Շրջակա միջավայրի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն ՝ Սևանի իշխանի Գեղարքունի տեսակի 3 գրամ միջին քաշով 62.500 հատ և 240.000 հատ 1,75 գրամ քաշով մանրաձկան բացթողման աշխատանքներ են իրականացվել:
Անդրադառնալով այն հարցին, թե ձկան որսի թույլատրության պայմաններում ինչ երաշխիքներ կան, որ մանրաձուկը չի հայտնվի որսագողերի ցանցերում, Բարդուղ Գաբրիելյանն ընդգծում է, որ մանրաձուկն ուղղակի իր չափերի պատճառով չի հայտնվի ցանցերում։ Նրա խոսքով`ցանցերը պետք է համապատասխանաբար ունենան ավելի մեծ խորշեր, եթե իհարկե խոսքը վերաբերում է հիշյալ պիլոտային նախագծին:
«Պետք է հսկողություն սահմանվի, հաշվի առնվեն և՛ ցանցերը, և՛ որսագործիքները, իսկ եթե չվերահսկվի, ապա նշանակում է, որ շարունակվում է նախկին անկառավարելի վիճակը: Իսկ ինչ վերաբերում է սիգի որսին, ապա դրա համար նախատեսված ցանցերն ու տեղերը տարբեր են, սիգի ցանցերը սովորաբար դրվում են հատակին, իսկ իշխանինը՝ վերևում»,- նշում է Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրենը:
Գաբրիելյանի դիտարկմամբ՝ խնդիր կարող է առաջանալ այն ժամանակ, երբ մանրաձուկը մեծանա ու գնա ձվադրման, որովհետև այդ նպատակին ծառայող և Սևանը սնուցող ինը գետերն այդ առումով ժամանակի ընթացքում անորակ են դարձել: Բացի դրանից որսագողերը ձկան ցանցերը դնում են հենց գետաբերաններում և որսում մեծ պաշարներ:
«Զուգահեռաբար պետք է մտածել պաշտպանական գործողությունների մասին, այլապես ինչ է ստացվում` մի կողմից մանրաձուկը բաց է թողնվում Սևանա լիճ, մյուս կողմից որսագողերը հարվածում են այդ պաշարներին: Ստացվում է, որ այդ դեպքում ձկան պաշարների մեծացման համար նախատեսված գումարները մտնում են որոշ մարդկանց գրպանները»,- նշում է Գաբրիելյանը:
Ձուկը կթանկանա. կառավարությունն օրինականացնելու է Սևանի ձկան որսը
Անդրադառնալով հարցին, թե լճի էկոլոգիական վիճակը թույլ կտա արդյոք, որ մանրաձուկը մեծանա, Բարդուղ Գաբրիելյանը նշում է, որ բազմացման համար պայմանները բարենպաստ են, եթե հաշվի չառնենք ջրի այսպես կոչված ծաղկման շրջանը, քանի որ կապտականաչ ջրիմուռները տոքսիկ են և ազդում են ձկան կերի վրա:
Բարդուղ Գաբրիելյանի համոզմամբ՝ եթե Սևանա լիճ բաց թողնված իշխանի մանրաձուկը չորսան, ապա 300.000 հատը լճի համար նորմալ քանակ է, և եթե ամեն տարի նախաձեռնությունը կրկնվի, իշխանի պոպուլյացիան կարող է ժամանակի հետ վերականգնվել:
Գագիկ Մակարյանի դիտարկմամբ` Հայաստանը բացի կոնֆլիկտային, պատերազմական վիճակից, ունի նաև տնտեսական խնդիրներ` պայմանավորված իր երկու խոշոր առևտրային գործընկերներով` Ռուսաստան և Իրան, ՌԴ–ն մեր առաջին առևտրային գործընկերն է, Իրանը` երրորդը, հետևաբար նշված երկու խոշոր պետությունների նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն ազդում են նաև Հայաստանի տնտեսության վրա։
«Բայց մյուս կողմից էլ կան որոշակի հնարավորություններ, որոնք Հայաստանը պետք է օգտագործի։ Քաղաքական տեսանկյունից` այդ երկու երկրների նկատմամբ կիրառվող սանկցիաները միայն տնտեսականով չեն ավարտվում, այլ պատժամիջոցների կիրառմամբ այդ երկրներին թուլացնելով, տեսանելի է այլ պետությունների, մասնավորապես Թուրքիայի ախորժակի բացումը, Իսրայելի ակտիվացումը, որոնք այդ թուլությունն ուզում են օգտագործել իրենց քաղաքական և ռազմատենչ նպատակների իրականացման համար»,– նշեց Հայաստանի գործատուների միության նախագահը։
Մակարյանի տեղեկացմամբ` Իրանի արտաքին առևտուրը բնականաբար էականորեն տուժել է պատժամիջոցներից, հատկապես արտահանումը 2017-19 թվականների ընթացքում նվազել է երեք անգամ, 92 միլիարդ դոլարից իջել է մինչև 30 միլիարդ դոլար։ Ընդ որում` նվազած ցուցանիշի մեջ 30 միլիարդն առնչվում է նավթին, մյուս երեսուն միլիարդը` այլ ապրանքներին, այսինքն` Իրանը ներկա պահին ունի լուրջ խնդիրներ արտահանումն ապահովելու և իրեն արտարժույթով ապահովելու տեսանկյունից, քանի որ արտահանման նվազումն իր հետ բերում է նաև դեֆիցիտ դոլարի կամ եվրոյի հանդեպ։
Սա, ըստ Մակարյանի, կանդրադառնա նաև ներմուծողների վրա, որոնք չեն ունենա բավականաչափ արտարժույթ։ Արդյունքում կլինեն թանկացումներ, ինֆլյացիա։
Նրա խոսքով` Հայաստանն այստեղ ունի լուրջ դերակատարություն, որովհետև Իրանը մեր երկրի միջոցով ցանկանում է դուրս գալ Երոպական միություն և ԵԱՏՄ` ցանկանալով արտաքին աշխարհի հետ առևտրի պակասը չեզոքացնել` օգտագործելով Հայաստանի հնարավորությունները, քանի որ մեր երկիրը տարբեր տնտեսական ընտանիքների հետ չունի կոնֆլիկտներ։
«Հայաստանը տնտեսական առումով կարող է Իրանի հետ համագործակցել չորս ուղղություններով։ Առաջին` Հայաստանում կարող են դրվել իրանական տարբեր արտադրություններ, իրանական ընկերությունները ստանալով ծագման սերտիֆիկատ` կարող են օգտվել որպես մեր երկրի ռեզիդենտ կազմակերպություն, երկրորդ` Իրանը Հայաստանի համար կարող է հանդիսանել ներմուծումը փոխարինող պետություն Թուրքիայի հանդեպ, այսինքն` թուրքական շատ ապրանքների կարող են փոխարինել իրանական ապրանքները։ Երրորդ` Իրանը կարող է Հայաստանին մատակարարել հումք տարբեր ոլորտների արտադրությունների համար, օրինակ` մթերքների, էներգետիկայի ոլորտներում, չորրորդ` իրանական ընկերությունների հետ Հայաստանում կարող են իրականացվել ներդրումային ծրագրեր, որոնք կվերաբերեն նաև մեր երկրի անվտանագության երաշխիքների ապահովմանը»,– նշեց Հայաստանի գործատուների միության նախագահը։
«Ունենք բազմամիլիարդ ներդրումային ծրագրեր». Քերոբյանը խոստանում է` մարդկանց կյանքը կփոխվի
Մակարյանի կարծիքով` Իրանի հայկական համայնքը, ցավոք սրտի, այդքան էլ հարուստ և ուժեղ չէ. այնտեղ ավելի շատ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ են, ու թեև իրանահայ համայնքը դեռ այնքան ակտիվ չէ Հայաստանում` ի տարբերություն այլ երկրների հայկական սփյուռքի, բայցևայնպես, պետք է դիտարկել առկա հնարավորությունները, որոնք Հայաստանի համեմատ ծավալներով զգալիորեն մեծ են։
Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանի ու արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության երրորդ քարտուղար Գարիկ Գրիգորյանի հետ է գործուղվել Իրան։
Նրանք Թեհրան են մեկնել հունվարի 22-ին և կվերադառնան ամսի 26-ին։ Գործուղման նպատակը Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելն է։
Թուրքական ապրանքների արգելքը Հայաստանում արդեն գործում է. ի՞նչ կարող է այն փոխել
Վարդան Այվազյանի դիտարկմամբ` ԲԴԽ–ն այս պահին չի ծառայում օրվա իշխանություններին, որովհետև այդ կառույցի գործառնական առաքելությունը դատական համակարգի անկախության ապահովումն է, իսկ անկախության ապահովման առումով վերջին շրջանում ականատես եղանք այն իրողությանը, երբ հատկապես հանրահավաքներին և այլ միջոցառումներին մասնակցող անձանց քննչական մարմինները փորձեցին ապօրինի կերպով ազատությունից զրկել, բայց դատական իշխանության մարմինները` դատարանները, փաստորեն նրանց կալանքի որոշում չտվեցին, ազատությունից զրկելը համարեցին ոչ իրավաչափ ու ազատ արձակեցին։
«Այսօրվա դրությամբ թերևս Բարձրագույն դատական իշխանության խորհուրդը միակ մարմինն է, որը կարողանում է գործող իշխանություններից անկախ իրականացնել իր գործառույթները։ 2018 թվականի իրադարձություններից հետո գործող իշխանություններն ամենատարբեր ձևերով փորձ արեցին դատական համակարգը ենթարկեցնել իրենց և դարձնել գործադիր իշխանությունից ածացյալ ու կախյալ մարմին, սակայն ի պատիվ ԲԴԽ–ի կարելի է արձանագրել, որ այդ կառույցը դրսևորեց մարդկային իրավական բոլոր դրական հատկանիշները և կարողացավ դիմակայել իշխանություններին ու իրական տարանջատման համակարգում հանդես գալ որպես իշխանության ինքնուրույն, անկախ թև և աջակցեց դատական համակարգին, որպեսզի վերջինս ապահովի իր անկախությունը գործադիր և օրենսդիր մարմնից»,– նշեց իրավագետը։
Այվազյանի կարծիքով` երկրում առկա է իշխանության բռնազավթում ի դեմս Նիկոլ Փաշինյանի, որը իշխանությունների տարանջատման համակարգում ամբողջովին ուզուրպացրել է օրենսդիր և գործադիր իշխանությունը և ի դեմս դատական իշխանության` ունենք երրորդ թևը, որը գերմարդկային ջանքերի շնորհիվ փորձում է զոհ չգնալ կամ չենթարկվել օրենսդիր և գործադիր իշխանություններին։
«Կողքներս այնպիսի դղյակներ կան, որ մեր տունը գոմի է նման». Ջհանգիրյանը` իր «դղյակի» մասին
Ըստ նրա` մենք ունենք երևույթ, երբ գործադիր իշխանությունը, որը հիմնականում համարվում է պետական իշխանության կրողը, փորձում է դատական իշխանության ոլորտում իր ներկայացուցիչների միջոցով փոխել հավասարկշռությունը ԲԴԽ–ում հօգուտ իրեն, որպեսզի իր ներկայացուցիչների միջոցով կարողանա ազդել դատական իշխանության վրա` այն դարձնելով առավելապես վարչապետի կցորդը։
Այվազյանի կարծիքով` արդեն իսկ երկու ներկայացուցչի ներգրավմամբ փորձ է արվում ԲԴԽ–ում փոխել բալանսը` ստեղծելով այնպիսի ուժ, որն առավելապես կլինի իշխանամետ և խելոք կիրականացնի իշխանության հանձնարարականները։
«Գագիկ Ջհանգիրյանը տվել է սպառիչ, անկեղծ պատասխաններ». ԼՀԿ–ն հանդիպել է նրա հետ
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զարխարովան պատասխանել է Ռուսաստանում չարտոնված միտինգների վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը։
«Ահա տեսեք՝ ամերիկյան դեսպանատունը տեղեկություն է հրապարակում։ Սա իսկական միջամտություն է ներքին գործերին», - ասել է Զախարովան «Սոլովյով LIVE»-ի եթերում։
Ավելի վաղ ԱՄՆ դեսպանատունը Ռուսաստանում չարտոնված ակցիաների մասին հաղորդագրությունների ֆոնին հայտարարել էր, որ հետևում է «ռուսական 38 քաղաքներում բողոքի ակցիաների մասին հաղորդագրություններին»։ ԱՄՆ դեսպանատնից ավելացրել էին, որ «սատարում են խաղաղ բողոքի բոլոր մարդկանց իրավունքն ու կարծիք արտահայտելու ազատությունը», իսկ ռուս իշխանության քայլերն, իբրև, «ուղղված են այդ իրավունքը ճնշելուն»։
Մոսկվայում չարտոնված միտինգի ժամանակ 39 ուժայիններ են տուժել
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է այդ հայտարարությանը, ընդգծելով, որ ծայրահեղական տարրերին սատարելու փորձերը երկկողմանի հարաբերությունների համար բացասական հետևանքներ են ունենալու։ Գերատեսչությունում հիշեցրել են, որ դեսպանատունն առաջին անգամ չէ, որ արհամարհական վերաբերմունք է ցուցադրում դիվանագիտական նորմերի ու կանոնների նկատմամբ ու սոցիալական ցանցերում ակտիվ հաղորդագրություններ է հրապարակում՝ աջակցելով ռուսական քաղաքներում չարտոնված բողոքի ակցիաներին։
Ռուսաստանում քրեական պատիժ կսահմանվի դեռահասներին հանրահավաքներում ներգրավելու համար