Սամվել Ավետիսյան

Համավարակի պատճառով հացահատիկի ներկրման գործընթացում լուրջ խնդիրներ կլինեն. Ավետիսյան

1116
(Թարմացված է 16:58 28.06.2020)
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տեսակետին, որն առնչվում է պարենային անվտանգության խնդրին։
Ավետիսյան. «Հացահատիկի ներկրման գործընթացում համավարակի պատճառով այս տարի կլինեն լուրջ խնդիրներ»

Արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ մի խումբ գործարարների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահն ասել էր, որ բացի համավարակի տնտեսական հետևանքների հաղթահարումից, կարևոր է նաև պարենային անվտանգության խնդիրը։ Այդ ոլորտում Հայաստանը շատ զգայուն իրավիճակում է։

Սամվել Ավետիսյանի դիտարկմամբ`Հայաստանի պարենային անվտանգությունն այնքան էլ անվտանգ չէ, որովհետև հատկապես վերջին տարիներին, երբ վիճակագրական տվյալները սկսել են ճշգրտվել, մեզ մոտ բացահայտվել է իրական պատկերը, թե ինչ ենք արտադրում և սպառում։ Ըստ այդմ` խոսքը գլխավորապես վերաբերում է հացահատիկային մշակաբույսերին, որոնց կապակցությամբ անցյալ տարի եղել են ամենավատ ցուցանիշները։

«Եթե 2015թ.–ին ունեինք 108 հազար հեկտար ցորենի ցանք, ապա 2019թ.–ին ունեցել ենք ընդամենը 60 հազար հեկտար։ Բացի դրանից, գրանցվել է նաև ամենացածր բերքատվությունը` մեկ հեկտարից 20-30 ցենտներ։ Այս ամենը ահազանգ է, և մենք այս տարվա համար կունենանք լուրջ դժվարություններ»,–նշում է տնտեսագետը։

Ավելորդ գնումների կարիք չկա. Հայաստանն ունի՞ պարենի բավարար պահուստներ

Սամվել Ավետիսյանը հայտնի պատճառներից ելնելով` մտավախություն ունի, որ այս տարի խնդիրներ կառաջանան նաև հացահատիկի ներկրման գործընթացում։  Բացի դրանից, միջազգային  շուկայում պահանջարկը մեծացել է, իսկ առաջարկն ու փոխանցվող պաշարները կրճատվել են։

«Ստեղծված իրավիճակում կառավարության առաջնային քայլը պետք է լինի գործարարների հետ արդյունավետ աշխատանքը, որպեսզի նրանք կնքեն ֆյուչերսային գործարքներ, այսինքն` ապագային միտված կոնկերտ ժամանակահատված նախանշող պայմանագրեր կնքեն, թե երբ և որքան հացահատիկային մշակաբույսերի գնումներ կարող են կատարել։ Մյուս ապրանքների մասով մեր վիճակը համեմատաբար բարվոք է»,– նշում է տնտեսագետը։

Սամվել Ավետիսյանի փոխանցմամբ` հայ գործարարներն աշխատում են երկկողմանի պայմանագրերի հիման վրա, բայց դրանց հանդեպ վստահությունը մեծ չէ, քանի որ եթե Ռուսաստանում հացահատիկի բերքատվությունը բարձր չլինի, վաճառքի ու ներկրման գները կվերանայվեն, հետևաբար, ներկրման հուսալիությունը նույնպես բարձր չէ։ 

Տնտեսագիտության դոկտորի համոզմամբ` Հայաստանը պետք է ստեղծի պարենի պահուստային պաշարներ, ինչին մինչ օրս նայել են մատների արանքով, մինչդեռ աշխարհում կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ ապրանքը կարող է չհասնել բոլոր փող ունեցողներին։ 

ԵԱՏՄ տարածքում կորոնավիրուսի պատճառով ապրանքային դեֆիցիտ չի լինի

1116
թեգերը:
Հաց, պարետ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1198)
Ըստ թեմայի
Բանակցում են. ի՞նչ կորոշեն Երևանն ու Թբիլիսին հացահատիկի տեղափոխման արգելքի հարցում
Ինչպե՞ս ռուսական ցորենը Հայաստան հասցնել. ՌԴ հացահատիկային բույսերի մասնագետի բանաձևը
Քննարկումներ հարևան Վրաստանում. հացահատիկի ներկրման արգելքը կհանվի՞
Տիգրան Քեյան

60 կմ/ժ և ոչ ավելի. Երևանում երթևեկության կանոնների փոփոխությունը՝ ՀԿ խոշորացույցի տակ

705
(Թարմացված է 21:50 07.07.2020)
«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ճանապարհային ոստիկանության հայտարարությանը, որն առնչվում է Երևանի որոշ ճանապարհահատվածներում երթևեկության կանոնների փոփոխությանը:
Քեյան. «Չեմ կարծում, թե 60 կմ/ժ արագությունը կդանդաղեցնի Երևանի երթևեկությունը»

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանի դիտարկմամբ՝ փոփոխությունն ուղղված է երթևեկության անվտանգության բարձրացմանը, քանի որ շատերը մինչև այս թույլատրելի արագության շեմի հաստատումն ավելի արագ էին երթևեկում հատկապես այն հատվածներում, որոնցում Ճանապարհային ոստիկանությունը սահմանափակումներ է մտցրել:

«Մենք շատ ենք տեսել, որ օրինակ, Ծովակալ Իսակովի պողոտայում վթարների քանակը տարեցտարի չի նվազում, ինչի հիմնական պատճառը արագության գերազանցումն է, այդտեղ եղել են նաև մահացու ելքով վթարներ: Իմ կարծիքով՝ բոլոր հատվածներում նույն արագությունը սահմանելը ճիշտ է, վարորդներն էլ չեն մտածի՝ արագ վարեն մեքենան, թե դանդաղ, հետևաբար չեն լինի նաև չարաշահումներ, և կտեսնենք վթարների նվազման միտում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա: 

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպ՞ս կանդրադառնա փոփոխությունը խցանումների խնդրի վրա, Քեյանը նշեց, որ իր հաշվարկով՝ ներկայում Երևան քաղաքի միջին արագությունը չի անցնում 21 կիլոմետրը, և եթե առանձին հատվածներում նախկինում սահմանված էր 70 կամ 80 կմ/ժ արագություն, դա չէր նպաստում խցանումների վերացմանը, հետևաբար ներկա փոփոխությամբ ամբողջ քաղաքի համար սահմանված է նորմալ արագություն:

 Եթե ուղևորը չենթարկվի, վարորդը չի շարունակի ընթացքը. տրանսպորտից օգտվելու նոր կանոնները

Քեյանի հավաստմամբ՝  երբ նախկինում տարբեր հատվածներում սահմանված էր տարբեր արագություն, դրանց սահմանագծին կամ խաչմերուկներում հաճախակի էին լինում վթարներ, հետևաբար «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահը չի կարծում, որ 60կմ/ժ արագությունը կդանդաղեցնի Երևանի երթևեկությունը, միայն թե ավելի չնվազեցնեն: 

Հիշեցնենք՝ Ճանապարհային ոստիկանության որոշմամբ՝ 2020թ. հուլիսի 18-ից Երևան քաղաքի բոլոր ճանապարհահատվածներում երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժ:

Փոփոխությունը վերաբերում է մասնավորապես Իսակովի, Մյասնիկյան և Սարալանջի պողոտաներին, Թբիլիսյան և Աշտարակի խճուղիներին, Մոնթե Մելքոնյան, Աճառյան, Դավիթ-Բեկի փողոցներին:

ՃԵԿ օրինախախտներին կհետևեն հեռախոսով. վարչապետը կոչ արեց ներառել նաև դիմակ չկրողներին

705
թեգերը:
որոշում, Ճանապարհային ոստիկանություն(ՃՈ), Երևան, վարորդ, Տիգրան Քեյան
Ըստ թեմայի
Ժամանակավորապես կասեցվում է Երևան-Թբիլիսի-Երևան գնացքների երթևեկությունը
Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Վերին Լարս տանող ճանապարհի որոշ հատվածում կարգելվի կոնկրետ մեքենաների երթևեկությունը
Վրաստանից Ռուսաստան բեռնատար և մարդատար կցորդիչով մեքենաների երթևեկությունը կդադարեցվի
Արթուր Աթոյան

Նախարարության հայտարարությունն իրարմերժ է և հակասական. ի՞նչ է կատարվում արագիլների հետ

74
(Թարմացված է 21:06 07.07.2020)
«Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է աղտոտված արագիլների հետ կապված Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությանը: 
Աթոյան. «Աղտոտված արագիլներին առնչվող ՇՄՆ հայտարարությունը լի է հակասություններով»

Արթուր Աթոյանի փոխանցմամբ՝ նախարարության ուսումնասիրություններն  ու հայտարարությունը գտնվում են հակասության մեջ, նախ ասում են` հնարավոր է, կարող է, մինչդեռ կոնկրետ փաստեր ձեռք չեն բերվել, թե ինչպիսի հիմքերի առկայության դեպքում է հնարավոր արագիլների աղտոտումը ձկնաբուծարաններում: Եթե ներկայացվեն հիմնավոր փաստեր, պատրաստ են համատեղ այցերի շրջանակներում հայտնաբերել մեղավորներին ու ենթարկել պատասխանատվության՝ դադարեցնելով անօրինական գործառույթները: 

«Ի՞նչ է նշանակում՝ արագիլներն աղտոտվել են ձկնաբուծարաններում: Ի՞նչ է, ձկնաբուծարանները կեղտի ու յուղի մե՞ջ են գտնվում: ՍԱՏՄ ու անվտանգություն ապահովող այլ ծառայությունները պարբերաբար մտնում են ձկնաբուծարաններ, ստուգում տարածքները, բա նրանք չե՞ն տեսնում, թե ինչ է կատարվում, չեն տեսնում, որովհետև նման երևույթներ ուղղակի չկան, ինչպիսիք ներկայացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը: Անցյալ տարվանից այդ հայտարարությունները հնչում են, սակայն մինչ օրս որևէ կոնկրետ փաստ չի հայտնաբերվել կամ ներկայացվել»,- նշում է Աթոյանը: 

Նրա դիտարկմամբ՝ խոսում են Հովտաշենից, Երասխահուն և Հայանիստ գյուղերի միջակայքից, սակայն չի նշվում, թե այդտեղ որքան ձկնաբուծարան կա, արդյո՞ք աղտոտված են, թե՞ ոչ, արդյո՞ք նրանք են գետն աղտոտել: Ըստ նրա՝ Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է հստակ ներկայացնի, թե ինչ են արվում թափոնները, եթե դրանք կան: Աթոյանի տեղեկացմամբ՝ կան ձկնաբուծարաններ, որոնք ընդհանրապես թափոններ չունեն, նույնիսկ եթե անհրաժեշտություն առաջանա, կարող են իրենք թափոններ ձեռք բերել: 

«Դրանք այնքան հակասություններով լի, իրարամերժ հայտարարություններ են, երևակայական ենթադրություններ, որոնց լուրջ չենք վերաբերվում: Ոչ մի նշանակալից ապացույց չի ներկայացվում հանրությանն առ այն, թե ինչ հանգամանքների առկայությամբ է տեղի ունենում արագիլների աղտոտումը: Սա պետական կառույցին, նախարարությանը անհարիր գործելակերպ է»,- նշում է նա:

Արագիլները չե՞ն աղտոտվել. տեսչական մարմնի աշխատակիցներն այցելել են «դեպքի վայր»

Աթոյանի հավաստմամբ՝ ձկնաբույծնեն իրենք շահագրգռված են, որ արագիլները և ընդհանրապես թռչունները չհայտնվեն ձկնաբուծարաններում: Նրանք բերում են բացիլներ, համարվում են վարակի աղբյուր, ինչը ձկնաբուծարանների համար կարող է ճակատագրական լինել: Մի քանի արագիլ, օրինակ, կարող են վերացնել մանրաձկան ամբողջ քանակությունը՝ տնտեսավարողին պատճառելով մեծ վնաս։ Հետևաբար ձկնաբուծարաններում տեղադրվում են խրտվիլակներ և ցանցեր, որպեսզի արագիլներին հեռու պահեն ջրավազաններից:   

Նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ աղտոտված կենդանիների զգալի մասը կերի հայթայթման նպատակով իջնում է որոշ ձկնաբուծարանների տարածք, որին էլ՝ նախնական տվյալներով, կարող է հաջորդել կենդանիների աղտոտումը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այս պահին աղտոտված են Հովտաշենից Երասխահուն և Հայանիստ գյուղերի միջակայքում բնադրող արագիլների մոտ 60 տոկոսը։

74
թեգերը:
Շրջակա միջավայրի նախարարություն, արագիլ
Գագիկ Սուրենյան. արխիվային լուսանկար

Սև ծովից ցիկլոն է գալիս. Սուրենյանն ասել է` ինչպես պաշտպանվել

0
(Թարմացված է 14:28 08.07.2020)
Հանրապետությունում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտեսիվությունը շարունակում է նորմայից բարձր մնալ։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հուլիսի 9-13-ին` հատկապես երեկոյան ժամերին, Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները` մինչև 25-30մ/վրկ։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Հայաստանում ուժգին քամի է լինելու. ցիկլոնը վտանգավոր է

«Ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-11-ին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով»,–գրել է Սուրենյանը:

Նա հիշեցրել է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտեսիվությունը սպասվում է նորմայից բարձր և խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Պարետը նոր որոշում է ստորագրել. ոմանք կարող են դիմակ չդնել

0
թեգերը:
Հայաստան, Անձրև, Քամի, Գագիկ Սուրենյան
Ըստ թեմայի
Գագիկ Սուրենյանը կոչով դիմել է գյուղատնտեսներին
Տորնադո Գավառ քաղաքում. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Հայկական ամառը մոտենում է. Գագիկ Սուրենյանը 37-38 աստիճան տաքություն է կանխատեսում