Արման Հակոբյան

Միշտ չէ, որ «յուղ վառելը» դատավճիռ է

229
(Թարմացված է 19:54 04.06.2020)
«Յուղ վառել» խոսակցական տերմինի ծագումնաբանությունը շատերին ծանոթ չէ, հատկապես մեքենա չունեցողներին։ Իսկ մեքենա ունեցողների համար «յուղ ա վառում» արտահայտությունը մտահոգություն է և քաշքշուկի ու անհարմարությունների հետ է ասոցացվում։
Միշտ չէ, որ «յուղ վառելը» դատավճիռ է

Sputnik Արմենիան վարորդ ունկնդիրների համար արդեն մեկ տարի է թողարկում է «Ավտոսերվիս» հաղորդաշարը. ոլորտի մասնագետ Արման Հակոբյանը և հաղորդավար Վարդան Ալոյանը, բացի հաղորդաշարի հերթական թեմաները, պատասխանում են նաև ունկնդիրների հարցերին։ Եվ ահա` «Ավտոսերվիս» ռադիոհաղորդաշարի ամենապահանջված թեմաների մասին կարդացեք և ունկնդրեք նաև մեր կայքում։

Ղազախստանում լուծում են գտել Հայաստանից տարած մեքենաների գրանցման համար

Հայ վարորդների շրջանում խորին համոզմունք կա, թե երբ մեքենան «յուղ է վառում», ապա մեքենայի վերջը եկել է` ժամանակն է առնվազն թանկ վերանորոգման կանգնեցնել ավտոմեքենան կամ ընդհանրապես փոխել շարժիչը։

Սակայն այդպե՞ս է իրականում, հատկապես երբ խոսքը համեմատաբար սակավ վազքով մեքենայի մասին է։
Ինչո՞ւ է ձեր շարժիչն սկսել «յուղ վառել»։ Ի՞նչ անել` փոխե՞լ խցուկը (սալնիկները), մխոցի օղակները, կապիտալ վերանորոգե՞լ մեքենայի շարժիչը, թե՞ կարելի է հեշտ պրծնել։ Այս ամենի մասին կպատմի ավտոմեքենաների փորձագետ Արման Հակոբյանը։

Ինչպես կփոխվի ներկրողների կյանքը Հայաստանի և Իրանի միջև վիզային ռեժիմ մտցնելուց հետո

229
թեգերը:
վարորդ, ավտոմեքենա, Հայաստան
Ըստ թեմայի
Ավտոներկրողների հույսը Ղազախստանն է. ինչ կանի ՀՀ կառավարությունը նրանց փրկելու համար
ԲՀԿ–ն առաջարկում է ավտոներկրողներին 1 տարի ժամանակ տալ` պատրաստվելու նոր վիճակին
Փաշինյանը հարցը կլուծի՞. ավտոներկրողներն իրենց բողոքը ներկայացրին ՊԵԿ փոխնախագահին
Վիկտոր Մնացականյան, Կետրոն համայնքի նախկին ղեկավար, արխիվային լուսանկար

Հուսամ` Արթուր Մեսչյանը կլինի Երևանի վերջին գլխավոր ճարտարապետը. Մնացականյան

200
(Թարմացված է 01:21 05.08.2020)
Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Մաշտոցի պուրակում ընթացող կառուցապատման աշխատանքներին և ընդհանուր առմամբ Երևանի քաղաքաշինական խնդիրներին։
Մնացականյան. «Հուսամ` Արթուր Մեսչյանը կլինի Երևանի վերջին գլխավոր ճարտարապետը»

Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի դիտարկմամբ` սրճարաններ կառուցելու նպատակով ծառահատումներն, իհարկե, լավ չեն, սակայն մյուս կողմից՝ որոշ տեղերում պետք է սրճարաններ լինեն։ Պարզապես անհրաժեշտ է պահպանել համաչափության սկզբունքը` մեկից տասը հեկտար տարածքով այգում տեղակայել մեկ սրճարան, և կարևոր է, որ ավագանին հաստատի այդ կարգը։ Նախընտրելի է, որ սրճարաններն աշխատեն ամբողջ տարվա ընթացքում։

«Նրանք, ովքեր թեկուզ անզգուշությամբ ծառեր են հատել Մաշտոցի պուրակում, թող ենթարկվեն պատասխանատվության, իսկ եթե նրանք ունեն համապատասխան թույլտվություն, թող պատասխան տան նրանք, ովքեր թույլատրել են այդ ծառահատումները»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Մնացականյանի համոզմամբ` պետք է մայրաքաղաքի կենտրոնում հայտարարվի մորատորիում բարձրահարկ շենքերի կառուցման համար, այսինքն` քաղաքապետարանը քննարկի միայն մինչև հինգ հարկանի շենքերի կառուցմանն առնչվող նախագծերը։ Իսկ հետագայում, երբ քննարկվի հիմնական հատակագիծը, այն, ըստ Մնացականյանի, պետք է լինի ոչ թե նախկին խորհրդային կիսամեռ տարբերակը, որը նախատեսված էր միայն ճարտարապետների համար, այլ լինի միջազգային չափանիշներին համապատասխան զարգացման «մաստեր–պլան»։

Ինչը կարող էր ստիպել Արթուր Մեսչյանին հրաժարվել պաշտոնից. Մինասյանի տեսակետը

«Ինչ վերաբերում է Արթուր Մեսչյանի գործունեությանը, ապա նա փայլուն և լուսավոր անձնավորություն է, մեր եզակի, լավագույն ճարտարապետներից մեկը, սակայն գլխավոր ճարտարապետ լինելու համար թերևս պետք են նաև այլ հատկանիշներ։ Հուսամ, որ Արթուր Մեսչյանը կլինի Երևանի վերջին գլխավոր ճարտարապետը»,– նշեց Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարը։

Մնացականյանի կարծիքով` Երևանը պետք է արդեն ունենա ոչ թե գլխավոր ճարտարապետ, այլ գլխավոր ուրբանիստ, որը քաջածանոթ է ճարտարապետական, քաղաքաշինական, տրանսպորտային, էկոլոգիական խնդիրներին և կկարողանա օգնել քաղաքապետին, ավագանուն և ընդհանրապես մայրաքաղաքին։

Թույլ չեմ տա արտաժամյա աշխատեն. Մեսչյանը զայրացած է աշխատավարձների շուրջ ծավալված աղմուկից

Նշենք, որ արդեն մի քանի օր է, ինչ բնապահպանները բողոքի ակցիաներ են անցկացնում Մաշտոցի պուրակում իրականացվող շինարարական աշխատանքների դեմ, ինչպես նաև ահազանգում են նաև հատված ծառերի մասին։

200
թեգերը:
Հրաժարական, Մաշտոցի պուրակ, Վիկտոր Մնացականյան, Արթուր Մեսչյան, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանի վարչական շրջանների ղեկավարների լիազորությունները կընդլայնվեն. Մեսչյան
Ի՞նչ է թաքնված Հանրապետության հրապարակի տակ. Մեսչյանը կասկածում է դրա կարևոր նշանակությանը
«Մեսչյանը հանգստացրեց». ինչպես են շարունակում աշխատել օպերայի հարակից հաստատությունները
Փաշինյանին հարգում եմ, բայց Երևանն ավելի թանկ է. Մեսչյանը խոսել է իր ծրագրերի մասին
Մկրտիչ Մինասյան

Ինչը կարող էր ստիպել Արթուր Մեսչյանին հրաժարվել պաշտոնից. Մինասյանի տեսակետը

240
(Թարմացված է 18:04 04.08.2020)
Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի` պաշտոնից հրաժարվելու լուրին և գնահատել նրա երկամյա գործունեությունը։
Մինասյան. «Հնարավոր է` Մեսչյանն առնչվել է խնդիրներին, բայց չի կարողացել անցնել պատնեշները»

Մկրտիչ Մինասյանի կարծիքով` շատ դժվար է ներկա պայմաններում խստորեն դադարեցնել ճարտարապետական լուծումներին առնչվող որոշ գործընթացներ, և դրա համար պետք է լինեն քաղաքական հստակ որոշումներ։ Մինասյանն իր տեսակետը հայտնեց` անդրադառնալով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի այսօրվա հայտարարությանը, ըստ որի` Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուրը Մեսչյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է գրել։

«Օրինակ` հիմա Մաշտոցի պուրակում կրկին տեղադրվել են սրճարաններ։ Սեփականատերերին ժամանակին տրվել են երկարաժամկետ թույլտվություններ, և հիմա չեն կարողանում այդ գործընթացի դեմն առնել։ Շատ հնարավոր է, որ Մեսչյանն առնչվել է նման խնդիրների հետ և չի կարողացել անցնել պատնեշները։ Դա նրա անելիքն էր, բայց ուժերից վեր էր։ Ես վաղուց ճանաչում են Արթուրին, նա իր բնույթով խնդիրները լուծելու ճանապարհին էր, բայց ամենօրյա պայքարը ջլատում է մարդուն»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահը։

Մինասյանը մատնանշեց այն հակասությունը, որ մի դեպքում սեփականատերերն ասում են, թե իրենց տարածքում կարող են անել ամեն ինչ, բայց մյուս կողմից էլ քաղաքն իր ճարտարապետական օրինաչափություններն ունի, հետևաբար սեփականատերերը պետք է հետևեն դրանց, և այդ խնդիրն առհասարակ, ըստ Մինասյանի, պետք է լուծվի օրենսդրական դաշտում։

Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահը վկայակոչեց ևս մեկ հակասական իրավիճակ, որն առնչվում է Նորքի կանաչապատ տարածքներին։ Նրա խոսքով` գույքի վարչությունը պատրաստվում է հողահատկացումների աճուրդ կազմակերպել։ Եթե գլխավոր հատակագծով դա չկա, կամ եթե նախկինում եղել են նման որոշումներ, ապա ինչո՞ւ են փորձում դրանք ռեանիմացիայի ենթարկել, տարակուսում է Մկրտիչ Մինասյանը և հավելում, որ Երևանը ճարտարապետական առումով ոչ միայն անհարազատ, այլև անհարմար է դարձել։

«Արթուր Մեսչյանի պաշտոնավարման վերջնահատվածում արդեն կար համավարակը, իսկ դրանից առաջ, երբ տեղի ունեցավ հեղափոխությունը, մեծ ներդրումներ չէին արվում, և այս հանգամանքները նույնիսկ օգնել են, որ մի փոքր դադար առնենք, որովհետև շատ մեծ ներդրումները հղի են շատ մեծ կառույցներով, որոնք կարող են աղճատել քաղաքի ճարտարապետական դիմագիծը։ Մենք փրկվել ենք դրանից։ Պարզապես պետք էր այս դադարն օգտագործել և ստեղծել այնպիսի մոդուլ, որ քաղաքը ազատեինք անհարկի կառուցապատումներից»,– ասաց Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահը։

Ըստ Մինասյանի` ճարտարապետության ռազմավարությունը պետք է արտացոլվի գլխավոր հատակագծում։ Նրա խոսքով`1990–ականներից ի վեր գլխավոր ճարտարապետներն ինքնուրույն են որոշումներ կայացրել, նրանց թվացել է, թե յուրատեսակ լուծումներ են առաջարկել, բայց արդյունքում ի հայտ են եկել նոր խնդիրներ։ Ըստ այդմ`չկա ապագայի հեռանկարին միտված հստակ հայեցակարգ, անհրաժեշտ է էապես վերանայել Երևանի գլխավոր հատակագիծը, որն, ըստ Մինասյանի, կարծես կորցրել է ուժը։

240
թեգերը:
Արթուր Մեսչյան, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանի քաղաքապետը պատմեց` որքան գումար է ստանում ու ինչերից է հրաժարվել պաշտոնը ստանձնելով
Հանուն 1 միլիոնի. ինչու է քաղաքապետը «վատամարդ» դառնում Սամվել Ալեքսանյանի և մյուսների մոտ
Արմեն Սարգսյան

«Խորապես ցնցված եմ». Արմեն Սարգսյանը ցավակցել է Լիբանանի նախագահին

0
(Թարմացված է 11:51 05.08.2020)
ՀՀ նախագահը զորակցություն է հայտնել Լիբանանի ժողովրդին և նշել, որ Հայաստանն այս ծանր պահին պատրաստ է աջակցել եղբայրական պետությանը։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Խորապես ցնցված եմ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի լուրից: Այս ողբերգությունը խլեց բազում կյանքեր և դարձավ հսկայական ավերածությունների պատճառ: Իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և եղբայրական Լիբանանի ժողովրդին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: Այս ծանր պահին պատրաստակամ ենք աջակցություն ցուցաբերել եղբայրական Լիբանանին»,-ասված է նախագահ Սարգսյանի հեռագրում:

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն է որոտացել։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել, ավելի քան 4 հազարը` տուժել: Մահացածների թվում 5 հայ կա`  լիբանանյան «Քաթայիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը, բուժքույր Ջեսիկա Բեզջյանը, Ժակ Բարամաքյանը, Ալինա Զաբրին և Թելիա Փափազյանը։

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը կարգադրել է հետաքննել պայթյունի պատճառներն ու 48 ժամվա ընթացքում պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։

0