Վաղարշակ Հարությունյան

Ինչ կլինի, եթե Ադրբեջանը հարվածի ատոմակայանին. մեկնաբանում է պաշտպանության նախկին նախարարը

397
(Թարմացված է 17:43 21.07.2020)
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է պաշտոնական Բաքվի սպառնալիքին, ըստ որի՝ ադրբեջանական կողմը չի բացառում հայկական ատոմակայանի հրթիռակոծումը:
Հարությունյան. «Հարվածելով ատոմակայանին՝ Ադրբեջանը հարվածի տակ կդնի նաև ՀՀ-ում ռուսական բազան»

Վաղարշակ Հարությունյանի դիտարկմամբ՝ այդ սպառնալիքը վկայում է այն մասին, որ ադրբեջանական կողմն ադեկվատ չի գնահատում ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա հետևանքները:

«Մեր ատոմակայանը ռազմական տեսանկյունից պաշտպանված է: Ժամանակին միջոցառումներ են իրականացվել, որպեսզի ատոմակայանը նույնիսկ վթարի ժամանակ լինի անվտանգ: Բացի դրանից, ՄԱԳԱՏԵ-ի պահանջներին համապատասխան՝ ատոմակայանում կա անվտանգությունն ապահովող համակարգ»,- նշում է պաշտպանության նախկին նախարարը:

Վաղարշակ Հարությունյանի հավաստմամբ՝ Մեծամորի ատոմակայանը զուտ մեխանիկորեն պաշտպանված է նաև հնարավոր հրթիռակոծումներից, քանի որ Հայաստանն ունի հակօդային և հակահրթիռային պաշտպանություն, որն իրականացվում է հայ-ռուսական համատեղ հրամանատարական կետից:

«Եթե խոսում ենք ՀԱՊԿ-ի մասին, ապա պետք է ընդգծել երկու կետ: Նախ՝ հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում նշված է, որ մեր տարածքում տեղակայված ռուսական ռազմաբազան պաշտպանում է մեր երկիրն արտաքին ագրեսիայից և երկրորդ՝ պայմանագրով ձևավորված է նաև համատեղ հակաօդային պաշտպանություն, որն իրականացվում է մարտական ծառայության միջոցով»,- նշում է պաշտպանության նախկին նախարարը:

Վաղարշակ Հարությունյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում տեղակայված են C-300, C-300V, ինչպես նաև TOR, S-125, S-75 և այլ համակարգեր, որոնք արդյունավետորեն իրականացնում են հակաօդային պաշտպանություն, սակայն դա, ըստ նրա, հարցի մի մասն է միայն, մյուսը՝ ռազմաքաղաքական գործոնն է:

Ադրբեջանի սպառնալիքի կշիռը. պաշտպանվա՞ծ է Մեծամորի ատոմակայանը հարվածներից

«Եթե Ադրբեջանը փորձի իրականացնել իր սպառնալիքը, ապա ուժի մեջ կմտնի հայ-ռուսական պայմանագիրն ու ռուսական ռազմաբազայի մասին պայմանագիրը, որովհետև դա կդիտարկվի որպես ագրեսիա Հայաստանի ու նաև Ռուսաստանի դեմ, քանի որ հարվածելով ատոմակայանին՝ Ադրբեջանն, ըստ էության, վնաս կհասցնի մեր երկրում տեղակայված ռուսական ռազմական կոնտինգենտին, իսկ ռադիոակտիվ նյութերն ուղղակիորեն կգնան նաև Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի ուղղությամբ: Այս ամենից հետո ուժի մեջ կմտնեն նաև ՀԱՊԿ պայմանագրի դրույթները»,- նշում է պաշտպանության նախկին նախարարը:

Ալիևի խորհրդականը վստահեցրել է, որ Մեծամորի ԱԷԿ-ին հարվածելու հարց օրակարգում չի եղել

Հարությունյանի կարծիքով՝ չհաշվարկված հայտարարությունը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը գտնվում է ցայտնոտում: 

Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչ Վագիֆ Դարգյահլին հայտարարել էր, որ ադրբեջանական բանակի սպառազինության կազմում գտնվող հրթիռային համակարգերը թույլ են տալիս բարձր ճշգրտությամբ խոցել Մեծամորի ատոմակայանը: Նա հավելել էր, որ դա կարող է Հայաստանի համար մեծ աղետ լինել։

397
թեգերը:
Վաղարշակ Հարությունյան, Հայաստանի Ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ), ատոմակայան, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Տավուշի սահմանամերձ համայնքների դպրոցներում ապաստարաններ կգործեն. նախարար
Սահմանային լարվածության պատճառահետևանքային կապը դեռ վերացված չէ 
Ինչպես է անցել գիշեր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի մասում. ՊՆ–ն տվյալներ է հրապարակել
Բագրատ Էստուկյան

Թուրքական մամուլը հեղեղված է միակողմանի տեղեկատվությամբ. ինչ վիճակում է հայ համայնքը

145
(Թարմացված է 17:15 30.09.2020)
Արցախյան պատերազմի ֆոնին, որում անուղղակիորեն ներգրավված է նաև Թուրքիան, կա՞ն արդյոք ճնշումներ Թուրքիայի հայ համայնքի վրա. Sputnik Արմենիայի եթերում հարցին անդրադարձել է «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը:
Էստուկյան. «Արցախյան պատերազմի մասին թուրքական մամուլում գրգիռիչ և միակողմանի տեղեկատվության տարափ է»

«Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանի փոխանցմամբ` թեև տեղի հայկական համայնքի վրա ճնշումների մասին խոսելն անիմաստ է, քանի որ այստեղ ուղղակիորեն ճնշումներ չկան, սակայն ընդհանուր առմամբ պատերազմի հոգեբանությունն ինքնին արդեն մեծ մտահոգություն է հայության համար, որովհետև պատերազմի պայմաններում կամ հակամարտությանների սրման դեպքում հայերը միշտ այս երկրում դառնում են աչքի փուշ, և այս դեպքն էլ ոչնչով չի տարբերվում։ 

«Այդուհանդերձ ուղղակի սպառնալիքին դեմ հանդիման չենք, թեև մտավախություն անշուշտ կա, քանզի երկու օր առաջ ցույց կազմակերպվեց ի աջակցություն Ադրբեջանի և կազմվեց ավտոշարասյուն, որը բարձր ազդականչերով երկու երկրների դրոշներով անցավ հայկական պատրիարքարանի փողոցով։ Սա որոշ չափով սպառնալիքի բնույթ էր կրում և անհանգստություն պատճառեց տեղաբնակ հայերին, իսկ մեր հիմնական մտահոգությունները կապված են ռազմաճակատում տիրող իրադրության, հայ զինվորների վիճակի հետ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա:

Էստուկյանի տեղեկացմամբ` թուրքական մամուլն արցախյան պատերազմի վերաբերյալ հաղորդում է գրգռիչ ու միակողմանի տեղեկություն, այստեղ նման հաղորդագրությունների տարափ է, հատկապես թերթերը մեծ ոգևորությամբ են գրում հայկական դիրքերի ու բազաների ոչնչացման մասին։

Մենք դա թույլ չենք տա. Մակրոնն անդրադարձել է Ղարաբաղի մասին Թուրքիայի ռազմատենչ կոչերին

Ըստ Էստուկյանի` տեղաբնակ հայերը ստիպված են հետևել ադրբեջանական քարոզչամեքենայի ազդեցությամբ ուղղորդված լրատվությանը։ 

Նրա խոսքով` Թուրքիայում կան շատ քիչ թվով լրատվամիջոցներ, որոնք փորձում են օբյեկտիվ տեղեկություն հաղորդել նույնիսկ մերթընդմերթ տեղ են տալիս հայկական պաշտոնական լրահոսին, սակայն դրանց թվաքանակը շատ քիչ է։ Այդպիսի թերթերից է նաև «Ակոսը», որի ձայնն ընդհանուր աղմուկի մեջ քիչ լսելի է։ 

Հենրիխ Մխիթարյանի մտքերն Արցախում են. «Ռոման» աջակցում է հայ ֆուտբոլիստին

Նշենք, մոր երկու օր առաջ Ստամբուլի այն փողոցում, որտեղ տեղակայված է հայկական պատրիարքարանը, ադրբեջանցիներն ու թուրքերն՝ ի տես հայերի, երկու երկրների դրոշներով պարուրված ավտոերթ են կազմակերպել։

145
թեգերը:
Հայ համայնք, Բագրատ Էստուկյան, Թուրքիա
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
«Մենք Թուրքիան չենք»․ Զախարովան խոսել է ղարաբաղյան խնդրում Ռուսաստանի դերի մասին
Ռուսաստանը Թուրքիային զսպելու համարժեք գործիքակազմ ունի. թուրքագետ
Սիրիայում ապացույցներ ունեն, որ Թուրքիան գրոհայիններ է ուղարկել Ադրբեջան
Ինչու է Թուրքիան այս անգամ այդքան ակտիվորեն սատարում Ադրբեջանին
Ռոբերի Նազարյան

Ադրբեջանի նախնական պլանը ձախողվել է. Բաքուն մարտի է նետում ռեզերվային տեխնիկան

815
«Ռազմինֆո» կայքի վերլուծաբան Ռոբերտ Նազարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի կողմից կիրառվող մարտավարությանը, մասնավորապես ավիացիայի օգտագործմանն ու նախապատրաստական աշխատանքներին։
Նազարյան. «Ադրբեջանի կողմից ռեզերվի օգտագործումը վյակում է, որ նա չի հասել նախնական նպատակին»

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը կրել է նաև օդուժի կորուստներ, զրկվել է 50 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից և 1 ինքնաթիռից։

Ռոբերտ Նազարյանի դիտարկմամբ` Ադրբեջանը մարտական գործողություններին պատրաստվելուց առաջ բավական մեծ ուշադրություն է դարձրել ավիացիային և հատկապես ԱԹՍ–ների կիրառելիության խնդրին։ Փորձագիտական վերլուծությունները վկայում են այն մասին, որ Ադրբեջանի տրամադրության տակ են գտնվում նաև թուրքական «Բայրաքթար» մակնիշի անօդաչու թռչող սարքերը, որոնք մինչ այդ չկային ադրբեջանական սպառազինության մեջ։

«Հուլիսի 29-ին մեկնարկած թուրք–ադրբեջանական զորավարժություններից հետո թուրքական տեխնիկան F-16 կործանիչների հետ մեկտեղ փաստացի մնաց Ադրբեջանի տարածքում, և վերջինս կիրառում է թուրքական տեխնիկան, այդ թվում ավիացիոն միավորները, ինչի մասին անդրադարձ է եղել նաև Արցախի ՊԲ հրապարակումներում։ Հետևությունը մեկն է. եթե օդային հարվածներով խոցվում են հակառակորդի ՀՕՊ միջոցները, ապա դա տեղավորվում է հարձակողական բնույթի գործողություններ ծավալելու տրամաբանության մեջ։ Այլ կերպ չի կարող բացատրվել հայկական կողմի ՀՕՊ շղթան կոտրելու ադրբեջանական ձգտումը»,– նշում է վերլուծաբանը։

Ռոբերտ Նազարյանի կարծիքով`փաստերի համադրությամբ կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը նախահարձակ կողմ է և պատերազմին պատրաստվել է առնվազն մեկ ամիս առաջ, և պատրաստության մասին առաջին տեսանելի ապացույցները ֆիքսվել են մասնավորապես թուրք–ադրբեջանական զորավարժությունների ավարտից հետո։

Մերոնք վիրտուոզ են. հայկական կողմը ադրբեջանական տանկ է ոչնչացրել ականանետով

«Ադրբեջանի կողմից ԱԹՍ–ների զանգվածային կիրառումը սկսվել է դեռ 2016 թվականի ապրիլյան պատերազմից, այսինքն` ցանկացած ռազմական բախում արդեն իսկ ենթադրում է անօդաչուների օգտագործում Ադրբեջանի կողմից։ Ընդ որում աշխատելու են ինչպես հետախուզական, այնպես էլ հարվածային ԱԹՍ–ները։ ՀՀ ՊՆ հրապարակումներից և Արցախում գտնվող մեր լրագրողների տարածած լուսանկարներից երևում է, որ Ադրբեջանը հարվածային ԱԹՍ–ներ կիրառում է նաև խաղաղ բնակչության ուղղությամբ»,– նշում է վերլուծաբանը։ 

Անդրադառնալով Վարդենիս քաղաքի և հարակից գյուղերի հրթիռակոծումներին` Ռոբերտ Նազարյանը շեշտում է, որ Ադրբեջանին չի հաջողվել Արցախի հետ շփման գծում հասնել իր նախնական նպատակին, հետևաբար կոնֆլիկտը տեղափոխել է ՀՀ տարածք ավելի մեծ սադրիչ գործողություններ սկսելու համար։ Ըստ վերլուծաբանի` Ադրբեջանը հրթիռակոծումների համար նախապես հող էր պատրաստել և առնվազն երկու օր հայտարարություններ էր տարածում, որ Վարդենիսից հայկական կողմն իբր հարվածել է Դաշքեստանին, ինչը բնականաբար ապատեղեկատվություն է։ 

Պետք է չեզոքացնել թուրք-ադրբեջանական մտադրությունները. ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչ

Ռոբերտ Նազարյանի գնահատմամբ` Եվլախում խոցված ադրբեջանական զինտեխնիկան գրանցված էր այդ երկրի պետական սահմանապահ ծառայության հաշվեկշռում, և եթե Ադրբեջանը մարտական գործողությունների արդեն երկրորդ օրը մարտի է նետում իր ռեզերվը, որը կոչված չէր առաջնագծում մարտնչելու, ապա դա ևս վկայում է այն մասին, որ Ադրբեջանի նախնական պլանը ձախողվել է։

815
թեգերը:
Թուրքիա, Զորավարժություններ, հայ-ադրբեջանական, Ռոբերտ Նազարյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ - 2020
Ըստ թեմայի
Թուրքիան աջակցում է Ադրբեջանին էլեկտրոնային դրոնների, F-16 կործանիչների միջոցով. Սարգսյան
Սիրիայում ապացույցներ ունեն, որ Թուրքիան գրոհայիններ է ուղարկել Ադրբեջան
Թուրքիան բացառապես ուժի լեզուն է հասկանում. ինչ սպասել ՄԱԿ-ի ԱԽ քննարկումներից

Ինչպես պետք է լուծել Ղարաբաղյան հակամարտությունը

0
0