Կարեն Վարդանյան

Վարդանյան. «Բարձր տեխնոլոգիական զենք արտադրելու համար բանակի կառուցվածքը պետք է փոխել»

118
(Թարմացված է 16:45 20.05.2020)
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ռազմարդյունաբերության ոլորտում բարձր տեխնոլոգիաների ներդրման խնդրին, այդ գործընթացի արդյունավետությանն ու առանձնահատկություններին։
Վարդանյան. «Բարձր տեխնոլոգիաների առումով ռազմարդյունաբերության պատվերները բավարար չեն»

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի դիտարկմամբ` որևէ կասկած չկա, որ ապագան բարձր տեխնոլոգիական զինատեսակներինն է, ինչը վկայում է աշխարհի շատ երկրների ռազմարդյունաբերության ուղղվածությունը։

««Մենք կառուցվածքային խնդիր ունեինք, որը ժամանակի ընթացքում լուծվեց, քանի որ ռազմարդյունաբերությունը բանակից առանձնացվեց ու ընդգրկվեց բարձր տեխնոլոգիաների նախարարության կազմում։ Այդուհանդերձ իմ խորին համոզմամբ` այն, ինչ արվում է ռազմարդյունաբերության պատվերների շրջանակում, թեև կարևոր է, բայց բավարար չէ ո՛չ քանակական, ո՛չ էլ որակական առումով»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։ 

Ըստ Վարդանյանի` եթե ուզում ենք անցնել բարձր տեխնոլոգիական զենքերի, ապա մեր բանակի կառուցվածքը պետք է փոխել, ինչի մասին բարձրաձայնվում է տարիներ շարունակ, սակայն որևէ արձագանք դեռ չկա։ 

«Մեր բանակը պատրաստ չէ ընդունել առաջարկն ու գնալ այդ ճանապարհով, որովհետև ղեկավարների մի մասը չի հավատում, որ հայ մարդը կարող է լավ զենք սարքել, մի զգալի մասն էլ կապ ունի դրսի մատակարարների հետ և բնականաբար շահագրգռված է այդ կապերի շարունակմամբ։ Լուծումը հատուկ զորամասի ստեղծումն է, որտեղ պետք է հերթով օգտագործման մեջ մտնեն բարձր տեխնոլոգիական զենքերը, մյուս զորամասերից պետք է գան կրթվելու և սովորելու, ծանոթանան կառուցվածքին ու մոտեցումներին, որպեսզի Հայաստանը հագենա նման կադրերով»,– նշեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրենը։

Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահի մի քանի թեկնածուներ կան. Արշակյան

Վարդանյանի տեղեկացմամբ` իրենց մասնագիտացված կազմակերպություններից մեկը, որը բիզնեսով չի զբաղվում, բայց խորհրդատվական ընկերություն է, պետպատվերների ժամանակ օգնում է ճիշտ կողմնորոշվել տեխնոլոգիական ուղղությունների մեջ։

«Այդուհանդերձ մենք շարունակում ենք մեր երիտասարդներին ուղերկել պահակային, այլ ոչ թե զինվորական ծառայության։ Ճիշտ մոդելն այն է, որ առաջնագիծը կահավորվի ավտոմատ սարքերով ու տեխնոլոգիաներով, որոնք կարող են իրականացնել հայտնաբերման ու ոչնչացման գործառույթներ, իսկ անձնակազմը մի քանի կիլոմետր խորքում կարող է անցնել լեռնահրաձիգի ամբողջական պատրաստություն, ինչի շնորհիվ հակառակորդի ոտնձգություններին կտրվի համարժեք պատասխան, իսկ մեզ՝ նաև հարձակողական գործողությունների անցնելու հնարավորություն»,– շեշտեց մասնագետը։ 

2020թ.-ի ռազմարդյունաբերական հատկացումներն ավելացել են 22%-ով

Վարդանյանի համոզմամբ` իհարկե կարևոր է խրամատներում լինելն ու հսկելը, բայց ծառայությունը կարելի է կազմակերպվել ավելի արդյունավետ, որովհետրև խրամատում զինվորը սահմանափակված է իր գործողություններով ու քիչ բան է սովորում։

118
թեգերը:
ռազմարդյունաբերություն, Տեղեկատվական տեխնոլոգիաներ, Զենք, Կարեն Վարդանյան
Ըստ թեմայի
Հայաստանում կստեղծվի Ռազմական արդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտ
Ռազմական արդյունաբերությունը պետպատվերի խնդիր ունի. այն դուրս կբերվի ՊՆ-ի կազմից
Հայաստանի ռազմական արդյունաբերությունը պետք է զարգանա առանց «արհեստական շնչառության»
Ինչպես է հայկական ռազմական արդյունաբերությունը փրկում զինվորների կյանքը
Էդմոն Մարուքյան

Կօգնի գտնել մեղավորներին. Մարուքյանը` կորոնավիրուսի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի մասին

475
(Թարմացված է 19:25 04.07.2020)
Կորոնավիրուսի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախաձեռնողներից «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասնել է, թե ինչ են պատրաստվում անել մինչև սեպտեմբեր։
«Քննիչ հանձնաժողով ստեղծելը ևս աջակցություն է իշխանությանը»․ Մարուքյան

Պատգամավորը հիշեցնում է, որ համավարակի առաջին իսկ օրերից «Լուսավոր Հայաստանը» հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով՝ ավելի վաղ արտակարգ դրություն սահմանելու, սահմանները փակելու և այլ կանխարգելիչ միջոցառումներ։

«Մենք հավաքագրում ենք տեղեկատվություն, թե ինչ է կատարվել մարտ ամսից սկսած, ինչ որոշումներ է ընդունել պարետատունը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի և ինչպես նաև այդ համատեքստում մարդկանց իրավունքների և ազատությունների սահմանափակման հարցում»,-ասում է Մարուքյանը։

Նրա խոսքով` իրենց առաջարկներն իրականացվել են մեկ շաբաթից 10 օր ուշացումով, ինչը նույնպես հանձնաժողովում քննության առարկա է, որովհետև, եթե այդ առաջարկներն ավելի շուտ ի կատար ածվեին, հավանաբար այսօր այսպիսի պատկեր չէր լինի։

Նրա համոզմամբ`քննիչ հանձնաժողով ստեղծելը ևս աջակցություն է իշխանությանը։

«Հանձնաժողովը հնարավորություն կտա իշխանություններին անկախ աուդիտի կողմից սեփական սխալները վերհանելու, դասեր քաղելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու առումով»,-վստահ է Մարուքյանը։

Հակադարձելով իրենց ընդդիմախոսներին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը պնդում է, որ հանձնաժողովը չի կարող ձևական բնույթ կրել։

Հիշեցնենք` վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 580 նոր դեպք և 451 առողջացած։ Այսպիսով`հուլիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 27 900 դեպք։

475
թեգերը:
Հայաստան, կորոնավիրուս, ԱԺ, Էդմոն Մարուքյան
Ըստ թեմայի
580 դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 27 900
Կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում 8 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 59 տարեկան է
Իրանն անցնում է «դիմակային ռեժիմի». կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է
Գոռ Հովհաննիսյան

Իշխանությունն ամեն ինչ անում է, որ ՍԴ-ում նշանակվեն իր համար ցանկալի դատավորներ. իրավագետ

59
(Թարմացված է 17:43 03.07.2020)
Իրավագիտության դոկտոր Գոռ Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում իր դիտարկումներն է ներկայացրել գործող իշխանությունների կողմից իրականացվող դատաիրավական բարեփոխումների մասին։
Հովհաննիսյան. «Գործող իշխանությունն ամեն ինչ անում է, որ ՍԴ-ում նշանակվեն իր համար ցանկալի դատավորներ»

Իրավագետ Գոռ Հովհաննիսյանի խոսքով՝ արդեն 30 տարի է, ինչ փորձ է արվում ստեղծել լավ դատական համակարգ, սակայն դեռևս չի հաջողվել։ Նրա կարծիքով՝ պատճառներից մեկը իրավաբանական կրթության որակն է, որը Հայաստանում շատ ցածր է։ Մյուս պատճառն այն է, որ դատավորները, մեծ մասամբ կամ հաճախ, նշանակվում են ոչ օրենքի տառին համապատասխան։

«Ինչպես գիտեք, դատավորների նշանակման կարևորագույն չափանիշներից մեկը նրանց բարոյական բարձր նկարագիրն է, և իմ կարծիքով, դատավոր պետք է նշանակել միայն այն անձին, որն ունի ներքին անկախություն։ Այսինքն՝ դատավոր պետք է լինի հրաշալի իրավաբանական գիտելիքներ ունեցող և ներքուստ անկախ մարդը, որն ի վիճակի է դիմակայել ցանկացած ճնշման»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Իրավագետի դիտարկմամբ՝ բոլոր երկրներում միշտ, հատկապես գործող իշխանությունը փորձեր է անում ճնշելու դատական իշխանությանը՝ ցանկալի որոշումների հասնելու համար, և դատավորը պետք է կարողանա ունենալ այնքան ներքին անկախություն, որ դիմակայի այդ ճնշումներին ու դրանց հակառակվելով ընդունի որոշում միայն օրենքի հիման վրա։

«Երբ դատավոր է նշանակվում մի մարդ՝ հաշվի չառնելով այդ հատկաինշները, ունենում ենք այնպիսի դատական համակարգ՝ ինչպիսին այսօր ունենք»,-նշեց Հովհաննիսյանը։

ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Հայրենիքի»` հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ

Իրավագետի դիտարկմամբ՝ դատական համակարգի առումով գործող իշխանությունը շարունակում է նախկինների գործելաոճը։

«ՍԴ-ում դատավորներ նշանակելու գործող պրակտիկան ցույց է տալիս, որ գործող իշխանությունը նույնպես փորձում է և հասնում է իր այն նպատակին, որ ՍԴ-ում նշանակվեն իր համար ցանկալի դատավորներ, և ոչ թե մարդիկ, որոնք պրոֆեսիոնալ իրավաբաններ են և ակնհայտորեն քաղաքականապես չեզոք»,- եզրափակեց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք` հունիսի 26–ից ուժի մեջ մտավ ԱԺ–ի ընդունած սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով կասեցվում են 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները։

Նույն նախագծով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը նախագահից դառնում է ՍԴ դատավոր։ Շատերը նախագիծը որակում են օրենքի կոպիտ խախտում, քանի որ այն չի ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը և չի ուղարկվել ՍԴ՝ քննարկելու դրա սահմանադրական լինելը։

ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի Սահմանադրական դատարանի անդամներ ընտրելու համար

59
թեգերը:
Գոռ Հովհաննիսյան, Իշխանություն, Հայաստան, Դատավոր
Ըստ թեմայի
Արարատ Միրզոյանն ու Հրայր Թովմասյանին փոխարինող դատավորը հանդիպել են
Իրավաբաններին ու դատավորներին քաղաքական ուժերն անպաշտպան թողեցին. Ավետիք Իշխանյան
ՍԴ–ում դատավորների թափուր տեղերը կլրացվեն 2 ամսվա ընթացքում. ԱԺ հայտարարությունը
ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորների կենսաթոշակի ապահովման նախագիծը
«Մեգամոլ» առևտրի կենտրոն

«Մեգամոլ» առևտրի կենտրոնում ռումբ չի հայտնաբերվել. ահազանգերից մեկը կեղծ էր

15
(Թարմացված է 16:23 06.07.2020)
«Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում փրկարարներն ու ոստիկանները տարհանել են քաղաքացիներին: Ռումբի որոնման աշխատանքներն այս պահի դրությամբ շարունակվում են:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Երևանի Նոր Նորք համայնքում գտնվող «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում իրականացված տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը:

Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 13։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ոստիկանությունից տեղեկություն էր ստացել, որ ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, թե Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։

Դեպքի վայր մեկնած փրկարարներն ու ոստիկանության աշխատակիցներն իրականացրել էին  տարհանում, որի ընթացքում անվտանգ տարածք էր դուրս բերվել մոտ 350 քաղաքացի։ Միաժամանակ փրկարար ծառայության և ոստիկանության կինոլոգիական խմբերն իրականացրել էին ռումբերի որոնման աշխատանքներ, որոնց ավարտին ռումբի մասին ահազանգի իսկությունը հերքվել էր:

ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ առևտրի կենտրոնում ռումբեր են տեղադրված

Նշենք, որ այսօր ռումբի մասին ահազանգ էր ստացվել նաև Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի վերաբերյալ: Այստեղ ևս փրկարարներն ու ոստիկանները տարհանել են քաղաքացիներին: Ռումբի որոնման աշխատանքներն այս պահի դրությամբ դեռ շարունակվում են:

Երևանում ծեծել են դիմակ չունենալու համար արձանագրություն կազմող ոստիկաններին

Հիշեցնենք՝ հուլիսի 1-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևանի «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի «Ֆուդկորտում» ռումբ է տեղադրված։

Առևտրի կենտրոնից մարդկանց էվակուացնելուց հետո փրկարարներն իրականացրել էին տեղազննում, որի արդյունքում ռումբ չէր հայտնաբերվել։

15
թեգերը:
Հայաստան, փրկարար, Ոստիկանություն, ոստիկան, ահազանգ, ռումբ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Զենք, փամփուշտներ, գումար ու թանկարժեք իրեր. «Զվարթնոցում» ամփոփել են 2019-ի «պատահարները»
ԿԲ-ի շենքին բեռնատարով մոտեցած ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել
Դժբախտ պատահար երկաթուղում. 33-ամյա էլեկտրամեխանիկը մահացել է աշխատանքի ժամանակ
Երևանում բողոքի ակցիայի մասնակիցներից 252-ը ձերբակալվել է. հարուցվել է քրեական գործ