Վիգեն Հակոբյան

Երևանն ազդել է Արայիկ Հարությունյանի կադրային որոշումների վրա

166
(Թարմացված է 17:40 29.05.2020)
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի կադրային նշանակումներին, մասնավորապես, Մասիս Մայիլյանին արտգործնախարար և Սամվել Բաբայանին Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելուն։
Հակոբյան. «Արցախյան կադրային կարևոր նշանակումների վրա եղել է նաև Երևանի ազդեցությունը»

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ` Արցախում կադրային նշանակումներն ունեն քաղաքական բնույթ, իսկ պրոֆեսիոնալիզմը երկրորդական նշանակություն է ունեցել, թեև քաղտեխնոլոգը կասկածի տակ չի դնում նշված անձանց պրոֆեսիոնալիզմը։ Նրա փոխանցմամբ` երբ Արայիկ Հարությունյանը կատարում էր այդ նշանակումները, շեշտը դնում էր քաղաքական ասպեկտի վրա` շեշտելով, որ Մասիս Մայիլյանը քաղաքական ռեյտինգով երկրորդ թեկնածուն էր, իսկ Սամվել Բաբայանի գլխավորած կուսակցությունը հավաքել էր 24 տոկոս ձայն` խորհրդարանում դառնալով երկրորդ քաղաքական ուժը։ 

«Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ սա հասարակական համերաշխության ակտիվ դրսևորում է։ Կարծում եմ, որ կոնկրետ ԱԽ–ի նշանակությունն այդքան էլ մեծ չի եղել, սակայն Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ այդ նշանակմամբ ընդլայնելու և ուժեղացնելու է այդ մարմնի ազդեցությունը։ Թեև շատ դեպքերում կան ֆորմալ գործառույթներ, սակայն անձից է մեծապես կախված, թե տվյալ մարմնի աշխատանքն ինչ արդյունավետություն կունենա կամ ինչ նշանակություն կստանա ներքաղաքական կյանքում»,– նշում է քաղտեխնոլոգը։ 

Հակոբյանի փոխանցմամբ` աշխատանքի արդյունավետությունից է կախված նաև այն, թե Անվտանգության խորհուրդն ինչ ազդեցություն կունենա նաև արցախյան հիմնախնդրի բանակցությունների վրա։ 

«Առհասարակ Արցախի Հանրապետության պրակտիկայում բավականին հաճախ է լինում, որ նախկին քաղաքական մրցակիցներն ընտրություններից հետո հայտնվում են «մեկ նավում»։ Նույն Մասիս Մայիլյանը 2007թ.–ի նախագահական ընտրություններում Բակո Սահակյանի մրցակիցն էր, բայց տարիներ անց նշանակվեց կարևոր պաշտոնի, Վիտալի Բալասանյանը հաջորդ ընտրություններում նույնպես Բակո Սահակյանի մրցակիցն էր, բայց հետագայում նշանակվեց ԱԽ քարտուղար»,– նշում է քաղտեխնոլոգը։

Նրա տեղեկացմամբ` Բակո Սահակյանի օրոք գոնե խորհրդարանական մակարդակում կար այդպիսի պրակտիկա, երբ քաղաքական մրցակիցների գլխավորած ուժերը հետագայում ձևավորում էին կոալիցիա, որն իշխանության հենարանն էր ոչ միայն խորհրդարանում, այլև նախագահական ընտրություններում աջակցում էր նույն Բակո Սահակյանին, հետևաբար, նախկին մրցակիցների հետ աշխատելն Արցախում խոր արմատներ է գցել` դառնալով յուրատեսակ քաղաքական մշակույթ։

Արայիկ Հարությունյանը Մայիլյանին արտգործնախարար է նշանակել, Բաբայանին` ԱԱԽ քարտուղար

«Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս կադրային նշանակումների վրա լուրջ ազդեցություն է ունեցել նաև պաշտոնական Երևանը։ Պատահական չէ, որ երբ Արայիկ Հարությունյանը հայտարարում էր մասնավորապես Սամվել Բաբայանի նշանակման մասին, հայտնեց, որ այդ որոշումը կայացվել է Երևանում, Բաբայանի հետ հանդիպումից հետո։ Այդտեղ կար հստակ ակնարկ, որ նշված որոշման կայացման վրա մեծ ազդեցություն են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ խորհրդակցությունները։ Մայիլյանի նշանակման մասին նույնպես հայտարարվեց երևանյան մեկօրյա աշխատանքային այցից հետո»,– նշում է քաղտեխնոլոգը։

Հակոբյանի կարծիքով` տվյալ նշանակումներն անխոցելի չեն, քանի որ բոլոր հակասություններն ու ամբիցիաները չեն կարող նման կերպ հարթվել, հետևաբար, սա ինչ–որ տեղ փուլային որոշում է, որով նշված երկու քաղաքական գործիչների ամբիցիաները որոշ ժամանակով գուցե սահմանափակվեն։

Ըստ նրա` մասնավորապես Սամվել Բաբայանը բավականին բարդ գործընկեր է լինելու Արայիկ Հարությունյանի համար` հաշվի առնելով Բաբայանի հեղինակությունը, կապերը, անցած ճանապարհը, մենեջմենթի ոճը։ Մայիլյանի տարբերակն էլ հեշտ չէր, որովհետև որոշ աշխարհաքաղաքական կենտրոնների համար նա ցանկալի թեկնածու չէր` հաշվի առնելով նրա կապերը որոշ հիմնադրամների հետ։

«Արցախը Հայաստան է, և վերջ». Արայիկ Հարությունյանը հուզիչ պատմություն պատմեց

166
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արցախ, Վիգեն Հակոբյան
Ըստ թեմայի
Հայաստանը Արցախի հարցին անտեղի էմոցիոնալ գույներ տալու կարիք չունի. Մնացականյան
Համատեղ աշխատանքը կարևոր է. Արցախի նախագահի առաջին պաշտոնական հանդիպումը Երևանում
Ուժով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել, պարոն Ալիև, մենք պատրաստ ենք. Արցախի նախագահ
Բագրատ Էստուկյան

Թուրքական մամուլը հեղեղված է միակողմանի տեղեկատվությամբ. ինչ վիճակում է հայ համայնքը

145
(Թարմացված է 17:15 30.09.2020)
Արցախյան պատերազմի ֆոնին, որում անուղղակիորեն ներգրավված է նաև Թուրքիան, կա՞ն արդյոք ճնշումներ Թուրքիայի հայ համայնքի վրա. Sputnik Արմենիայի եթերում հարցին անդրադարձել է «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը:
Էստուկյան. «Արցախյան պատերազմի մասին թուրքական մամուլում գրգիռիչ և միակողմանի տեղեկատվության տարափ է»

«Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանի փոխանցմամբ` թեև տեղի հայկական համայնքի վրա ճնշումների մասին խոսելն անիմաստ է, քանի որ այստեղ ուղղակիորեն ճնշումներ չկան, սակայն ընդհանուր առմամբ պատերազմի հոգեբանությունն ինքնին արդեն մեծ մտահոգություն է հայության համար, որովհետև պատերազմի պայմաններում կամ հակամարտությանների սրման դեպքում հայերը միշտ այս երկրում դառնում են աչքի փուշ, և այս դեպքն էլ ոչնչով չի տարբերվում։ 

«Այդուհանդերձ ուղղակի սպառնալիքին դեմ հանդիման չենք, թեև մտավախություն անշուշտ կա, քանզի երկու օր առաջ ցույց կազմակերպվեց ի աջակցություն Ադրբեջանի և կազմվեց ավտոշարասյուն, որը բարձր ազդականչերով երկու երկրների դրոշներով անցավ հայկական պատրիարքարանի փողոցով։ Սա որոշ չափով սպառնալիքի բնույթ էր կրում և անհանգստություն պատճառեց տեղաբնակ հայերին, իսկ մեր հիմնական մտահոգությունները կապված են ռազմաճակատում տիրող իրադրության, հայ զինվորների վիճակի հետ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա:

Էստուկյանի տեղեկացմամբ` թուրքական մամուլն արցախյան պատերազմի վերաբերյալ հաղորդում է գրգռիչ ու միակողմանի տեղեկություն, այստեղ նման հաղորդագրությունների տարափ է, հատկապես թերթերը մեծ ոգևորությամբ են գրում հայկական դիրքերի ու բազաների ոչնչացման մասին։

Մենք դա թույլ չենք տա. Մակրոնն անդրադարձել է Ղարաբաղի մասին Թուրքիայի ռազմատենչ կոչերին

Ըստ Էստուկյանի` տեղաբնակ հայերը ստիպված են հետևել ադրբեջանական քարոզչամեքենայի ազդեցությամբ ուղղորդված լրատվությանը։ 

Նրա խոսքով` Թուրքիայում կան շատ քիչ թվով լրատվամիջոցներ, որոնք փորձում են օբյեկտիվ տեղեկություն հաղորդել նույնիսկ մերթընդմերթ տեղ են տալիս հայկական պաշտոնական լրահոսին, սակայն դրանց թվաքանակը շատ քիչ է։ Այդպիսի թերթերից է նաև «Ակոսը», որի ձայնն ընդհանուր աղմուկի մեջ քիչ լսելի է։ 

Հենրիխ Մխիթարյանի մտքերն Արցախում են. «Ռոման» աջակցում է հայ ֆուտբոլիստին

Նշենք, մոր երկու օր առաջ Ստամբուլի այն փողոցում, որտեղ տեղակայված է հայկական պատրիարքարանը, ադրբեջանցիներն ու թուրքերն՝ ի տես հայերի, երկու երկրների դրոշներով պարուրված ավտոերթ են կազմակերպել։

145
թեգերը:
Հայ համայնք, Բագրատ Էստուկյան, Թուրքիա
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
«Մենք Թուրքիան չենք»․ Զախարովան խոսել է ղարաբաղյան խնդրում Ռուսաստանի դերի մասին
Ռուսաստանը Թուրքիային զսպելու համարժեք գործիքակազմ ունի. թուրքագետ
Սիրիայում ապացույցներ ունեն, որ Թուրքիան գրոհայիններ է ուղարկել Ադրբեջան
Ինչու է Թուրքիան այս անգամ այդքան ակտիվորեն սատարում Ադրբեջանին
Ռոբերի Նազարյան

Ադրբեջանի նախնական պլանը ձախողվել է. Բաքուն մարտի է նետում ռեզերվային տեխնիկան

810
«Ռազմինֆո» կայքի վերլուծաբան Ռոբերտ Նազարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի կողմից կիրառվող մարտավարությանը, մասնավորապես ավիացիայի օգտագործմանն ու նախապատրաստական աշխատանքներին։
Նազարյան. «Ադրբեջանի կողմից ռեզերվի օգտագործումը վյակում է, որ նա չի հասել նախնական նպատակին»

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը կրել է նաև օդուժի կորուստներ, զրկվել է 50 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից և 1 ինքնաթիռից։

Ռոբերտ Նազարյանի դիտարկմամբ` Ադրբեջանը մարտական գործողություններին պատրաստվելուց առաջ բավական մեծ ուշադրություն է դարձրել ավիացիային և հատկապես ԱԹՍ–ների կիրառելիության խնդրին։ Փորձագիտական վերլուծությունները վկայում են այն մասին, որ Ադրբեջանի տրամադրության տակ են գտնվում նաև թուրքական «Բայրաքթար» մակնիշի անօդաչու թռչող սարքերը, որոնք մինչ այդ չկային ադրբեջանական սպառազինության մեջ։

«Հուլիսի 29-ին մեկնարկած թուրք–ադրբեջանական զորավարժություններից հետո թուրքական տեխնիկան F-16 կործանիչների հետ մեկտեղ փաստացի մնաց Ադրբեջանի տարածքում, և վերջինս կիրառում է թուրքական տեխնիկան, այդ թվում ավիացիոն միավորները, ինչի մասին անդրադարձ է եղել նաև Արցախի ՊԲ հրապարակումներում։ Հետևությունը մեկն է. եթե օդային հարվածներով խոցվում են հակառակորդի ՀՕՊ միջոցները, ապա դա տեղավորվում է հարձակողական բնույթի գործողություններ ծավալելու տրամաբանության մեջ։ Այլ կերպ չի կարող բացատրվել հայկական կողմի ՀՕՊ շղթան կոտրելու ադրբեջանական ձգտումը»,– նշում է վերլուծաբանը։

Ռոբերտ Նազարյանի կարծիքով`փաստերի համադրությամբ կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը նախահարձակ կողմ է և պատերազմին պատրաստվել է առնվազն մեկ ամիս առաջ, և պատրաստության մասին առաջին տեսանելի ապացույցները ֆիքսվել են մասնավորապես թուրք–ադրբեջանական զորավարժությունների ավարտից հետո։

Մերոնք վիրտուոզ են. հայկական կողմը ադրբեջանական տանկ է ոչնչացրել ականանետով

«Ադրբեջանի կողմից ԱԹՍ–ների զանգվածային կիրառումը սկսվել է դեռ 2016 թվականի ապրիլյան պատերազմից, այսինքն` ցանկացած ռազմական բախում արդեն իսկ ենթադրում է անօդաչուների օգտագործում Ադրբեջանի կողմից։ Ընդ որում աշխատելու են ինչպես հետախուզական, այնպես էլ հարվածային ԱԹՍ–ները։ ՀՀ ՊՆ հրապարակումներից և Արցախում գտնվող մեր լրագրողների տարածած լուսանկարներից երևում է, որ Ադրբեջանը հարվածային ԱԹՍ–ներ կիրառում է նաև խաղաղ բնակչության ուղղությամբ»,– նշում է վերլուծաբանը։ 

Անդրադառնալով Վարդենիս քաղաքի և հարակից գյուղերի հրթիռակոծումներին` Ռոբերտ Նազարյանը շեշտում է, որ Ադրբեջանին չի հաջողվել Արցախի հետ շփման գծում հասնել իր նախնական նպատակին, հետևաբար կոնֆլիկտը տեղափոխել է ՀՀ տարածք ավելի մեծ սադրիչ գործողություններ սկսելու համար։ Ըստ վերլուծաբանի` Ադրբեջանը հրթիռակոծումների համար նախապես հող էր պատրաստել և առնվազն երկու օր հայտարարություններ էր տարածում, որ Վարդենիսից հայկական կողմն իբր հարվածել է Դաշքեստանին, ինչը բնականաբար ապատեղեկատվություն է։ 

Պետք է չեզոքացնել թուրք-ադրբեջանական մտադրությունները. ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչ

Ռոբերտ Նազարյանի գնահատմամբ` Եվլախում խոցված ադրբեջանական զինտեխնիկան գրանցված էր այդ երկրի պետական սահմանապահ ծառայության հաշվեկշռում, և եթե Ադրբեջանը մարտական գործողությունների արդեն երկրորդ օրը մարտի է նետում իր ռեզերվը, որը կոչված չէր առաջնագծում մարտնչելու, ապա դա ևս վկայում է այն մասին, որ Ադրբեջանի նախնական պլանը ձախողվել է։

810
թեգերը:
Թուրքիա, Զորավարժություններ, հայ-ադրբեջանական, Ռոբերտ Նազարյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ - 2020
Ըստ թեմայի
Թուրքիան աջակցում է Ադրբեջանին էլեկտրոնային դրոնների, F-16 կործանիչների միջոցով. Սարգսյան
Սիրիայում ապացույցներ ունեն, որ Թուրքիան գրոհայիններ է ուղարկել Ադրբեջան
Թուրքիան բացառապես ուժի լեզուն է հասկանում. ինչ սպասել ՄԱԿ-ի ԱԽ քննարկումներից

Ինչպես պետք է լուծել Ղարաբաղյան հակամարտությունը

0
0