00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

«Անկախ նրանից` ով կլինի ՄԱԿ–ի նստաշրջանի նախագահող, պետք է առաջ տանենք մեր շահը». Պողոսյան

© Sputnik / Aram NersesyanТеван Погосян
Теван Погосян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՄԱԿ–ի 75-րդ նստաշրջանի նախագահի ընտրությանը, որտեղ դիտարկում են թուրք դիվանագետ Վոլքան Բոզքիրի թեկնածությունը, մինչդեռ Հայաստանը, Հունաստանն ու Կիպրոսը համաձայն չեն:
Պողոսյան. «Անկախ նրանից` ով կլինի ՄԱԿ–ի նստաշրջանի նախագահող, պետք է առաջ տանենք մեր շահը»

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանի փոխանցմամբ` մենք պետք է գիտակցենք մեկ բան, որ երբ միջազգային որևէ ինստիտուտում որևէ թուրք պաշտոնյա ինչ–որ բանի հնարավորություն է ստանում, ապա անպայման առանց կաշկանդվելու ցուցաբերում է կողմնակալություն` առաջ տանելով պրոադրբեջանական և հակահայկական տեսակետները։

 Армянские военннослужащие на боевом посту - Sputnik Արմենիա
Ռուսաստանն ու Հայաստանը պաշտպանում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` գլոբալ հրադադարի կոչը

Ըստ նրա` գուցե ՄԱԿ–ում կա հերթականության հանգամանք, և եկել է Թուրքիայի ներկայացուցչի ժամանակը, բայց եթե ՄԱԿ–ի կանոնակարգում կա հնարավորություն, որի շնորհիվ Հայաստանը կարող է հարցը բարձրաձայնել, իր շահերից ելնելով խոսել անաչառության խնդրի մասին, ապա պետք է անպայման օգտագործել այն։ 

«Տեսնու՞մ եք, նույնիսկ ՆԱՏՕ–ով Թուրքիայի դաշնակից Հունաստանն ունի առարկություն։ Ինձ համար մեր երկրի, Հունաստանի ու Կիպրոսի միասնությունը շատ հետաքրքիր գաղափար է, ինչը պետք է ապագայում միշտ զարգացնենք, ավելի խորացնենք համագործակցությունը։ Բայց, եթե նույնիսկ այդ երկու երկրները չմիանային, միևնույն է, ՄԱԿ–ի կանոնակարգի համաձայն` անգամ եթե մեկ երկիր ունի առարկություն, հարցը պետք է դրվի քվերակության։ Թուրքիայի ու Ադրբեջանի համար պետք է դաս լինի, որ Հայաստանը երբեք չի լռելու և բարձրաձայնելու է իրեն հուզող խնդիրները։

Խաչատուրյան քույրերի պաշտպանը դիմել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Անկախ նրանից` ով կլինի ՄԱԿ–ի նստաշրջանի նախագահող, պետք է առաջ տանենք մեր շահը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա:

Պողոսյանի կարծիքով` մենք շատ ժամանակ ընդունել ենք միջազգային հանրության կարծիքը` չօգտվելով եղած հնարավորություններից, ուստի ժամանակն է, որ արդեն մե՛ր շահերը տանենք առաջ։ Ըստ Պողոսյանի` անհրաժեշտ է բարձրաձայնել, որ այն երկիրը, որը չի ընդունում Հայոց ցեղասպանությունը, միակողմանիորեն աջակցում է Ադրբեջանին, չունի դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի հետ, իրավունք չունի գլխավորել թեկուզ մեկ վեհաժողով։

Здание ООН - Sputnik Արմենիա
«Ստուգված է»․ ՄԱԿ-ը կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության դեմ նոր նախագիծ է գործարկում

«Թուրքիան թշնամաբար է վերաբերվում Հայաստանին` փակ պահելով նրա հետ սահմանը, ենթարկելով բլոկադայի, էլ չխոսենք նրա կողմից Մերձավոր Արևելքում իրականացվող անօրինականությունների, այդ թվում՝ ահաբեկչական խմբավորումներին ֆինանսավորելու և զինելու մասին։ Հասկանում եմ, որ միջազգային հարաբերություններում չկա արժեքային միջավայրի խնդիր, կա միայն շահերի մատրիցա, ուստի հենց այդ մատրիցայի շրջանակում նույնպես պետք է կարողանանք մեր շահերը տանել առաջ և դա անել անխտիր բոլոր միջազգային ատյաններում»,– նշեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը։

Փոխզիջումների դեպքում էլ գծեր կան Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համար. Փաշինյան

Պողոսյանի համոզմամբ` Հայաստանը պետք է իր դիրքորոշումը բարձրաձայնի ՄԱԿ–ի 75-րդ նստաշրջանում նույնիսկ այն դեպքում, եթե նախագահող ընտրվի թուրք դինավագետը, ինչը կվկայի այն մասին, որ մենք աչալուրջ հետևելու ենք նրա գործողություններին` ապահովագրելով մեզ տհաճ իրողություններից։ 

Լրահոս
0