Նարեկ Մինասյան

Փուլայի՞ն, թե՞ փաթեթային․ ԼՂ հակամարտության լուծման համար որ մեթոդն է նախընտրելի

118
(Թարմացված է 17:01 18.05.2020)
Քաղաքագետ Նարեկ Մինասյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է վերջին շրջանում բավականին հաճախ քննարկվող ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային և փաթեթային տարբերակներին ու դրանց կիրառման յուրահատկություններին։ 
Մինասյան. Շատ կարևոր է, թե ինչ է առաջարկվում` հիմնվելով փուլային կամ փաթեթային տարբերակի վրա

Քաղաքագետ Նարեկ Մինասյանի դիտարկմամբ`փուլային կամ փաթեթային մեթոդները տեխնոլոգիաներ են, որոնց վրա կառուցվում է հակամարտության կարգավորման գործընթացը․ փուլային մեթոդը ենթադրում է, որ հակամարտությունը կարգավորվում է փուլ առ փուլ, ըստ որի` սկզբում պայմանավորվածություններ են ձեռք բերվում հակամարտությանն առնչվող որոշ հարցերի վերաբերյալ, երկրորդ փուլում` երկրորդ խումբ հարցերի վերաբերյալ, և այսպես շարունակ, իսկ փաթեթայինի դեպքում մեթոդը ենթադրում է, որ համաձայնությունն ի սկզբանե ձեռք է բերվում բոլոր հարցերի վերաբերյալ և դրանից հետո միայն սկսում են կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունները։

«Ցավոք սրտի այս նրբությունը շատ հաճախ անտեսվում է հայկական իրականության մեջ, շատերն ըստ էության չեն պատկերացնում և խոսելով փուլայինի մասին` նշում են տարբերակը, այլ ոչ թե մեթոդը։ Եթե առաջնորդվենք իմ կողմից նշված տրամաբանությամբ, ապա պարզ է դառնում, որ փուլային կամ փաթեթային մեթոդի վրա հիմնված` կարող են առաջարկվել տարաբնույթ տարբերակներ, և դրանք բանակցող կողմերին առաջարկվել են կարգավորման գործընթացի պատմության տարբեր տարիներին»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Նրա կարծիքով` անկախ նրանից, թե ինչ մեթոդի վրա է հիմնված կարգավորման գործընթացը, առավել կարևոր է նրա բովանդակությունը, այսինքն` ինչ է առաջարկվում` հիմնվելով փուլային կամ փաթեթային տարբերակի վրա։ 

Արցախի հարցը կարող է լուծվել մեկի քմահաճույքո՞վ. Փաշինյանն ուզում է իմանալ՝ ով է այդ մարդը

«Հենց բովանդակության համար են հակամարտող կողմերը պայքարում բանակցային սեղանի շուրջ, որպեսզի այն բովանդակությունը, որը տեղ է գտնում կարգավորման տարբերակում, բխի իրենց շահերից, և պատահական չէ, որ 2019թ–ին հայկական կողմը մերժել է համանախագահների կողմից մինչև այդ ներկայացված տարբերակները, որոնք հիմնվում էին փուլային տրամաբանության վրա, քանզի բովանդակությունն անընդունելի էր հայկական կողմի համար»,– նշեց Մինասյանը։

Նրա խոսքով` այժմ շատ է շահարկվում այն հարցը, որ ոչ թե փուլային տարբերակն է ընդունալի, այլ փաթեթայինը, սակայն դրանք ավելի շուտ կարծրատիպեր են, ուստի պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, թե ինչ են առաջարկում դրանց շրջանակում, որովհետև տեսականորեն կարող է լինել փուլային տարբերակ, որը ձեռնտու կլինի մեզ համար, եթե ենթադրի առաջին փուլով Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչում Ադրբեջանի կողմից, կամ էլ կարող է լինել փաթեթային տարբերակ, որի սկզբունքները չեն բխի մեր շահերից։ 

«Հայկական կողմն արդեն գծել է իր կարմիր գծերը, դրանք են Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը, և անկախ նրանից, թե համանախագահներն ինչ կառաջարկեն, դրանք կլինեն փուլային, թե փաթեթային, եթե չարտացոլեն մեր շահերը, բնականաբար չեն կարող ընդունելի լինել հայկական կողմի համար»,– ընդգծեց քաղաքագետը։

Մինասյանը նկատեց, որ դեռևս հստակ չէ, թե համանախագահները որ տարբերակին են առաջնահերթություն տալիս, որովհետև վերջին տարիներին տարբեր բաներ են առաջարկել բանակցող կողմերին, և կարգավորման տարբեր մոդիֆիկացիաներ անգամ որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Ըստ այդմ` այս պահի դրությամբ, քանի դեռ ձևավորված չէ որևէ նոր փաստաթուղթ, դժվար է ասել, թե ինչ տրամաբանության վրա է այն հիմնվում։

«Բիշքեկյան արձանագրությունն» ու չկարգավորվող հակամարտությունը. ինչ պետք է անեն կողմերը

118
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Նարեկ Մինասյան, Արցախ, Ադրբեջան, Հայաստան
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (348)
Ըստ թեմայի
ԼՂ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում. Իտալիայի նախագահ
Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան. Մասիս Մայիլյան
Իմ ժառանգած ԼՂ բանակցային գործընթացը և միջազգային ընկալումը դառնացնում է ինձ. Փաշինյան
Մի օր կվերադառնամ ձեզ մոտ և կասեմ` ԼՂ հակամարտությունը կարգավորել ենք. Մակրոնը՝ հայ համայնքին
Անդրեյ Ղուկասյան

Համավարակը խանգարել է տուրքերի հավաքագրմանը. Լոռու մարզպետը` սուբվենցիոն ծրագրերի մասին

46
(Թարմացված է 13:42 24.05.2020)
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է մարզերում տեղական տուրքերի հավաքագրումների հետ կապված խնդրին։ Հայաստանում կորոնավիրուսի համավարակով և տնտեսական դժվարություններով պայմանավորված` տուրքերն ամբողջությամբ չեն հավաքագրվում։
Ղուկասյան. «Այս տարվա 2-րդ կիսամյակին համավարակի պատճառով նվազել է տուրքերի հավաքագրումը»

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի փոխանցմամբ` 2019թ.–ին Լոռու մարզում տեղական տուրքերի ու սեփական եկամուտների մասով 100 տոկոսից ավելի ցուցանիշ է գրանցվել։ 2020թ.–ի առաջին եռամսյակում նույնպես գրանցվել են բարձր ցուցանիշներ, սակայն երկրորդ կիսամյակի կտրվածքով իսկապես կա ցուցանիշների նվազում, ինչը պայմանավորված է համաճարակով։ 

«Բայց մինչև հունիսի ավարտը հնարավորություն կա այդ ցուցանիշները շտկելու։ Նախորդ տարվա ցուցանիշներին գուցե չհասնենք այս փուլում, սակայն պետք է ամեն ինչ անենք, որպեսզի տարվա կտրվածքով կրկին ունենանք բարձր հավաքագրում, որովհետև դրանից է կախված և՛ այս տարվա, և՛ հաջորդ տարվա ծրագրերի իրականացումը, համայնքային հիմնարկների աշխատողների աշխատավարձերի հատկացումները»,– նշում է Լոռու մարզպետը։

Անդրեյ Ղուկասյանի տեղեկացմամբ` համայնքների բյուջեն ձևավորվում է ոչ միայն հավաքագրումների, այլև դոտացիաների շնորհիվ, և այդ առումով Լոռու մարզում համայնքներն ըստ ժամանակացույցի ստանում են դոտացիաների գումարները, սակայն շատ կարևոր է, որ հավաքագրումները նույնպես լինեն բարձր մակարդակի։ Անդրեյ Ղուկասյանի պնդմամբ` Լոռու մարզի համայնքներն այս պահի դրությամբ ֆինանսական լուրջ խնդիրներ չունեն։

«Տուրքերի հավաքագրման հարցում քաղաքների ու գյուղերի բաժանում չէի անի, քանի որ ունենք համայնքներ, որտեղ հավաքագրումն ավանդաբար գրանցում է բարձր ցուցանիշներ, և կան համայնքներ, որտեղ այս խնդիրը միշտ առկա է, ինչը կապված է շատ գործոնների հետ։ Մենք այս պահին ունենք ֆիքսած մի փոքր աշնանացան գարու և ցորենի ցանքատարածքների խնդիր, որի պատճառը եղել է չորային եղանակը։ Թեև ունենք վնասված ցանքատարածություններ, բայց դրանք մեծ ծավալի չեն և ոչ բոլոր համայնքներում են, իսկ ընդհանուր առմամբ գարնանացան հողատարածքների ավելի քան 650 հեկտարն է մշակվել Լոռու մարզում, ինչը շատ դրական ցուցանիշ եմ համարում։ Բավականին մեծացել  են նաև ոռոգելի վարելահողերի ծավալները` կապված սուբվենցիոն պետական միջոցներով իրականացվող ոռոգման համակարգի ներդրման հետ»,– նշում է Լոռու մարզպետը։

2020թ-ը հայտարարում ենք օձի պորտից ջուր խմելու տարի. Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզում է

Անդրեյ Ղուկասյանի փոխանցմամբ` սուբվենցիոն ծրագրերի ծավալը նույնպես աճել է, և 2020 թ.–ին նախատեսվում է 4,5 միլիարդ դրամի չափով ծրագրերի իրականացում։ Օրինակ` 2019 թվականին սուբվենցիոն ծրագրերի թվաքանակը եղել է 56, իսկ 2020թ.–ի համար նախատեսված է 98 ծրագիր, որոնք ընդգրկում են տարբեր ոլորտներ` սկսած ճանապարհաշինությունից, ոռոգման և խմելու ջրի համակարգերից մինչև հակակարկտային կայաններ, բնակելի շենքերի տանքիների վերանորոգում, մանկապարտեզների ու համայնքային շինությունների վերակառուցում։ Մարզպետի դիտարկմամբ` այդ ծրագրերն անշուշտ կապահովեն համապատասխան աշխատատեղեր, առավել ևս, որ Լոռու մարզի շատ բնակիչներ հայտնի պատճառներով չեն կարող մեկնել արտագնա աշխատանքի, հետևաբար նրանց զբաղվածության հարցը կլուծվի տեղում։ 

46
թեգերը:
Տեղական տուրք, Անդրեյ Ղուկասյան (Լոռու մարզպետ), Լոռի, կորոնավիրուս
Միքայել Մելքումյան

Դիմակ ներկրողները, արտադրողները և վաճառողները կօգտվեն մեզ պարտադրված վիճակից. Մելքումյան

93
(Թարմացված է 23:38 23.05.2020)
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է բժշկական դիմակների գնագոյացման խնդրին և այն հարցին, թե որքան գումար պետք է ծախսի միջին վիճակագրական ընտանիքն այդ դիմակները ձեռք բերելու համար։ 
Մելքումյան. «Զարմանալի է դիմակների գնագոյացումը, երբ ներկրման մաքսատուրքերը զրոյացված են»

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի դիտարկմամբ` հարցը բավականին հրատապ է, ուստի պետք է հասկանալ, թե դիմակի ծախսը մեկ միջին վիճակագրական ընտանիքի համար ինչ է արժենալու ամսական կտրվածքով։

Առցանց առևտուր ու բժշկություն. ինչ է փոխել կորոնավիրուսը Հայաստանի աշխատաշուկայում

Ըստ նրա` եթե վերցնենք, որ մեկ դիմակն այժմ արժե 200-250 դրամ, և մեկ հոգին մեկ օրվա ընթացքում առնվազն երեք անգամ պետք է փոխի դիմակը, այլապես այն կդառնա ոչ պիտանի, ապա մեկ մարդու ծախսը մեկ ամսվա կտրվածքով կկազմի 20 000 դրամ, երեք հոգանոց ընտանիքի համար` 60 000 և այսպես շարունակ։ 

«Սա նվազագույն աշխատավարձի սահմաններում գտնվող թիվ է, և այդ առումով լինելու են շատ բարդություններ։ Դիմակ կրելու պարտադիր պահանջը չենք վիճարկում, բայց դիմակի գնային ռեժիմը պետք է լրջագույնս վերլուծվի։ Առկա գինն ու պահանջարկը չի ձևավորվել դասական շուկայական հարաբերություններով կամ տնտեսության մեթոդներով, այլ արտակարգ ռեժիմի պայմաններով, այսինքն` պահանջարկը թեկուզ օբյեկտիվորեն, բայց պարտադրվել է։ Մինչդեռ եթե նայեք մինչ համաճարակային ժամանակահատվածը, ապա մեկ դիմակն արժեր 25-30 դրամ»,– ասում է պատգամավորը։

Միքայել Մելքումյանի կարծիքով` մի դեպքում դիմակ ներկրողները, մյուս դեպքում` դիմակ արտադրողները, երրորդ դեպքում էլ դիմակ վաճառողները, յուրաքանչյուրն իր հերթին որոշակի շահութաբերության բազմապատիկ ռեժիմով է աշխատում, հետևաբար ճիշտ չէ, որ նրանք օգտվեն բնակչությանը պարտադրված վիճակից` ստանալով գերշահույթ` մեկը տասի հարաբերությամբ։ 

«Պետությունն այստեղ անելիք ունի։ Եթե ունենք դիմակի արտադրություն, ապա նախևառաջ պետք է հաշվարկել ինքնարժեքը։ Թող առավելագույնը լինի 30 դրամ, և եթե դրան գումարենք հարկերն ու այլ վերադիր ծախսերը, միևնույն  է, գումարը չի անցնի 40 դրամից։ Առավելագույն շեմը դա է` անկախ այն հանգամանքից, թե ինչ կտորից է կարվում դիմակը։ Ու կարիք էլ չկա, որ լինի թանկարժեք գործվածքից։ Ի դեպ` Հայաստանում դիմակներ արտադրում են 2-3 խոշոր կարի ձեռնարկություններ, հետևաբար, Էկոնոմիկայի նախարարությունը կամ իրավասու այլ կառույց պետք է հաշվարկի ու հասկանա դիմակի ինքնարժեքն ու շահույթի մակարդակը, թե ինչ գնով են դեղատները վերցնում և ինչ գնով վաճառում»,– նշում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը։ 

Մելքումյանի գնահատմամբ` որպեսզի սոցիալական կոլապսային տրամադրություններ չձևավորվեն, գոնե պետք է մարդիկ խնայեն դրա վրա, չծախսեն 50-60 հազար դրամ, այլ գոնե ընտանիքը ծախսի 15 հազար դրամ։ Պատգամավորն առաջարկում է նաև սոցիալական անապահով խավերի ներկայացուցիչներին, նպաստառուներին, թոշակառուներին կամ հաշմանդամներին որոշակի խմբաքանակ հատկացնել անվճար` փոխհատուցելով նվազագույն աշխատավարձի և ստացած նպաստի տարբերությունը։

Ինչպես են դիմակներ արտադրում Տավուշի մարզում․ լուսանկարներ

Մելքումյանի տեղեկացմամբ` կառավարությունը նախնական բացասաբար է արձագանքել իրենց առաջարկին։   

ԱԺ պատգամավորի համար առհասարակ զարմանալի է դիմակի նման գնագոյացումն այն պայմաններում, երբ ԵԱՏՄ խորհրդի որոշմամբ երրորդ երկրից ներկրված դիմակների մաքսատուրքերը զրոյացված են։

Բացի այդ, Մելքումյանն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկել է սահմանին դեղորայքի և առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների ավելացված արժեքի հարկի գանձումները հետաձգել, որ օրինակ ներկրվող դիմակների գինը ներսի շուկայում լինի մատչելի։ 

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում Հայաստանում արտակարգ դրությունը երկարարցրեց ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը, ժամը 17։00–ը ներառյալ։ Բայց տնտեսական գործունեության շատ տեսակներ թույլատրելի է` որոշակի կանոնների պահպանմամբ։ Մայիսի 18-ից թույլատրվել է նաև հանրային տրանսպորտի գործունեությունը, սակայն հատուկ ռեժիմով։

Մասնավորապես` տրանսպորտային միջոցում պարտադիր պետք է գտնվել դիմակով: 

Դիմակը կարևոր է. կառավարությունում քննարկել են կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքները

93
թեգերը:
կորոնավիրուս, Հայաստան, դիմակ, Միքայել Մելքումյան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Արմեն Սարգսյանը ստորագրել է դիմակ չունեցողներին տուգանելու օրենքը
Տարածաշրջանում դիմակների ամենամեծ արտադրամասը Տավուշում է. խոստանում են` գինը կիջնի
Պարսյան. «Դիմակ կրելու պարտադիր պահանջից որոշ տնտեսվարողներ գերշահույթ են ստանում»
Մահճակալ

Կորոնավիրուսով հիվանդների մահճակալային ֆոնդն ավելացվել է ևս 102-ով. լուսանկարներ

0
(Թարմացված է 17:57 25.05.2020)
Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղում շահագործման է հանձնվել 102 մահճակալային ֆոնդով նոր մասնաշենքը:

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Այսօր շահագործման է հանձնվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղի նոր մասնաշենքը, որն օգտագործվելու է կորոնավիրուսով հիվանդների բուժման նպատակով: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Այրվածքաբանության կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը:

Նոր մասնաշենքը հավելյալ 102 մահճակալի հնարավորթյուն է տալիս կորոնավիրուսով հիվանդների բուժման համար:

«COVID19-ի դեմ պայքարի շրջանակում այսօր շահագործման հանձնվեց Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի նոր մասնաշենքը, որը մեր մահճակալային հզորությունը 147-ից կհասցնի 249-ի»,- գրել է Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ առողջապահության նախարարության տվյալներով, այժմ Հայատանում COVID19-ի դեմ պայքարի նպատակով առանձնացված մահճակալների թիվը շուրջ 1550 է, իսկ ամբողջ երկրի մահճակալային ֆոնդը՝ մոտ 12.000: Ընդ որում՝ այս վերջին ցուցանիշում հաշվառված են նաև ՄՀՀ-ում ու մարզասրահների տարածքներում պատրաստված մահճակալները, որոնք ներկա պահին, բարեբախտաբար, դեռ չեն օգտագործվել:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դիտարկմամբ՝ այդ լրացուցիչ կարողությունները նախապատրաստվել են հնարավոր ամենավատ սցենարի դեպքում օգտագործվելու համար, այն դեպքում, եթե վարակի հաստատված դեպքերի ընդհանուր թիվն անցնի 524.000-ը, որից ծանր հիվանդների թիվը կլինի 26.202, իսկ պահանջվող մահճակալների թիվը հիվանդության տարածման պիկի ժամանակ՝ կհասնի 12.445-ի։

Ի՞նչ կլինի, եթե վարակի տարածման այս տեմպը պահպանվի. Թորոսյանը խոսեց անցանկալիի մասին

0
թեգերը:
հիվանդանոց, կորոնավիրուս, համավարակ, մահճակալ, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված մահճակալային ֆոնդի կեսն արդեն զբաղված է
Համավարակի վերջը կլինի ոչ շուտ, քան 5 տարի հետո. Թորոսյան
Ինֆեկցիոն հիվանդանոցը շարունակում է վերազինվել. Թորոսյանը լուսանկարներ է հրապարակել
Թորոսյանն այցելել է ԲԿ, որտեղ ամենածանր հիվանդներն են. ինչ են պատմել բժիշկները