Հովակիմ Զաքարյան

Շոգերը կկանխե՞ն համավարակի տարածումը. վիրուսաբանը խոսել է տնային բուժման վտանգների մասին

678
(Թարմացված է 00:04 23.05.2020)
Վիրուսաբան, ԳԱԱ Մոլեկուլյար բիոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե կորոնավիրուսի հետ կապված ինչպիսի նկարագիր կունենանք, եթե համաճարակի տարածման առկա տեմպերը պահպանվեն։
Զաքարյան. Եթե մարդիկ սկսեն տան պայմաններում բուժվել, հավանական է` կառաջանան լուրջ խնդիրներ

Հովակին Զաքարյանի դիտարկմամբ` խնդիրն այն է, թե որքան կպահպանվեն համաճարակի տարածման տեմպերը։ Ըստ նրա` եթե նման իրավիճակը շարունակվի ևս մեկ ամիս, ապա հեշտ կլինի հաշվել, թե որքան մարդ կվարակվի նշված ժամանակահատվածում։ 

«Ամեն դեպքում, հույս ունեմ, որ այս տեմպը` օրական արդեն 350–ի հասնող քանակը, շատ չի ավելանա, հետո կսկսի նվազել, հակառակ դեպքում լուրջ խնդիրներ կառաջանան առողջապահական ամբողջ համակարգում, որովհետև հիվանդանոցային տեղերն ու համապատասխան սարքերը սահմանափակ են, և կարող ենք հասնել մի վիճակի, երբ ծանր դեպքերի համար անհրաժեշտ քանակի տեղեր չենք ունենա»,– ասում է նա։ 

Հովակին Զաքարյանի կարծիքով` մեծ հարց է, թե ինչպես է տան պայմաններում կազմակերպվելու վարակվածների բուժումը, ով է հետևելու։ Եթե առաջնային բուժհաստատությունների, պոլիկլինիկաների վրա է դրված լինելու պարտավորությունը, ապա վիրուսաբանը վստահ չէ, որ բոլոր պոլիկլինիկաների բուժաշխատողները պատրաստ են նման բան անել` թե՛ տեխնիկապես, թե՛ իրենց գիտելիքներով, քանի որ մեր պոլիկլինիկաներում կազմակերպվածության մակարդակը շատ ցածր է։ 

«Եթե մարդիկ սկսեն տան պայմաններում բուժվել, շատ հավանական է, որ  առաջանան լուրջ խնդիրներ։ Իհարկե սա ամենավատ տարբերակն է, որ կարող է լինել մեզ համար։ Սա նոր վիրուս է, որի մասին աշխարհը գիտի ընդամենը 4-5 ամիս, հետևաբար տվյալ ժամանակահատվածը բավականին քիչ է, որպեսզի գիտնականները կարողանան ամբողջությամբ հետազոտել բոլոր ասպեկտները։ Իսկ առհասարակ հակամարմինները կմնան, թե ոչ, մենք կիմանանք մեկ տարի հետո»,– ասում է ԳԱԱ Մոլեկուլյար բիոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատողը։

Երևանի մանկապարտեզներից մեկի աշխատակիցը վարակվել է կորոնավիրուսով

Հովակիմ Զաքարյանի փոխանցմամբ` շատերը կարծում են, որ շոգ եղանակին համավարակը կնահանջի, որովհետև օդակաթիլային եղանակով տարածվող սուր շնչառական վիրուսները հիմնականում տարածվում են ցուրտ եղանակային պայմաններում։ Ըստ նրա` դեռ մեզ մոտ չի հաստատվել ամառային շոգ եղանակը, և գուցե այդ դեպքում համավարակը որոշ չափով կնահանջի։ Այդուհանդերձ վիրուսոլոգը դժվարանում է պատասխանել, թե նվազման տեմպերն ավելի շատ կախված կլինեն եղանակային պայմաններից, թե համավարակի տարածման դեմ իրականացվող կանխարգելիչ միջոցառումներից։    

678
թեգերը:
Հայաստան, համավարակ, համաճարակ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (804)
Ըստ թեմայի
Հայաստանում ևս 4 մարդ է մահացել կորոնավիրուսից, բոլորը տղամարդիկ են
Թորոսյանի մոտ թթվածնի սատուրացիան դեռ 98% է. կորոնավիրուսին բնորոշ ախտանշանները
Ինչպես պատերազմի ժամանակ. ո՞ր դեպքում է հնարավոր կորոնավիրուսի դեմն առնել
Հովիկ Աղազարյան

Աղազարյան. «5-6 տարի հետո ԲՏԱ շրջանառության ծավալները կլինեն ավելի մեծ, քան հիմա»

55
(Թարմացված է 13:03 31.05.2020)
ԱԺ «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Աղազարյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության հեռանկարների մասին և նշել, թե ինչ ազդեցություն կունենա տնտեսության վրա:
Աղազարյան. «5-6 տարի հետո ԲՏԱ շրջանառության ծավալները կլինեն ավելի մեծ, քան հիմա է»

ԱԺ «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Աղազարյանի դիտարկմամբ` վերջին տարիներին բարձր տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում զարգանում է բավականին լավ տեմպերով և այսօր էլ գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, քանի որ բավականին լուրջ գումարներ են ծախսվում ստարտափ ծրագրերի համար, որպեսզի մեր երիտասարդ գիտնականները, տվյալ ոլորտի լավագույն մասնագետները, հնարավորություն ունենան իրենց նախնական աշխատանքների արդյունքների համար ունենալ համապատասխան գումար ու ավելի առաջ գնալ իրենց նախընտրած գործունեության բնագավառում։ 

«Կարևորելով նաև մեր երիտասարդ հայրենակիցների մոտ այդ ուղղության նկատմամբ ցուցաբերվող ընդգծված վերաբերմունքը` համոզված եմ, որ առաջիկա 5-6 տարիների ընթացքում բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության շրջանառությունը ՀՆԱ–ում զբաղեցնելու է շատ ավելի էական տեղ` դառնալով ավելի լուրջ գործոն, քան հիմա է, որովհետև աճի տեմպերը ցածր բազային տվյալներից սկսած իրոք հուսադրող են»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։ 

Աղազարյանի փոխանցմամբ` թեև ներկա համակարգն այնուամենայնիվ չի հասցնում սպասարկել անհրաժեշտ կադրերի, մասնագետների պահանջարկը, բայց իրավիճակի շտկման ուղղությամբ աշխատում է երկու նախարարություն` իրականացնելով համատեղ ծրագրեր, որպեսզի հնարավորինս շուտ բավարարեն այդ պահանջարկը։ 

«Ցավոք, շատ երիտասարդներ գնում են արտերկիր` հայրենիքից դուրս բախտ որոնելու, սակայն մենք արդեն ընդունել ենք մի շարք օրենքներ, որպեսզի փոխվի քաղաքականությունը` հնարավորություն ստեղծելով մեր երիտասարդների համար, որպեսզի մնան այստեղ և իրենց ծրագրերն առավելագույնս իրականացնեն Հայաստանում»,– ընդգծեց պատգամավորը։

Հայաստանում արտադրվող թոքերի արհեստական շնչառական ապարատները շուկայական գնից էժան կլինեն

Պետք է նշել, որ տնտեսության այդ ճյուղը սկսել էր զարգանալ նաև մինչև հեղափոխությունը, բայց հեղափոխությունից հետո կառավարության գործունեությանն, ըստ Աղազարյանի, այդ առումով ավելի շատ է միտված ապագային։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն` 2019 թ. բարձր տեխնոլոգիական արդյունաբերության շրջանառության մասնաբաժինը ՀՆԱ-ում աճել է 2.4 տոկոսով, իսկ ոլորտի ընկերությունների թիվն աճել է 25 տոկոսով, ինչը պայմանավորված է նորաստեղծ ընկերություններին արտոնությունների և դրամաշնորհների տրամադրմամբ։ 

Արշակյանը հավանեց Sputnik Արմենիայի առաջարկը. ռոբոտն ընդդեմ կորոնավիրուսի ու մանկական վախի

55
թեգերը:
Տեղեկատվական տեխնոլոգիաներ, Պատգամավոր, Հայաստան
Ըստ թեմայի
Վարդանյան. «Բարձր տեխնոլոգիական զենք արտադրելու համար բանակի կառուցվածքը պետք է փոխել»
Բարձր տեխնոլոգիաների նախարարության պաշտոնյաները պետությանը 10 մլն դրամի վնաս են հասցրել
Տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանը կարող է ոչ միայն ստանալ, այլև տալ. Հակոբ Արշակյան
Խելացի ավտոմեքենաներ. հայ մասնագետների ստեղծած տեխնոլոգիան կօգտագործեն Ռուսաստանում
Անահիտ Բախշյան

Բախշյան. «Մեր մասնագիտական խումբը կհետևի` ինչպես է իրականացվելու Լանզարոտեի կոնվենցիան»

53
(Թարմացված է 21:13 30.05.2020)
ՀՀ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը Sputnik Արմենիայի եթերում իր մտահոգություններն է ներկայացրել Լանզարոտեի աղմկահարույց օրենքի վերաբերյալ` անդրադառնալով նաև ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ արծարծված հարցերին։
Բախշյան. «Անկախ Լանզարոտեի կոնվենցիայից` ՀՀ պիտի ունենա կրթության իր ծրագիրը և չափորոշիչները»

Անահիտ Բախշյանը Լանզարոտեի օրենքի հետ կապված մտահոգությունների առնչությամբ ստորագրահավաք է կազմակերպել։

«Բայց մենք պայմանավորվեցինք, որ նախագահի հովանու ներքո ձևավորվի մասնագիտական խումբ, որը կհետևի այս կոնվենցիայի վավերացման հետագա գործընթացներին, որովհետև կոնվենցիայում գրված է, որ այն չի պարտադրում որևէ տարբերակ հատկապես կրթության 6-րդ հոդվածի առնչությամբ, չի տալիս որևէ հանձնարարական այն ընդունող պետությանը, ինչը նշանակում է, որ Հայաստանը պիտի սեփական ծրագիրն ու չափորոշիչներն ունենա կրթության ոլորտում` երեխաներին սեռական բռնությունից զերծ պահելու և կրթությունը կազմակերպելու համար»,– նշում է ՀՀ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամը։

Ստեղծվելիք մասնագիտական խմբում կլինեն տարբեր մասնագիտություններ ունեցող անձինք, և նրանք կհետևեն կառավարության ու ԱԺ–ի բոլոր քայլերին, որոնցով պիտի իրականացվի կոնվենցիան։

Ըստ Բախշյանի` օրենքի նախագծի տակ կա արդարադատության նախարարի եզրակացությունը, որում նշված նախադասություններից մեկը շատ է մտահոգել իրեն, այն է` կոնվենցիան հակասում է ՀՀ օրենքին, որում պետք է արվեն փոփոխություններ, սակայն հակասությունների վերաբերյալ չի տրվում հստակ բացատրություն։

«Ըստ էության, մենք կստեղծենք հանրային հարթակ, որը մասնագիտական գնահատական կտա, կկազմակերպի հանրային քննարկումներ։ Ի դեպ, Ազգային ժողովի պատգամավորներն իրենց հերթին նշում են, որ փողոցներում օրեր առաջ հայտնված գրքերը չեն, որ օգտագործվելու են հանրակրթական դպրոցներում, հետևաբար կրթության ոլորտում լինելու են նոր չափորոշիչներ, որոնցով առաջնորդվելու են ուսումնական հաստատությունները»,– հայտնեց կրթության փորձագետը։

Լանզարոտեի կոնվենցիան վավերացնելը քիչ է, այն պետք է համապատասխանի մեր արժեհամակարգին

Բախշյանը կարծում է, որ պետք է ակնդետ հետևել, թե ովքեր են սահմանելու չափորոշիչներն ու ինչպես են դրանք կյանքի կոչվելու։

Հիշեցնենք` մայիսի 11–ին հակառակ հասարակության շրջանում առկա դժգոհություններին, ՀՀ Ազգային ժողովն ընդունեց ընդունեց դեռևս 10 տարի առաջ ՀՀ այն ժամանակվա իշխանության ստորագրած ու չվավերացված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան:

ԱԺ-ն ընդունեց Լանզարոտեի կոնվենցիան. սեռական դաստիարակությունը կարող է սկսվել դպրոցից
Կոնվենցիայի նախագծին կողմ քվեարկեց նիստին ներկա 84 պատգամավորներից 79-ը: 

«Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ստորագրվել է 2007թ. հոկտեմբերի 25-ին:

Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիան ստորագրել է 2010թ. սեպտեմբերի 29-ին, բայց չէր վավերացրել:

Վավերացնելով միջազգային այդ փաստաթուղթը, ՀՀ-ն պարտավորվում է ձեռնարկել օրենսդրական ու այլ փոփոխություններ՝ կյանքի տարբեր ոլորտներում երեխաների հետ շփում ունեցող անձանց հնարավոր ոտնձգություններից երեխաների պաշտպանությունն ու իրավունքների մասին իրազեկումն ապահովելու համար:

Կոնվենցիան նախատեսում է նաև երեխայի անձնական տվյալների պաշտպանության ազգային օրենսդրության ընդունում:

Անահիտ Բախշյանն ու ՀՀ նախագահը Լանզարոտեի կոնվենցիայի մասին խոսել են մայիսի 29-ին։

53
թեգերը:
Լանզարոտեի կոնվենցիա, Անահիտ Բախշյան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանը պետք է բարելավի իրավիճակը երեխաների հետ կապված հատուկ հաստատություններում. ՅՈՒՆԻՍԵՖ
Երեխաները կսովորեն անկաշկանդ օգնություն խնդրել․ պատգամավորը՝ Լանզարոտեի կոնվենցիայի մասին
«Նորապսակները սեռական կյանքի մասին որտեղի՞ց են իմանում, բիսեդկեքի՞ց». Փաշինյան
Միշուստինն ու Փաշինյանը, արխիվային լուսանկար

Համատեղ ջանքերով կբացահայտենք տնտեսական ինտեգրման մեծ ներուժը. Միշուստինը՝ Փաշինյանին

0
Ռուաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում երկու երկրների սերտ համագործակցության կարևոր նշանակությունը:

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի- Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ ծննդյան օրվա առիթով։ Կառավարության ղեկավարին 45-րդ տարեդարձի առիթով շնորհավորել է նաև ռուսաստանցի պաշտոնակիցը՝ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Կցանկանայի առանձնահատուկ ընդգծել այն մշտական ուշադրությունը, որը Դուք ցուցաբերում եք ռուս-հայկական բարեկամական, գործընկերային և դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ: Կառավարության գծով ընդունվում են արդյունավետ որոշումներ, որոնք ուղղված են առևտրի, տնտեսական և ներդրումային ոլորտներում համագործակցության զարգացմանը, ստեղծվում են պայմաններ գիտատեխնիկական, հումանիտար և այլ բնագավառներում նոր համատեղ նախագծերի իրականացման համար»,- նշված է ՌԴ վարչապետի շնորհավորական ուղերձում։

Պարետ Տիգրան Ավինյանը կորոնավիրուսի թեստ չի հանձնի և չի փոխարինի Փաշինյանին. խոսնակ

Ռուաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում երկու երկրների սերտ համագործակցության կարևոր նշանակությունը: Նա համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով կկարողանան լիովին բացահայտել տնտեսական ինտեգրման մեծ ներուժը:

Միշուստինը Փաշինյանին մաղթել է քաջառողջություն, բարգավաճում և հաջողություններ իր պատասխանատու պետական գործունեության մեջ։

Ծննդյան օրվա առիթով Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ էր հղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Վարչապետ Փաշինյանն իր ծննդյան օրը նշելու է տանը՝ ընտանիքի հետ մեկուսացած։ Այսօր առավոտյան Facebook-ի ուղիղ եթերի ընթացքում նա հայտնեց, որ իր և ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Նրա խոսքով` որևէ ախտանիշ չեն ունեցել և հետևել են հակահամաճարակային կանոններին։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 210–ով և դարձել 9492–ի։

0
թեգերը:
թեստ, շնորհավորանք, կորոնավիրուս, Միխայիլ Միշուստին, Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանն ասաց` երբ կորոնվիրուսի հարցով կդիմեն Վրաստանին
Ուշադրություն, խոսում է ՀՀ կառավարությունը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Մի քանի օրից ՀՀ–ում կսկսվի կորոնավիրուսն ախտորոշող թեստերի արտադրությունը. Փաշինյան