Սամվել Ճզմաչյան

Ինչու են մարդիկ ավանդային գումարները հանում բանկերից. Ճզմաչյանը` անկման ցուցանիշների մասին

357
(Թարմացված է 17:29 19.06.2020)
Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի փոխնախագահ Սամվել Ճզմաչյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն տեղեկությանը, ըստ որի` բանկերի ներգրաված ավանդների ծավալներն անկում են արձանագրել։
Ճզմաչյան. Ավանդների ծավալների անկման ցուցանիշը հնարավոր կարճ ժամկետում վերականգնել

Մամուլում ներկայացված վիճակագրական տվյալների համաձայն` 2020թ.–ի ապրիլին 2019թ.–ի դեկտեմբերի վերջի համեմատ ՀՀ առևտրային բանկերի միջոցով ներգրավված ավանդների ծավալը կրճատվել է 2,6 տոկոսով` կազմելով շուրջ 2,5 տրիլիոն դրամ, մինչդեռ նախորդ ամսվա համեմատ անկումը եղել է 3,3 տոկոս։

Բիզնեսին ճգնաժամից փրկելու նոր տարբերակ. ի՞նչ է առաջարկում ՀՀ կառավարությունը

Սամվել Ճզմաչյանի դիտարկմամբ` թեև ավանդների ծավալները որոշակի անկում են արձանագրել, սակայն կորուստն այնքան էլ մեծ չէ։ Ըստ նրա` 1990-ական թվականներից հետո եղել են դեպքեր, երբ նկատվել է ժամանակավոր անկում, ինչը բնական երևույթ է, որովհետև մեր հանրապետության համար այս կամ այն գլոբալ հարցում որոշակի խնդիրներն անխուսափելիորեն հանգեցնում են նման իրավիճակի։

«Մարդիկ շատ զգուշավոր են, հետևաբար ավանդների ծավալների անկումը կապված է այն հանգամանքի հետ, որ քաղաքացիները սոցիալական նպատակներից ելնելով` համավարակի ժամանակաշրջանում բանկերից հանում են իրենց գումարները, որպեսզի հոգան առաջին անհրաժեշտության ծախսերը։ Չէ՞ որ շատերի ավանդները միլիոնավոր կամ հարյուր հազարավոր դոլարներ չեն։ Ավանդների մեծամասնությունը դժվարությամբ հավաքագրված գումարներ են, որոնց հետ մարդիկ որոշակի հույսեր են կապում և որոնցից ստացվող տոկոսները միանշանակ բավական մեծ դեր են կատարում ընտանեկան բյուջեում»,– նշում է Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի փոխնախագահը։

Ճզմաչյանի կարծիքով` շատերն այն նկատառությամբ են իրենց գումարները պահ տալիս բանկերին, որ հետագայում կարողանան ծախսել հենց նման բարդ իրավիճակներում։ Ըստ նրա` գլխավորապես համավարակի առկայությամբ է պայմանավորված այն հանգամանքը, որ մեր տնտեսության մեջ առաջացել են բավականին բարդ խնդիրներ, որոնք դեռ հաղթահարված չեն։

«Շատերը մարտից չեն աշխատում, ինչը հանգեցրել է նաև կենսամակարդակի անկման, և հենց դա է հիմնական պատճառներից մեկը, որ նրանք հանել են գումարները բանկերից, որպեսզի կազմակերպեն իրենց ապրուստը»,– նշում է ասոցիացիայի փոխնախագահը։

Գազի գինը փոխվեց. ով որքան է վճարելու հուլիսի 19-ից հետո

Ճզմաչյանն ավանդների ծավալների անկումը պայմանավորում է նաև այլ հանգամանքներով, որոնք նույնպես կապված են քաղաքացիների վարքագծի հետ, այսինքն` տեղային են, անհատական, անձնական, իսկ ինչ վերաբերում է անկման 3,3 տոկոսին, ապա Ճզմաչյանը համոզված է, որ ցուցանիշը մեծ չէ, և կարելի է այն շատ կարճ ժամանակամիջոցում վերականգնել։ Ըստ նրա` ավանդները վերջին հաշվով բանկերում վերջին տեղը չեն զբաղեցնում ներգրավված միջոցների մեջ։

Ի՞նչն է ավելի կարևոր՝ մարդկային կյա՞նքը, թե՞ տնտեսության զարգացումը

357
թեգերը:
Սամվել Ճզմաչյան, ավանդ, Բանկ, Հայաստան
Ըստ թեմայի
ՀՀ կառավարությունը որդեգրել է վարկը վարկով մարելու գործելակերպը. Պարսյանը` ճգնաժամի մասին
Հնդկաձավարից հետո․ քարտով գործարքները Հայաստանում առաջին անգամ գերազանցել են կանխիկը
Բեջանյան. «Համավարակի ձգձգումը լավատեսական սցենարներ մշակելու հնարավորություն չի տալիս»
Դավիթ Բաբայան

Այս պահին կա 2 գերխնդիր. Դավիթ Բաբայանը` Շուշիի, առաջնագծի և դիվանագիտական աշխատանքի մասին

951
(Թարմացված է 21:04 30.10.2020)
Արցախի նախագահի խորհրդականը չի բացառում, որ Ղարաբաղյան հակամարտության հարցերը քննարկելու համար ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության ձևաչափին զուգահեռ լինեն նաև այլ` տարածաշրջանային ձևաչափեր:
Բաբայան. «Մենք տեսնում ենք, որ դիվանագիտական աշխատանքը ուժեղանում է, և տարբեր երկրներ են ներգրավվում»

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում, խոսելով սահմանին տիրող իրավիճակի մասին, հայտնեց, որ այն որևէ ձևով չի տարբերվում նախորդ օրերից, այսինքն լայնածավալ պատերազմ է։

«Հակառակորդը փորձում է մխրճվել մեր պաշտպանության համակարգ, մենք պահում ենք։ Գիշերվանից համառ մարտեր էին ընթանում որոշ հատվածներում։ Հակառակորդը փորձել է հենարան ստեղծել` այնուհետև իր գործողությունները Շուշիի վրա ծավալելու համար, և այդ հենարանը ոչնչացվել է մեր բանակի, տղաների, աշխարհազորի կողմից»,– նշեց Արցախի նախագահի խորհրդականը։

Բաբայանն անդրադարձավ նաև պատերազմին զուգահեռ ընթացող դիվանագիտական աշխատանքներին։ Իրանի ակտիվացման ու պաշտոնական բանագնաց, ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբբաս Արաղչիի` Ժնևում մեկնարկած Մնացականյան–Բայրամով հանդիպմանը նախորդած Բաքու, Մոսկվա, Երևան կատարած այցերի մասին խոսելով` Արցախի նախագահի խորհրդականն ընդգծեց Իրանի հավասարակշռված դերակատարությունը տարածաշրջանում։

Բաբայանի խոսքով` հակամարտության կարգավորման գործընթացում Իրանը հանդես է գալիս իր համար օբյեկտիվ տեսակետներից։

«Հասկանալով Իրանի յուրահատկությունը` ներքաղաքական, էթնոքաղաքական, մենք պետք է հասկանանք, որ դա այդքան էլ հեշտ գործ չէ` նման հակամարտության մեջ պահպանել հավասարակշռված մոտեցում։ Բայց Թեհրանը միշտ էլ այդպիսի մոտեցում ցուցաբերել է. հետևաբար ողջունում ենք Թեհրանի ներգրավումը այդ գործընթացին, որովհետև այդ գործում կապ չունի, որ նա ԵԱՀԿ ՄԽ–ի եռանախագահության անդամ չէ, բայց այնուամենայնիվ ակտիվ դերակատարություն ունի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում»,– ասաց նա։

Բաբայանի խոսքով` դիվանագիտական աշխատանքը ուժեղանում է, և տարբեր երկրներ ավելի ակտիվ ձևով են ներգրավվում դիվանագիտական, քաղաքական ասպարեզներում։

«Մենք արժևորում ենք ցանկացած հանդիպում և այս հանդիպումը ևս (իրանի բանագնացի – խմբ.)։ Չենք բացառում, որ կարող է լինել մի համաձայնագիր, որ Ադրբեջանը էլի կխախտի, բայց դա կարևոր չէ. կարևորը, որ հանդիպեն, և ցանկացած երկխոսություն իհարկե իր լուման պետք է որ ներդնի խաղաղ կարգավորման գործընթացում»,–հավելեց Արցախի նախագահի խորհրդականը։

Որքանո՞վ է Արցախի համար ընդունելի Իրանի առաջարկած Իրան–Ռուսաստան—Թուրքիա ձևաչափը. մանավանդ որ Իրանը թերագնահատել է ԵԱՀԿ ՄԽ–ի անցած երեք տասնամյակների գործունեությունը։

Արցախի նախագահի խորհրդականը հիշեցրեց`մենք երբևիցե դեմ չենք եղել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափին։

«Միշտ ասել ենք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի այս ձևաչափի ներքո։ Հիմա էլ ենք կարծում։ Բայց հաշվի առնելով խորքային փոփոխությունները տարածաշրջանում` իսկապես խորքային մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել` Թուրքիան է մտել խաղի մեջ, Թուրքիան ներխուժել է Անդրկովկաս, և կարելի է ասել` Ադրբեջանի դեպքում անշլյուսի պես բան է տեղի ունեցել, ոնց որ ֆաշիստական Գերմանիայի և Ավստրիայի միջև։ Սա նոր իրականություն է, և Թուրքիան կամավոր դուրս չի գալու տարածաշրջանից` դա բոլորի համար պետք է պարզ լինի։ Այս իրավիճակում, երբ Թուրքիան է ներխուժում և նույնպես ուզում է դերակատարություն ունենալ, բնական է, որ Իրանն էլ պետք է նման դերակատարություն ունենա։ Ես չեմ բացառում, որ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության ձևաչափին զուգահեռ լինեն նաև այլ` տարածաշրջանային ձևաչափեր` հարցերը քննարկելու համար։ Ժամանակը ցույց կտա` ինչպես է զարգանում այդ ամենը»,– ասաց Բաբայանը։

«Ցավոտ փոխզիջումների» մասին հարցին պատասխանելով` նա կրկին մատնանշեց դիվանագիտական աշխատանքների և ժամանակի հանգամանքը. «Այս պահին մենք տանում ենք արյունալի մարտեր, և խոսել ցանկացած քաղաքական բաներից պետք է միայն պատերազմի ավարտից հետո։ Ինչպիսին կլինեն այդ փոխզիջումները` ում համար ցավոտ, ում համար ոչ պակաս ցավոտ` ցույց կտա ժամանակը»։

Արցախի նախագահի խորհրդականի խոսքով` այս պահին, սակայն, կա երկու գերխնդիր` պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահպանենք Արցախը և կանգնեցնենք պատերազմը։

951
թեգերը:
առաջնագիծ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Շուշի, Դավիթ Բաբայան, Արցախ
Ըստ թեմայի
Ճակատ մեկնելու ցանկություն հայտնածները Երևանում սովորում են ողջ մնալու արվեստը. տեսանյութ
Բելգիացի պատգամավորները ցնցված են Արցախում տեսածից. Արայիկ Հարությունյանը ընդունել է նրանց
Դավիթ Տոնոյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են Արցախի թեման
Գևորգ Հայրապետյան

Ինչ անել ադրբեջանցի հաքերների զոհը չդառնալու համար. խորհուրդ է տալիս Հայրապետյանը

185
(Թարմացված է 18:13 27.10.2020)
Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է թշնամու կողմից իրականացվող ևս մեկ վտանգավոր գործունեությանը, որ կարող է վտանգի ենթարկել անձնական տվյալները:
Ինչ անել ադրբեջանցի հաքերների զոհը չդառնալու համար. խորհուրդ է տալիս Հայրապետյանը

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը մոնիթորինգի արդյունքում պարզել է, որ ադրբեջանցի հաքերներին հաջողվել է կոտրել Հայաստանի մասնավոր սեկտորի մի քանի տեսանկարահանող սարքեր և տեսագրությունը տեղադրել Youtube-ում: Խոսքը բնակարանների տեսախցիկների և մի քանի տնտեսվարողների տեսանկարահանող սարքերի մասին է:

«Այսինքն` նրանք կարողացել են մարդկանց տանը, խանութում և այլ վայրերում տեղադրված տեսախցիկների հասանելիություն ստանալ, քանի որ դրանք բավականաչափ պաշտպանված չեն»,- Sputnik Արմենիային ասաց Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ տեսախցիկներ ունեցողները պետք է պաշտպանության համապատասխան միջոցառումներ իրականացնեն` ընտրելով ապահով գաղտնաբառ: Եթե ինքնուրույն հնարավոր չէ ապահովել տեսահսկման համակարգերի անվտանգությունը, ապա պետք է դիմել համապատասխան մասնագետների, իսկ եթե չկա օգտագործման խիստ անհրաժեշտություն, ճիշտ կլինի որոշ ժամանակով անջատել սարքերը։

Հայրապետյանը զգոնության կոչ արեց և ասաց, որ տեսահսկման համակարգերին միջամտություն նկատելու դեպքում անհապաղ պետք է տեղեկացնել իրենց գործակալությանը և իրավապահ մարմիններին:

Ինչպես տարբերել թացը չորից, կամ ինչ պետք է իմանան հայերը պատերազմի ժամանակ

185
թեգերը:
հաքեր, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայ հաքերները կոտրել են Իլհամ Ալիևի պաշտոնական կայքը
Ադրբեջանական 13 հեռուստաալիքով հայկական տեսանյութ է ցուցադրվել
Ինչպես պաշտպանել Facebook-յան էջերն ադրբեջանական հարձակումներից. կարևոր կանոններ

«Բառերը քիչ են, որ նկարագրեմ». ռազմաճակատից եկած հոր ու նորածին դստեր 1–ին հանդիպումը

0
Նորածնի մայրիկն ասում է` լավ կլիներ, որ Արցախում ծնվեր իր աղջիկը, բայց վստահ է` շուտով այնտեղ են վերադառնալու։

Ռազմաճակատում գտնվող տղամարդն անակնկալ է արել կնոջը, որն այս օրերին երեխա է ունեցել, ու նորածնի դուրսգրմանը եկել է Երևան։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով ռազմաճակտից վերադարձած հոր ու նորածնի առաջին հանդիպումը

Նորածնի հայրն էլ պատերազմի սերնդից է, բայց ասում է, որ ամեն ինչ անելու է գալիք սերնդի համար խաղաղ ապագա ապահովելու համար։

«Ծնվել եմ 1993-ին` պատերազմական տարիներին, և չեմ ցանկանա, որ մեր երեխաները նույնը տեսնեն։ Իմ հրաշք բալիկը ծնվել է... Բառերը քիչ են, որ նկարագրեմ, թե ինչ եմ հիմա զգում»,–ասում է նորածին աղջնակի հայրը։

Նորածնի մայրիկն էլ նշում է, որ հույս էր փայփայում, որ ամուսինն այս օրն իր կողքին կլինի, ինչն էլ եղավ։ Նա ասում է` լավ կլիներ, որ Արցախում ծնվեր իր բալիկը, բայց վստահ է` շուտով այնտեղ են վերադառնալու։

Երեխայի հայրը, ի դեպ, նորից առաջնագիծ է մեկնելու։

0
թեգերը:
դուստր, նորածին, Պատերազմ, զինծառայող
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020