Կառլեն Խաչատրյան

«Ճգնաժամի շոկային հետևանքները հաղթահարելու համար անհրաժեշտ կլինի 2 տարի». Խաչատրյան

81
(Թարմացված է 15:42 21.06.2020)
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության միջոցառումների արդյունավետության խնդրին։ 
Խաչատրյան. «Ճգնաժամի շոկային հետևանքները հաղթահարելու համար անհրաժեշտ կլինի երկու տարի»

Կառլեն Խաչատրյանի դիտարկմամբ` կառավարությունը մարտի կեսերից մինչ օրս սոցիալ–տնտեսական իրավիճակը մեղմելու նպատակով 21 միջոցառում է հաստատել, ու թեև որոշակի գումար տնտեսության մեջ շրջանառվում է բիզնեսի աջակցության ծրագրերի կամ ֆիզիկական անձանց, տնային տնտեսությունների աջակցության ծրագրերի միջոցով, սակայն տնտեսագետն արձանագրում է, որ նշված ծրագրերը խիստ հատվածական են, համակարգված բնույթ չեն կրում։

«Կառավարությունը հընթացս որոշումներ է կայացնում, որոնք սիստեմավորված չեն, չունեն հստակ թիրախավորում, և ծրագրերից շատերն էլ ըստ էության խնդիր չեն լուծում։ Թվում է, թե կոմունալ վճարումների հարցում դրանց մի հատվածը պետությունը վերցնում է իր վրա, սակայն դա արվում է զուտ այն նպատակով, որ ցույց տրվի, թե որոշակի թվով մարդկանց ցուցաբերվել է օժանդակություն, ընդամենը այսքանը։ Սակայն խորամուխ չենք լինելում, թե այդ աջակցությունը շոշափելի եղե՞լ է, կամ ինչ–որ իմաստով մարդկանց սոցիալական բեռը թեթևացրե՞լ է, թե՞ ոչ»,– նշում է տնտեսագետը։ 

Կառլեն Խաչատրյանի կարծիքով` արդեն երեք ամիս է, ինչ տնտեսությունը գործում է արտակարգ դրության պայմաններում, որի մի հատվածն էլ ուղղակիորեն փակ է, բազմաթիվ մարդիկ չեն աշխատել` զրկվելով եկամուտներից, հետևաբար այդ ֆոնին կառավարության կողմից իրականացվող միջոցառումները, տրամադրվող գումարները վստահաբար չեն կարող փոխհատուցել տնտեսության կրած կորուստները։

«Եթե անգամ կառավարությունը փորձում է նշված միջոցառումներով լուծել կարճաժամկետ խնդիրներ, միևնույն է, դրանք բուն նպատակին չեն ծառայում։ Եթե մարտի կեսերին ֆիքսվում էր, որ մարդիկ մեկ ամիս չեն աշխատելու արտակարգ դրության պայմաններում, այդուհանդերձ  անգամ նախատեսված չափով տրամադրվելիք գումարներով մարդիկ չէին կարող իրենց ընտանիքների նվազագույն կարիքները հոգալ, հետևաբար ստիպված էին լինելու կամ պարտք վերցնել, կամ դիմել վարկային որոշակի ռեսուրսների, որոնք նվազացնելու էին հետագա ամիսների սպառման ծավալները»,– նշում է տնտեսագետը։ 

Աջակցություն ստացողների շրջանակն ընդլայնվեց. վարձու աշխատողներից ովքե՞ր կներառվեն ծրագրում

Կառլեն Խաչատրյանի համոզմամբ` կառավարությունը խնդրին պետք է նայի ոչ թե մեկ կամ երեք ամսվա կտրվածքով, այլ հարցերին ցուցաբերի գլոբալ մոտեցում։ Ըստ նրա` 21 միջոցառումները մեկտեղելով ու վերլուծելով պարզ է դառնում, որ համակարգվածություն, հետևողականություն չկա, և միջոցառումները լուծում են առօրեական հարցեր, ուստի երկրի սոցիալ–տնտեսական վիճակի վրա չեն կարող ունենալ ընդգրկուն ազդեցություն։    
Տնտեսագետի կարծիքով` անհրաժեշտ կլինի երկու տարի, որպեսզի տնտեսությունը կարողանա հաղթահարել ճգնաժամի շոկային հետևանքները, այսինքն` շատ արագ հնարավոր չի լինի վերականգնել տնտեսական կորուստները։   

81
թեգերը:
տնտեսություն, ՀՀ կառավարություն, Հայաստան, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Երևանում և հարակից համայնքներում ապրող 900 անապահով ընտանիքներն աջակցություն կստանան
Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում 100 մլրդ դրամ աջակցություն է ցուցաբերվել
Քանի՞ մարդ կկարողանա այս տարի օգտվել «Դայակ պետության աջակցությամբ» ծրագրից
Բաբկեն Պիպոյան

Շուկայում գյուղմթերքի իրացումը կազմակերպելու առումով լուրջ խնդիրներ կան․ ինչ պետք է անել

54
(Թարմացված է 13:03 02.08.2020)
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է գյուղմթերքի իրացման գործընթացում առկա խնդիրներին։
Շուկաներում գյուղմթերքի իրացումը կազմակերպելու առումով լուրջ խնդիրներ կան․ ինչ պետք է անել

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի դիտարկմամբ` շրջանառվող լուրերը, թե գյուղացին իր աճեցրած բերքի հասույթից 30 տոկոս եկամուտ է ստանում, հարաբերական են, քանի որ այդ տվյալը ֆիքսված չէ։ Ինչ վերաբերում է չվերամշակվող մթերքին, այսինքն՝ պատրաստի հումքի իրացմանը, ապա, ըստ Պիպոյանի` թեև մեծածախ շուկայում իրացվում է բնամթերքը, սակայն հիմնականում գյուղացին չի զբաղվում ամբողջական գործընթացով։

«Այստեղ ի հայտ են գալիս միջնորդները, որոնք մեծածախ շուկայում ապրանքը վաճառում են առանձին տաղավարներից կամ սեղաններից։ Ընդ որում` նրանք հաշվի են առնում, որ ամբողջ քանակի որոշ մասը չեն կարողանալու վաճառել, ուստի կատարում  են սորտավորում` առանձնացնելով բարձր, միջին և ցածր դասի ապրանքը, և այդ դեպքում գներն էլ բնականաբար տարբեր են։ Այս ամենով հանդերձ մենք շուկայում իսկապես ունենք գյուղմթերքի իրացումը կազմակերպելու հետ կապված լուրջ խնդիրներ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը։

Պիպոյանը հիշեցրեց, որ 2013 թվականից ի վեր խոսում են իրատեսական գների սահմանման, գների կարգավորման մեխանիզմների կիրառման մասին, սակայն դա որպես համակարգ չի ներդրվում շուկաներում, ինչի պատճառով էլ առաջանում են կազմակերպչական բնույթի խնդիրներ։ Անդրադառնալով Երևանի Կասյան փողոցի գյուղմթերքի տոնավաճառը փակելու հարցին` Պիպոյանն ընդգծեց, որ այն պետք է մտահոգի գյուղատնտեսության ոլորտում քաղաքականություն մշակողներին։

Վնասատուներ, եղանակ, թե գյուղացու սխալ մոտեցում. ինչու է ծիրանի բերքը քիչ ու անորակ

«Բայց եթե մի կողմ թողնենք այն զգացումը, որ սպառողները մթերքը գնում էին առաջին ձեռքից՝ հենց գյուղացուց, ապա զուտ գնային առումով այնպես չէ, որ այդ շուկան էականորեն տարբերվում էր մյուսներից։ Այդուհանդերձ քաղաքականություն մշակող և վարող Էկոնոմիկայի նախարարության տեսանկյունից Կասյանի շուկան շատ խնդրահարույց էր, որովհետև այն գյուղացին, որն օբյեկտիվորեն ասում էր, թե իրեն ձեռնտու չէ ապրանքը տալ միջնորդին կամ վերավաճառողին, որպեսզի մարդիկ հետո այդ ապրանքը գնեն երկրորդ կամ երրորդ ձեռքից, իր ժամանակի մի մասն էլ հատկացնում էր իրացումը կազմակերպելուն և ինքնուրույն սահմանում գներ, հետևաբար այդ գյուղացին ընկալվում էր որպես ռեալ խոչընդոտ»,– նշեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը։

Պիպոյանը վկայակոչում է արտասահմանյան երկրների պրակտիկան, որտեղ քաղաքակիրթ մակարդակով կազմակերպվում է ամբողջական գործընթացը, և յուրաքանչյուր օղակ զբաղվում է իր գործով` գյուղացին աճեցնում է բերքը, տեղափոխողն ու իրացնողն էլ իրենց աշխատանքն են կատարում, հետևաբար մեզ մոտ էլ պետք է գործի նույն սխեման, ամեն ոք պետք է շահագրգռված լինի կատարել միայն իր գործը։ Ըստ այդմ` եթե գյուղացին ինքն է ցանկանում զբաղվել մթերքի իրացմամբ, նշանակում է՝ այդ գործընթացի կազմակերպումը վատ վիճակում է։ Պիպոյանի համոզմամբ` գյուղացիներին խնդիրը հանգամանորեն բացատրելու համար նախ պետք է հանգամանորեն հասկանալ այն։

Հայաստանի արևահամ այցեքարտը. ծիրանի բերքահավաքը` լուսանկարներով

Նշենք, որ մամուլում շրջանառվող լուրերի  համաձայն` գյուղացին իր աճեցրած բերքի հասույթից լավագույն դեպքում ստանում է 30 տոկոս եկամուտ, մյուս մասը բաժին է ընկնում միջնորդներին ու վերավաճառողներին, այսինքն` գործը լավ չի կազմակերպվում, մրցակցային իրացում բացարձակապես չկա։

54
թեգերը:
Շուկա, գյուղմթերք, Բաբկեն Պիպոյան, Հայաստան
Ըստ թեմայի
Կորոնավիրուսը կխանգարի՞ գյուղմթերքի արտահանմանը. ինչ է արել ՀՀ կառավարությունը
Առաջին արձագանքը կարկտահարությանը. գյուղմթերքը թանկացավ
Ռուսական շուկան սիրում է հայկական գյուղմթերքը. ՌԴ–ն` արտահանման գերակա ուղղություն
Գյուղմթերքի վաճառողները պահանջում են իրենց վերադարձնել Մհեր Մկրտչյանի հրապարակը
Նարեկ Մինասյան

Բաքվի մեծ բլեֆը. որ կողմի մոտեցումներն են ավելի ընկալելի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համար

160
Քաղաքագետ Նարեկ Մինասյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայ–ադրբեջանական բանակցությունների վերսկսման հեռանկարներին, այդ կապակցությամբ Բաքվից հնչած հայտարարություններին, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` ուղղված բանակցային գործընթացի վերսկսմանը։
Մինասյան. «Բանակցությունների վերսկսման հայկական կողմի փաստարկներն ավելի ընկալելի են Մինսկի խմբին»

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Հաջիևը հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն հավատարիմ է մնում ղարաբաղյան հիմնախնդրի դիվանագիտական հանգուցալուծման տարբերակին, սակայն հավելել է, որ բանակցությունների անցկացումը զուտ բանակցելու համար անընդունելի է, և որ բանակցությունները պետք է լինեն առարկայական։ 

Քաղաքագետ Նարեկ Մինասյանի դիտարկմամբ` նախևառաջ պետք է արձանագրել, որ թեև Բաքվի հռետորաբանության մեջ նկատելի է որոշ շեշտադրումների փոփոխություն (չնայած այն հանգամանքին, որ Ալիևը ավելի վաղ խոսում էր խնդրի ռազմական հանգուցալուծման մասին), այդուհանդերձ, դա բավարար չէ, հենց այդ պատճառով էլ հայկական կողմը շեշտում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը պետք է հրապարակայնորեն հրաժարվի ուժի և ուժի սպառնալիքի կիրառման տարբերակներից։ 

«Ադրբեջանն իհարկե չի խոստովանելու, որ իր հուլիսյան սադրանքը ձախողվել է, այլ հակառակը` փորձում է սեփական հանրությանը դա ներկայացնել որպես հաղթանակ, ինչն, ըստ էության, մեծ բլեֆ է։ Համանախագահները շատ լավ տիրապետում են իրավիճակին։ Օրինակ` հուլիսյան էսկալացիայի ժամանակ կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված երեք պայմանավորվածությունները խախտել է հենց Ադրբեջանը, ինչն էլ գործում է ի վնաս Բաքվի, մինչդեռ բանակցությունների վերսկսման վերաբերյալ հայկական կողմի փաստարկներն ու մոտեցումներն ավելի ընկալելի են համանախագահների համար։ Կողմերն այժմ դիրքավորման փուլում են և հստակեցնում են դիրքորոշումները բանակցություններից առաջ»,– նշում է քաղաքագետը։

Բաքուն սպառնացել է հարված հասցնել Մեծամորի ատոմակայանին

Նարեկ Մինասյանը հիշեցնում է, որ հուլիսյան ադրբեջանական սադրանքը վերջին տարիներին թվով երկրորդն է և չպետք է մնա անպատասխան ու անհետևանք բանակցային գործընթացի տրամաբանության շրջանակներում։

Ըստ նրա` երբ Ադրբեջանը խախտեց 2016թ.–ի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները, դրանով էսկալացիայի ռիսկերը պահպանվեցին և չորս տարի անց ադրբեջանական սադրանքը կրկնվեց։

Քաղաքագետի համոզմամբ` նման զարգացումները բացառելու համար պետք է ներդրվեն ռիսկերի նվազեցման համապատասխան մեխանիզմներ, հակառակ դեպքում` նոր ագրեսիայի իրականացումը կլինի ժամանակի խնդիր։ 

Ալիևի խորհրդականը վստահեցրել է, որ Մեծամորի ԱԷԿ-ին հարվածելու հարց օրակարգում չի եղել

Մինասյանը չի կիսում այն տեսակետը, թե Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը սպառել է իրեն։ Նրա կարծիքով` համանախագահները հակամարտող կողմերին որևէ բան պարտադրելու մանդատ չունեն, նրանք պետք է մոտեցնեն բանակցողների դիրքորոշումներն ու մոտեցումները, նպաստեն վստահության մթնոլորտի ստեղծմանը, առաջարկեն տարբերակներ, սակայն որոշողը կողմերն են։

Այն հանգամանքը, որ մինչ օրս լայնածավալ պատերազմ չի սանձազերծվել, դրանում, ըստ Մինասյանի, մեծ է հենց Մինսկի խմբի համանախագահների դերը։ 

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

160
թեգերը:
Նարեկ Մինասյան, քաղաքագետ, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Բաքու, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Բաքուն բանակցությունները դիտում է որպես պահանջների աստիճանական իրականացման միջոց. Մինասյան
Ադրբեջանը հայտնվել է բարդ իրավիճակում․ քաղաքագետը՝ լարվածության ստեղծման պատճառների մասին
Ո՞ւմ էր պետք հիմա հայ-ադրբեջանական սահմանին թնդանոթների որոտը և ինչ սպասել
Լաբորատորիա, արխիվային լուսանկար

Ռուսաստանի ՊՆ-ում ներկայացրել են COVID-19-ի  դեմ պատվաստանյութի փորձարկման արդյունքները

0
Կամավորների շրջանում կատարված ուսումնասիրությունները վկայում են պատվաստանյութի անվտանգության ու առանց կողմնակի ազդեցության մասին։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Բուրդենկոյի հոսպիտալում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկմանը մասնակցող կամավորների զննման արդյունքում իմունային պատասխան է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Կլինիկական փորձարկումների մասնակիցների ամփոփիչ զննումն իրականացվել է օգոստոսի 3-ին։

«Հետազոտության արդյունքը հստակ ցույց է տվել, որ կամավորների մոտ պատվաստումից հետո ակնհայտ իմունային պատասխան կա։ Որևէ կողմնակի ազդեցություն կամ շեղումներ նրանց օրգանիզմում չի բացահայտվել», - նշված է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանում զանգվածային պատվաստումը կմեկնարկի հոկտեմբերին. նախարարն ասել է` ումից կսկսեն

Հետազոտության տվյալները թույլ են տալիս ասել, որ պատվաստանյութն անվտանգ է, մարդիկ այն լավ են տանում։

Փորձն անցկացվել է հունիսի 3-ից հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածում, կամավորները գտնվել են Բուրդենկոյի անվան հոսպիտալի բժիշկների մշտական հսկողության տակ։

Կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը պատրաստ է․ ՌԴ պաշտպանության փոխնախարար

0
թեգերը:
պատվաստանյութ, կամավոր, Ռուսաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
Ռուսաստանում հայտնել են COVID-19-ի պատվաստանյութի փորձարկման 3–րդ փուլի կամավորների թիվը
ՌԴ–ում Covid-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկում անցած կամավորները տուն գնացին. տեսանյութ
Չինացի հաքերները թիրախավորել են Նուբար Աֆեյանի ընկերության COVID-19–ի դեմ պատվաստանյութը
Նուբար Աֆեյանի ընկերությունը սկսել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլը