներից մեկը ցանկացավ ուղղել նախորդների սխալները, բայց նույնպես հաջողության չհասավ, և այսպես շղթան հասավ մինչև Բաքու՝ գլխավոր շտաբ:

Անդրադառնալով հակամարտության մեջ ադրբեջանական կողմում վարձկանների ներգրավման հարցին՝ Լեոնիդ Ներսիսյանը նշում է, որ բավականին դժվար է ստուգել այդ տեղեկությունը, բայցևայնպես, տեսանելի է, թե ինչպես է Թուրքիան աջակցում Ադրբեջանին՝ փորձելով ներգրավվել հակամարտության մեջ, քանի որ կանոնավոր զորամիավորումների հետ աշխատանքի փորձ ունի: Ըստ նրա՝ դա կարող է լինել ոչ թե մեկ բարձունք ետ բերելու համար, այլ ավելի լայնամասշտաբ գործողություններ ձեռնարկելու պարագայում: 

«Պետք է հասկանալ, որ բոլոր սցենարները հնարավոր են, սակայն լայնամասշտաբ պատերազմի սցենարի հավանականությունը խիստ ցածր է, թեև զրոյական չէ: Պարզապես այդ սցենարը զսպում են տարբեր գործոններ, այդ թվում ՝ Ռուսաստանի հանգամանքը: Բացի դրանից, պատերազմի դեպքում երկու կողմերն էլ կրելու են ծանր կորուստներ թե՛ մարդկային, թե՛ նյութական առումներով, իսկ տնտեսական խնդիրների լուծման համար կպահանջվեն տասնյակ տարիներ»,- նշում է փորձագետը:

Լեոնիդ Ներսիսյանի կարծիքով՝ ամենաբարդ սցենարի դեպքում կարող է Ապրիլյան քառօրյայի նման մի բան լինել, այսինքն՝ կարող է գրանցվել ավելի բարձր էսկալացիայի մակարդակ, քան եղավ վերջին օրերին:   

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 22-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Հայկական ԶՈւ ստորաբաժանումները 13 ԱԹՍ են խոցել

270
թեգերը:
Սահման, Պատերազմ, Հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, Ադրբեջան
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը (209)
Ըստ թեմայի
Ներսիսյան. «Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինությունների մրցավազքը կանգ չի առնի»
Ներսիսյան. «Կարևոր է, թե որքան շուտ ՀՀ-ն կկարողանա նոր ստացած 4 կործանիչները շահագործել»
Ադրբեջանի զորավարժությունների թիրախում տեսականորեն կարող է հայտնվել խաղաղ բնակչությունը
Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը

Իրավիճակը ցույց է տալիս, որ ՀՀ նախագահը համաձայն չէ վարչապետի որոշման հետ. Թևան Պողոսյան

90
(Թարմացված է 13:50 03.03.2021)
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշմանը, որն առնչվում է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության խնդրին։
Պողոսյան. «Եթե լինեն բանակցություններ, գուցե հնարավոր լինի գտնել բոլորի համար ընդունելի լուծում»

Իրավիճակը ցույց է տալիս, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը համաձայն չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման հետ և այդ պատճառով էլ չի ստորագրում ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագրի նախագիծը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում իր այս տեսակետը հայտնեց Թևան Պողոսյանը։

Նրա խոսքով` ՀՀ նախագահը Սահմանադրական դատարան է դիմել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի վերաբերյալ, քանզի համարում է, որ այնտեղ կան ինստիտուցիոնալ մոտեցման հետ կապված խնդիրներ, որ զինվորականներին նշանակելու և հեռացնելու համար շատ դեպքերում կան հայեցողական դիրքորոշումներ, որոնք անընդունելի են և սխալ մոտեցման արդյունք են։

«Եթե իշխանության և ընդդիմության միջև լինեն համապատասխան բանակցություններ, միգուցե հնարավոր է ամեն ինչ շատ հանգիստ անել ու գտնել բոլորի համար ընդունելի լուծում կամ հակառակը` գործընթացը կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, որի առթիվ լավ կանխատեսումներ չունեմ»,– նշեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը։

Պողոսյանի կարծիքով` լարվածության հետագա սրացման դեպքում կարող են լինել ռեպրեսիաներ ու վենդետաների երևույթներ` չնայած, որ իշխանությունները դեռ 2018 թվականին են հայտարարել, որ վենդետաներ չեն լինելու, բայց հետո ականատես ենք եղել բազմաթիվ դեպքերի, երբ մարդկանց առանց իրավական հիմքերի հեռացնում էին աշխատանքից, կամ տեղի էին ունենում ինչ–որ գործընթացներ։

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։

Ավելի վաղ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը գրել էր, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործելու Նիկոլ Փաշինյանի` Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։ Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը կդիմի ՍԴ, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։

Ղազինյանի խոսքով` նման սխեմա կիրառվել է նաև 2018թ-ին Մովսես Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ ՀՀ ԱԺ նշված օրենքում կատարվել է լրացում, համաձայն որի` բարձրագույն հրամանատարական կազմի` զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել` անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքեր, թե ոչ։

Նրա խոսքով` սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի որոշումը կմտնի օրինական ուժի մեջ, և Օնիկ Գասպարյանը իրավաբանորեն կդադարի լինել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ։

Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ 

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը  առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։

90
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Արմեն Սարգսյան, Թևան Պողոսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Առաջիկա ժամերին ՀՀ նախագահն իր որոշման մասին կհայտնի․ Վանեցյան
Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը. Գլխավոր շտաբ
Սահմանադրությունը չի նախատեսում ԳՇ պետին ազատելու ընթացակարգ. Մելոյան
Օնիկ Գասպարյան

Սահմանադրությունը չի նախատեսում ԳՇ պետին ազատելու ընթացակարգ. Մելոյան

61
(Թարմացված է 13:28 03.03.2021)
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ տեսակետը, թե «Զինվորական ծառայության և զինվորական կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածը չարաշահման տեղիք է տալիս։
«Սահմանադրությունը չի նախատեսում ԳՇ պետին ազատելու ընթացակարգ». Մելոյան

ՀՀ սահմանադրությամբ ամրագրված է ԶՈւ ԳՇ պետին և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմին նշանակելու դեպքերն ու կարգը և չի նախատեսում նրանց ազատելու ընթացակարգ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

«139-րդ հոդվածում բացառապես խոսվում է միայն ԳՇ պետի նշանակելու մասին, այսինքն` վերջինիս ազատելու հնարավորություն սահմանադրությունը ո՛չ նախագահին, ո՛չ վարչապետին չի տալիս»,- ասաց նա։

Նրա խոսքով` նույն հոդվածում նշվում է, որ ԶՈւ ամենաբարձր պաշտոնատար անձը ԳՇ պետն է, և որ սահմանադիրը նրան տվել է հատուկ կարգավիճակ` առանձնացնելով ԶՈւ և բարձրագույն հրամանատարական կազմից` հաշվի առնելով ԶՈւ նշանակությունը ՀՀ անվտանգության և անձեռնմխելիության տեսանկյունից։ Սա ևս, ըստ սահմանադրագետի, բխում է սահմանադրության ընդհանուր դրույթներից։ Այս դեպքում հարց է ծագում` ինչպե՞ս և ո՞ր դեպքում ԳՇ պետը կարող է ազատվել կամ հեռացվել զբաղեցրած պաշտոնից։

Օնիկ Գասպարյանը գեներալի, զինվորականի բացառիկ օրինակ է. Վանաձորի քաղաքապետ

«ԳՇ պետն ազատվում է իր պաշտոնից ընդհանուր հիմունքներով, այսինքն` իր դիմումի համաձայն, քաղաքացիության կորստի, մահվան, օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայության և նմանատիպ դեպքերում»,- պարզաբանեց Մելոյանը։

Սահմանադրագետի դիտարկմամբ` այն, որ մի շարք անձինք նշում են, թե «Զինվորական ծառայության և զինվորական կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածը բարձրագույն հրամանատարական, զինվորական պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնից ազատելու հայեցողական հնարավորություն է ընձեռում, չարաշահման տեղիք է տալիս։

«Այս օրենքը ևս իր հերթին չի կարող տարածվել ԳՇ պետի վրա, որովհետև, նախ` Սահմանադրությունը նման հնարավորություն չի նախատեսում, բացի այդ, սահմանադրությունը մեր օրենսդրական դաշտի բարձրագույն օրենքն է և վերադաս է այլ օրենքների նկատմամբ»,- նշեց Մելոյանը։

Հիշեցնենք` ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը եչել տեղեկություն էր տարածել, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը։

Միաժամանակ նշվում էր, որ Սարգսյանը կդիմի Սահմանադրական դատարան, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։

Ինչո՞ւ Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը չեն մասնակցել Անվտանգության խորհրդի նիստին

61
«Զվարթնոց» օդանավակայան. արխիվային լուսանկար

Հույս ունենք, որ «Ճամփորդիր առանց COVID-19-ի» հավելվածի աշխատանքը շուտով կհարթվի. Սինանյան

0
Այժմ եթե ինչ-որ մեկը Հայաստանից մուտք է գործում Ռուսաստանի տարածք, ապա պետք է միացնի այդ հավելվածը, կորոնավիրուսի թեստավորում անցնի ու թեստի արդյունքները մուտքագրի հավելվածում: Հավելվածի խնդիրների պատճառով Հայաստանի որոշ քաղաքացիներ արտաքսվել են։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. ՌԴ ժամանող Հայաստանի քաղաքացիները խնդիրներ են ունեցել «Ճամփորդիր առանց COVID-19-ի» հավելվածը ներբեռնելու ժամանակ, այժմ հարցը լուծվում է ու տեխնիկական ասպեկտները շուտով կհարթվեն։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում տեղեկությունը հայտնել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Ճամփորդիր առանց COVID-19-ի» բջջային հավելվածը, որը ստեղծվել է համավարակի պայմաններում ԵԱՏՄ ներսում ինտեգրացիոն միավորման երկրների քաղաքացիների ազատ ու անվտանգ տեղաշարժի համար, գործարկվել է փետրվարին: Մարտի 1-ին ՌԴ կառավարությունը երկարաձգել է դրանով Ռուսաստան մուտք գործելու ժամկետը մինչև ապրիլի 1-ը։   

«Բայց տեխնիկական խնդիրներ կան։ Օրինակ` ես խնդիր ունեի՝ այն չի «նստել» հեռախոսիս վրա, ստիպված էի հենց այդ հավելվածի համար ուրիշ հեռախոս ճարել։ Հիմնականում խնդիրները Android օգտագործողների մոտ են: Մեր շատ հայրենակիցներ, որոնք համավարակի պատճառով չէին կարող մեկ տարվա ընթացքում մուտք գործել Ռուսաստան, հիմա ուզում են գալ, բայց նրանց մոտ նման խնդիրներ են առաջանում։ Բայց ինձ ասացին, որ դրանք ժամանակավոր տեխնիկական խնդիրներ են, ու ես վստահ եմ, որ դրանք շուտով կշտկվեն», - ասել է Սինանյանը։

«Զվարթնոցում» իրարանցում է. ովքեր և ինչ նպատակով են մեկնում Ռուսաստան. տեսանյութ

Նա ավելացրել է, որ հավելվածի գործարկումից հետո առաջին մի քանի օրերին շատերին կանգնեցրել են դեռ Երևանից մեկնելիս։

«Բայց հիմա իրավիճակը հարթվում է․․․Դրանք տեխնիկական խնդիրներ են», - ավելացել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը։

Հիշեցնենք, որ հավելվածը գործարկվել է փետրվարի 1-ից։ Հայաստանի քաղաքացիներն իրավունք են ստացել Ռուսաստան մեկնել կորոնավիրուսային վարակի բացասական թեստի առկայության դեպքում: Սակայն ոմանք սկզբում բախվել են հավելվածի աշխատանքի խափանման հետ կապված մի շարք խնդիրների։ Արդյունքում նրանց արտաքսել են։

Թեստի պատասխանը համակարգը չի ճանաչել. «Զվարթնոցից» ՌԴ մեկնողները փաստի առաջ են կանգնել

0
թեգերը:
Զարեհ Սինանյան, օդանավակայան, հավելված, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
«Զվարթնոցում» և մյուս անցակետերում կորոնավիրուսի հետ կապված նոր գործառույթ է իրականացվում
ՀՀ քաղաքացիները կշարունակեն ՌԴ մեկնել «Ճամփորդիր առանց COVID-19–ի» հավելվածով
Ինչպես է «Զվարթնոցն» ուղևորներին պաշտպանելու կորոնավիրուսից