Սերգեյ Ղահրամանյան

«Կարմիր գծերին» առնչվող օրենսդրական փոփոխությունը լիարժեք և վերջնական չէ. Ղահրամանյան

64
(Թարմացված է 23:20 18.06.2020)
Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ու Երևանի ավագանու անդամների առաջարկությանը, որով առաջարկվում է ավելացնել Երևանի ավտոկայանատեղերի դրույքաչափերը: 
Ղահրամանյան. «Կարմիր գծերին» առնչվող օրենսդրական փոփոխությունը լիարժեք և վերջնական չէ

Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատում «կարմիր գծերի» օրենքում նախատեղվող փոփոխությունները, քանի որ հարցը երկար ժամանակ քննարկվել է տարբեր ձևաչափերով և դեռևս 2018 թվականի նոյեմբեր–դեմկտեմբերին՝ Երևանի ավագանիում։ 

«Քանի որ սա պետք է լինի օրենսդրական փոփոխությունների արդյունքում, ուստի անհրաժեշտ է, որ ԱԺ–ի  կողմից հստակ օրենսդրական մեխանիզմներով լինեն փոփոխություններ համապատասխան օրենքներում, որոնց պետք է հաջորդեն Երևանի անագանու որոշումներով հաստատված ենթաօրենսդրական ակտերը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։ 

Ղահրամանյանի համոզմամբ` վերոհիշյալ նախագծով ծառայողական ավտոկայանատեղերի առավելագույն ֆինանսական գումարն ավելացել է, և որոշումների կատարումը դրված է ՏԻՄ–երի վրա, ինչը շատ կարևոր է, որպեսզի գնահատվի համայնքային գույքը։ Այդուհանդերձ, Ղահրամանյանը կարծում է, որ սա լիարժեք ու վերջնական փոփոխություն չէ, քանի որ ապագայում հանրային տրանսպորտի նոր ցանց ունենալու պարագայում կառաջանա նոր փոփոխությունների անհրաժեշտություն, գուցե «կարմիր գծերը» նորից վերականգնվեն կամ լինեն սակագնային փոփոխություններ։

Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում կարմիր գծեր չեն լինի. Սիսակ Գաբրիելյան

Նրա գնահատմամբ` հանրային տրանսպորտի նոր ու արդիական ցանցի ներդրման համար կպահանջվի երկուսից երեք տարի, հետևաբար, վերոհիշյալ նախագծով խնդրին տրվում է միջանկյալ լուծում։ Ըստ Ղահրամանյանի՝ առավել իրատեսական է, որ «կարմիր գծերն» իսպառ չվերանան, այլ սակագները վերանայվեն, իսկ մի շարք փողոցների երթևեկելի գոտու առաջին շարքում կայանատեղին ընդհանրապես կարգելվի։  

Հիշեցնենք՝ այսօրվա ավագանու նիստում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը պարզաբանեց, որ փոփոխությունների արդյունքում Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում «կարմիր գծերը» կվերանան: Նրա խոսքով՝ դրանք կգործեն միայն Կենտրոն վարչական շրջանում և Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածներում։

64
թեգերը:
ավագանի, նախագիծ, Ոստիկանություն, ավտոմեքենա, Սերգեյ Ղահրամանյան
Ըստ թեմայի
Կարմիր գծերով ու տեսախցիկներով զբաղվողները խուսափում են խոսել
Քեյան. «Նոր օրինագծի համաձայն` շատ տեղերից կարմիր գծերը կվերանան»
Հայ վարորդները դժգոհ են «կարմիր գծերի» թանկացումից
Ո՞վ է տուգանելու …կարմիր գծերի վրա քնող թուրքերին
Թևան Պողոսյան

Թավիշից բխած սերը ցուցաբերվում է ադրբեջանցիների նկատմամբ. Թևան Պողոսյան

69
(Թարմացված է 19:41 22.06.2021)
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե Հայաստանում կլինե՞ն արդյոք հետընտրական զարգացումներ, որոնք կունենան որոշակի հետևանքներ ներքաղաքական կյանքում։
Պողոսյան. «Միասնությունը լոկ հայտարարությամբ չի լինում, պետք են կոնկրետ գործողություններ»

Ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ Միհրան Հակոբյանի մեքենայի տակ նռնակ նետելն ու «Իզմիրլյան» ԲԿ–ի ղեկավար Արմեն Չարչյանի նկատմամբ իրավական հետապնդումն արդեն իսկ տեղավորվում են հետընտրական զարգացումների համատեքստում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Թևան Պողոսյանը։

Դեռ յոթ օր կա, որ ԿԸՀ–ն հայտարարի ընտրությունների վերջնական արդյունքները, սակայն. Պողոսյանի խոսքով, մասնակիցներից մեկը չի սպասում և հայտարարում է, որ արդեն հաղթել է, իսկ մյուս կողմը հայտարարում է, որ կդիմի դատարաններ և ինչ–որ քայլ կանի այդ ատյանների որոշումներից հետո։

«Օրենքի դիկտատուրայից խոսող կողմը հաշվի չի առնում, որ նույն օրենքի պահանջով որևէ բան անել կարելի է միայն վերջնական արդյունքների պաշտոնական հայտարարումից հետո։ Հիմա այս ամենն ինչպե՞ս կարելի է դիտարկել։ Այնպես որ հետընտրական զարգացումները հավանական են, առավել ևս, որ արդեն իսկ ակնառու է ռեպրեսիվ ինստիտուտի աշխատանքը»,– նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավարը։

Պողոսյանի համոզմամբ` միասնությունը միայն հայտարարություններով չի լինում, անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ այդ ուղղությամբ, և եթե դրանք տեսանելի լինեն գալիք օրերին, ապա նոր հնարավոր կլինի առարկայորեն խոսել այդ մասին։

Պողոսյանը հիշեցրեց, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքի ժամանակ նրա թիմակիցներից մեկն ասաց, որ արդարադատության սուրը հանձնում են մեկ մարդու, մինչդեռ Փաշինյանը, եթե կողմ է հանրային համերաշխությանը և դատական համակարգի անկախությանը, պետք է կանխեր թիմակցի խոսքը, որովհետև այն խանգարում է միասնականությանը։

«Մինչ օրս որևէ մարտահրավեր չի լուծվել։ Մեկ ամսից ավել է, ինչ 200 ադրբեջանցի զինծառայողներ ներխուժել են Հայաստան ու դարձել 1000 հոգի։ Այդ հարցը լուծվե՞լ է։ Ունեցել ենք քաղաքական ճգնաժամ, որը նույնպես չի լուծվել։ Կան կուսակցություններ, որոնք չեն ընդունել ընտրությունների արդյունքները, ունենք նաև ուժայինների գործողություններ։ Հանրությունն էլ քննարկում է այն հարցը, թե ընդդիմությունը կվերցնի՞ արդյոք խորհրդարանական մանդատները, ինչը վկայում է ճգնաժամի առկայության մասին»,– նշեց

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավարը։

Պողոսյանը տարակուսանքով ընդգծեց, որ Արցախը մոռացության է մատնվում, մուրճը ճոճում են ոչ թե արցախցիների վրա մատ թափ տվող և օկուպացրած Շուշին իրենց մշակութային մայրաքաղաք հռչակած ադրբեջանցիների, այլ ազգակիցների վրա, ինչից Պողոսյանը եզրակացրեց, որ թավիշից բխած սերն ու հանդուրժողականությունը ցուցաբերվում է ադրբեջանցիների նկատմամբ։

Ըստ նրա` հայաստանյան ընտրությունների արդյունքներով ուրախացել են ոչ միայն Փաշինյանի կողմնակիցները, այլև Ադրբեջանն ու Թուրքիան, այդ մասին կա անդրադարձ նրանց մամուլում, և 2000 հայեր, որոնք կստանձնեն տարատեսակ պաշտոններ, մինչդեռ իրականությունն այն է, որ մեծամասնությունը չի մասնակցել ընտրություններին, և Փաշինյանի հաղթանակով ուրախացել է ընտրողների միայն 1/4-ը։

Ի՞նչ կա Քոչարյանի մտքում, որ փողոցային պայքարից հրաժարվել է, և ի՞նչ կապ ունի Մոսկվան

69
թեգերը:
Թևան Պողոսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Իշխանությունն ընտրություններում կիրառեց «նորերն ընդդեմ հների» ռազմավարությունը. Մարկեդոնով
Հայաստանում կայացած ընտրությունները եղել են մրցունակ. ԵՄ խոսնակ
Իրանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացումը
Սուրեն Սուրենյանց

Ի՞նչ կա Քոչարյանի մտքում, որ փողոցային պայքարից հրաժարվել է, և ի՞նչ կապ ունի Մոսկվան

494
(Թարմացված է 21:14 22.06.2021)
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` քաղաքական ուժերի հետ քննարկումներ անելու առաջարկը։
Որտե՞ղ են հատվում Փաշինյանի և Քոչարյանի «ուղիները», և ինչ կապ ունի պաշտոնական Մոսկվան

Նախօրեին հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանի արած երկխոսության առաջարկն ուղղված էր նաև խորհրդարան անցած քաղաքական ուժերին` «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների առաջնորդներին, բայց թե այդ համագործակցությունն ինչ ձևաչափով և ինչ օրակարգով է պատրաստվում իրագործել` դժվար է ասել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Նրա խոսքով` հայհոյախառն արտահայտություններով և կոշտ մեղադրանքներով ուղեկցված քարոզարշավից հետո հետընտրական ցնցումներ չեղան արտաքին գործոնի, մասնավորապես Մոսկվայի ազդեցությամբ։ Չնայած հակադրություններին` Փաշինյանի և Քոչարյանի միջև որոշակի համագործակցությունը Սուրենյանցը չի բացառում։

«Իրականությունն այն է, որ Հայաստանի թե՛ այսօրվա իշխանությունը, թե՛ հիմնական ընդդիմադիր ուժը` Ռոբերտ Քոչարյանի թիմը, սերտորեն կապված են Մոսկվայի հետ և մի բացառեք, որ նրանց որոշակի համագործակցության, նույնիսկ գուցե անհավանական է թվում ասածս, կոալիցիայի մղի հենց Մոսկվան»,- ասաց նա։

Քաղաքագետի կարծիքով` կարելի է ասել, որ ՀՀ երկրորդ նախագահն ինչ-որ տեղ ընդունում է ընտրությունների արդյունքները և չի պատրաստվում անզիջում պայքար սկսել գրանցված արդյունքների դեմ, չնայած այդ մասին ուղիղ չի ասել։ 

«Սա նշանակում է` որոշակի համակեցության Քոչարյանը պատրաստ է, հակառակ դեպքում նա իր կողմնակիցներին կհրավիրեր հրապարակներ, փողոցներ։ Եթե «Հայաստան» դաշինքը պայքարի այս գործիքակազմից հրաժարվել է, ուրեմն Քոչարյանը նաև այդպիսի սցենար մտքում ունի»,- նշեց նա։

Երկու հակադիր բևեռների համագործակցությունը, ըստ Սուրենյանցի, հնարավորություն կտա հետագա հնարավոր ցնցումներից խուսափել, երկրում կայունություն հաստատել,  ինչը տարածաշրջանային ծրագրեր իրականացնելու ճանապարհին առաջին հերթին ձեռնտու է հենց պաշտոնական Մոսկվային։

Հիշեցնենք` հունիսի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ հունիսի 22–ից սկսում է խորհրդակցություններ քաղաքական այն առողջ ուժերի հետ, որոնք հակված են երկխոսության։ Փաշինյանն ասել էր` ձեռք է մեկնում այն ուժերին, ում հետ հակասություններ ունեն։

Ի պատասխան Փաշինյանի` այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ Փաշինյանի մեկնած ձեռքը չի նկատել։

494
թեգերը:
Ընտրություններ, Վարչապետ, Մոսկվա, Սուրեն Սուրենյանց, Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
Ինչով առանձնացավ այս քարոզարշավը մյուսներից. ամփոփում է քաղաքագետը
Շնորհավորելուց մինչև դատարան դիմել. քաղաքական ուժերի արձագանքն ընտրության արդյունքներին
Արդյունքների լեգիտիմության հարցում կոնսենսուս չի լինի. Սուրենյանցը` ընտրությունների մասին
Լուկաշենկոն ու Փաշինյանը

Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանին

9
(Թարմացված է 21:59 22.06.2021)
Բելառուսի նախագահը վստահություն է հայտնել, որ Մինսկի wu Երևանի փոխգործակցությունը կզարգանա ի նպաստ երկու երկրների ժողովուրդների բարեկամության և բարգավաճման:

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik․ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Բելառուսը։ Լուկաշենկոն Բելառուսի ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է Փաշինյանին և նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով։

«Ձեր նպատակասլացությունն ու նվիրվածությունը հայ ժողովրդի շահերին դարձել են հաջողության գրավական երկրի համար կարևորագույն հասարակական-քաղաքական այս արշավում»,- նշել է Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ Մինսկի և Երևանի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությունը կզարգանա ի նպաստ երկու երկրների ժողովուրդների բարեկամության և բարգավաճման:

Հիշեցնենք` հունիսի 20–ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություն անցկացվեց։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցեցին 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Հունիսի 21-ին ԿԸՀ–ն ամփոփեց բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։

«Հայաստան» դաշինքը դատի է տվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին

9
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Ալեքսանդր Լուկաշենկո, Բելառուս, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Բանալի բառը «բոլորի վարչապետ լինելն է»․ հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Արամ Սարգսյանը
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ
Շնորհավորելուց մինչև դատարան դիմել. քաղաքական ուժերի արձագանքն ընտրության արդյունքներին
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին