Սուրեն Սուրենյանց

Իշխանությունը չունի հասարակության անվերապահ աջակցությունը. քաղաքագետը` գործընթացների մասին

91
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է վերջին ամիսներին Հայաստանում ընթացող ներքաղաքական խմորումներին, խոսել արտակարգ դրության պայմաններում իշխանության վարքագծի մասին:
Սուրենյանց. «Իշխանությունն այժմ չի կարող հույսը դնել հասարակության անվերապահ աջակցության վրա»

Անցած երկու ամիսների ընթացքում ամբողջ աշխարհում և Հայաստանում օրակարգ թելադրում է կորոնավիրուսը, հետևաբար քաղաքական հարաբերությունները կամ քաղաքական վարքագիծը պայմանավորված են հենց այդ գործոնով։ Սուրեն Սուրենյանցի դիտարկմամբ ` այդ առումով Հայաստանում պատկերը բավականին հիասթափեցնող է, որովհետև նախ սկզբնական փուլում, երբ աշխարհում մարտի 11-ից հայտարարվել էր համաճարակի մասին, ՀՀ իշխանությունները դեռ շարունակում էին «Այո»–ի ինքնամոռաց քարոզչությունը, և միայն Էջմիածնի դեպքից հետո, ըստ էության, մեզ մոտ հայտարարվեց արտակարգ դրություն։

«Ցավոք սրտի արտակարգ դրության առաջին յոթ օրերն ընդհանրապես արդյունավետ չէին, որովհետև կառավարությունը չէր ներդրել անհրաժեշտ գործիքակազմը, որպեսզի կանխարգելիչ միջոցառումները հաջողությամբ պսակվեին։ Արդյունավետ կարելի է համարել միայն երկշաբաթյա կարանտինը։ Իսկ ապրիլի սկզբներից արտակարգ դրությունը կորցրեց իր բովանդակությունը, որովհետև կարանտին կար միայն ֆորմալ առումով, բայց ոչ իրականում, հետևաբար ունենք ներկայիս տխուր պատկերը»,– նշում է քաղաքագետը։ 

Սուրեն Սուրենյանցի կարծիքով` կառավարության հակահամաճարակային քաղաքականության հետևանքով Հայաստանն այսօր Հարավային Կովկասում դարձել է համավարակի գլխավոր էպիկենտրոնը, ինչը էական հարված հասցվեց թե՛ առողջապահական համակարգին, թե՛ տնտեսությանը։  

«Համավարակի պայմաններում քաղաքական դաշտում տեղի են ունենում շատ ակտիվ գործընթացներ, քանզի իշխանության վարկանիշը, նույնիսկ առանց սոցիոլագիական խորքային հարցումների, տեսանելին է, որ էապես անկում է ապրել։ Իշխանությունն այժմ չի կարող հույսը դնել հասարակության անվերապահ աջակցության վրա։ Այս իրավիճակում առաջացել է քաղաքական բավականին մեծ վակուում, որը փորձում են լցնել տարբեր քաղաքական ուժեր` ինչպես նախկին համակարգի հետ կապ ունեցող, այնպես էլ խորհրդարանական ու նորաստեղծ քաղաքական ուժերը»,– նշում է քաղաքագետը։ 

Թորոսյանը բարկացավ. մինչև տարեվերջ մոտ 300 միլիոն դոլար է պետք լինելու

Սուրենյանցի գնահատմամբ` իշխանությունը վարկանիշը կորցնելուց զատ, որոշակիորեն կորցրել է նաև վերահսկողությունը երկրում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ։ Ըստ նրա` կա ևս մեկ հանգամնք. տեսանելի է, որ նույնիսկ արտակարգ դրության պայմաններում երկրում տեղի են ունենում սոցիալական հուզումներ և պարզ է, որ դրանք գնալով ահագնանալու են։ Եթե դրանք լինեն նույնիկ լոկալ բնույթի, միևնույն է, էապես ազդելու են ներքաղաքական համատեքստի վրա, հետևաբար կառավարությունը չունի արդյունավետ գործիքակազմ տվյալ ռիսկերը չեզոքացնելու համար։ 

«Որակապես նոր ընդդիմության ձևավորման համար երկրում ստեղծվում են բավականին դրական նախադրյալներ։ Այդուհանդերձ առկա պատուհանի պայմաններում ընդդիմության կողմից քայլեր չեն ձեռնարկվում, բայց վստահ եմ, որ առաջիկա ամիսներին կձևավորվի ընդդիմադիր 2-3 բևեռ` փորձելով իրական այլընտրանք դառնալ գործող իշխանությանը»,– համոզված է քաղաքագետը։ 

«Անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն». Արթուր Վանեցյանի առաջարկը

Սուրեն Սուրենյանցի փոխանցմամբ` առկա պայմաններում չի բացառվում քաղաքական ինստիտուցիոնալ ճգնաժամի հեռանկարը, երբ գործ կունենանք մի կողմից ռեսուրսները սպառած իշխանության, մյուս կողմից` այլընտրանքային կենտրոնի ձևավորման բացակայության հետ։ 

91
թեգերը:
կարանտին, կորոնավիրուս, համավարակ, ընդդիմություն, Իշխանություն, Հայաստան
Արմեն Քթոյան

17․2% տնտեսական անկում․ ինչ վիճակում է ՀՀ տնտեսությունը, և արդյոք կավելանա արտաքին պարտքը

42
(Թարմացված է 20:27 29.05.2020)
Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչ ազդեցություն կունենա բյուջեի վրա ապրիլին Հայաստանում գրանցված 17,2 տոկոս տնտեսական անկումը և որքանով կմեծանա դեֆիցիտը։ 
Քթոյան. «Մեր աննախադեպ պահուսները կչեզոքացնեն արտաքին աղբյուներից միջոցներ ներգրավելու կարիքը»

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանի դիտարկմամբ` տնտեսական անկումը սպասելի էր և որևէ մեկի համար անակնկալ չէ։ Ըստ նրա` գրեթե բոլոր ոլորտները փակվեցին, և տնտեսությունն ըստ էության գտնվում էր փակ վիճակում, բնականաբար նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ տնտեսական ակտիվության նվազումն էլ կանխատեսելի էր։

«Դրան համապատասխան կնվազեն նաև բյուջեի եկամուտները։ Հիմա դժվար կլինի ասել, թե դա ինչպես կանդրադառնա ընդհանուր իրավիճակի վրա, որովհետև տնտեսական ակտիվության ցուցանիշի անկումն ուղղակիորեն ազդում է բյուջեի վրա եկամուտների կրճատման առումով, բայց ավելի հստակ գնահատականներ հնարավոր կլինի տալ այն ժամանակ, երբ տարին կամփոփվի։ Համենայնդեպս տնտեսական անկման պայմաններում բյուջեն կունենա զգալի ռեսուրսների ներգրավման անհրաժեշտություն, ինչպես ցանկացած այլ ճգնաժամի պարագայում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։ 

Քթոյանը հիշեցրեց, որ՝ 2008թ–ի ճգնաժամի հետևանքները հաղթահարելու համար կարիք եղավ էական միջոցներ ներգրավելու, սակայն նրա կարծիքով՝ այս անգամ ավելի հեշտ կլինի։ 

Գևորգյան. «Թանկարժեք բնակարանատերերը շատ կվճարեն, դղյակ ունեցողները՝ ավելի շատ»

«Պետք է ուշադրություն դարձնել, թե մեզ մոտ որոնք են եկամուտ գեներացնող ուղղությունները։ Դեֆիցիտի մեծանակու առումով առկա թվերի վրա հիմնվելն ու գնահատականներ տալը դժվար է, բայց եթե նայենք զուտ մեկ ամսվա կտրվածքով, ապա այդ ժամանակահատվածում տնտեսության փակ լինելը հաշվի առնելով` կարելի է ասել, որ նույնչափ եկամուտներ մեկ ամսվա կտրվածքով ստանալ չենք կարող։ Հստակ է մի բան, որ ֆինանսների նախարարությունն ունի համապատասխան մոդելներ, որոնց շնորհիվ յուրաքանչյուր ոլորտի ազդեցությունը դիտարկված է տնտեսական աճի ու ՀՆԱ–ի ձևավորման վրա»,– նշեց Քթոյանը։

Տնտեսագետի խոսքով` կարելի է դիտարկել տարբեր սցենարներ, որովհետև այս պահին մենք դեռ հեռու ենք ճգնաժամը հաղթահարելուց, բայց մյուս կողմից՝ նույնիսկ կորոնավիրուսով վարակվածների թվաքանակի ավելացման պայմաններում կայացվեց սահամանփակումների դյուրացման որոշում, ինչը ևս կնպաստի տնտեսական խնդիրների լուծմանը։ 

Անդրադառնալով այն հարցին, թե որքան կարող է մեծանալ մեր արտաքին պարտքը, եթե առկա իրավիճակում պետությունը նոր վարկեր վերցնի, Քթոյանը նշեց, որ մենք արտաքին պահուստների մասով ավելի բարվոք վիճակում ենք, ունենք անվտանգության բարձիկ, եթե համեմատենք 10 տարի առաջվա իրավիճակի հետ։ Ըստ նրա` եթե հայտարարվում է, որ ունենք պահուստների աննախադեպ ծավալներ, ինչն իրականում այդպես է, ապա դա թույլ կտա որոշակիորեն չեզոքացնել արտաքին աղբյուներից միջոցներ ներգրավելու կարիքը, բայց եթե հաշվի առնենք, որ 2008թ. ճգնաժամի ընթացքում 1.5-2 միլիարդ դոլարի չափով ավելացրինք արտաքին պարտքը, ապա այժմ այդչափ լրացուցիչ միջոցներ ներգրավելու անհրաժեշտություն չենք ունենա։ 

Օգոստոսին լրջագույն ճգնաժամը բախելու է մեր դուռը. Մելքումյան

42
թեգերը:
ՀՀ արտաքին պարտք, տնտեսություն, Արմեն Քթոյան, Հայաստան
Ըստ թեմայի
Տնտեսությունն անկողնային հիվա՞նդ է. Փաշինյանի պատասխանը
Փաշինյանն այցելել է Էռնեկյանին պատկանող տնտեսություն
Հայաստանը պետք է լինի պատրաստի արտադրանքի երկիր. կորոնավիրուսը կանցնի, տնտեսությունը կմնա
«ՀՀ–ի տնտեսությունը լավագույնն է ԵԱՏՄ-ում, բայց ես մտահոգություններ ունեմ». նախկին նախարար
Վիգեն Հակոբյան

Երևանն ազդել է Արայիկ Հարությունյանի կադրային որոշումների վրա

112
(Թարմացված է 17:40 29.05.2020)
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի կադրային նշանակումներին, մասնավորապես, Մասիս Մայիլյանին արտգործնախարար և Սամվել Բաբայանին Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելուն։
Հակոբյան. «Արցախյան կադրային կարևոր նշանակումների վրա եղել է նաև Երևանի ազդեցությունը»

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ` Արցախում կադրային նշանակումներն ունեն քաղաքական բնույթ, իսկ պրոֆեսիոնալիզմը երկրորդական նշանակություն է ունեցել, թեև քաղտեխնոլոգը կասկածի տակ չի դնում նշված անձանց պրոֆեսիոնալիզմը։ Նրա փոխանցմամբ` երբ Արայիկ Հարությունյանը կատարում էր այդ նշանակումները, շեշտը դնում էր քաղաքական ասպեկտի վրա` շեշտելով, որ Մասիս Մայիլյանը քաղաքական ռեյտինգով երկրորդ թեկնածուն էր, իսկ Սամվել Բաբայանի գլխավորած կուսակցությունը հավաքել էր 24 տոկոս ձայն` խորհրդարանում դառնալով երկրորդ քաղաքական ուժը։ 

«Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ սա հասարակական համերաշխության ակտիվ դրսևորում է։ Կարծում եմ, որ կոնկրետ ԱԽ–ի նշանակությունն այդքան էլ մեծ չի եղել, սակայն Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ այդ նշանակմամբ ընդլայնելու և ուժեղացնելու է այդ մարմնի ազդեցությունը։ Թեև շատ դեպքերում կան ֆորմալ գործառույթներ, սակայն անձից է մեծապես կախված, թե տվյալ մարմնի աշխատանքն ինչ արդյունավետություն կունենա կամ ինչ նշանակություն կստանա ներքաղաքական կյանքում»,– նշում է քաղտեխնոլոգը։ 

Հակոբյանի փոխանցմամբ` աշխատանքի արդյունավետությունից է կախված նաև այն, թե Անվտանգության խորհուրդն ինչ ազդեցություն կունենա նաև արցախյան հիմնախնդրի բանակցությունների վրա։ 

«Առհասարակ Արցախի Հանրապետության պրակտիկայում բավականին հաճախ է լինում, որ նախկին քաղաքական մրցակիցներն ընտրություններից հետո հայտնվում են «մեկ նավում»։ Նույն Մասիս Մայիլյանը 2007թ.–ի նախագահական ընտրություններում Բակո Սահակյանի մրցակիցն էր, բայց տարիներ անց նշանակվեց կարևոր պաշտոնի, Վիտալի Բալասանյանը հաջորդ ընտրություններում նույնպես Բակո Սահակյանի մրցակիցն էր, բայց հետագայում նշանակվեց ԱԽ քարտուղար»,– նշում է քաղտեխնոլոգը։

Նրա տեղեկացմամբ` Բակո Սահակյանի օրոք գոնե խորհրդարանական մակարդակում կար այդպիսի պրակտիկա, երբ քաղաքական մրցակիցների գլխավորած ուժերը հետագայում ձևավորում էին կոալիցիա, որն իշխանության հենարանն էր ոչ միայն խորհրդարանում, այլև նախագահական ընտրություններում աջակցում էր նույն Բակո Սահակյանին, հետևաբար, նախկին մրցակիցների հետ աշխատելն Արցախում խոր արմատներ է գցել` դառնալով յուրատեսակ քաղաքական մշակույթ։

Արայիկ Հարությունյանը Մայիլյանին արտգործնախարար է նշանակել, Բաբայանին` ԱԱԽ քարտուղար

«Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս կադրային նշանակումների վրա լուրջ ազդեցություն է ունեցել նաև պաշտոնական Երևանը։ Պատահական չէ, որ երբ Արայիկ Հարությունյանը հայտարարում էր մասնավորապես Սամվել Բաբայանի նշանակման մասին, հայտնեց, որ այդ որոշումը կայացվել է Երևանում, Բաբայանի հետ հանդիպումից հետո։ Այդտեղ կար հստակ ակնարկ, որ նշված որոշման կայացման վրա մեծ ազդեցություն են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ խորհրդակցությունները։ Մայիլյանի նշանակման մասին նույնպես հայտարարվեց երևանյան մեկօրյա աշխատանքային այցից հետո»,– նշում է քաղտեխնոլոգը։

Հակոբյանի կարծիքով` տվյալ նշանակումներն անխոցելի չեն, քանի որ բոլոր հակասություններն ու ամբիցիաները չեն կարող նման կերպ հարթվել, հետևաբար, սա ինչ–որ տեղ փուլային որոշում է, որով նշված երկու քաղաքական գործիչների ամբիցիաները որոշ ժամանակով գուցե սահմանափակվեն։

Ըստ նրա` մասնավորապես Սամվել Բաբայանը բավականին բարդ գործընկեր է լինելու Արայիկ Հարությունյանի համար` հաշվի առնելով Բաբայանի հեղինակությունը, կապերը, անցած ճանապարհը, մենեջմենթի ոճը։ Մայիլյանի տարբերակն էլ հեշտ չէր, որովհետև որոշ աշխարհաքաղաքական կենտրոնների համար նա ցանկալի թեկնածու չէր` հաշվի առնելով նրա կապերը որոշ հիմնադրամների հետ։

«Արցախը Հայաստան է, և վերջ». Արայիկ Հարությունյանը հուզիչ պատմություն պատմեց

112
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արցախ, Վիգեն Հակոբյան
Ըստ թեմայի
Հայաստանը Արցախի հարցին անտեղի էմոցիոնալ գույներ տալու կարիք չունի. Մնացականյան
Համատեղ աշխատանքը կարևոր է. Արցախի նախագահի առաջին պաշտոնական հանդիպումը Երևանում
Ուժով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել, պարոն Ալիև, մենք պատրաստ ենք. Արցախի նախագահ
Ռոբերտ Քոչարյան

Դատախազությունը պարզաբանել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը

25
(Թարմացված է 13:13 30.05.2020)
Գլխավոր դատախազությունը նշում է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացված գործողությունները եղել են ու շարունակում են մնալ իրավաչափ, ու Մեծ պալատի խորհրդատվական կարծիքը հիմնավորում է դա։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքի վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը Սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա խորհրդատվական կարծիք է հրապարակել երեկ` մայիսի 29-ին։

«Հաշվի առնելով հանրային մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ամբաստանյալ Ռ. Քոչարյանի պաշտպանները տարակուսելի արագությամբ, չսպասելով այդ խորհրդատվական կարծիքի հրապարակմանը և պաշտոնական թարգմանությանը, շտապեցին դրա վերաբերյալ հանդես գալ խիստ միակողմանի, ստիպված ենք անհրաժեշտաբար հանդես գալ հակիրճ և ընդհանրական պարզաբանումներով՝ հիմնվելով ՄԻԵԴ պաշտոնական կայքում առկա հաղորդագրության և դրա ոչ պաշտոնական թարգմանության վրա»,– նշված է դատախազության հաղորդագրության մեջ:

ՀՀ Սահմանադրական դատարանը 2019թ. հուլիսի 18-ի որոշմամբ, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 16-րդ արձանագրության 1-ին հոդվածի հիման վրա` խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել էր ՄԻԵԴ` առաջադրելով 4 հարց։

1. Արդյո՞ք որակական նույն պահանջներն են ներկայացվում (որոշակիություն, հասանելիություն, կանխատեսելիություն, կայունություն) Կոնվենցիայի 7-րդ հոդվածի իմաստով հանցագործություն սահմանող «օրենք» հասկացության և Կոնվենցիայի այլ՝ օրինակ՝ 8–11-րդ հոդվածներում գործածվող «օրենք» հասկացության նկատմամբ։

2. Եթե ոչ, ապա ինչպիսի՞ չափորոշիչներով են դրանք սահմանազատվում։

3. Կարո՞ղ է արդյոք ավելի բարձր իրավաբանական ուժ և վերացականության ավելի բարձր աստիճան ունեցող իրավական ակտերի որոշակի իրավադրույթներին հղում պարունակող և դրա ուժով հանցագործություն սահմանող քրեական օրենքը բավարարել որոշակիության, հասանելիության, կանխատեսելիության և կայունության պահանջները։

4. Քրեական օրենքի հետադարձ կիրառման արգելքի սկզբունքին (Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին մաս) համապատասխան՝ ինչպիսի՞ չափորոշիչներ են սահմանված հանցանքի կատարման պահին գործող և դրանից հետո փոփոխված քրեական օրենքների համադրման համար՝ պարզելու դրանց բովանդակային (էական) նմանությունները կամ տարբերությունները:

ՄԻԵԴ Մեծ պալատն այդ հարցերի կապակցությամբ խորհրդատվական կարծիքում քննարկման ենթական հարցի և կոնկրետ գործի հանգամանքների միջև տրամաբանական կապի բացակայության պատճառաբանությամբ` միաձայն ընդունել է, որ չի կարող պատասխանել առաջին երկու հարցերին։

«Ինչ վերաբերում է բարձրացված երրորդ հարցին, ապա ՄԻԵԴ-ը գտել է, որ այնպիսի իրավադրույթը, որն օգտագործում է ընդհանուր հղում (blanket reference) կամ «օրենսդրություն հղումով» տեխնիկան՝ գործողությունները կամ զանցանքները քրեականացնելու համար, ինքնին Հոդված 7-ի հետ անհամադրելի չէ։ Դրույթը, որին հղում է կատարվում, համատեղ ընթերցմամբ պետք է հնարավորություն տան անհատներին, եթե անհրաժեշտ է, իրավական խորհրդատվության օգնությամբ, կանխատեսել, թե ինչ վարքագիծը կբերի քրեական պատասխանատվության»,– հայտնում է Գլխավոր դատախազությունը։

Ի թիվս այլի` որոշակիության և կանխատեսելիության ապահովման ամենաարդյունավետ միջոցն այն է, որ հղումը լինի բացահայտ, և հղում կատարող դրույթում սահմանված լինեն հանցակազմի տարրերը։ Այլ կերպ ասած, ըստ դատախազության, Մեծ պալատը որևէ խնդիր և առավել ևս, Կոնվենցիային հակասող չի համարում քրեական նորմով որպես բլանկետ սահմանադրական նորմերի նախատեսումը` դարձյալ հղում կատարելով իրավական որոշակիության և կանխատեսելիության ընդհանուր կանոնին:

Տվյալ պարագայում խոսքը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված այն հատվածին, որտեղ հղում է կատարվում ՀՀ Սահմանադրության դրույթներին: ՄԻԵԴ Մեծ պալատի նշված դիրքորոշմամբ արտահայտված քրեական իրավունքի այս հանրաճանաչ սկզբունքն ինքնին ընկած է Ռ. Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում:

«Անդրադառնալով բարձրացված չորրորդ հարցին` հարկ է նկատի ունենալ, որ Մեծ պալատն իրավացիորեն շեշտել է այն, ինչ ՀՀ դատախազությունն իր արտահայտած դիրքորոշումներում բազմիցս կրկնել է. որ օրենքի հետադարձ ուժի կիրառման վերաբերյալ գնահատման դեպքում պետք է հաշվի առնել կոնկրետ գործի հանգամանքները, ոչ թե առաջնորդվել աբստրակտ հասկացություններով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հետ են վերցրել վերաքննիչ բողոքները

Դատախազությունը բազմիցս ասել է, որ քրեական օրենքում նոր նախատեսված քրեաիրավական նորմի՝ մեկ այլ նորմի համեմատությամբ մեղմացնող կամ խստացնող լինելը կախված է գործի հանգամանքներից. նույն քրեաիրավական նորմը դրա նախորդ ձևակերպման համեմատությամբ տարբեր անձանց համար կարող է ունենալ տարբեր՝ մեղմացնող կամ խստացնող նշանակություն՝ կախված նրանից, թե տվյալ անձին կոնկրետ ինչ արարք է մեղսագրվում, արդյոք այն պարունակում է քրեաիրավական նորմի նախորդ ձևակերպմամբ սահմանված հատկանիշները, թե ոչ:

«Այս համատեքստում՝ այնքանով, որքանով կոնկրետ քննարկվող քրեական գործով անձին մեղսագրվել է բռնությամբ սահմանադրական կարգը տապալելը, որը որպես հանցագործություն նախատեսված է եղել ինչպես 2008թ., այնպես էլ ներկա պահին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով, հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի այդ հոդվածով սահմանված նորմը նրանց վիճակը վատթարացնող դիտվել չի կարող: Ասվածից հետևում է, որ Մեծ պալատի կողմից տրված խորհրդատվական կարծիքը գալիս է հիմնավորելու, որ մինչ այս քրեական հետապնդման մարմինների կողմից իրականացված գործողությունները եղել են ու շարունակում են մնալ իրավաչափ»,– վստահեցնում է Գլխավոր դատախազությունը։

Հիշեցնենք՝ 2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ խափանման միջոցն ընտրվել էր կալանավորումը։

Երկրորդ նախագահի փաստաբաններն ավելի քան մեկ տարի պնդում են՝ 2008 թ.–ին ՀՀ Քրեական օրենսգրքում չի եղել Սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ 300.1-ին հոդված, այն ավելացվել և ուժի մեջ է մտել միայն 2009թ.–ի մարտի 18–ին, հետևաբար այս հոդվածը չի կարող տարածվել 2008-ին նախագահի պաշտոնը զբաղեցրած Քոչարյանի վրա։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը 14 գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

25
թեգերը:
ՀՀ գլխավոր դատախազություն, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը
Ըստ թեմայի
Խուդոյան. «Ռոբերտ Քոչարյանի գործի քննման ձգձգումներն արհեստական են և ունեն որոշակի միտում»
Սահմանադրական կարգը սյուն չէ, որ տապալել լինի. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան
«Ոնց որ հանրակացարանում ապրեմ». Ռոբերտ Քոչարյանը պատմեց պահման պայմանների մասին