«Օրբելի» վերլուծական կենտրոնի քաղաքական վերլուծաբան Աղասի Մարգարյանի դիտարկմամբ` իրավիճակն ընդհանուր առմամբ երկշերտ է կամ բազմաշերտ, որովհետև մի կողմից հասկանալի է, որ գործ ունենք խորհրդարանական քաղաքական ուժի ղեկավարի հետ, որի կուսակցությունը շուրջ 16 տարվա պատմություն ունի, ուստի բնական է, որ փորձ է արվում առկա զարգացումները քաղաքականացնել, դրանց հաղորդել քաղաքական ենթատեքստ ու բերել ներքաղաքական պայքարի հարթություն։
Իսկ մյուս կողմից` տեսանելի է իրավական փաստարկված մի գործընթաց, որտեղ քաղաքական տեքստերը գրեթե բացակայում են`սկսած դատախազի միջնորդությունից, վերջացրած ԱԱԾ հրապարակած տեսանյութերով։
«Առկա է իրավական գործընթաց, որն իր մեջ պարունակում է հանցակազմի կասկածի տեղիք տվող անցուդարձեր, հետևաբար, իրադարձությունները պետք է դիտարկել հիշյալ երկու համատեքստերում։ Կան շրջանակներ, որոնք զարգացումներն ուղղորդում են դեպի քաղաքական պայքարի ասպարեզ, իսկ մյուս կողմից` զուտ իրավական դաշտում առկա իրավիճակ է, որը բնորոշվում է զուտ իրավական չափորոշիչներով»,– նշում է քաղաքական վերլուծաբանը։
Ով իր շահի մասին է մտածում, նա դավաճան է. Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ–ի շենքից
Աղասի Մարգարյանի կարծիքով` թեև տարբեր կողմերից խոսում են քաղաքական ռեպրեսիաների, բռնաճնշումների, հետապնդումների ու հալածանքների մասին, սակայն մենք ոչ վաղ անցյալում ականատես ենք եղել տարատեսակ զուտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված ռեպրեսիաների, որոնք բովանդակային առումով հենց բռնաճնշումներ էին, մինչդեռ Գագիկ Ծառուկյանի պարագայում ասել, որ նրա դեմ իրականացվում է քաղաքական ռեպրեսիա, տեղին չէ։
«Համենայն դեպս, իրավապահ համակարգի ներկայացուցիչների կողմից կատարվող գործողությունները մինչ այս պահը լիովին տեղավորվում են իրավական հարթության մեջ։ Բացի դրանից, քաղաքական ռեպրեսիաների մասին խոսելիս, շատ ավելի հեշտ կլինի հիշել 2015թ.–ը, երբ քաղաքական որոշմամբ` նույն Գագիկ Ծառուկյանը մի գիշերում հեռացավ քաղաքական դաշտից»։
Աղասի Մարգարյանի դիտարկմամբ` այն ժամանակ գուցե տեղին կլիներ քաղաքական ռեպրեսիա եզրույթի կիրառումը, մինչդեռ երեկ գլխավոր դատախազի միջնորդության ժամանակ Ծառուկյանն ու իր կուսակից պատգամավորներն անկաշկանդ ելույթներ ունեցան, հարցեր ուղղեցին գլխավոր դատախազին, և հիմա գործը բնականոն ընթացքի մեջ է։
Հիշեցնենք, որ ԱԺ–ն երեկ որոշեց Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկել ու թույլատրել նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել։
ՀՀ ԱԱԾ-ն հունիսի 14-ի վաղ առավոտից խուզարկություն էր իրականացրել ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը:
Դեռ հունիսի 14-ին Ծառուկյանի հարցաքննության ընթացքում ԱԱԾ-ն հանդես եկավ մի քանի պաշտոնական հայտարարություններով, որտեղ ներկայացրեց Ծառուկյանի նկատմամբ կատարված քննչական գործողությունների իրավական հիմքերն ու հարուցված 3 քրեական գործեր:
Հայտնի է, թե ինչ քրգործի շրջանակներում է հարցաքննության ծանուցում ստացել Ծառուկյանի որդին
Առաջին քրեական գործը վերաբերում է «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» խաղատներին, որի համաձայն` դրանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 30 մլրդ դրամի վնաս: Երկրորդ քրգործը վերաբերում է 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին: Ըստ գործի նյութերի` ԲՀԿ-ն հարյուր հազարների ընտրակաշառք է բաժանել:
Իսկ երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանն օտարված հողատարածքին: Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների արդյունքում, ըստ գործի, համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:
Երեկ ԱԱԾ-ն հանդես եկավ նաև չորրորդ քրեական գործի մասին հայտարարությամբ, որը վերաբերում է արդեն 2017թ.-ի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի կատարած ընտրախախտումներին:
Ծառուկյանի փեսան ապօրինի աճուրդով օտարել է 10,05 հա հողատարածք. առաջադրվել է մեղադրանք
Գրիգոր Բալասանյանի դիտարկմամբ` ԱՄՆ–ում կայացած նախագահական ընտրությունների ֆոնին իրանական կողմը թաքուն լավատեսությամբ փորձեց արձանագրել, որ այդ ընտրությունների արդյունքում ԱՄՆ–Իրան հարաբերություններում որոշակի ջերմացում և բարելավում կնկատվի, և Վաշինգտոնը կհրաժարվի այն թշնամական քաղաքականությունից, որ վերջին տասնամյակներին վարում է Իրանի նկատմամբ, սակայն միջազգայնագետը վկայակոչեց միջազգային հարաբերությունների փորձը, ըստ որի` ԱՄՆ–ի յուրաքանչյուր նախագահի ընտրություններից հետո երկրի արտաքին քաղաքականության մեջ մեծ հաշվով ոչինչ չի փոխվում։
Եռակողմ հայտարարության 9-րդ կետը. ձեռնտո՞ւ է Իրանին Նախիջևանի միջանցքի բացումը
«Բայդենի այն հայտարարությունները, որ իրենք կվերանայեն Թրամփի վարած քաղաքականությունը և Իրանի հետ կապված որոշակի զիջումների, թուլացումների կգնան, արվեցին քարոզարշավի ժամանակահատվածում ընտրազանգվածին իր կողմ ներգրավելու համար, որովհետև ԱՄՆ–ն Իրանի հետ կապված ունի շատ լուրջ ծրագրեր»,– նշեց միջազգայնագետը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու ևս երկու պաշտոնյա կգործուղվեն Իրան
Բալասանյանի կարծիքով` մի կողմից առկա է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հուսադրող հայտարարությունն ու թաքուն լավատեսությունն առ այն, որ միգուցե կարող է ինչ–որ բան փոխվել ԱՄՆ–ի քաղաքականության մեջ, բայց մյուս կողմից այսօր էլ տեսանելի է ԱՄՆ–Իսրայել լուրջ տանդեմն Իրանի դեմ, որովհետև Իրանն այդ երկրների համար Մերձավոր Արևելքում այն գործոնն է, որն ընդդիմանում է ամերիկյան աշխարհաքաղաքականության ամբողջ ծավալով իրականացմանը։
Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ` բավականաչափ բարդ է կանխատեսել, թե ինչպիսի քաղաքականություն կիրականացնի ԱՄՆ–ն, որովհետև այնպես է ստացվել, որ տարածաշրջանային գործընթացները շղթայական փոխկապակցվածության տրամաբանություն են ձեռք բերել հատկապես Ռուսաստանի և Թուրքիայի ներգրավվածությամբ տարբեր խնդիրներում։
«Ականատես ենք լինում, որ մի հակամարտության գոտում, որտեղ այս երկու երկրները հարաբերվում են, կա շահերի զիջում, բայց մեկ այլ հակամարտության գոտում նոր ակնկալիքների դաշտ է բացվում։ Այդ առումով կարելի է Ռուսաստանի ու Թուրքիայի փոխգործակցությունը դիտարկել Սիրիայի և Արցախի հետ կապված վերջին զարգացումների համատեքստում։ Անկարան Սիրիայում զիջեց, բայց արցախյան խնդրում Ռուսաստանի հետ հասավ համաձայնության»,– նշեց արաբագետը։
Պետրոսյանի կարծիքով` Թուրքիան շատ լավ կարողանում է օգտագործել իր առավելություններն ու կարևորությունը տարածաշրջանային բոլոր աշխարհաքաղաքական դերակատարների հետ հարաբերություններում և միաժամանակ հասկանում է, որ ԱՄՆ–ի համար կարևոր երկիր է, ու օգտագործում է կարևորության հանգամանքը, զուգահեռաբար Ռուսաստանն ամեն կերպ փորձում է Թուրքիային դուրս բերել ՆԱՏՕ–ից, ուստի վերջինս իր հերթին ձգտում է օգտագործել նաև այդ հանգամանքը, աշխարհագրական դիրքը, իսկ Եվրոպայի հետ հարաբերվելիս Թուրքիան փորձում է օգտագործել սիրիացի միգրանտների հետ կապված ճգնաժամը։
«Իսկ արդեն Բայդենի վարչակազմի հետ աշխատանքների առումով Թուրքիայում, բնականաբար, արդեն իսկ լրջորեն նախապատրաստվել են և անգամ որոշակի դիրքավորում են ստանձնել։ Եթե նկատել եք, առնվազն վերջին մեկ ամսվա կտրվածքով Թուրքիան թուլացրել է իր նախկին հավակնոտ և ապակայունացնող դերակատարումը գրեթե բոլոր հակամարտային գոտիներում, փոխել է հռետորաբանությունը Հայաստանի նկատմամբ և խոսում է սահմանները բացելու, համատեղ ձևաչափեր ստեղծելու մասին»,– նշեց արաբագետը։
Պետրոսյանի գնահատմամբ` Թուրքիան փորձում է դրական, կառուցողական միջավայր ձևավորել, որպեսզի այդ հիմքերի վրա սկսի բանակցություններն ու հետագա աշխատանքներն ԱՄՆ–ի հետ, բայց չպետք է մոռանալ, որ Էրդողանի կառավարության քայլերը մեծ հաշվով կրում են կարճաժամկետ, իմիտացիոն բնույթ։
Անկարա-Բաքու-Իսլամաբադ եռյակ. պատահակա՞ն է զորավարժությունների վայրի ընտրությունը ՀՀ-ի մոտ
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Ռոմա»-«Սպեցիա» հանդիպմանը, գրում է Armsport–ը։
«Սպեցիայի» դեմ Իտալիայի առաջնության 19-րդ տուրի հանդիպմանը «Ռոմայի» հայտացուցակում 22 ֆուտբոլիստներ են ներառվել։
Մխիթարյանի` հանդիպումը բաց թողնելու պատճառը նրա մկանային ցավերն են։ Բացի Մխիթարյանից, «Ռոմա»-«Սպեցիա» հանդիպմանը չեն մասնակցի նաև Էդին Ջեկոն ու Պեդրո Ռոդրիգեսը:
Հիշեցնենք, որ «Ռոմա»-«Սպեցիա» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:
Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ռոմա»- «Սպեցիա» հունվարի 20-ին կայացած հանդիպմանը Մխիթարյանը ոչ միայն մասնակցել էր, այլև գոլ խփել։
Մխիթարյանը 8 րոպեում 2 գոլ է խփել «Ռոմայի» կազմում. տեսանյութ