00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ղազարյան. «ՍԴ ճգնաժամի լուծումը բացառվում է առանց հանրաքվեի»

© Sputnik / Andranik GhazaryanАдвокат Ара Казарян
Адвокат Ара Казарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փաստաբան Արա Ղազարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ առաջացած ճգնաժամի հանգուցալուծման հեռանկարին։
Ղազարյան. «ՍԴ այսպես կոչված ճգնաժամն այլ կերպ լուծելու անգամ տեսական հնարավորություն չկա»

Փաստաբան Արա Ղազարյանն, անդրադառնալով ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ Վենետիկի հանձնաժողով դիմելու փաստին, նշեց, որ այժմ դժվար է ենթադրություններ անել դրանց արձագանքի մասին, քանի որ հայտնի չէ, թե նախարարը կոնկրետ ինչ հարցադրումներ է արել․ հանձնաժողովին ուղղված դիմումի ձևակերպումը հայտնի չէ, ոչ էլ Ռուբեն Ռուբինյանի գրառումն է բացահայտում այն։ 

Премьер-министр Армении Никол Пашинян перед началом саммита глав государств-членов ОДКБ (28 ноября 2019). Бишкек - Sputnik Արմենիա
Նույնն է, որ «Մերսեդես» վարես «Մոսկվիչի» անվադողերով․ Փաշինյանը` ՍԴ ճգնաժամի մասին

Մայիսի 15-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը հայտարարություն տարածեց, որում նշված էր, որ ՀՀ գործող իշխանությունները ՍԴ շուրջ առաջացած ճգնաժամը լուծելու այլընտրանքային ուղիներ են փնտրում։ Նա հայտնել էր նաև, որ ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել է ԵԽ գլխավոր քարտուղարին (Վենետիկի հանձնաժողով)՝ ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման խնդրով։ 

«Իմ կարծիքով՝ նույնիսկ տեսական հնարավորություն չկա ՍԴ, այսպես կոչված, ճգնաժամը լուծելու։ Անգամ պատկերացում չունեմ, թե ինչպես կարելի է այլ կերպ լուծել հարցը։ Միանշանակ է այն, որ դա պետք է լինի ոչ թե քաղաքական, այլ իրավական գործընթացով պայմանավորված լուծում։ Վենետիկի հանձնաժողովը ժամանակին ասել է այդ մասին, և դա նույնպես տեսական մոտեցում է, ուստի եթե պետք է լինի իրավական մոտեցում, ապա ես նույնիսկ տեսականորեն չեմ պատկերացնում հանգուցալուծումը։ Այսինքն` ի՞նչ, ԱԺ–ն պիտի հավաքվի ու ասի, որ Սահմանադրական դատարանը պետք է լիազորությունները դադարեցնի՞։ Կրկնում եմ, հայտնի չէ, թե Բադասյանը կոնկրետ ինչ է հարցրել։ Ամենակարևորը դա է, սակայն դա չի բացահայտվում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբանը։

«Դատավորների համատարած վեթինգ հնարավոր չէ՝ առանց Սահմանադրությունը փոխելու»․ նախարար

Ղազարյանի դիտարկմամբ` տեսականորեն անհնար է, որ ԱԺ–ն ՍԴ գործունեությունը դադարեցնելու մասին որոշում կայացնի։ Այլ հարց է, եթե ընդունվի նոր Սահմանադրություն, վերացվի ՍԴ ինստիտուտը և այն միանա Վճռաբեկ դատարանին։ Ըստ փաստաբանի` նման նախագիծ կա, բայց այն նույնպես պետք է որոշվի հանրաքվեով։ 

«Եթե հանրությանը բացատրեն, թե կոնկրետ ինչ հարցադրումներ են արել, դրանից հետո նոր մասնագետներն ի զորու կլինեն պատասխանել հարցերին»,– ընդգծեց փաստաբանը։ 

ՍԴ–ի շուրջ ստեղծված այսպես կոչված ճգնաժամն արհեստական օրակարգ է. - Sputnik Արմենիա
ՍԴ–ի շուրջ ստեղծված ճգնաժամն արհեստական օրակարգ է. Գոհար Մելոյան

Ղազարյանի խոսքով` թեև Վենետիկի հանձնաժողովի կարծիքն ունի խորհրդատվական նշանակություն, բայցևայնպես, բոլորն այդ կառույցի կարծիքն ընդունում են որպես Եվրոպական սահմանադրության մեկնաբանություն։

Ըստ նրա` եթե Կոնվենցիան ընդունում ենք որպես Սահմանադրություն, ապա Վենետիկի հանձնաժողովը կոչված է մեկնաբանելու եվրոպական սահմանադրական նորմերը։ Պետությունները հարգում են հանձնաժողովի տեսակետները, ուստի Հայաստանի կառավարությունը նույնպես դիմել է այդ կառույցին։ 

Հիշեցնենք՝ ՀՀ-ում ՍԴ ճգնաժամի լուծման նպատակով հանրաքվեն նշանակված էր ապրիլի 5-ին, որը, սակայն, չեղարկվեց երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արտակարգ դրություն հայտարարելու օրը՝ մարտի 16-ին։

Լրահոս
0