Գևորգ Էմին-Տերյան

«ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը չպետք է քաղաքականացվի՝ ծառայելով տարբեր խմբերի». Էմին–Տերյան

73
ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է մայր ԲՈՒՀ–ի հոգաբարձուների խորհրդի ընտրության գործընթացին, ինչպես նաև այդ կառույցի գործունեության հետ կապված որոշ հարցերի։ 
Էմին–Տերյան. «ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը չպետք է քաղաքականացվի` ծառայելով տարբեր խմբերի»

ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գևորգ Էմին–Տերյանի տեղեկացմամբ` այս պահին հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է դեռևս գործող օրենքով, որի շուրջ դժգոհություններ կային: Նոր տարբերակում  ուսանողների թվաքանակը նվազեցված է, իսկ համալսարանի ներկայացուցիչների ընդհանուր թիվը պակաս է 30 տոկոսից, սակայն այն դեռ նախագիծ է, որը պետք է հանգամանորեն քննարկվի։

Անդրադառնալով այն հարցին, որ հոգաբարձուների խորհրդի կազմում կառավարության ներկայացուցիչների ընդգրկումով կառույցի գործունեությունն անհարկի քաղաքականացվում էր, Գևորգ Էմին–Տերյանն ընդգծեց, որ ԵՊՀ կանոնադրության մեջ նշված է, թե ինչ չափանիշների պետք է համապատասխանեն հիմնադիր և լիազոր անդամները։ 

«Տարիներ առաջ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ղեկավարում է ՀՀ նախագահը, և այդ իրողությունը մեծ դժգոհություն էր առաջացնում հատկապես ընդդիմադիրների շրջանում։ Մենք տեսանք, որ նոր կառավարությունը փորձեց զերծ մնալ այդ պրակտիկայից։ Կային երկու անդամներ` Հովհաննես Հովհաննիսյան և Համազասպ Դանիելյան, որոնք Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներ էին, սակայն հոգաբարձուների կազմի ձևավորման պահին երկրորդը որևէ պաշտոն չէր զբաղեցնում, իսկ առաջինը փոխնախարար էր»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրեց ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակը։ 

Էմին–Տերյանի կարծիքով`ակնառու է, որ ապաքաղաքականացումը ներկայումս գուցե նվազ արդյունավետ է, քան նախկինում, երբ հոգաբարձուների կազմում ընդգրկված էին պաշտոնատար անձինք, որովհետև առաջանում են բազմաթիվ խնդիրներ, սակայն հոգաբարձուների խորհրդի նախագահը դրանց չի արձագանքում։ Օրինակ` ռեկտորի ընտրության հարցը ձգձգվում է, այս ընթացքում գրանցվեցին սկանդալներ, տեղի ունեցավ ուսխորհրդի նախագահի ձերբակալություն, սակայն հոգաբարձուների խորհրդի նախագահը ոչ մի կերպ չանդրադարձավ դրանց։ 

ԵՊՀ ռեկտորի ընտրությունը հետաձգվեց

«Անշուշտ համալսարանի շահերից է բխում, որ հոգաբարձուների խորհուրդն աշխատի լիարժեքորեն և չպետք է քաղաքականացվի` ծառայելով քաղաքական առանձին խմբերի շահերին։ Պետք է գտնել այն արդյունավետ ուղին, որի շնորհիվ և՛ համալսարանը կզարգանա, և՛ նման խնդրահարույց հարցեր չեն առաջանա»,– նշեց նա։ 

Իսկ թե ինչու է ձգձգվում ԵՊՀ ռեկտորի ընտրությունը, ըստ Էմին–Տերյանի՝ ԵՊՀ–ն բարդ հիմնարկ է, կառավարությունն ի դեմս ԿԳՄՍ նախարարի փորձում է մշակել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագիծը, որը ներկայացվելու է ԱԺ–ին։ Բացի այդ, համալսարանի աշխատակիցներից մեկը դիմել է դատարան`պնդելով, որ Գեղամ Գևորգյանն ապօրինաբար է նշանակվել ԺՊ, քանի որ ըստ «Հիմնադրամների մասին» օրենքի` հիմնադրամի կառավարիչը կարող է վճարովի այլ աշխատանք կատարել միայն հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ, սակայն համալսարանի հիմնադրամի կառավարիչ Գևորգյանի պարագայում այդ համաձայնությունը չի եղել։ Վերջինս հոգաբարձուների խորհրդին չի հայտնել, որ հանդիսանում է «Էվոկա» բանկի խորհրդի նախագահի տեղակալ։ Էմին–Տերյանի հաղորդմամբ` կա ևս մեկ իրավական ակտ, որի համաձայն ԿԲ–ն արգելում է բանկերի խորհուրդների անդամներին համատեղության կարգով զբաղվել այլ աշխատանքով, և Գևորգյանը խախտել է նաև այդ նորմատիվ ակտը։

ԵՊՀ 3 պրոռեկտոր ազատվել են աշխատանքից

73
թեգերը:
Ընտրություններ, ռեկտոր, Երևանի պետական համալսարան (ԵՊՀ), Հայաստան
Ըստ թեմայի
ԵՊՀ-ն ռեկտորի մրցույթ է հայտարարել
ԵՊՀ ուսխորհրդի նախագահին բերման ենթարկելու վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակվել
ԵՊՀ դասախոսին բռնել են կաշառք վերցնելու ժամանակ
Ափոյան. «Եթե ԵՊՀ-ում անօրինական որևէ գործողություն լինի, ի՞նձ պետք է միշտ բերման ենթարկեն»
Լարիսա Ալավերդյան

ՀՀ–ն և Արցախը փախստականների հարցով չեն դիմել միջազգային կառույցներին. Ալավերդյան

30
Հայաստանի առաջին օմբուդսման, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքում փախստական դարձած մարդկանց խնդիրներին։
Ալավերդյան. «Արցախից բռնի տեղահանվածները չունեն փախստականի պաշտոնապես ամրագրված կարգավիճակ»

Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ` մինչ օրս Արցախից բռնի տեղահանվածները չունեն փախստականի պաշտոնապես ամրագրված կարգավիճակ, ընդ որում` այդ կարգավիճակի մասին կամ միջազգային կոնվենցիա, որն ընդունվել է դեռ 1951 թվականին։ Ըստ նրա` կոնվենցիային կից արձանագրության ներքո պետք է դիտարկվեն վերոհիշյալ անձինք։

«Որքան ինձ հայտնի է, նրանց ոչ մի կարգավիճակ դեռ տրված չէ։ Նման դեպքերում մենք պետք է հստակեցնենք, թե փախստականներն ինչ են հայցում և ինչ է տվյալ դեպքում նախաձեռնում Հայաստանի հանրապետությունը` որպես այդ անձանց ընդունող կողմ։ Դրա մասին նույնպես չկա պաշտոնապես հայտարարված մոտեցում, ինչն էլ հիշյալ անձանց վիճակը դարձնում է այդքան անորոշ, մինչդեռ նրանք օգտվում են Հայաստանի և Արցախի հանրապետությունների կողմից հատկացվող օգնությունից»,– նշեց Ալավերդյանը։

Նրա կարծիքով` իրական վիճակն այն է, որ փախստականները մնում են անորոշության մեջ, և արդյո՞ք Հայաստանն ու Արցախը նախաձեռնելու են ինչ-որ քայլեր կամ դիտարկելու՞ են արդյոք իրենց մշտական բնակության վայրերից բռնի կերպով տեղահանված անձանց հարցը որպես ժամանակավոր խնդիր, թե՞ այդ մարդիկ, չստանալով իրենց հուզող հարցերի պատասխանները, բռնելու են արտագաղթի ճամփան։   

Հայաստանի առաջին ՄԻՊ–ի խոսքով` միջազգային հանրությունը նման խնդրի արձագանքում է միայն այն ժամանակ, երբ իրենց դիմում են, բայց Ալավերդյանի տեղեկացմամբ` ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Արցախը նման հարցով պաշտոնապես չեն դիմել համապատասխան կառույցներին, մասնավորապես ՄԱԿ–ի փախստականների հարցերով զբաղվող հանձնակատարին։ Ըստ նրա` ստեղծված իրավիճակը էապես տարբերվում է նրանից, ինչ ունեցել ենք արցախյան առաջին պատերազմից հետո և մինչև անգամ դրանից առաջ։ 

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ռուս խաղաղապահներն Արցախում մարդասիրական օգնություն են հասցրել բազմազավակ ընտանիքներին

 Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի հանրապետության հազարավոր քաղաքացիներ դարձան անօթևան ու փախստական։

30
թեգերը:
Լարիսա Ալավերդյան, Փախստական, Պատերազմ, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Գարիկ Միսակյան

Իրանը կարող է զսպել Սյունիքում ադրբեջանա-թուրքական ակտիվության ճիգերը. Միսակյան

88
(Թարմացված է 17:20 19.06.2021)
Իրանագետ Գարիկ Միսակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին և հայ-իրանական հարաբերություններին։
«Իրանը կարող է զսպել Սյունիքում ադրբեջանա-թուրքական ակտիվության ճիգերը». Միսակյան

Պահպանողական էբրահիմ Ռաիսին կարող է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Ադրբեջանի նկատմամբ և Հայաստան-Իրան հարաբերությունները նոր հարթություն տեղափոխել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Գարիկ Միսակյանը։

«Իրանում մինչ Ռայիսիի ընտրվելը և նախագահական ընտրությունները թե՛ խորհրդարանի, թե՛ փորձագիտական մակարդակում եղել են հայտարարություններ, Իրանի խորհրդարանի գիտական ուսումնասիրությունների կենտրոնը նաև զեկույց է հրապարակել, որտեղ նշվել է, որ Իրանի առաջնահերթություններից է լինելու տնտեսական հարաբերությունների բարելավումը Հայաստանի և Ադրբեջանի հետ»,- ասաց նա։

Նրա խոսքով` Իրանը տնտեսական ակտիվությամբ կփորձի կանխել թուրքական աննախադեպ ազդեցության աճն Ադրբեջանի Հանրապետության տարածքում, իսկ Հայաստանում` տարանցիկ ենթակառուցվածքներ ստեղծել և մեծացնել իր տնտեսական ազդեցությունը Սյունիքում։

«Սյունիքում իրանական ներկայության մեծացումը իրանական փորձագիտական շրջանակների կողմից կարևորվում է նրանով, որ Իրանը, տնտեսապես ակտիվանալով Սյունիքում, կարող է նաև որոշ չափով միջամտել Սյունիքի հետ կապված ադրբեջանա-թուրքական ձգտումներին»,- ընդգծեց Միսակյանը։

Նշենք, որ Իրանում նախագահական ընտրություններն անցկացվել են երեկ` հունիսի 18–ին։ Հաղթել է դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռայիսին։

Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին չէր առաջադրվել, քանի որ լրանում էր նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետը:

88
թեգերը:
Գարիկ Միսակյան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Սյունիքի մարզ, Հայաստան
Ընտրատեղամաս

Քվեարկության արդյունքները 07։00-ի դրությամբ․ ամփոփվել են 1928 ընտրատեղամասի արդյունքները

636
(Թարմացված է 07:05 21.06.2021)
Վերջին տվյալների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 654 596 քվե, այսինքն՝ կողմ են քվեարկել մասնակիցների 54.31%-ը։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրության քվեարկությունից հետո ժամը 07։00-ի դրությամբ ամփոփվել են 2008 ընտրատեղամասերից 1928-ի արդյունքները։

Ըստ այդմ՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 654 596 քվե (54.31%),

«Հայաստան» դաշինքը՝ 251 784 (20.89%),

«Պատիվ ունեմ» դաշինքը՝ 62 723  (5.2%),

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝  48 159 (4),

«Հանրապետություն» կուսակցությունը՝ 36 445 (3,02),

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 18 292 (1.52)։

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ 

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

 

636
թեգերը:
ԱԺ, քվեարկություն, Ընտրություններ, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել
Փաշինյանը քաղաքական խորհրդակցություններ կսկսի
Ինչպես են կենտրոնական շտաբի մոտ Փաշինյանին դիմավորում նրա կողմնակիցները. տեսանյութ